Pornocrates

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Pornocrates
Félicien Rops - Pornokratès - 1878.jpg
տեսակջրաներկ[1]
նկարիչՖելիսեն Ռոպս[1]
տարի1878[1]
բարձրություն750 Միլիմետր[2]
լայնություն480 Միլիմետր[2]
ժանրնյու և այլաբանություն
նյութՊաստել, գուաշ և ջրաներկ
գտնվում էՖելիսեն Ռոպսի քաղաքային թանգարան[1]
հավաքածուՖելիսեն Ռոպսի քաղաքային թանգարան[1] և Բելգիայի ֆրանսախոս համայնք[1]
http://collections.lacma.org/node/248645, http://collection.nmwa.go.jp/en/G.2003-0065.html կայք
Կոորդինատներ: 50°27′48.186000100009″ հս․ լ. 4°51′45.7560001″ ավ. ե. / 50.46338500002777749° հս․. լ. 4.862710000028° ավ. ե. / 50.46338500002777749; 4.862710000028
Pornokratès by Félicien Rops Վիքիպահեստում

Pornocrates, La dame au cochon կամ Կինը խոզի հետ, բելգիացի նկարիչ-սիմվոլիստ Ֆելիսիեն Ռոպսի[3] 1878 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Բելգիայի Նամյուրի Ֆելիսիեն Ռոպսի անվան քաղաքային թանգարանում։

Նամյուրում գտնվող աշխատանքն ունի 75 սմ բարձրություն, 48 սմ լայնություն, նյութը՝ գուաշ, ջրաներկ: Կտավի վերարտադրությունները գտնվում են այլ թանգարանային հավաքածուներում, ինչպիսիք են Լոս Անջելեսի արվեստի քաղաքային թանգարանը, Արևմտյան արվեստի ազգային թանգարանը և Ամստերդամի պետական թանգարանը:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Pornocrates կտավը համարվում է Ռոպսի ամենահայտնի աշխատանքը[4]: Ռոպսը կտավը ստեղծել է 45 տարեկան հասակում, երբ Փարիզում բնակվում էր Լեոնտին և Օրելի Դյուլուք քույրերի հետ, ովքեր երկուսն էլ նրա սիրուհիներն էին և նրա երեխաների մայրերը[5]: Ստեղծագործության վերնագիրը թարգմանվում է «ապօրինի կենակցության թագավորությունը»: Ըստ Ռոպսի մեկնաբանության նա կտավը ստեղծել է «գերտաք, տարբեր հոտերով լի բնակարանում, որտեղ ճավշիրի ու ալպիական մանուշակի բույրը դողէրոցք էին առաջացնում»[6]:

Կտավում պատկերված կինը կուրտիզանուհի է, ով շնաթոկով տանում է խոզին։ Կինը գրեթե մերկ է, բացառությամբ երկար սև մետաքսե ձեռնոցների, աչքակապի, գլխարկի, սև կոշիկներ, զուգագուլպաների և մի շարք ոսկեգույն և կապույտ մետաքսե պարագաների, որոնք ավելի են ընդգծում նրա մերկությունը[7]: Ոսկե պոչով խոզի վերևում ճախրում են երեք թևավոր մանչուկներ։

Ստեղծագործության նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքն ունի տարաբնույթ մեկնաբանություններ։ Կինը դիտվում է որպես իգական սեռի հզոր ներկայացուցիչ, ով առջևից տանում է խոզին, որը դիտվում է որպես տղամարդու կերպար։ Ոսկե պոչով խոզը դիտվում է իբրև ճոխության այլաբանություն կամ իբրև սատանիստական կենդանի[4]: Ռոպսն աշխատանքում ներկայացնում է իր ժամանակների կնոջ իր տեսլականը՝ ճակատագրական կին, ով հաստատակամ է, անխիղճ ու հրապուրիչ[8]:

Ֆրիզներ

Կինը և խոզը քայլում են մարմարե հարթակի վրայով[9]: Պատի եզրազարդով պատկերված են արվեստի չորս այլաբանություններ՝ քանդակագործություն, երաժշտություն, գրականություն և նկարչություն, որոնք ստեղծված են հուսահատ տղամարդու պատկերով։ Գործը մեկնաբանվում է որպես Ռոպսի և նրա ժամանակակիցների անկումային արվեստում զգացմունքայնության և էրոտիզմի հաղթանակ ի հակադրություն ակադեմիզմի[7]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.museerops.be/oeuvre/2006042001/
  2. 2,0 2,1 http://www.numeriques.be/index.php?id=6&no_cache=1&tx_portailnumeriques_pi1%5Bview%5D=item_detail&tx_portailnumeriques_pi1%5Bid%5D=peps%3AMAR-ROPS-APC193&tx_portailnumeriques_pi1%5Bnum%5D=3
  3. Ֆելիսիեն Ռոպսի անվան թանգարանը Նամյուրում
  4. 4,0 4,1 Leblanc Véronique (ապրիլի 20, 2006)։ «Pornocratès, 1878»։ Musée provincial Félicien Rops Namur։ Վերցված է 2016-04-15 
  5. Smets Joëlle (մարտի 3, 2016)։ «Félicien Rops: Pornokratès»։ lesoir.be։ Le Soir։ Վերցված է 2016-04-15 
  6. Letter from Félicien Rops to H. Liesse, 1879.
  7. 7,0 7,1 Felicien Rops Pornocrates - YouTube video with interpretation of the work
  8. Dorhout Pauline (փետրվարի 10, 2013)։ «Félicien Rops: Pornocrates (1878); Musée Félicien Rops, Namur»։ The World According to Art։ Վերցված է 2016-04-15 
  9. «Drawing - Pornokratès»։ Musée Félicien Rops։ Վերցված է 2016-04-15