Jump to content

Օպցիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օպցիոն (լատին․՝ optio — ընտրություն, ցանկություն), պայմանագիր, համաձայն որի ֆինանսական ակտիվի հավանական գնորդը կամ վաճառողը, ով հանդիսանում է պայմանագրի գնորդը ստանում է իրավունք, սակայն ոչ պարտավորություն գնել կամ վաճառել պայմանավորված ակտիվը պայմանագրում նախատեսված գնով և ժամկետում՝ վճարելով պայմանավորված պարգևավճար։ Ընդ որում՝ օպցիոն վաճառողը պարտավորվում է գնել կամ վաճառել ակտիվը, եթե գնորդը այդպիսի ցանկություն է հայտնել։ Օպցիոնները լինում են վաճառքի (Փութ-Օպցիոն, անգլ.՝ put option), գնման (Քոլ-Օպցիոն, անգլ.՝ call option) և երկկողմանի (Դաբլ-Օպցիոն, անգլ.՝ double option) Օպցիոնի գնի հաշվարկը հանդիսանում է ներկայիս ֆինանսական հետազոտությունների առարկա։ Հիմնականում օպցիոնի գինը բաժանվում է երկու մասի, առաջինը՝ նրա բազիսային արժեքի և շուկայական արժեքի տարբերությունն է և սթրայք գինը։ Երկրորդ մասը կախված է մի շարք գործոններից, որոնք ունեն ոչ գծային կախվածություն, այդ գործոններն են պարգևավճարը, սպասվող գինը և մարման ժամկետը։ Չնայած օպցիոնի գնի հաշվարկման մեթոդներ գործածվել են սկսած 19-րդ դարից, սակայն ներկայումս ավելի ընդունված է Բլեք-Շոլսի մոդելը, որն առաջին անգամ հրատարակվել է 1973 թվականին[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Options pre-Black Scholes»։Կաղապար:Verify credibility
  2. Black, Fischer; Scholes, Myron (1973). «The Pricing of Options and Corporate Liabilities». Journal of Political Economy. 81 (3): 637–654. JSTOR 1831029.