Քիթը (պատմվածք)
Քիթը ռուս.՝ Нос | |
---|---|
Հեղինակ | Նիկոլայ Գոգոլ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1832 |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հրատարակված է | Պետերբուրգյան վիպակներ |
Հրատարակման տարեթիվ | 1836 |
Թարգմանիչ հայերեն | Արշակ Աթայան[1] |
Հրատարակում հայերեն | 1934, Երևան, Պետհրատ[1] |
The Nose (Nikolai Gogol) Վիքիպահեստում |
Քիթը (ռուս.՝ Нос), ռուս գրող Նիկոլայ Գոգոլի պատմվածք։ Գրվել է 1832-1833 թվականների ընթացքում։ Հրատարակվել է 1836 թվականին «Սովրեմեննիկ» պարբերականում[2][3]։
1835 թվականին «Московский наблюдатель» ամսագիրը հրաժարվում է հրապարակել Գոգոլի պատմվածքը։ Ի տարբերություն ամսագրի ղեկավարության, Ալեքսանդր Պուշկինը հավանում է ստեղծագործությունը և համոզում հեղինակին հրատարակել Սովրեմեննիկ ամսագրում 1836 թվականին։ Պատմվածքը արժանացել է բազմաբնույթ և խիստ քննադատությունների։ Արդյունքում պատմվածքի որոշ հատվածներ ենթարկվել են փոփոխության։ Օրինակ՝ Մայոր Կովալյովի և Քթի հանդիպման վայրը՝ Կազանի Աստվածամոր տաճարը, հետագայում փոխվում է (Гостиный двор)։ Պատմվածքի վերջաբանը փոփոխվել է մի քանի անգամ։
Գոգոլն իր պատմվածքը համարում էր սովորական կատակ և երկար ժամանակ չէր համաձայնվում տպագրել[2]։ Հումորը պատմվածքի բովանդակության հիմնական մասն է կազմում, բայց ոչ՝ միակ հատկանիշը։ «Քիթը» պատմվածքում ծիծաղը միաձուլվում է առօրյա կյանքի տեսարաններին՝ միաժամանակ նկարագրելով այդ ժամանակներին բնորոշ դրվագներ[2]։
Պատմվածքը ներառված է տարբեր գրքերում, ժողովածուներում, այդ թվում՝ «Պետերբուրգյան պատմվածքներ» ժողովածու (1842 թ.)[4], «Ֆանտաստիկ գրականություն 24 հատորով։ Հատոր 1-ին։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի ռուսական ֆանտաստիկ ժանրի արձակ գրականություն» (1986 թ.)[5], «Ռոմանտիզմի դարաշրջանի ռուսական ֆանտաստիկ գրականություն (1820-1840 թթ.)» (1990 թ.)[6], «Անսպասելի հյուրեր» (1994 թ.)[7]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետերբուրգում ապրող սափրիչ Իվան Յակովլևիչն արթնանալով՝ նոր թխվող հացի հոտ է զգում։ Նախաճաշելիս, երբ հացը բաժանում է 2 մասի, այնտեղ քիթ է տեսնում։ Իրական մարդկային քիթ։
Հարբեցող և գազան, այդ ու՞մ քիթն ես կտրել։ Ես արդեն 3 հոգուց լսել եմ, որ դու սափրելու ժամանակ այնպես ես քաշում մարդկանց քթերից, որ հազիվ են դիմանում։ - Իվանի կինը՝ Օսիպովնա
|
Իվան Յակովլևիչը ճանաչում է քիթը. դա մայոր Կովալյովինն է, ում շաբաթը 2 անգամ սափրում է։ Փաթաթում է թաշկինակով և որոշում է գետը նետել։ Մի քանի անհաջող փորձերից հետո, հասնում է Նևա գետի մոտ, կանգնում կամրջին, ձևացնում՝ իբրև թե ձկներին է նայում և թաշկինակն աննկատ նետում է գետը։ Հանգստացած շունչ քաշելով՝ արդեն պատրաստվում էր գնալ պանդոկ մի բաժակ օղի խմելու, բայց նրան է մոտենում պարեկը և հարցնում թե ինչ էր անում կամրջի վրա[8]։
Նույն օրը կոլեգիական ասեսոր Կովալյովն արթնանալով նկատում է, որ իր քիթը չկա։ Դիմում է ոստիկանատուն։ Նրա զարմանքն ավելի է մեծանում, երբ հանդիպում է իր սեփական քթին՝ քաղաքի փողոցներով զբոսնելիս՝ ներկայանալով բոլորին որպես բարձրաստիճան պաշտոնյա[9]։
Պատմվածքի մոտիվներով այլ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմ՝
- Ֆիլմ՝
- Օպերա՝
- Ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը 1927 թվականին, ներկա գտնվելով Լենինգրադ ժամանած Ալբան Բերգի «Վոցցեկ» օպերայի պրեմիերային, մեկ տարի անց ստեղծում է «Քիթ» օպերան[17][18]։
- Կտավ՝
1983 թվականին քսանամյա ռուս նկարիչ Գոլուբենկովը ստեղծում է «Կոլեգիական ասեսորի երազը» կտավը[19]։
- Հուշարձաններ՝
- Սանկտ Պետերբուրգի Վոզնեսենսկի նրբանցքում ներկայումս կանգնեցված է «Մայոր Կովալյովի քիթը» հուշարձանը։ Այն այնքան բնական տեսք ունի, որ արժանացել է իր նախատիպի ունեցած հաջողությանը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է քիթ՝ առանց Կովալյովի։ Հուշարձանը ստեղծված է ուկրաինական վարդագույն մարմարից, կշռում է ավելի քան 100 կգ[20]։ Մարմարե քիթը 2002 թվականին անհետացել է իր պատվանդանից և միայն մեկ տարի անց գտնվել և վերադարձվել է իր հին տեղը։ Այս շրջանը հուշարձանի պատմության մեջ մինչ օրս ամենահետաքրքրական և հանելուկային դեպքն է[21]։ Կանգնեցվել է 1995 թվականին[22][23]։
- «Մայոր Կովալյովի քիթը» անվանումով մեկ այլ հուշարձան է գտնվում Սանկտ Պետերբուրգի Չերնորեցկի նրբանցքում։ Վոզնեսենսկի նրբանցքում տեղադրված հուշարձանի անհետացումից հետո Քաղաքային քանդակագործության թանգարանի քանդակագործ Վ. Պանֆիլովը ստեղծում է կրկնօրինակը[20]։
Սանկտ Պետերբուրգում կանգնեցված այլ հուշարձաններ ևս կան[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ
- ↑ 2,0 2,1 2,2 Պատմվածքի կարճ բովանդակություն
- ↑ Նիկոլայ Գոգոլի կենսագրություն
- ↑ «Պետերբուգյան պատմվածքներ» ժողովածու՝ բաղկացած 7 պատմվածներից
- ↑ «Ֆանտաստիկ գրականություն 24 հատորով»
- ↑ Ռոմանտիզմի դարաշրջանի ռուսական ֆանտաստիկ գրականություն
- ↑ «Անսպասելի հյուրեր»
- ↑ [rushist Պատմվածքի բովանդակություն]
- ↑ «Հայֆեստ» միջազագային թատերական փառատոն
- ↑ Ֆրանսիական մուլտֆիլմ պատմվածքի մոտիվներով
- ↑ Ֆրանսիական մուլտֆիլմ
- ↑ «Ֆրանսիական կարճամետրաժ մուլտֆիլմ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Քիթը» ֆիլմը (1977)
- ↑ «Ռոլան Բիկովի՝ պատմվածքի մոտիվներով նկարահանված ֆիմ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Ռոլան Բիկովի կենսագրություն, աշխատանքներ
- ↑ Խորհրդային ֆիլմ՝ պատմվածքի մոտիվներով
- ↑ «Քիթը» օպերա
- ↑ Շոստակովիչի օպերան
- ↑ Գոլուբենկովի ենսագրություն և աշխատանքներ
- ↑ 20,0 20,1 20,2 ««Քիթը» հուշարձան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
- ↑ ««Մայոր Կովալյովի քիթը» հուշարձանը Սանկտ Պետերբուրգում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Սանկտ Պետերբուրգում գտնվող հուշարձան
- ↑ Սանկտ Պետերբուրգի հուշարձան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատմվածի ամբողջական տեքստ (ռուս.)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիթը (պատմվածք)» հոդվածին։ |
|