When We All Fall Asleep, Where Do We Go?

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
WHEN WE ALL FALL ASLEEP, WHERE DO WE GO?
Բիլլի Այլիշի ստուդիական ալբոմ
ԹողարկվածՄարտի 29, 2019
Ձայնագրված2018 թվականի ապրիլ-հոկտեմբեր
ԺանրՓոփ
Թրեպ
Տևողություն42:48
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլDarkroom
Interscope Records
ՊրոդյուսերՖինիս Օ'Քոնել
Բիլլի Այլիշի ալբոմների ժամանակագրություն
Don’t Smile at Me
(2017)
WHEN WE ALL FALL ASLEEP, WHERE DO WE GO?
(2019)
Live at Third Man Records
(2019)
Սինգլներ WHEN WE ALL FALL ASLEEP, WHERE DO WE GO?  ալբոմից
  1. «You Should See Me in a Crown»
    Թողարկվել է՝ Հուլիսի 18, 2018
  2. «When the Party's Over»
    Թողարկվել է՝ Հոկտեմբերի 17, 2018
  3. «Bury a Friend»
    Թողարկվել է՝ Հունվարի 30, 2019
  4. «Wish You Were Gay»
    Թողարկվել է՝ Մարտի 4, 2019
  5. «Bad Guy»
    Թողարկվել է՝ Մարտի 29, 2019
  6. «All the Good Girls Go to Hell»
    Թողարկվել է՝ Սեպտեմբերի 4, 2019
  7. «ilomilo»
    Թողարկվել է՝ Ապրիլի 10, 2020

When We All Fall Asleep, Where Do We Go? (անգլ. թարգմանաբար՝ «երբ մենք քնում ենք, որտե՞ղ ենք գնում», մեծատառերով), ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի դեբյուտային ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2019 թվականի մարտի 29-ին։ «You Should See Me in a Crown» և «When the Party's Over» երգերը թողարկվել են որպես ալբոմի առաջին երկու սինգլներ։ Երրորդ սինգլը՝ «Bury a Friend»-ը, թողարկվել է 2019 թվականի հունվարի 30-ին՝ ալբոմի նախնական տվյալների հետ միասին։ 2020 թվականի հունվարի 26-ին Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ ալբոմը ճանաչվել է որպես «Լավագույն փոփ վոկալային ալբոմ» և «Տարվա ալբոմ»[1]։

Նախաարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 20-ին Այլիշը հաստատել է, որ աշխատում է ալբոմի վրա, որը թողարկվելու է տարվա վերջին[2]։ 2018 թվականի հուլիսին BBC Radio 1-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ալբոմը թողարկվելու է 2019 թվականի սկզբին[3]։ 2019 թվականի հունվարի 14-ին հայտարարվել է, որ Այլիշը կատարելագործում է ալբոմը[4][5]։ Հունվարի 29-ին նա պաշտոնապես ներկայացրել է ալբոմի վերնագիրը և նրա շապիկը։ Դրա հետ մեկտեղ ներկայացվել է նաև «Bury a Friend» սինգլի թիզերը[6][7][8][9]։

Ներկայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը ներկայացնելու նպատակով Բիլլի Այլիշը ձեռնարկել է When We All Fall Asleep համաշխարհային շրջագայությունը, որը սկսվել է 2019 թվականի ապրիլի 13-ին և ավարտվել է նույն թվականի նոյեմբերի 17-ին։ Ալբոմին աջակցող երկրորդ` Where Do We Go? շրջագայությունը սկսվել է 2020 թվականի մարտի 9-ին և ավարտվելու է նույն թվականի սեպտեմբերի 7-ին։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի հեղինակն է Բիլլի Այլիշ Օ'Քոնելը և Ֆինիս Օ'Քոնելը։ «Bad Guy»-ի պրոդյուսերը Բիլլի Այլիշն է. 

# Անվանում Տևողություն
1. «!!!!!!!»   0:13
2. «Bad Guy»   3:14
3. «Xanny»   4:03
4. «You Should See Me in a Crown»   3:00
5. «All the Good Girls Go to Hell»   2:48
6. «Wish You Were Gay»   3:41
7. «When the Party's Over»   3:16
8. «8»   2:53
9. «My Strange Addiction»   2:59
10. «Bury a Friend»   3:13
11. «ilomilo»   2:36
12. «Listen Before I Go»   4:02
13. «I Love You»   4:51
14. «Goodbye»   1:59
45:48

Նշումներ

  • Բոլոր երգերի վերնագրերը գրված են փոքրատառերով։
  • «Bury a Friend» երգում Այլիշին ձայնակցում է բրիտանացի ռեփեր Crooks-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2020 GRAMMY Awards: Complete Winners List». GRAMMY.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  2. Outters, Amélie (2018 թ․ մարտի 20). «Billie Eilish Told Us When We Can Expect a New Album». enfntsterrible.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  3. Graves, Shahlin (2018 թ․ հուլիսի 22). «Apparently Billie Eilish's Album Will Be Released in Early 2019». Coup de Main Magazine. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  4. «mastering the album today 🤭». Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին – via Ինստագրամ.
  5. «Billie Eilish Has Been Mastering Her Debut Album, 'FYI'». Dork. 2019 թ․ հունվարի 14. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  6. «Debut Album: 'When We All Fall Asleep, Where Do We Go?' New Song Out Tomorrow 9AM PT!!!». Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին – via Ինստագրամ.
  7. Quiles, Alyssa (2019 թ․ հունվարի 29). «Billie Eilish Announces Debut Album with Haunting Image». Alternative Press. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  8. Hussein, Wandera (2019 թ․ հունվարի 29). «Billie Eilish Announces Debut Album Title, Says 'New Song Out Tomorrow'». The Fader. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  9. Hussein, Wandera (2019 թ․ հունվարի 30). «Billie Eilish shares new song and video "bury a friend». The Fader. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]