Ֆելիսիեն Ռոպս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիսիեն Ռոպս
ֆր.՝ Félicien Rops
ԿեղծանունCroque-tout[1], Risette[1], Graffin[1], Cham-Loth[1] և Spor[1]
Ծնվել էհուլիսի 7, 1833(1833-07-07)[2][3][4][…] կամ 1833
ԾննդավայրՆամյուր, Բելգիա[5]
Վախճանվել էօգոստոսի 23, 1898(1898-08-23)[4][6][7][…] կամ 1898
Մահվան վայրEssonnes, Սենա և Ուազա, Ֆրանսիա
Քաղաքացիություն Բելգիա[8][9]
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, ծաղրանկարիչ, կոմիքսների արտիստ, լուսանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, օֆորտանկարիչ և դիզայներ
Ոճսիմվոլիզմ[10][11] և անկումային արվեստ
Թեմաներփորագրություն և Կոմիքս[1]
Ուշագրավ աշխատանքներBust of a Woman Wearing a Lorgnette around her Neck?, Q17493443?, Սուրբ Անտոնիոյի գայթակղությունը, Pornocrates և The lady with the puppet?
ԱնդամակցությունԸնկերություն ХХ
ԶավակներClaire Rops?
 Félicien Rops Վիքիպահեստում

Ֆելիսիեն Ռոպս (ֆր.՝ Félicien Rops, հուլիսի 7, 1833(1833-07-07)[2][3][4][…] կամ 1833, Նամյուր, Բելգիա[5] - օգոստոսի 23, 1898(1898-08-23)[4][6][7][…] կամ 1898, Essonnes, Սենա և Ուազա, Ֆրանսիա), բելգիացի նկարիչ-սիմվոլիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոպսը ծնվել է Նամյուրում Սոֆի Մոբայլի և Նիկոլաս Ռոպսի ընտանիքում[12][13]։ Տեղական ակադեմիայում գեղարվեստական վերապատրաստումներ անցնելուց հետո 20 տարեկան հասակում տեղափոխվել է Բրյուսել[13] և որոշ ժամանակ ուսանել Բրյուսելի համալսարանում[14]։ Հետագայում սովորել է Սենտ Լյուկ ակադեմիայում, ստեղծել է երգիծական վիմագրություններ, որոնք տպագրվել են ուսանողական Le Crocodile ամսագրում։ Այս և մինչև 1862 թվականը Uylenspiegel ամսագրին նվիրաբերած գործերով նա հայտնի է դարձել որպես ծաղրանկարիչ[13]։

1857 թվականին Ռոպսն ամուսնացել է Շառլոտ Պոլե դե Ֆավոյի հետ, ունեցել են երկու երեխա՝ Պոլը և Ջուլիետը (վերջինս մահացել է երեխա հասակում)[12]։ Շառլ դը Կոստերի, Շառլ Բոդլերի գրքերի համար ստեղծել է օֆորտ նկարազարդումներ։ 1862 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպել է օֆորտի վարպետներ Ֆելիքս Բրաքմոնին և Ժյուլ Ֆերդինանտ Ժաքմարին։ 1865 թվականից թողել է օֆորտով զբաղվելու գործունեությունը և դարձել է փորագրման տեխնիկայի վարպետ[13]։

«Ֆելիսիեն Ռոպսը իր ստուդիայում», հեղինակ՝ Պոլ Մետի

Շառլ Բոդլերին Ռոպսը հանդիպել է գրողի կյանքի վերջին շրջանում 1864 թվականին և նա մեծ ազդեցություն է թողել նկարչի վրա[15]։ Ռոպսը ստեղծել է Բոդլերի Les Épaves ստեղծագործության ճակատանկարը։ Ռոպսի և Բոդլերի ընկերությամբ և արվեստի գործերով հիացել են այնպիսի գրողներ, ինչպիսիք են Թեոֆիլ Գոթիեն, Ալֆրեդ դը Մյուսեն, Ստեֆան Մալարմեն, Ժյուլ Ամեդե Բարդե դ՛Օռեվիլին, Ժոզեֆ Պելադանը։ Նա սերտորեն կապված էր սիմվոլիզմին և անկումային արվեստին։

Դժբախտ ամուսնությունից հետո Ռոպսը 1874 թվականին տեղափոխվել է Փարիզ[16], որտեղ ապրել է Լեոնտին և Օրելի Դյուլուք քույրերի հետ, Լեոնտինից ունեցել է մեկ աղջիկ՝ Կլարը[17], ով ամուսնացել է բելգիացի գրող Էժեն Դեմոլդերի հետ։

Ռոպսը համարվում է Բրյուսելի գեղարվեստի ազատ ընկերության (Société Libre des Beaux-Arts of Brussels, 1868–1876) և «20-ականները» (Les XX, ձևավորվել է 1883 թվականին) հիմնադիրներից։ 1892 թվականին Ռոպսի տեսողությունը վատացել է, սակայն մինչև կյանքի վերջը նա պահել է կապը գրական ընկերությունների հետ։

Ֆելիսիեն Ռոպսը եղել է մասոն և անդամակցել է Բելգիայի մեծ արևելք մասոնական օթյակին[18]։

Ինչպես այն հեղինակների գործերում, որոնք նկարազարդել է Ռոպսը, այնպես էլ իր կտավներում, միախառված են մարդու սեռական կյանքը, մահը և սատանայական պատկերները։ Ըստ Էդիտ Հոֆմանի՝ Ռոպսի ստեղծագործությունների «էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ» բնույթը պայմանավորված է «գավառական նկարչի վրա թողած փարիզյան առաջին տպավորություններով»[13]։

Ռոպսը հաճախ զուգորդել է օֆորտային տեխնիկան մեցցո-տինտո, ակվատինտա տեխնիկաներով, որը քիչ արվեստագետներ են կիրառում։ Նրա օֆորտները մեծ ազդեցություն են թողել բազմաթիվ երիտասարդ արվեստագետների վրա, այդ թվում սիմվոլիստներ Էդուարդ Մունքի, Մաքս Կլինգերի վրա[13]։

«Ճշմարտություն (verite)» ստեղծագործությունը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում[19]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Benoît Noël et Jean Hournon : Parisiana — La capitale des peintres au XIXe (Étude de Pornokratès), Paris, Les Presses Franciliennes, 2006.
  • Bernadette Bonnier (dir.) : Le musée provincial Félicien Rops, Bruxelles — Namur, Dexia — Fonds Mercator, 2005.
  • Benoît Noël : La Rebuveuse d’absinthe — autour de l'œuvre de Félicien Rops, Sainte Marguerite des Loges, Éditions BVR, 2005
  • Hélène Védrine : Le Cabinet de curiosités de Félicien Rops — Caprice et fantaisie en marge d’estampes, Paris, Somogy, 2003.
  • Véronique Leblanc et Hélène Védrine : Injures Bohèmes, les plus belles lettres illustrées de Félicien Rops, Paris, Somogy, 2003.
  • André Guyaux, Hélène Védrine et al. : Autour des Épaves de Charles Baudelaire, Catalogue Musée Provincial Félicien Rops, Namur, 1999.
  • Bernadette Bonnier, Véronique Leblanc, Didier Prioul, Hélène Védrine : Rops suis, aultre ne veulx estre, Bruxelles, Complexes, 1998.
  • Hélène Védrine : Félicien Rops : Mémoires pour nuire à l’histoire artistique de mon temps, Bruxelles, Labor, 1998.
  • Véronique Leblanc : D’Art, de rimes et de joie — Lettres à un ami éclectique — Correspondance de Félicien Rops à Théodore Hannon, Province de Namur, 1996.
  • Olivier Salazar-Ferrer : Lettres à un ami vagabond — Correspondance de Félicien Rops à Jean d’Ardenne, Musée Rops, Namur et Revue Agone, Marseille, 1994.
  • Thierry Zéno — Préface de Jean-Pierre Babut du Marès : Les Muses sataniques — Félicien Rops, œuvre graphique et lettres choisies, Bruxelles, Jacques Antoine, 1985.
  • Robert Delevoy, Gilbert Lascault, Jean-Pierre Verheggen et Guy Cuvelier : Félicien Rops, Lausanne — Paris, Bibliothèque des Arts, 1985.
  • Camille Lemonnier : Félicien Rops — L’homme et l’artiste, Paris, Henri Floury, 1908. Réédité avec une préface d’Hélène Védrine (Paris, Séguier, 1997).
  • Jef Meert : Félicien Rops — L'œuvre gravé érotique, Anvers, Loempia, 1986.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.lambiek.net/artists/r/rops_felicien.htm
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Félicien Rops (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 Ропс Фелисьен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. RKDartists (նիդերլ.)
  9. Photographers’ Identities Catalog
  10. Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
  11. RKDartists (նիդերլ.)
  12. 12,0 12,1 Bonnier, B.; Maliconi, N.; Carpiaux, V. «Félicien Rops Biography 1833-1861». Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Hoffmann, Edith, "Rops, Félicien", Oxford Art Online
  14. Rops, Félicien, and Brison, Charles (1969). Pornocrates: an introduction to the life and work of Felicien Rops, 1833-1898. Skilton. p. 10.
  15. «Biography of Félicien Rops» (PDF). Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  16. «Rops, Félicien». 2008 թ․ մարտի 21. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  17. «Félicien Rops Biography 1874-1888». Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  18. «Félicien Rops (1833-1898)». Արխիվացված է Felicien Rops օրիգինալից 2009 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  19. Ֆելիսիեն Ռոպսի «Ճշմարտություն (verite)» աշխատանքը ՀԱՊ-ում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիսիեն Ռոպս» հոդվածին։