Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ/Արխիվ/2021

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տոպիկ բանի առաջարկ՝ քվեարկությունում խամաճիկության դիմելու պատճառով

Հարգելի ադմիններ, ցավոք սրտի, այլ մարդու հաշիվ մտնել և առանց հաշվի տիրոջ իմացության վերջինիս անունից քվեարկելը այս «քվեարկությունում» միակ «քվեների լցոնում» և խամաճիկությունը չէր։ Այս քվեն պատկանում է, Soghomon Matevosyan մասնակցի մտերիմին, ով իր հետ նույն համակարգչից և նույն կապից է օգտվում, ինչի վրա Չեկյուզերները դարձրին ուշադրությունս և հաստատել էր նաև արած մասնակիցը։

Հասկանալի է, որ 2,5 տարի առաջ միայն մեկ հոդվածի վրա աշխատած և քննարկումներում երբևէ չմասնակցած մարդը, մեկ էլ Խորհրդարանում քվեարկությանը նման մասնակցությունը ինքնաբուխ չէր։

Խամաճիկույթունը լինում է ոչ միայն «վիրտուալ» «ֆեյք» հաշիվներով, լինում է իրական մարդկանց դրդել-խնդրել-շահագրգրելով՝ իրական անձանց ձեռքով արված և անգլերենում կոչվում է «meatpuppetry» (ազատ և մոտ թարգմանությամբ՝ «մսից և արյունից խամաճիկ»)։ Այս դեպքը հենց այս տեսակի խամաճիկություն է, քվեարկությունում քվեներ լցնելու նպատակով, անգամ այն դեպքում, եթե առանց կասկածի ստվերի հավատում ենք, որ դա իրոք արել է Emma YSU-ն, և ոչ թե Սողոմոնը այդ մարդու հաշվից։

Մասնակիցների միջև եղած կապը չեմ նշում, հարգելով իրենց գաղտնիության իրավունքը առհասարակ և վիքի տիրույթում մասնավորապես, սակայն դժվար չէ գտնել այն բաց աղբյուրներից, եթե այդ հարցով կասկածներ կան։

Փոխվստահությունը Վիքիպեդիայում կենսական նշանակություն ունի։ Վստահությունը չարաշահող և խաթարող քայլերը լուրջ վնաս են հասցնում նախագծին, և տեղով սուղ ռեսուրսները ուղղում հանրագիտարանի զարգացումից ինչ-որ տհաճ, կիսադետեկտիվային հետազոտությունների։ Առաջարկում եմ Մասնակից:Soghomon Matevosyan-ի և Մասնակից:Emma YSU-ի (որպես խամաճիկ հաշիվ) հանդեպ կիրառել արգելք (նույն ինքը տոպիկ բան) 2-3 տարի ժամկետով՝

  • որևէ քվեարկության կամ ընտրության մասնակցելը, որևէ դերում, ինչպես նաև դրանք ստեղծելն կամ ամփոփելը
  • քննարկումներում կարող եք մասնակցել, սակայն վիճելի/ոչ միանշանակ հարցերի դեպքերում մասնակիցների դիրքորոշումը և փաստարկները կարող է հաշվի չառնվել նման քննարկում ամփոփելիս

Խնդրում եմ ադմիններին հայտնել դիրքորոշումը այս տոպիկ բանի առաջարկի վերաբերյալ։ Քանի որ ամենը վերստուգելու և հարցը բարձրացնել-չբարձրացնելու շուրջ երկմտելու վրա ամսից ավել գնաց, տոպիկ բանի ժամկետը, կարող ենք համարել միջադեպի օրվանից, և ոչ այս քննարկման սկզբի/ավարտի օրվանից։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:11, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Emma YSU-ն արդեն ասել է, որ նույն համակարգիչներից խմբագրում ենք։ Ասեմ ավելին, նա իմ հարազատ քույրն է։ Ինքը հիմնականում վիքիպահեստում նկարներ է բեռնում, իսկ Հայերեն Վիքիպեդիայում կարելի է ասել սկսնակ է։ Տեսնելով, որ ես սկսել եմ ակտիվ խմբագրել, ինքն էլ է որոշել ակտիվություն ցուցաբերել Վիքիպեդիայում, հետաքրքրվել ընթացող իրադարձություններով։ Քվեարկությունը, որը Դուք նշում եք, կարելի է ասել նրա առաջին քայլերից էր, ինչից հետո ցավոք, նա հիասթափվեց։--Soghomon Matevosyan (քննարկում) 19:36, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ես իսկապես չգիտեմ, թե որն է իմ անձի նկատմամբ մի շարք խմբագիրների բացասական վերաբերմունքի պատճառը։ Վիքիպեդիայում իմ կատարած սխալները, որոնք ինձ ներկայացվում են, ես ընդունում եմ և աշխատանքներ կատարում դրանք վերացնելու կամ այլևս չանելու համար։ Ես հետաքրքրվում եմ հայկական պատմաճարտարապետական կառույցներով և հիմնականում հոդվածներ եմ գրում դրանց մասին, ուզում եմ, որ այդ հուշարձանների մասին լինեն հոդվածներ։ Կարծում եմ, որ իմ ունեցած հսկայական գրականությունը օգտակար կլինի այդ հուշարձանների մասին հոդվածների բովանդակության համար։Քվեարկություններին ու տարբեր քննարկումներին մասնակցելու ոչ մի դրդապատճառ, ցանկություն չունեմ, կարելի է ասել ինձ համար դրանք երկրորդական են։ Ես կարող եմ ընդհանրապես քվեարկություններին չմասնակցել կամ թարգմանություններ չանել, ասեմ ավելին, կարող եմ նույնիսկ խնդրել քույրիկիս, որ այլևս չխմբագրի, որպեսզի Ձեր կողմից խամաճիկություն չորակվի այդ քայլը և ես չզրկվեմ ինձ հետաքրքրող թեմաներով հոդվածներ գրելուց ու զարգացնելուց։--Soghomon Matevosyan (քննարկում) 19:39, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Soghomon Matevosyan ջան, այստեղ անձնական վատ վերաբերմունքի հարց չկա բացարձակ։ Փաստացի հիմք կա մտածելու, որ դու փորձել ես Վիքիպեդիայում արգելված միջոցներով ազդեցություն ունենալ քվեարկության վրա (ներքևում գրել եմ թե դա ինչու է հատկապես անընդունելի Հայերեն Վիքիպեդիայի համար)։ Այստեղ հոդված գրելու վերաբերյալ քննարկում չի գնում, այլ քվեարկություններին մասնակցելու։ Քրոջդ նման բան խնդրելու կարիք բնականաբար չկա, նույնիսկ հակառակը պետք է համոզել (խոսքը բնականաբար քննարկումների մասին չէ այստեղ)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:52, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Իրոք ներողություն եմ խնդրում Սողոմոնից ու Էմմայից, եթե սխալվում եմ, բայց ես էլ չեմ հավատում նման զուգադիպությանը։ Հատկապես հաշվի առնելով այն, որ մեր վիքին փոքր է, դժվար չէ հասկանալ այն, որ եթե մեկ-երկու մասնակից մեկ-երկու խամաճիկ հաշիվ ունենա, կարող են քննարկումներում լուրջ ազդեցություն ունենալ։ Այդ պատճառով կողմ եմ նման դեպքերին շատ խիստ արձագանք տալուն։ Երեք տարին հավանաբար շատ է (նույնիսկ կարելի է 1 տարի փորձել՝ հաշվի առնելով այն, որ մասնակցի առաջին նման գործողությունն է)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:46, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, այն քվեարկությունը որի մասին նշել է Ալեքսեյ a.k.a. Xelgenը, ես չեմ մասնակցել։ Եթե կարծում եք, որ ես նպատակ եմ ունեցել ազդել քվեարկության վրա ու իբր դիմել եմ քրոջս քվեարկելու համար, ապա պարզ է չէ՞, որ ես էլ կքվեարկեի, որպիսի 2 կողմ ձայն լինի։ Բայց ես չեմ մասնակցել այդ քվեարկությանը։ Հետևաբար եթե պետք է ասեի մտիր և քվեարկիր, որպեսի 1 ձայն գրանցվի, ես ինքս իմ հաշվից կմտնեի ու կքվեարկեի, կապահովեի այդ 1 կողմ ձայնը։ Բայց ես չեմ քվեարկել։ Ու ոչ էլ ասել եմ էմմա մասնակցին քվեարկիր այդ քննարկման մեջ։ Հարգելի ադմիններ, ես չեմ կատարել խամաճիկություն, չեմ ասել որևէ մեկին քվեարկիր։ Դիմում եմ ձեզ խնդրանքով, որպեսի այս քննարկումը փակվի։--Soghomon Matevosyan (քննարկում) 08:24, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ներողություն եմ խնդրում, բայց ես նույնպես չեմ կարողանում հավատալ զուգադիպությանը։ Չի կարող տարիներով որևէ քննարկմանը չմասնակցած, ըստ երևույթին, նաև Հայերեն Վիքիպեդիայի անցուդարձին անծանոթ խմբագիրը միանգամից որոշում կայացնել մասնակցել երկու մասնակցի արգելափակման քվեարկությանը։ Լիովին կողմնակից եմ քննարկումներին մասնակցության տոպիկ բանի կիրառմանը։ --ջեօ (✡) 11:33, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Խորին հարգանք երկու մասնակիցներին էլ, սակայն նույնիսկ փորձառու շատ խմբագիրներ Խորհրդարան չեն մտնում կամ չեն կարդում, մինչդեռ քիչ ակտիվություն ունեցող մասնակիցի վարքագիծն առնվազն տարօրինակ է և մտածելու առիթ է տալիս: Եթե մասնակցի խմբագրումների որակի պահով տոպիկ բանը երբեմն տատամսելու առիթ կարող է լինել, ապա այս պարագայում աներկբա է տոպիկ բանի կիրառումը քվեարկություններում ու քննարկումներում, իսկ ժամկետների պահով թող որոշի Ալեքսեյը՝ որպես խախտումը հայտնաբերած ադմինիստրատոր:--∑ίγμα (քնն.) 12:10, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Անգամ եթե բոլորը վստահ են, որ Emma YSU մասնակիցը քվեարկել է ինչ-որ մեկի խնդրանքով կամ ստիպելով, գուցե դա Սողոմոնը չի եղել (տեսականորեն հնարավոր է նաև սա), մյուս կողմից՝ արդյո՞ք դա խամաճիկություն է, եթե մասնակիցներից միայն մեկն է քվեարկել, եթե նույնիսկ այդ երկու հաշիվները պատկանեին նույն մասնակցին, խամաճիկություն չի համարվում, ինչքան գիտեմ։ Կարելի է կիրառել տոպիկ բանը` որպես նախազգուշական միջոց, որը կօգնի հետագայում խուսափել նման իրավիճակից, իսկ եթե Emma YSU մասնակիցը որոշ ժամանակ սկսի ակտիվ խմագրել, կարող է դիմել և քննարկումներին մասնակցելու իրավունք ստանալ (եթե մասնակիցները չեն պատրաստվում հետագայում կատարել խամաճիկություն՝ մասնակցելով նույն քննարկումներին, տոպիկ բանն ընդհանրապես չի խանգարի իրենց խմբագրումներին)։ Իսկ եթե նա հետաքրքրվել է, Սողոմոնը պատմել է, բայց չի խնդրել քվեարկել, դա նույնպես համարվո՞ւմ է խամաճիկություն (ես նման դեպք գիտեմ)։ Հետագա նման դեպքերի համար նշեմ, որ հաշվի առնելով մեր համայնքի կառուցվածքը և ճանաչելով բազմաթիվ մասնակիցների, միայն նույն այ-փիից խմբագրելը խամաճիկության ապացույց չէ, օրինակ, ես գիտեմ խմբագրի, որ քննարկումներին հետևում է, բայց չի քվեարկում կամ մասնակցում՝ նմանատիպ իրավիճակ չստեղծելու համար։ Պետք է հասկանալ նաև այն խմբագիրներին, որոնք օգտվում են նույն համակարգչից, որովհետև այդ դեպքում կարծես թե նրանցից մեկը զրկվում է ձայնի իրավունքից՝ մյուսին անհարմար վիճակի մեջ չդնելու համար։--Voskanyan (քննարկում) 13:03, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Անչափ հետաքրքիր էր վերջին միտքը. «Սողոմոնը պատմել է, բայց չի խնդրել քվեարկել». պատմել է թե, Angelixus մասնակիցը ոնց է անիմաստ ու սխալ, անօրինակ քվեարկություն բացում, Emma YSU մասնակիցն էլ, ով երբեք չի մասնակցել քննարկումներին, որոշում է կողմ քվեարկել մասնակիցների արգելափակմանը: Իսկ ինչո՞վ ենք, վստահ, որ Սողոմոնը նույնպես չէր քվեարկի, եթե չփակվեր քննարկումը. ակնհայտ երևում է, որ հաշվարկած է ամեն ինչը՝ ուշ քվեարկել, որ կասկած չհարուցանի: Պաշտպանելով այս երևույթը, և խոսելով անհարմար վիճակներից, մենք պարարտ հող ենք ստեղծում, որ նույն համակարգիչ օգտվող 7 մասնակից կարող են նույնն անել՝ ուղղորդված քվեարկություն, այն էլ ոչ օրինական և հակականոնադրական երևույթին. մինչդեռ պաշտպանող ադմինն այդտեղ ձայն չէր հանում և մասնակցին զգուշացում տալիս, թե այդ քվեարկությունն ապօրինի է: Հուսամ, կկիրառվի տոպիկ բան, որ նախադեպային չդառնա: Ի հարգանս՝ --Valen1988 (քննարկում) 13:22, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Խնդրեմ, հերթական անգամ մասնակիցը կարճ ժամանակում ոչ այնքան հարգալից տոնով արձագանքում է իմ գրածին, որում ես ուղղակի արտահայտել եմ իմ կարծիքը, հուսամ ադմինի վերաբերյալ գրվածն էլի իմ դեմ ւղղված մեղադրանք չէ, որովհետև ես ոչ մի ապօրինի քվեարկության մասին տեղակ չեմ եղել։ Նաև նշեմ, որ ես չեմ պաշտպանել, ուղղակի գրել եմ իմ կարծիքը՝ կողմ արտահայտվելով տոպիկ բանին, անգամ եթե գիտենք, որ հստակ չենք կարող ապացուցել, որ ինքն է խնդրել, ոչ թե ուրիշ մասնակից։ Հիշեցնեմ, որ նույն մասնակիցն ինձ կոչ էր անում սաստել այլ խմբագրի՝ օգտագործելով որոշակի անձնական հարաբերություններ։--Voskanyan (քննարկում) 14:38, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Valen1988, կխնդրեմ այսուհետ զերծ մնալ անձնական բնույթի հարձակումներից և քննադատություններից, եթե որևէ ադմինի գործողությունների վերաբերյալ ունեք դիտողություններ, կխնդրեմ բացել առանձին քննարկում՝ փաստերով ներկայացնելով Ձեր տեսակետը։ Այլապես նման տիպի խոսակցությունները կարող են վիրավորել մյուս մասնակիցներին և կարող են բերել քննարկման ոչ կառուցողական ընթացքի։--Սամվելքննարկում 17:11, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Իմ կարծիքով ապացուցելը, որ ստիպել է, կամ տվյալ մասնակցի հաշվով մտել քվեարկել է բարդ է, այն որ մինչ այդ չի մասնակցել քննարկումներին, նույնպես ապացույց չէ։ Ճիշտ է, շատ ցավալի է, եթե դա այդպես է, սակայն խնդիրը գլոբեալ է մեր Վիքիպեդիայում։ Նախ, որ քվեարկություններ են կազմակերպվում հարցերի շուրջ, որորնք չեն բխում Վիքիպեդիայի սկզբունքներից, այսինքն հաշվի են առնվում ոչ թե փաստերը, այլ դեմ կողմ քվեները։ Նաև խնդիր է, որովհետև շատ խմբագիրներ այս կամ այլ կերպ ունեն փոխկապվածություն, և քվեարկությունների ժամանակ պաշտպանում են միմյանց տեսակետները։ Խնդրի լուծումն իմ կարծիքով ոչ թե մասնակիցների արգելափակումն է, այլ քվեարկությունների մեխանիզմներից հրաժարումը, միայն քվեարկություններով պետք է լուծվեն ադմինների, բոտերի ընտրության, կարգավիճակով հոդվածների ընտրության հարցերը, մյուս բոլոր դեպքերում հարցերը լուծվեն համաձայնության միջոցով։--Սամվելքննարկում 13:34, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Սամվել, նույնն էլ խորհուրդ տվեք վերոնկարագրյալ մասնակցին, ինչու՞ եք միակողմանի գրում. ադմինությունը դեռ չի՛ նշանակում, որ մասնակիցն ինչ-որ առավելություն ունի. կարծեմ բոլորը հավասար են: Բացի դրանից, խորհուրդ տվեք՝ չշեղվի քննարկումներից: Նա միշտ հեգնական, կիսաարհամարհական պահվածք է դրսևորում: Ու խնդրեք նրան, որ ալեգորիաներով չխոսի: Բարի խմբագրումներ ձեզ: --Valen1988 (քննարկում) 17:19, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Valen1988, խորհուրդը Ձեզ էր ուղղված, որովհետև սույն քննարկման մեջ Դուք առաջինը քննադատեցիք ադմինի պահվածքը։ Նույնը նորից եմ ասում, բան ունեք ասելու, բացեք առանձին քննարկում և ներկայացրեք փաստերը (կարող եք ներկայացնել նաև իմ «միակողմանի» գործողությունները)։ Երբ որ փաստերը կբերեք, որ ադմինը սխալ է, ես կորոշեմ ում և ինչ խորհուրդներ տամ։--Սամվելքննարկում 18:00, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սամվել, կմտածեմ այդ ուղղությամբ՝ առանձին քննարկում բացելու հետ կապված: --Valen1988 (քննարկում) 18:51, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Որոշում
Հարգելի մասնակիցներ, կներեք ուշ արձագանքի համար, օֆլայնում պահող հանգամանքները շատ էին։ Սողոմոնի ներկայացված այս բացատրությանը չի ստացվում հավատալ։ Կուզեմ նաև սխալվել, բայց ինձ թվում է այս վրիպակն էլ, «Ֆրոյդյան» վրիպակ էր։ Սա հատկապես հիասթափեցնող է, քանի որ իմ մոտ տպավորություն է, որ չհասկացվեց, որ բուն խնդիրը այստեղ վստահության մեջ է։ Իսկ վերևի արձագանքները ոչ միայն վստահության վերականգնմանը ուղղված չէին, այլ կասկածի նոր սերմեր են ցանել։
Համաձայն նախնական առաջարկի և հնչած կարծիքների, տալիս եմ տոպիկ բան 2 տարով հաշված միջադեպից, մինչև 2022 թվականի մայիսի 31-ը ժամը 00։00 UTC։ Այդ ընթացքում մասնակիցները իրավունք չունեն՝
  • որևէ քվեարկության կամ ընտրության մասնակցելու, որևէ դերում կամ փուլում, ինչպես նաև դրանք ստեղծել կամ ամփոփել
  • քննարկումներում կարող է մասնակցել, սակայն վիճելի/ոչ միանշանակ հարցերի դեպքերում մասնակիցների դիրքորոշումը և փաստարկները կարող է հաշվի չառնվել նման քննարկում ամփոփելիս
Իսկզբանե դիտարկվող 3 տարին չեմ տալիս, հաշվի առնելով որ հետևանքներ սա չհասցրեց ունենալ և որ սա առաջին նապադեպն է մեր նախագծում։ Աշոտի առաջարկած ավելի փոքր շեմը չեմ կարող կիրառել, թե վերը նշված վստահություն չներշնչող բացատրության, թե այստեղ «քվեարկություններում մասնակցելու որևէ ցանկություն» չունենալու մասին գրառումից հետո, գնահատման նախածգին միանալու հանգմանաքը հաշվի առնելով։ Քննարկումը դեռ չեմ փակում, քանի որ մի քանի արձագանք կա, որ կուզենայի անել մինչ քննարկման վերջնական փակելը։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:00, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Կներեք, բայց ես չեմ հասկանում «փաստարկները կարող են հաշվի չառնվել» նախադասության իմաստը։ Ցանկացած դեպքում մենք պետք է հաշվի առնենք յուրաքանչյուրի փաստարկները, անգամ եթե նրանք արգելափակված են։ Նման իրավունքի սահմանափակումը դեմ է Վիքիպեդիայի սկզբունքներին։--Սամվելքննարկում 05:49, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Ալեքսեյ a.k.a. Xelgen, գրել եք, որ այս «քվեարկությունում այս քվեն պատկանում է, Soghomon Matevosyan մասնակցի մտերիմին, ով իր հետ նույն համակարգչից և նույն կապից է օգտվում: Ես չգտա մի կանոնակարգ որում արգելված է նույն տանից մի քանի խմբագիր լինելուն, փաստորեն համաձայն ձեր գրածի արգելված է նույն տանից մի քանի հոգի քննարկումներին մասնակցի։ Բացի այդ մասնակիցը երկար տարիներ չխմբագրելը դա դեռ չի նշանակում, որ նա չի կարող քննարկման մասնակցել: Ադմինի ընտրության, հոդվածի կարգավիճակի դեպքում մասնակիցը պետք է համապատասխանի որոշակի ստանդարտների, իսկ այդ քննարկումը քվեարկություն չէր, մասնակիցը իր կարծիքն է ընդամենը հայտնել, ուղղեք եթե սխալ եմ։ Ինչ վերաբերվում է խամաճիկությանը, ապա ասեմ, որ խամաչիկություն կլիներ եթե ես մասնակցեի քվեարկությունը, իսկ ես չեմ մասնակցել։ Խամաճիկության մասին կանոնակարգում չգտա այն մասին, որ տան անդամներից մեկը կամ նույն վայֆայից օգտվող խմբագիրներից մեկը մասնակցում է քվեարկությանը, ապա մնացած խմբագիրները՝ անկախ նրանից մասնակցում են քվեարկությանը, թե ոչ, ուրեմն խամաճիկություն են անում։ Խնդրում եմ հիմնավորված ապացուցեք, որ ես եմ քվեարկել Էմմա մասնակցի անվան տակ։ Առանց հիմնավոր ապացույցների դեպքում ստացվում է, որ ամբողջ վիքիհամայնքին առջև իմ անունն եք վարկաբեկել։

Խնդրում եմ իմ նկատմամբ անհիմն կերպով չկիրառել տոպիկ բան։--Soghomon Matevosyan (քննարկում) 05:33, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Haykakan Dartsknern

Khntroom yem hetevek haykakan dartsknern irents anoonov yen anoon sa systemaik ashkhar keyghtsooma

https://en.wikipedia.org/wiki/Ox%C3%A7u

hotvatsi batmootyun ays ketits hetevek : https://en.wikipedia.org/w/index.php?title=Ox%C3%A7u&type=revision&diff=984500025&oldid=981274907

sksyern haykakn daratsknern irents anoonov anen sa mi tsragir bakvi karavorootyuni koghmits Luckie Luke (քննարկում) 15:26, 1 Հունվարի 2021 (UTC)

Ներողություն, սակայն դժվարացա ըմբռնել ձեր միտքը ոչ հայատառ գրվածքի պատճառով։ Եթե կարծում եք, որ Ձեր հղած հոդվածում սխալ կա, կատարեք խմբագրումն այնտեղ։ Շնորհակալություն։--Ավետիսյան91 (քննարկում) 17:33, 2 Հունվարի 2021 (UTC)
Խմբագիրը հավանաբար խոսում է արևմտահայերեն, խնդրում է ուշադրություն դարձնել հայկական տարածքների անունների փոփոխությանը՝ գրելով, որ դա կեղծում է, ծրագիր Բաքվի կառավարության կողմից, որոնք հայկական տարածքներ դարձնում են իրենց անուններով։
Հարգելի Luckie Luke, Հայերեն Վիքիպեդիայում չենք կարող քննարկել Անգլերեն Վիքիպեդիայում կատարվող խմբագրումները, սակայն շնորհակալություն գրելու համար։ Այդ հարցով հետաքրքրվող խմբագիրները կարող են մասնակցել քննարկումների Անգլերեն Վիքիպեդիայում։--Voskanyan (քննարկում) 17:43, 2 Հունվարի 2021 (UTC)

Վերահղում

Ողջույն։ Ճիշտն ասած չգիտեմ վերահղումը հանելու համար էստեղ են գրում, բայց եթե չեմ սխալվում միայն ադմինները կարող են հանել։ «Կատեգորիա:Կանադացի հեռուստատեսային դերասանուհիներ» կատեգորիան ի սկզբանե ստեղծված է եղել որպես «Կատեգորիա:Կանադացի կինոդերասանուհիներ», հիմա «Կատեգորիա:Կանադացի կինոդերասանուհիներ» կատեգորիա ստեղծել չի ստացվում։ Խնդրում եմ հանել վերահղումը։ (Եթե ես իհարկե ճիշտ եմ հասկացել ու ճիշտ եմ բացատրում)։ --SilViePink 🐍 16:49, 5 Հունվարի 2021 (UTC)

Հարգելի SilViePink, Արված է, կարող եք ստեղծել։ --23artashes (քննարկում

Հնարավոր արգելափակում

Արված է--Voskanyan (քննարկում) 18:17, 22 Դեկտեմբերի 2020 (UTC)[reply]
217.113.30.218 խնդրում եմ արգելափակել։--Soghomon Matevosyan (քննարկում) 16:10, 2 Հունվարի 2021 (UTC)
Արված է--Voskanyan (քննարկում) 16:12, 2 Հունվարի 2021 (UTC)
87.241.188.183, 46.70.155.93,‎87.241.184.168 և 141.136.91.21 խնդրում եմ արգելափակել։--Soghomon Matevosyan (քննարկում) 11:09, 17 Հունվարի 2021 (UTC)
Արված է--Voskanyan (քննարկում) 11:23, 17 Հունվարի 2021 (UTC)
Voskanyan ջան, ողջույն, խնդրում եմ այս 87.241.184.168 IP-ի բոլոր ստեղծված հոդվածները ջնջել։ Կանխավ շնորհակալություն։--Soghomon Matevosyan (քննարկում) 11:26, 17 Հունվարի 2021 (UTC)
Արված է--Voskanyan (քննարկում) 17:19, 17 Հունվարի 2021 (UTC)
  • 94.228.16.47 Այս IP հասցեով պարբերաբար, ոչ կառուցողական, վանդալիզմի բնույթ կրող խմբագրումներ են կատարվում։--Ավետիսյան91 (քննարկում) 16:31, 24 Հունվարի 2021 (UTC)
Արված է--Voskanyan (քննարկում) 17:17, 24 Հունվարի 2021 (UTC)

Խնդրանք

Հարգելի ադմինիստրատորներ, խնդրում եմ ծանոթանալ այս խմբագրմանը և գնահատական տալ հեղինակի սպառնալիքներին և վիրավորական արտահայտություններին։ Ինքս չեմ կարող որոշել, քանի որ գրառումը վերաբերում է իմ անձին։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 20:48, 23 Հունվարի 2021 (UTC)

Ցանկանում էի արգելափակել, տեսա, որ Voskanyan-ն արդեն արել է։ --ջեօ (✡) 06:38, 25 Հունվարի 2021 (UTC)

Hidde Edition and Protect My Talk Page

Hi, please hide this edition [1] its abuse Against me, Armenian, and Artsakh in Farsi words by an Azeri IP and also protect my talk page unlimated time, thanks Luckie Luke (քննարկում) 17:23, 11 Փետրվարի 2021 (UTC)

and also block this IP for an unlimited time Luckie Luke (քննարկում) 17:25, 11 Փետրվարի 2021 (UTC)

Արված է--Voskanyan (քննարկում) 17:48, 11 Փետրվարի 2021 (UTC)

Կանոնակարգի վերաբերյալ հարց

Հարգելի ադմինիստրատորներ, սա գործող կանոնակարգ է՞։--Գարդմանահայ (քննարկում) 07:28, 26 Փետրվարի 2021 (UTC)

Թարմացրեցի։ Քննարկումից հետո նախկին տեքստը չէր փոխվել, հիմա ամեն ինչ նորմալ է։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:31, 26 Փետրվարի 2021 (UTC)
Շնորհակալություն ԱշոտՏՆՂ ջան։--Գարդմանահայ (քննարկում) 07:39, 26 Փետրվարի 2021 (UTC)

Հին սևագրեր

Բարի օր։ Ըստ Վիքիպեդիա:Սևագիրի՝ սևագիրը ենթակա է արագ ջնջման, եթե վերջին վեց ամիսների ընթացքում խմբագրում չի արվել սևագրում։ Քանի որ այստեղ քննարկելու բան չկա ու մենք արդեն ունենք հին սևագրեր, ես իմ բոտով կջնջեմ դրանք (ամեն օր)։ Խնդրում եմ ասել, եթե խնդիր եք տեսնում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:39, 26 Փետրվարի 2021 (UTC)

ԱշոտՏՆՂ ջան, ես ունեմ մի քանի սևագիրներ (ավազարկղեր), որտեղ անհրաժեշտ տեղեկություններ, գործիքներ, հղումներ եմ պահպանում։ Չէի՞ ուզենա, որ ջնջվեն։--Գարդմանահայ (քննարկում) 13:22, 26 Փետրվարի 2021 (UTC)
@Gardmanahay ջան, խոսքը քո անձնական ավազարկղերի մասին չէ, այլ ընդհանուր սևագրերի։ Օրինակ՝ Սևագիր:Նորմալ բաշխում ԱշոտՏՆՂ։ Միայն «Սևագիր» անվանատարածքում գտնվող էջերի մասին է խոսքը։ (քննարկում) 13:24, 26 Փետրվարի 2021 (UTC)

Արգելափակման անհրաժեշտություն

Հարգելի ադմինիստրատորներ, խնդրում եմ արգելափակել այս այփի հասցեն Հայկ նահապետ հոդվածում կատարած իր խմբագրումների համար։ --Գարդմանահայ (քննարկում) 14:46, 10 Փետրվարի 2021 (UTC)

Արված է--Voskanyan (քննարկում) 14:58, 10 Փետրվարի 2021 (UTC)
Արված է--Voskanyan (քննարկում) 16:44, 12 Փետրվարի 2021 (UTC)
Արված է--Voskanyan (քննարկում) 08:20, 1 Մարտի 2021 (UTC)[reply]

Հոդվածի պաշտպանում

BTS հոդվածը պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից. պատմությունը։--Ավետիսյան91 (քննարկում) 19:43, 2 Մարտի 2021 (UTC)[reply]

Հարգելի Voskanyan, խնդրում եմ պաշտպանել։ history--Ավետիսյան91 (քննարկում) 14:54, 6 Մարտի 2021 (UTC)[reply]
Արված է--Voskanyan (քննարկում) 15:14, 6 Մարտի 2021 (UTC)[reply]

WikiGap 2021

Հարգելի՛ ադմինիստրատորներ,
Մարտի 7-14-ը Հայերեն Վիքիպեդիայում ընթանալու է WikiGap 2021 առցանց արշավը: Խնդրում եմ միջոցառման մասին տեղադրել Հայերեն Վիքիպեդիայի Գլխավոր էջի «Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին» հատվածում, ինչպես նաև Վիքիպեդիայի բաներային հատվածում: Կանխավ շնորհակալ եմ: --Armineaghayan (քննարկում) 08:23, 6 Մարտի 2021 (UTC)[reply]

Արված է, բայց խնդրում եմ ստուգել։--Voskanyan (քննարկում) 15:13, 6 Մարտի 2021 (UTC)[reply]

Adrien8 մասնակցի գործունեության վերահսկում

Ողջույն բոլորին: Ադմինիստրատորներին խնդրում եմ սահմանափակել և վերահսկել Adrien8 մասնակցի գործունեությունը, քանի որ նա անհարկի փոփոխություններ է անում Վանի, Մեծ Հայքի (Երվանդունիներ, Արտաշեսյանների, Արշակունիների), Բագրատունիների և Կիլիկիայի բոլոր արքաների հոդվածներում: Բացի այդ ջնջում է աղբյուրովներով հիմնավորված տվյալները և դրա փոխարեն գրում անհավաստի տվյալներ, ներբեռնում է նկարներ, որոնց հեղինակը հաստատ ինքը չի: Մեծ մասամբ արքաները ծննդյան թվական չունեն, սակայն, նա բոլոր հոդվածներում ծննդյան թվականներ է նշում՝ ոչ մի տեղ չնշելով իր օգտագործած աղբյուրը: Մեկ անգամ փորձել եմ իր հետ կապ հաստատետ ու այս հարցը լուծել, սակայն ապարդյուն: Խնդրում եմ այս հարցին լուծում տալ: --Atheist Armenian (քննարկում) 16:39, 03 Մարտի 2021 (UTC)[reply]

Նկարները հավանաբար պետք է ջնջել (եթե աղբյուր չներկայացվի)։ Խմբագրումների վերաբերյալ հայոց պատմություն լավ իմացող մասնակից արձագանքի կամ սպասենք մասնակցի պատասխանին։--Voskanyan (քննարկում) 18:19, 3 Մարտի 2021 (UTC)[reply]
Զգուշացրել եմ, եթե շարունակվի, կարգելափակենք։--Սամվելքննարկում 09:33, 5 Մարտի 2021 (UTC)[reply]
Մասնակիցը շարունակում է խմբագրել նույն ոճով, ինչպես երևում է՝ քննարկման էջում գրվածներին ընդհանրաես չի պատասխանում։ Արգելափակել եմ մեկ օրով, բայց պետք է որոշել, թե ինչ են արվելու արդեն արված խմբագրումները։--Voskanyan (քննարկում) 14:31, 7 Մարտի 2021 (UTC)[reply]

Ժիրայր Սեֆիլյան

Հարգելի ադմինիստրատորներ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում Ժիրայր Սեֆիլյան էջում Vahagnavagyan-ի կատարած խմբագրումներին։ Մի քանի անգամ ուղղել եմ, բայց մասնակիցը կրկին կատարում է նույն փոփոխությունները (վիքիֆիկացված տեքստը դարձնում է վիքիֆիկացման ենթակա, չեզոք բովանդակությունը դարձնում է ոչ չեզոք և այլն)։ Օրինակ ավելացնում է «․․․նպատակ ունենալով հեռացնելու իշխանության ղեկին գտնվող ապօրինի ռեժիմը, որի համար էլ ենթարկվել է մեկամսյա ազատազրկման»։--Գարդմանահայ (քննարկում) 09:45, 8 Մարտի 2021 (UTC)[reply]

Քննարկման էջում գրեցի։--Voskanyan (քննարկում) 15:38, 8 Մարտի 2021 (UTC)[reply]
Շնորհակալ եմ։ --Գարդմանահայ (քննարկում) 21:21, 8 Մարտի 2021 (UTC)[reply]

Վանդալիզմ հարևան պետության մասնակցի կողմից

Sakir ALİZADA անվամբ մասնակիցն այսպիսի խմբագրումներ է կատարել Երևան Դրայվ էջում, կխնդրեի մի բան անեիք, ժողովուրդ ջան, եթե ընդմիշտ բլոկ է հասնում, արգելափակել։ --Narek75 (քննարկում) 19:35, 18 Մարտի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 06:50, 19 Մարտի 2021 (UTC)[reply]

Օգնության հարցեր

Ի՞նչ սկզբունքով է որոշ օգնության հարցեր գնում մասնակիցների քննարկման էջեր։ Նկատեցի, որ շատ «օգնող» մասնակիցներ անպատասխան են թողնում՝ հավանաբար իրենց պասիվ լինելու պատճառով։ Առաջարկում եմ օգնողների ցուցակը թարմացնել հիմք ընդունելով օրինակ վերջին ամսվա ընթացքում նրանց խմբագրումների քանակը և/կամ անպատասխան թողած հարցերի քանակը։ ԱշոտՏՆՂ ջան, դու կիմանաս։--Ավետիսյան91 (քննարկում) 12:50, 17 Մարտի 2021 (UTC)[reply]

@Ավետիսյան91 ջան, Վիքիպեդիա:Օգնություն/Ստորագրություններ էջում ստորագրած մասնակիցներից է ընտրվում մենթորը։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:40, 17 Մարտի 2021 (UTC)[reply]
Մերսի ԱշոտՏՆՂ ջան։ Տեսա, որ առնվազն 4 մասնակից ունեն 2 և ավել անպատասխան հարցեր։--Ավետիսյան91 (քննարկում) 19:53, 17 Մարտի 2021 (UTC)[reply]
Կարող ենք այդ մասնակիցների անունները հանել ցանկից, կամ ցանկը վերանայենք, ու հանենք այն մասնակիցների անունները, որոնք ակտիվ չեն վերջին մի քանի ամսում: Իսկ ծայրահեղ դեպքում կարող ենք ցանկը նորից կազմել:--Voskanyan (քննարկում) 05:45, 18 Մարտի 2021 (UTC)[reply]
Այդպես ճիշտ կլինի, քանի որ անպատասխան հարցեր մնալը նախագծի օգտին չէ, իսկ ակտիվ մասնակիցները կարող են չնկատել, որ մենթորի քննարկման էջում հարցեր կան չպատասխանված։ Եկեք առաջարկենք ժամանակավոր հանեն ստորագրությունը, երբ ակտիվանան՝ նորից ավելացնեն։ Մերսի --Ավետիսյան91 (քննարկում) 07:03, 18 Մարտի 2021 (UTC)[reply]

Նշեմ մասնակիցներին՝ @Nooberella, @Gevorg Ghazaryan, @O'micron (չհասկացա՝ չորրորդը ով է), եթե երկու-երեք օր չպատասխանեն, կհանենք անունները։--Voskanyan (քննարկում) 16:04, 18 Մարտի 2021 (UTC)[reply]

Voskanyan ջան, շնորհակալ եմ նշելու համար։ Քանի որ պասիվ եմ, մի քանի օր առաջ փորձեցի ինքս հանել իմ անունը, սակայն չհասկացա, թե ինչպես անել։ Շնորհակալ կլինեմ, եթե իմ փոխարեն Դուք անեք։ ֊֊Նուբեռելլա 💬 16:07, 18 Մարտի 2021 (UTC)[reply]
Արված է, Նուբեռելլա ջան, հույս ունեմ՝ հետագայում էլի ժամանակ կունենաս խմբագրման համար։--Voskanyan (քննարկում) 16:14, 18 Մարտի 2021 (UTC)[reply]
Voskanyan ջան, շնորհակալ եմ շատ։ ֊֊Նուբեռելլա 💬 16:26, 18 Մարտի 2021 (UTC)[reply]
Սիրելի գործընկերներ, քանի որ այս փուլում ցավոք սրտի բավականին պասիվ եմ Վիքիպեդիայում, խնդրում եմ ինձ ևս հեռացնել ցանկից։ Շնորհակալություն։--Օmıcrօn 20:10, 18 Մարտի 2021 (UTC)[reply]
Արված է--Voskanyan (քննարկում) 06:51, 19 Մարտի 2021 (UTC)[reply]

Գևորգի ստորագրությունն էլ հեռացրեք՝ Մասնակցի քննարկում:Gevorg Ghazaryan--Ավետիսյան91 (քննարկում) 09:54, 23 Մարտի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 09:55, 23 Մարտի 2021 (UTC)[reply]

Խորհրդարանի արխիվացում

Հարգելի ադմինիստրատորներ, Խորհրդարանի արխիվում չգտա 2021 թվականի արխիվացված քննարկումները։ Քննարկումները խորհրդարանի էջից հեռացվել են, բայց չեմ գտնում թե որտեղ են տեղափոխվել (արխիվացվել)։--Գարդմանահայ (քննարկում) 10:45, 1 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Արված է--Ավետիսյան91 (քննարկում) 10:52, 1 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Մասնակցի ապաարգելափակում

Angel X մասնակցի քննարկման էջի վերջին քննարկման մեջ ադմիններից չորսը սկզբունքորեն դեմ չեն ապաարգելափակմանը՝ տոպիկ բանի կիրառմամբ։ Խնդրում եմ համաձայն այդ քննարկման հանել արգելափակումը՝ թողնելով խմբագրել միայն հիմնական տարածքում։--Ավետիսյան91 (քննարկում) 07:35, 2 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Հայրենական մեծ պատերազմի հետ կապված խմբագրումներ

Խնդրում եմ ուշադրություն դարձնել Narek75 մասնակցի՝ քննարկումից հետո նույն խմբագրումները շարունակելու հանգամանքի վրա։ Խորհրդարանում եղած քննարկմանը բաց ինձնից մասնակցել է ևս երկու խմբագիր, որոնցից մեկը գրել է, որ նման համակարգային փոփոխություններից առաջ պետք է քննարկել, իսկ մյուսը թեև հստակ դեմ չէ տերմինի փոփոխությանը, բայց գրել է, որ պետք է հաշվի առնել համատեքստը։ Դրանից հետո մասնակիցը, որը քննարկման ընթացքում ոչ մի աղբյուր կամ գիրք չի ներկայացրել, որը կապացուցեր իր տեսակետը, հաշվելով ինչ-որ րոպեներ և չգիտես ինչու ենթադրելով, որ ինքը քննարկման հաղթող կողմն է, որովհետև այլ մասնակիցներ չեն ցանկացել մասնակցել քննարկմանը և վերջին խոսքն իրենն է եղել, սկսել է հետ շրջել կատարված խմբագրումները։

Ես քննարկումը իր հետ չեմ շարունակում, որովհետև իմ ասածը ընդհանրապես հաշվի չի առնվում, չնայած տվյալ դեպքում ինքը պետք է փաստեր բերի, ոչ թե ես։ Նույնը վերաբերում է այս խմբագրմանը, երբ ես ըստ քննարկման փոխել եմ իր ավելացրած տերմինը, իսկ ինքը նորից խմբագրել է՝ որպես հիմնավորում նշելով հայերեն տառերով ինչ-որ բառ, որը դժվար թե տվյալ փաստը հիմնավորող աղբյուր լինի։--Voskanyan (քննարկում) 14:56, 4 Ապրիլի 2021 (UTC)[reply]
Կարդացի քննարկումը, համաձայն եմ Ոսկանյան մասնակցի ասածների հետ այն առումով, որ նման լայնածավալ փոփոխությունների դեպքում Narek75 մասնակիցը, լինելով Վիքիպեդիայի ստաժավոր խմբագիր, պիտի քննարկեր, մյուս կողմից, այո՛, չի ներկայացվել ծանրակշիռ որևէ փաստարկ կամ աղբյուր, ըստ որոնց հնարավոր կլիներ տարբերակել եզրույթները։ Քննարկումը պիտի շարունակվի, որին Voskanyan ադմինը պիտի ծանոթանա, ու ինքը համոզվի, ոչ թե համոզի։--∑ίγμα (քնն.) 20:40, 4 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Բարև ձեզ։ Ուղիղ մի ամիս համբերատար սպասել եմ, բայց քննարկման ժամանակ ոչ մի կառուցողական ավելացում չի արվել։ Եթե այդքան տանջվա ու ներկայացրի, որ կատարածս խմբագրումները զուտ կառուցողական բնույթի են, չեմ փորձել ջնջել այդ տերմինը հոդվածներից, այլ ավելի կոռեկտ վիճակի եմ բերել, ու մարդիկ կրկին, չեմ հասկանում՝ ինչու, դեմ են արտահայտվում խմբագրումներիս, ուրեմն էլ չգիտեմ, ինչ ասեմ, ժողովուրդ ջան։

∑ίγμα երևի քննարկումն այդքան էլ ուշադիր չեք կարդացել, որ այնտեղ ծանրակշիռ փաստեր չեք տեսել, կարող եք կրկին ընթերցել դրանք, իսկ խմբագրումները (լայնածավալ լինեն դրանք, թե չնչին) ցույց են տալիս, որ տվյալ հոդվածի սուբյեկտը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջափուլերից մեկին, որը խորհրդային, այնուհետև, ռուսական և իներցիոն կերպով նաև այն հետխորհրդային պետությունների պատմագիտության մեջ, որոնք դեռ փաստացի տվյալ ազդեցության գոտում են, կոչվում է «հայրենական մեծ պատերազմ» (չմոռանանք որ տվյալ պատմագիտությունը նաև օգտագործում է «հայրենական փոքր պատերազմ» եզրույթը՝ 1812 թվականի նապոլեոնյան պատերազմը նկարագրելու համար, որը մեզ սկի չի էլ վերաբերում, բայց երևի նույն տարամաբանությամբ մենք դա էլ պետք է այդպես անվանենք)։ Տվյալ անձը չի մասնակցել, ասենք, Լեհաստանի օկուպացիային, խորհրդա-ֆիննական ձմեռային պատերազմին, կամ, չգիտեմ, ասենք Նորմանդիայի ափհանումներին, այլ մասնակցել է այդ «մեծ հայրենականին»։ Եթե կասկածներ ունեք, որ երկրորդ համաշխարհային պատերազմում միակ պատերազմը եղել է 41-45 թվականներինը, կարող եք, ասենք, ուսումնասիրել սրանք՝


Այս խմբագրման մեջ էլ մասնակիցը, ով, չի ցանկանում ինձ հետ քննարկում շարունակել, կարծես դեմ է արտահայտվում մի բանի, որն իսկապես էղել է, խոսքը Հայաստանի խորհրդայնացման մասին է։ Բա Հայաստանի խորհրդայնացումը հո տենդերային ծրագրո՞վ չի իրականացվել, 11-րդ բանակն է չէ՞ մտել և գրավել Հայաստանը, որից հետո էլ երկիրը դարձել է խորհրդային։ Մի թեթև բան էլ ավելացնեմ, ես «քննարկման հաղթող կողմի» կոմպլեքսով չեմ տառապում, ինձ համար գոյություն ունեն ավելի կարևոր արժեքներ, որոնք բարձր էն բոլորիս մեր «ես»-երից։ Կարծես թե մանրից տեղաշարժ եմ նկատում դեպի անձնական դաշտ։ --Narek75 (քննարկում) 14:04, 5 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Արգելափակում

Արված է։ --23artashes (քննարկում) 11:07, 26 Մարտի 2021 (UTC)[reply]

Շաքիի շրջան հոդվածում վանդալություն։--Soghomon Matevosyan (քննարկում) 01:45, 18 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 03:57, 18 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Զինվորականների ջնջված հոդվածներ

Ողջույն։ Քանի որ կանոնակարգով պատերազմին մասնակցած շատ անձանց հոդվածներ ջնջվեց ու ափսոս է այդ ինֆորմացիան, ստեղծվել է վիքիհարթակից դուրս մի կայք՝ www.armhero.org։ Սա նաև որպես այլընտրանքային լուծում։ Հիմա մտածում եմ արդեն ջնջած հոդվածների ինֆորմացիան փոխանցենք այնտեղ։ Ի՞նչ կասեք։ Այդ կայքում նշանակալիության խնդիր չկա։ Հավանաբար 30-ի մոտ հոդվածներ լինենք ջնջած, կամ իմ ենթաէջերի վրա գցեք, ես կփոխանցեմ այդ կայք, օրինակ՝ Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/xxxxx։ Ավելի հեշտ լինելու համար կարող եք այստեղի կարմիր հոդվածները նայել։--Ավետիսյան91 (քննարկում) 16:01, 12 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Մխիթար Գալեյան, Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Արեն Հովհաննիսյան, Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Էրիկ Աբրահամյան (ազատամարտիկ), Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Թաթուլ Հակոբյան (սպարապետ), Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Արտյոմ Բաբայան, Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Արմեն Առուստամյան, Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Նարեկ Ռևազյան‎, Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Վահե Սարդարյան‎, Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Վահե Հովակիմյան‎։ Խնդրում եմ հետո ներկայացնել արագ ջնջման։--Voskanyan (քննարկում) 17:04, 12 Ապրիլի 2021 (UTC)[reply]
Շատ շնորհակալ եմ։ Ինֆոն տեղափոխեմ իրենց մոտ, կներկայացնեմ։ Նաև արդեն ջնջման ներկայացվածները կտեղափոխեմ, քանի որ հավանական է, որ ջնջվեն։--Ավետիսյան91 (քննարկում) 17:05, 12 Ապրիլի 2021 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, քանի որ ակումբներում և ոչ միայն անընդհատ բախվում ենք այս խնդրին, խնդրում եմ մեկ անգամ ևս հստակեցնել։ Եթե չեմ սխալվում, խորհրդարանում քննարկման արդյունքում որոշվել էր նշանակալիության չափանիշ համարել պատերազմի մասնակցի՝ առնվազն շքանշանի արժանացած լինելու հանգամանքը։ Այդ դեպքում ուզում եմ հասկանալ, օրինակ՝ Գևորգ Քառյան հոդվածը ինչու է ջնջվել։ --Narine Muradyan (WMAM) (քննարկում) 13:40, 19 Ապրիլի 2021 (UTC)[reply]
Հարգելի Narine Muradyan (WMAM), նման քննարկումներ եղել է առնվազն 3-4 հատ, որից մի քանիսն իմ նախաձեռնությամբ։ Մասնակցել են 2-3 մասնակից։ Հիմնական հոդվածներ ստեղծողներին առաջարկել եմ մասնակցել նաև կանոնակարգի լրացման քննարկմանը, չեն մասնակցել։ Սա Բեքոյի առաջարկած կանոնակարգի լրացումը, սա էլ քննարկումը, որից ներքև քվեարկությունն է։ Ըստ գործող կանոնակարգի և կանոնակարգի լրացմանը՝ պատերազմին մասնակից լինելը չի ապահովում նշանակալիությունը, մեդալներից էլ նշված են ոչ բոլորը, օրինակ «Արիության մեդալ» և «Մարտական ծառայության մեդալները» չկան։ Քանի որ Ձեր նշած հոդվածի բովանդակությունը չեմ կարող տեսնել (միայն ադմինները կարող են տեսնել ջնջվածները) և բովանդակությունը չեմ հիշում, ենթադրում եմ, որ անձի ստացած մեդալները գործող և առաջարկվող լրացումում չի եղել։ Եթե կարծում եք, որ սխալմունք է եղել, ադմիններին կառաջարկենք վերականգնել։--Ավետիսյան91 (քննարկում) 13:55, 19 Ապրիլի 2021 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, քննարկումներին հնարավորինս հետևել եմ, Ձեր ուղարկած հղումներն էլ ուսումնասիրեցի։ Ընդունում եմ, որ Վիքիպեդիայի հանրագիտարանային ուղղվածությունից չի կարելի շեղվել, բայց նաև այդքան էլ համաձայն չեմ «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալները նշանակալիության ցանկում չներառելուն։ Կարծում եմ՝ հենց այնպես մեդալներ չեն շնորհվում։ Իսկ արդեն իսկ ստեղծված հոդվածները ջնջելը նաև ավելի նուրբ, հոգեբանական ազդեցություն է թողնում․ չէ՞ որ հոդված ստեղծելու համար զոհված անձի ընտանիքի հետ ենք կապ հաստատում (ինչը, վստահ եմ՝ հասկանում եք, որ այդքան էլ հեշտ գործ չէ), աղբյուրներ ենք գտնում, ամենայն պատասխանատվությամբ ստեղծում հոդվածը, ու վերջում պարզվում է, որ ջնջվել է։ Գուցե վերանայվի՞ որոշումը, և ցանկում ավելացվեն նաև այդ մեդալներին արժանացած անձանց մասին որակյալ հոդվածները։ --Narine Muradyan (WMAM) (քննարկում) 18:18, 19 Ապրիլի 2021 (UTC)[reply]
Narine Muradyan (WMAM) ջան, հավատացեք, որ իմ ուզելով չէ։ Քննարկում է եղել, կարող էիք այնտեղ գրել ու հիմնավորել թե ինչու պետք է ցանկում լինեն նաև այդ մեդալները։ Միգուցե մենք ճիշտ մոտեցում չունենք, հնարավոր է։ Երբեք էլ ուշ չէ նոր քննարկման կամ կանոնակարգի փոփոխության առաջարկի համար։--Ավետիսյան91 (քննարկում) 21:38, 19 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Հարգելի՛ ադմինիստրատորներ,
2021 թվականի ապրիլի 26-ից մինչև մայիսի 15-ը Հայերեն Վիքիպեդիան ևս միացել է WikiForHumanRights Challenge արշավին: Խնդրում եմ միջոցառման մասին տեղադրել Հայերեն Վիքիպեդիայի Գլխավոր էջի «Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին» հատվածում, ինչպես նաև Վիքիպեդիայի բաներային հատվածում: Կանխավ շնորհակալ եմ: Armineaghayan (քննարկում) 17:13, 25 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 16:41, 27 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Էլի վանդալիզմ

ARAP REJEKSİYONİZMİ անվամբ մասնակից, այսպիսի խմբագրում։ --Narek75 (քննարկում) 17:31, 10 Մայիսի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 17:36, 10 Մայիսի 2021 (UTC)[reply]

Քննարկումների ամփոփում

Խնդրում եմ ամփոփել ու որոշում կայացել Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածների 1 և ավել ամիս առաջ բացված քննարկումները։--Ավետիսյան91 (քննարկում) 12:25, 27 Մարտի 2021 (UTC)[reply]

Քանի որ մասնակիցներից մեկն ինձ մեղադրում է կողմնապահության մեջ, ես աշխատում եմ չփակել այն քննարկումները, որոնց ես մասնակցել եմ, և որոնց վերաբերյալ հստակ որոշում չի կայացվել քննարկման ընթացքում։ Խնդրում եմ հնարավորության դեպքում ամփոփել նաև այս քննարկումները։--Voskanyan (քննարկում) 17:18, 27 Մարտի 2021 (UTC)[reply]

Խնդրում եմ ամփոփել նաև Վահե Մխիթարյան, Հայկ Ղարսյան և Մովսես Դավթյան (զինվորական) հոդվածների քննարկումները։ Նշեմ միայն, որ ըստ մի շարք քննարկումները այս հոդվածները նույնպես ենթակա են ջնջման։--Ավետիսյան91 (քննարկում) 14:24, 3 Մայիսի 2021 (UTC)[reply]

Գիտեմ, որ դժվար է այս հարցով որոշում կայացնելը, բայց պետք է անենք, անցել է 2 ամիս։--Ավետիսյան91 (քննարկում) 05:39, 13 Մայիսի 2021 (UTC)[reply]
Ավետիսյան91 ջան, ամփոփումը ադմինիստրատորներից բացի կարող են տալ այլ մասնակիցներ, սահմանափակում կանոնակարգով չունենք։--Սամվելքննարկում 06:30, 13 Մայիսի 2021 (UTC)[reply]
Samo04 ջան, քանի որ ես եմ պիտակողը, հավանաբար ճիշտ չի լինի ինքս ամփոփեմ, մյուս ակտիվ մասնակիցներն էլ հիմնականում ադմիններն են, դրա համար եմ այստեղ գրում։--Ավետիսյան91 (քննարկում) 06:34, 13 Մայիսի 2021 (UTC)[reply]

Անվանափոխել

Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ - անվանափոխել փակված վերջին երկու քննարկումների հոդվածները։ Երկու էջերն էլ արդեն կան, առանց ադմինական գործիքների չի լինում տեղափոխել էջերը։ Շնորհակալություն--Ավետիսյան91 (քննարկում) 05:42, 17 Մայիսի 2021 (UTC)[reply]

Արված է։ Վերահղումները թողել եմ, որովհետև հղվող էջեր կան։--Voskanyan (քննարկում) 06:00, 17 Մայիսի 2021 (UTC)[reply]

Հոդվածի պաշտպանություն

Հարգելի ադմինիստրատորներ, Ռոբերտ Քոչարյան հոդվածում մի քանի վանդալային գործողություն է կատարվել, որոնք հետ եմ շրջել։ Քանի որ առաջիկայում Հայաստանում տեղի են ունենալու Ազգային ժողովի ընտրություններ, առաջարկում եմ մեկ ամսով պաշտպանել այդ հոդվածը չգրանցված կամ նոր մասնակիցներից, որպեսզի այս շրջափուլում ամեն անգամ ստիպված չլինենք (ենթադրում եմ հաճախակի) վանդալությունները վերացնել։--Գարդմանահայ (քննարկում) 14:31, 24 Մայիսի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 18:12, 24 Մայիսի 2021 (UTC)[reply]

Խմբագրման պիտակում

Հարգելի ադմիններ, էջը խմբագրման պիտակը երևի սխալ է աշխատում, օրոնակ՝ այստեղ գրում է Manual revert, այսինքն "Ձեռքով վերադարձ", սակայն սա վերադարձ խմբագրում չի։ Խնդրում եմ ճշտել։ - Kareyac (քննարկում) 16:53, 24 Հունիսի 2021 (UTC)[reply]

Kareyac ջան, սա միշտ էլ այսպես է գրել։ Նախավերջին խմբագրումը ձեռքով ջնջել ես, էջը բերել նախկին տեսքին։ Գործիքով հետշրջում չես կատարել, բայց ձեռքով, ըստ էության, հետ ես շրջել։ Դա էլ նշում է որպես ամփոփում։ Չարժի :-) --23artashes (քննարկում) 17:09, 24 Հունիսի 2021 (UTC)[reply]

Արգելափակում

Արված է--Voskanyan (քննարկում) 13:58, 12 Մայիսի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 16:52, 26 Հունիսի 2021 (UTC)[reply]

Հոդվածի պաշտպանում

Նոր և չգրանցված մասնակիցներից՝ ՎԵՈՆ Արմենիա։--Ավետիսյան91 (քննարկում) 08:27, 27 Մարտի 2021 (UTC)[reply]

Հավանաբար աշխատողներին հանձնարարական է եղել թարմացնել «իրենց էջը» վիքիպեդիայում։--Ավետիսյան91 (քննարկում) 08:27, 27 Մարտի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 03:29, 2 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Վիքիպահեստում Arman Militosyan մասնակցի բեռնած նիշքերի մասին

Ողջույն հարգելի ադմիններ, մասնակիցներ, վերոնշյալ մասնակիցը Վիքիպահեստ է բեռնում պատկերներ որոնք շատ լավ որակովարդեն արդեն իսկ առկա են վիքիպահեստում : Մանակիցը Վիքիպահեստ է բեռնել Հայաստանի դրոշը, Արցախի դրոշը, Երևանի զինանշանը և այլն, բեռնում է վատ որակով և բավականին շատ վիքիպեդիայի հոդվածներում դնում է իր բեռնած պատկերները: Օրինակ՝ Մասնակիցը բեռնել է ՀՀ ԱԻՆ-ի պատկերանշանը էլի շատ վատ որակով, չնայած նրան որ Վիքիպահեստում արդեն առկա է շատ ավելի լավ որակով նույն պատկերանիշը: Դեպքերը շատ են, ցանկանալու դեպքում նայեք իր բեռնածները, նաև նշեմ որ կարծես թե հեղինակային իրավունքի հարցը վիճահարույց է, նաև ինչպես նկատեցի Վիկիպահեստի բոտերը, ադմինները արդեն իսկ մի քանի նկատողություն արել են, բայց ինչպես տեսնում ենք հարցը չի լուծվում և մասնակիցը շարունակում է նույն կերպ
Ադմիններին խնդրում եմ ինչ որ լուծում տան այս խնդրին:
Հ.Գ. Հավատացնում եմ Ձեզ, որ որևէ անձային խնդիր չկա մասնակցի հետ: Հարգանքներով՝ POitor քննարկում 10:29, 2 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Հարգելի Voskanyan, Gardmanahay, 23artashes, Ավետիսյան91, Beko խնդրում եմ նայեք և հնարավորության դեպքում ինչ որ լուծում տվեք:--POitor քննարկում 10:52, 2 Հուլիսի 2021 (UTC)[reply]
Որոշ ժամանակ առաջ մասնակիցը հայերեն հոդվածներում դրոշները փոխում էր, ես մի քանի անգամ հետ եմ շրջել, նաև զգուշացվել է, վերջերս իր խմբագրումները չեմ նայել, բայց եթե խնդրահարույց խմբագրումներ կան Հայերեն Վիքիպեդիայում, կարող ենք ավելի մանրամասն նայել, բայց մասնակիցը սովորաբար չի արձագանքում։ Վիքիպահեստում մասնակցի ներդրումը նայեցի, բայց համոզված չեմ, թե կարող ենք մասնակցին արգելել բեռնել որոշակի պատկերներ միայն դրանց վատ որակի պատճառով։ Վիքիպահեստի վերաբերյալ գուցե Beko-ն պարզաբանի։--Voskanyan (քննարկում) 11:50, 2 Հուլիսի 2021 (UTC)[reply]
Ես ադմինիստրատոր չեմ, ադմինական գործողությունները թողնեմ ադմիններին։ Arman Militosyan-ի ամբողջ գործունեությունը չեմ ուսումնասիրել, բայց քանի որ հաճախ արդեն գոյություն ունեցող որակյալ պատկերը փոխարինում է իր կողմից սարքած նույն ձևի պատկերով, ապա կարելի է պարզապես տվյալ մասնակցին խնդրել, հորդորել, որպեսզի իր հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործի, օրինակ անհրաժեշտ քարտեզներ ստեղծի և այլն, որոնք ավելի պետքական են։--Գարդմանահայ (քննարկում) 12:53, 2 Հուլիսի 2021 (UTC)[reply]
Արձագանք՝ Gardmanahay-ի և Voskanyan-ի գրվածներին:
Հարգելի խմբագիրներ շնորհակալ եմ պատասխանելու համար, համենայդեպս կարծում եմ, որ պետք է ինչ որ քայլեր ձեռնարկվի, որովհետև օրինակ մասնակիցը բեռնել էր Հայաստանի դրոշը վատ գունային որակով, և տեղադրել էր մի քանի հոդվածներում, ես տեսա որ դրանք չեն հետ շրջվել, և մի քանիսը փոխեցի, բայց մեկը կամ երկուսը չեն, մի քանիսն են որոնք ուղակի անհամեմատ երկար ժամանակ են պահանջվելու փոխելու համար(խոսքը միայն Հայաստանի դրոշի մասին չէ, այլ պատկերների որոնց օրինակ գունայն որակը նույնպես վատն է): Մանակիցը այդքան նկատողություն, դիտողություն ստանալուց հետո անգամ շարունակում է աշխատել նույկերպ:--POitor քննարկում 14:09, 2 Հուլիսի 2021 (UTC)[reply]
Հարգելի Voskanyan, ես տեսա որ դուք իր քննարկման բաժնում հարց էիք ուղել, որը անպատասխան է մնացել, կարծում եմ մասնակիցը գոնե պետք է պարզաբան էր թե ինչու՞ է ավելացնում նման պատկերներ:--POitor քննարկում 14:15, 2 Հուլիսի 2021 (UTC)[reply]
Խնդրում եմ այստեղ նշել վերջերս նրա փոխած մի քանի պատկերների հղումները, ես նորից կզգուշացնեմ, հետո գուղե դիմենք արգելափակման։--Voskanyan (քննարկում) 14:43, 2 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Ահա, պատկերները. [2], [3], [4], [5], [6], [7] --POitor քննարկում 15:31, 2 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Հոդվածներում մասնավորապես դրոշի տվյալ պատկերի օգտագործման վերաբերյալ հիմա կգրեմ մասնակցի քննարկման էջում, իսկ ընդհանուր առմամբ սպասենք այլ մասնակիցների արձագանքներին։--Voskanyan (քննարկում) 16:10, 2 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Շնորհակալ եմ)--POitor քննարկում 16:15, 2 Հուլիսի 2021 (UTC)[reply]
Մասնակիցը հիմնականում հետ է շրջել իր խմբագրումները։ --Voskanyan (քննարկում) 08:09, 7 Հուլիսի 2021 (UTC)[reply]
Շնորհակալ եմ տեղեկացնելու համար։ --POitor քննարկում 22։05, 7 Հուլիսի 2021 (UTC)

Art+Feminism 2021

Հարգելի՛ ադմինիստրատորներ,
Խնդրում եմ 2021 թվականի հուլիսի 10-ից մինչև հուլիսի 30-ը Հայերեն Վիքիպեդիայի բաներային հատվածում և Գլխավոր էջի Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին մասում տեղադրել Art+Feminism 2021 արշավի մասին տեղեկատվություն և արշավի պատկերանշանը: Հարգանքով՝ Armineaghayan (քննարկում) 06:17, 9 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 06:25, 10 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Արգելափակում

Արված է--Voskanyan (քննարկում) 07:48, 15 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Արգելափակում

--Nimeru23 (քննարկում) 12:51, 15 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 13:16, 15 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Վերնագրի փոփոխություն

Հարգելի ադմինիստրատորներ, այս հոդվածի անվան վերաբերյալ 2018 թվականին քննարկում է եղել, որպեսզի հոդվածի վերնագիրը փոխվի այնպես, ինչպես ներկայում է, սակայն քննարկումը փակվել է՝ հոդվածի վերնագիրը թողնելով նույնը։ Խնդրում եմ վերականգնել հոդվածի վերնագրի նախկին տեսքը (այն է՝ Ճուղուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցի), քանի որ այլ քննարկում տեղի չի ունեցել, որի արդյունքում կկայացվեր այլ որոշում (ես այդպիսիք չգտա)։ --Գարդմանահայ (քննարկում) 06:11, 6 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Քննարկման մեջ ներկայացված նույն տրամաբանությամբ խնդրում եմ վերականգնել նաև հետևյալ հոդվածի վերնագիրը՝ Սուրբ Գևորգ վանք (Շավնաբադ)-ը դարձնել Շավնաբադի Սուրբ Գևորգ եկեղեցի։--Գարդմանահայ (քննարկում) 06:26, 6 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 06:32, 6 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Շնորհակալ եմ հարգելի Voskanyan։--Գարդմանահայ (քննարկում) 09:23, 6 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Amganzak մասնակցի խմբագրումներ

Amganzak մասնակիցն իր բարելաված Գեղաշեն (Կոտայքի մարզ) հոդվածի քննարկման էջում կատարել է հետևյալ գրառումը․ Բարև Ձեզ, գեղաշենցիների նախաձեռնող խումբը ինձ առաջարկեց իրենց գյուղի ամբողջական պատմությունը ըստ ազգատոհմերի ներկայացնել Վիքի տարածքում։Նման ամբողջական պատմությունը ստեղծումը հակասում է վիքի նպատակների՞ն, եթե չի հակասում,ապա ինչպես այն կառուցել Գեղաշեն գյուղի վիքի էջից դուրս։

Գրառումը մնացել է անպատասխան, սակայն մասնակիցը սկսել է սևագրում հոդվածներ խմբագրել՝ կատարելով մեծ աշխատանք, որը իմ կարծիքով, հավանաբար չի համապատասխանի կանոնակարգին ու կջնջվի։ Խնդրում եմ արձագանքնել մասնակցի գրառմանը այստեղ, որպեսզի անտեղի չաշխատի հոդվածների վրա, հետո դրանք ջնջվեն։ Մասնավորապես կարող եք նայել Սևագիր:Հայրապետի Ազգատոհմ, Սևագիր:Մուղսոնց Տան, Սևագիր:Եփրեմ Սարգսյան էջերը։--Voskanyan (քննարկում) 05:03, 4 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Voskanyan (քննարկում) Բարև ձեզ,ժամանակները փոխվել են և դիգիտալացումը մտել է նաև հայկական գյուղ։25 մարդուց կազմված թիմը ակնկալում է Վիքի ադմինստրացիայի անմիջական աջակցությունը Գեղաշեն գյուղի պատմության և ազգատոհմերի մասին դիգիտալ նախագիծը Վիքիում պատշաճ ներկայացնելու նպատակով։ Որպես նախադեպային ծրագիր այն կարող է Վիքի պատմության մեջ դառնալ օրինակելի և ցույց տալ, որ որևէ հայկական գյուղի 200 տարվա պատմություն այլևս մասնավոր երևույթ չէ, բարձր մշակութաբանական առումով։ 25 մարդ ուսումնասիրել են մոտ 1000 էջ փաստաթուղթ և մտադիեր են նաև Վիքի շրջանակներում գյուղի ամբողջական պատմությունը հասանելի դարձնել յուրաքանչյուրին այդ թվում բոլոր գեղաշենցիներին ովքեր ապրում են Հայաստանում և նրանից դուրս։ Հարգանքներով Amganzak 12:11, 4 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Հարգելի Amganzak, Վիքիպեդիան անձնական հետազոտությունների հրապարակման վայր չէ։ Առաջարկում եմ Ձեր թիմի ուսումնասիրությունները, փաստաթղթերը, արժեքավոր ինֆորմացիաները հրապարակել որևէ գիտական/կրթական կայքում, թերթում, որին էլ կարող է հետագայում հղում արվել վիքիպեդիայի հոդվածից։--Ավետիսյան91 (քննարկում) 08:18, 4 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

ՀարգելիԱվետիսյան91 (քննարկում) շնորհակալություն առաջարկության համար, թիմը նախընտրում է նաև այս դիգիալացման հարթակը, շեշտում եմ պատրաստի նյութերը չեզոք դիրքերից և ակադեմիական ձևաչափով ներկայացնելու նպատակով։ Հարգանքներով Amganzak 12:30, 4 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Շատ լավ, պարզապես Վիքիպեդիայի կանոնակարգը թույլ չի տալիս անձնական հետազոտությունները հրապարակել Վիքիպեդիայում։ Խնդրում եմ ծանոթանալ Վիքիպեդիա:Ոչ մի սկզբնական հետազոտություն նյութին։--Ավետիսյան91 (քննարկում) 08:33, 4 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Մասնակիցը ժամանակին պնդում էր, որ «կատարում եմ Գիտությունների Համահայկական և Միջազգային Ակադեմիայի հանձնարարությունները։», հիմա առաջարկ է ստացել, ուղղակի և՛ նախորդ դեպքում, և՛ հիմա այդ հանձնարարականներն ու առաջարկները դուրս են վիքիգաղափարախոսություննից, թե որոնցից Ավետիսյանը նշեց։ Նախորդ անգամ մասնակցի՝ հանձնարարություն կատարելու մղումը հանգեցրեց արգելափակումների։ Այս անգամ ուղղակի անհրաժեշտ է նախ ուսումնասիրել Վիքիպեդիան՝ իր կանոններով և կանոնակարգերով, նոր միայն ձեռնամուխ լինել որևէ հանձնարարականի կատարման կամ առաջարկի ընդունելուն։ Ոչ ոք դեմ չէ վիքիում խմբագրելուն։ Սա ուղղակի փաստենք։--∑ίγμα (քնն.) 08:47, 4 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

շնորհակալություն արագ արձագանի համար Ավետիսյան91 (քննարկում),∑ίγμα (քնն.)։ Սխալը գալիս է ինձանից ,ես կարծել եմ որ,կարող եմ նյութը խմբագել կամ վերախմբագրել շատ անգամներ ,պարզվում է այն կարող է դիտարկվել նաև որպես հետազոտություններ և առաջ բերել ադմինների համար տեխնիկական խնդիրներ։Այս անգամ սևագրությունների մեջ ես կտեղադրեմ պատրաստված նյութերը Վիքի ստատդարտներով նույնականացնելու նպատակով։ Շնորհակալություն,հարգանքներով Amganzak 13:12, 4 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ Հարգելի՛ @Amganzak, մի փոքրիկ շտկում. այն ոչ թե ադմինների համար տեխնիկական խնդիր է առաջացնում, այլ հակասում է Վիքիպեդիայի կարևորագույն կանոնակարգերից մեկին՝ ՎՊ:ՍՀ։ Ինչպես վերևում արդեն նշվել է, խնդրում եմ ծանոթանալ այդ կանոնակարգին։ --ջեօ (✡) 11:12, 4 Օգոստոսի 2021 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝ Հարգելի՛ @Amganzak, ցանկացած հոդված կարող եք խմբագրել կամ վերախմբագրել որքան անգամ անհրաժեշտ է, ոչ մի սահմանափակում չկա, պարզապես այդ խմբագրումները պետք է հիմնված լինեն վստահելի աղբյուրների վրա, չպարունակեն, ինչպես վերը նշվեց, անձնական հետազոտություններ և չխախտեն Վիքիպեդիայի կանոնակարգերը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 11:25, 4 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Հարգելի ջեօ (✡) և 23artashes (քննարկում)

ես հիմնականում առաջնորդվում եմ վիքի այս երկու պարբերություններով « Վիքիպեդիան տեղեկատվության ոչ թե առաջնային, այլ երկրորդական աղբյուր է, այսինքն՝ այն միայն հավաքագրում, վերլուծում, գնահատում, մեկնաբանում, բացատրում և սինթեզում է առաջնային և այլ երկրորդական աղբյուրների տեղեկատվությունը» և «Հոդվածներ գրելիս միշտ նշեք մեջբերված տեղեկությունների աղբյուրները։ Տեղեկատվության վստահելի աղբյուր կարող է լինել գիտական գրախոսված հայտնի ամսագիրը, ակադեմիական հրատարակությունները»։

նորից շնոհակալություն Amganzak 18:10, 4 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Բարև ձեզ հարգելի Voskanyan (քննարկում) ես առանձնացրեցի Սևագիր:Եփրեմ Սարգսյան[8] էջը ,ինչպես էջը դարձնել հասանելի ,շնորհակալություն Amganzak 22:05, 7 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Հոդվածը տեղափոխված է հիմնական անվանատարածք և արդեն հասանելի է ընթերցողների համար, չնայած այն որոշակի վերանայման կարիք ունի։--Voskanyan (քննարկում) 04:10, 8 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Հասկացա,Voskanyan (քննարկում) մասնավորապես ինչը վերանայեմ, շնորհակալություն Amganzak 12:10, 8 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Հարգելի՛ մասնակիցներ, խնդրում եմ հստակ պատասխանել մասնակցի հարցին՝ կարող են արդյոք այդ հոդվածները (Սևագիր:Հայրապետի Ազգատոհմ, Սևագիր:Մուղսոնց Տան) ստեղծվել և մնալ Վիքիպեդիայում։ Մասնակիցը սևագրում սկսել է նոր հոդված՝ Սևագիր:Գեղաշենի երաժիշտները, որը, իմ կարծիքով, նույնպես չի համապատասխանում նշանակալիության չափանիշներին։--Voskanyan (քննարկում) 11:35, 9 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Amganzak մասնակիցը սևագրում Սևագիր:Գիտության և արվեստ աշխատում է նոր հոդվածի վրա, որը նույնպես ամենայն հավանականությամբ կջնջվի, որպեսզի աշխատանքն իզուր չլինի, մասնակցին նախօրոք զգուշացնենք, որ հոդվածները առնվազն ներկայացվելու են ջնջման։ Ջնջելը, իհարկե, դժվար չէ, ուղղակի ափսոս է մասնակցի աշխատանքը, ինչպես նաև հետո չպարզվի, որ նախապես չենք զգուշացրել։--Voskanyan (քննարկում) 17:58, 9 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Բարև ձեզ Voskanyan (քննարկում) իմ կարծիքով այ մաիդիկ մեծ ներդրում ունեն Հայաստանի հասարակական կյանքում,լավ օր Amganzak (քննարկում) 06:41, 10 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

▶Բարև ձեզ հարգելի ադմիններ,իմ սևագրության տարածքում շարունակում եմ Գեղաշեն գյուղի նյութերի դիգիտալացումը Վիքի սպառողների համար։ Այս ծրագրով Գեղաշեն գյուղի վիքի համար լրացուցիչ ներկայացրեցի երկու կից հոդված՝ մեկը ընդունվեց իսկ «գիտությու և արվեստ» բաժինը մերժվեց Voskanyan (քննարկում) կողմից։

★«Գեղաշեն գյուղի նյութերի դիգիտալացումը Վիքի սպառողների համար» թեմայի շրջանակներում ունեմ երկու հարց բոլոր ադմիններին՝,

•արդյոք ես ունեմ իրավունք Վիքիի իմ սևագրության տարածքում պատրաստելու և ներկայացնելու Գեղաշենի պատմությանը վերաբերվող կից հոդվածները ձեզ և Վիքի սպառողներին։

•արդյոք մեկ ադմինը մասնավորապես Voskanyan ունի այդքան իրավունք փակելու ՝Գեղաշենի պատմության մաս «գիտություն և արվեստ» կից էջը,որ պարզապես նեկայացնում է մեկ տասնյակին հասնող գիտնականների և ճանաչված արվեսի մարդկանց որոշակի տվյալներ։ Հարգանքներով, Amganzak (քննարկում) 09:20, 12 Օգոստոսի 2021 (UTC)(քննարկում)[reply]

Նշեմ միայն, որ հոդվածը տեղափոխվել էր հիմնական անվանատարածք, ինչից հետո սևագրում մնացել էր վերահղումը, ես դա եմ ջնջել։ Իսկ հոդվածը ջնջել եմ առանց զգուշացման, որովհետև մասնակցին նախապես արդեն զգուշացրել էի, որ հոդվածը չի համապատասխանում Վիքիպեդիայի չափանիշներին։--Voskanyan (քննարկում) 09:25, 12 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

 ★հարգելի ադմիններ 
 խնդրում եմ պատասխանել հարցին «արդյոք մեկ ադմինը մասնավորապես Voskanyan ունի այդքան իրավունք փակելու ՝Գեղաշենի պատմության մաս հանդիսացող «գիտություն և արվեստ» կից էջը,որը նեկայացնում է մեկ տասնյակին հասնող գիտնականների և ճանաչված արվեսի մարդկանց որոշակի տվյալներ։ Տեղեկացնեմ նաև Ձեր հետևյալի մասին ։ Ստացված  բոլոր պատասխանները կամ անպատասխան մնացած բոլոր հարցերը պարտավորմ եմ փոխանցել դիգիտալացման ծրագրի պատվիրատուին,որպես  հաշվետվություն՝  Վիքիում իմ կատարած աշխատանքի կապակցությամբ։ Հարգանքներով Amganzak (քննարկում) 12:07, 12 Օգոստոսի 2021 (UTC)[reply]
Այո իրավունք ունի, եթե գործել է Վիքիպեդիայի կանոններին համահունչ։ Եթե ունեք կոնկրետ կանոնը խախտող գործողության ապացույց, կխնդրեմ ներկայացնել։--Սամվելքննարկում 12:27, 12 Օգոստոսի 2021 (UTC)[reply]
Հարգելի Amganzak, նախ հորդորում եմ քննարկման էջերում չկիրառել թավատառ տեքստ, եթե ցանկանում եք որևէ բան նշել, օգտագործեք կամ ընդգծումը, կամ շեղատառը։ Հիմա ջնջված էջի մասին։ Այդ էջը Դուք ներկայացնում եք որպես «Գեղաշենի պատմության մաս հանդիսացող «գիտություն և արվեստ» կից էջ», սակայն հրապարակել եք որպես առանձին հոդված, որում անմիջապես թվարկվում են Գեղաշենի անվանիները։ Սխալը սկսվում է հենց վերնագրից (Գիտության և արվեստ)։ Այդպիսի վերնագրով հոդվածը կարող է վերաբերել ընդհանրապես գիտությանը և արվեստին։ Պատկերացնո՞ւմ եք, որ բոլոր բնակավայրերի անվանիների մասին ունենայինք առանձին հոդվածներ և սկսեինք թվարկել այդ բնակավայրերի քիչ թե շատ հայտնիներին։ Սա հանրագիտարան է, այստեղ տեղ չեն կարող ունենալ նման հոդվածներ։ Որևէ գյուղի անվանիներին սովորաբար ներկայացնում ենք տվյալ գյուղի հոդվածում՝ առանձին ենթավերնագրի տակ, այն էլ շատ համառոտ։ Կենսագրական մնացած տեղեկությունները ընթերցողը գտնում է այդ անձին նվիրված հոդվածում։ Իսկ դա նշանակում է, որ անվանին պետք է ունենա հանրագիտարանային նշանակալիություն և բավարարի Վիքիպեդիայի նշանակալիության չափանիշներին։ Իսկ Ձեր ստեղծած էջի անվանիների զգալի մասը չունի այդ նշանակալիությունը։ Այնպես որ, Voskanyan ադմինը «ունի այդքան իրավունք», որ ջնջել է այդ էջը, և նա ընդամենը կատարել է կանոնակարգով սահմանված իր ադմինական պարտականություններից մեկը՝ հեռացրել է ոչ հանրագիտարանային բովանդակություն ունեցող էջը։ Այսքանը։ Կարծում եմ՝ այսուհետև կփորձեք Ձեր հոդվածները համապատասխանեցնել Վիքիպեդիայի կանոնակարգերին։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 12:50, 12 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Շնորհակալություն , հաջորդ գրություների մեջ կկիրառեմ շեղագիրը։ Հիշեցման կարգով ՝ես ծառայություն եմ կատարում ,հանդես չեմ գալիս որևէ նախաձեռնությամբ։Հանձնարարում են կատարում եմ։ Հարգանքներով Amganzak (քննարկում) 14:30, 12 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Հոդվածի վերականգնում

Հարգելի Amganzak, այդ հոդվածը 2 անգամ ջնջվել է որպես ոչ նշանակալի, հետևաբար վերախմբագրելով չեք կարող ավելացնել նշանակալիությունը, այն կամ կա, կամ այս պահին բացակայում է։ Խնդիրը վիքիֆիկացման մեջ չէ։--Ավետիսյան91 (քննարկում) 10:59, 17 Օգոստոսի 2021 (UTC)[reply]
Խնդրեմ՝ Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)--Ավետիսյան91 (քննարկում) 12:29, 17 Օգոստոսի 2021 (UTC)[reply]
  • Հարգելի Ավետիսյան91 (քննարկում),ստացա ծանոթացա, իմ բարձրացրած հարցը ուղիղ առնչվում է բովանդակության 1․ Հիմնական պահանջին և «2․6 Քաղաքական գործիչներ» բաժնի հետ։ Հանրային և քաղաքական դաշտում 2011 թվականից գործում է Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը։ Կառավարությունը ունի երեք պատասխանատու անձեր որոնք են, Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության վարչապետ Արամ Մկրտչյան, Արևմտյան հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյան և Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի նախագահ Տիգրան Բագրատունի։Ես ներկայացրել եմ Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության վարչապետ Արամ Մկրտչյանի էջը և առաջարկում եմ ևս մեկ անգամ խնդիրը դիտարկել 1․ Հիմնական պահանջի և «2․6 Քաղաքական գործիչներ» բաժինի մասով։Շնորհակալություն Amganzak (քննարկում) 16:21, 17 Օգոստոսի 2021 (UTC)[reply]
Իհարկե մեր այս քննարկումը չի կարող հիմք լինել, քանի որ արդեն եղել է 2 քննարկում համապատասխան հարթակում, սակայն նշեմ, որ «Քաղաքական գործիչներ» բաժնի երկու կետով էլ չի համապատասխանում հոդվածը։ 1. Անձը չի զբաղեցնում բարձր պաշտոն միջազգային, ազգային, ամենաբարձր մակարդակի վարչատարածքային միավորումների կառավարման համակարգերում։ Պարզաբանեմ. «Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը» ոչ թե առանձին սուվերեն երկրի բարձրագույն իշխանություն է, այլ մի կազմակերպության անվանում։ Անձը ոչ թե քաղաքական գործիչ է, այլ «կառավարություն» անվանումն իր անվան մեջ ունեցող կազմակերպության անդամ։ 2. Եվ երկրորդ. անձը լայնորեն չի լուսաբանվում մամուլում։--Ավետիսյան91 (քննարկում) 17:02, 17 Օգոստոսի 2021 (UTC)[reply]
  • Միջազգային իրավունքի տարածքում այսպիսին է Վտարանդի կառավարության ստատուտը (statutum)․ «Վտարանդի կառավարությունը (կրճատ GiE) քաղաքական խումբ է, որը հավակնում է լինել երկրի կամ կիսա ինքնիշխան պետության օրինական կառավարություն: Տվյալ իրավիճակում չի կարող իրավական լիազորություններ իրականացնել և փոխարենը բնակվում է այլ պետությունում: Վտարանդի կառավարությունները ծրագրում են վերադառնալ իրենց հայրենիք և վերականգնել պաշտոնական իշխանությունը:Մեկ հարց, կա արդյոք քաղաքական ճանաելիության տարբերություններ Արմենակ Աբրահամյանի և Արամ Մկրտչյանի միջև վիքիի համար, եթե կան որոնք են դրանք։ Հարգանքներով, Amganzak (քննարկում) 17:33, 17 Օգոստոսի 2021 (UTC)[reply]
Վիքիպեդիայում մի հոդվածի գոյությունը չի կարող արդարացնել մեկ այլ հոդվածի գոյությունը։ Եթե առարկություններ ունեք Ձեր նշած հոդվածի նշանակալիության հետ կապված՝ բացեք առանձին քննարկում։ Ավելացնեմ, որ այստեղ ճիշտ չէ բովանդակային քննարկում ունենալը, քանի որ հոդվածը ջնջվել է համայնքի որոշմամբ, իսկ սա ադմինիստրատորի տեղեկատախտակ է։ --Ավետիսյան91 (քննարկում) 17:38, 17 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Խնդրեմ՝ Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ/Օգոստոս, 2021 և Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ/Ապրիլ, 2017#Արամ Մկրտչյան--Ավետիսյան91 (քննարկում) 18:23, 17 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Уранин մասնակցի խմբագրումներ

1921-ի ամերիկյան քարտեզը, որը ցույց է տալիս Սևրի պայմանագրով Թուրքիայի հետ Հայաստանի արևմտյան սահմանը, ինչպես նաև Կովկասի խորհրդային հանրապետությունների նախնական սահմաններն ու վիճելի տարածքները, որոնք ստեղծվել են Մոսկվայի պայմանագրից հետո: Հարավային Լեզգիստանը Դաղստանի Ինքնավար Սովետական ​​Սոցիալիստական ​​Հանրապետության մաս է կազմում:

Kevo327 մասնակիցն իմ քննարկման էջում գրել է տարբեր հոդվածներում Уранин մասնակցի տեղադրած քարտեզի և նրան արգելափակելու վերաբերյալ, խնդրում եմ նայել մասնակցի խմբագրումները։--Voskanyan (քննարկում) 10:55, 9 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Խմբագրական պատերազմ վարելու համար Уранин մասնակցին մեկ օրով արգելափակեցի։ --ջեօ (✡) 21:10, 9 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Հարգելի՛ մասնակիցներ, 23artashes, Beko, GeoO, Samo04, Gardmanahay, Ավեստիսյան91, O'micron, Nooberella, խնդրում եմ արձագանքել կամ նշել, թե ինչպես կարող ենք ստուգել, ում կարող ենք դիմել։--Voskanyan (քննարկում) 17:34, 11 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Voskanyan ջան, կմանրամասնես ի՞նչը պետք է ստուգվի և ինչի համար պետք դիմենք, քարտեզի իսկությա՞ն։--Սամվելքննարկում 05:20, 12 Օգոստոսի 2021 (UTC)[reply]
Уранин մասնակիցը քարտեզն ավեացրել է մի քանի էջերում, Kevo327 մասնակիցը գրել է, որ պետք է մասնակցին արգելափակել, իսկ քարտեզը՝ ջնջել, խնդրում եմ ստուգել քարտեզը և միասին որոշենք՝ թողնենք այն, թե ջնջենք։--Voskanyan (քննարկում) 06:27, 12 Օգոստոսի 2021 (UTC)[reply]
Նման տեսքով պետք է ջնջել, աղբյուրը սխալ է լրացված, ոչ ազատ պատկերի հիմնական դաշտերը՝ կիսատ։--Սամվելքննարկում 07:59, 12 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Երևի ես սխալ եմ գրել, պատկերը բեռնված է Վիքիպահեստ, մենք այն ջնջել ենք միայն հոդվածներից։ Ինձ թվում է՝ Уранин մասնակիցը հավանաբար Լեզգիստանի սահմանները կամ տարածքներն է փորձել ընդգծել, կամ այլ երկրի սահմաններ, ամեն դեպքում՝ նշել է իբր հեղինակների անունները, բայց իրականում քարտեզում նշված են ոչ միայն Վիլսոնյան Հայաստանի սահմանները, այլև Անդրկովկասի երկրների սահմանները Մոսկովյան պայմանագրի հիման վրա, այսինքն՝ քարտեզի հեղինակը, այնուամենայնիվ, այն բեռնած մասնակիցն է, եթե ինքը չի նշում, թե որտեղից է վերցրել։--Voskanyan (քննարկում) 14:56, 12 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Քարտեզը մանրամասն չեմ ուսումնասիրել, բայց ինձ համար առաջին հայացքից կասկածելի քարտեզ է։ Կփորձեմ ժամանակ գտնեմ ուսումնասիրեմ։ Քանի որ մի քանի խմբագրի կողմից այն առնվազն կասկածելի է որակվել, ապա կարելի է հոդվածից հեռացնել մինչև հստակեցում։--Գարդմանահայ (քննարկում) 15:10, 13 Օգոստոսի 2021 (UTC)[reply]
Սյունիքի մարզը և Արցախն ընդգրկված են եղել Հայաստանի կազմում, համաձայն Վիլսոնյան Հայաստանի քարտեզի, ինչպես նաև Սևրի պայմանագրի, իսկ նշված քարտեզում Սյունիքն ու Արցախն ադրբեջանի կազմի մեջ են:--Soghomon Matevosyan (քննարկում) 10:55, 17 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

[10]

Երկուսն էլ ՝ Վիլսոնյան Հայաստանի 1920 թվականի ամերիկյան պաստառի և գնդապետ Լորենս Մարտինի 1920 թվականի քարտեզի վրա, Հայաստանի սահմանները ճիշտ նույնն են, ինչ այս քարտեզի վրա:

Մեծ տերությունների ծրագրերի համաձայն ՝ Նախիջեւանը հանձնվեց Հայաստանին, սակայն Արցախ և Սյունիքհանձնվեցին Ադրբեջանին: Բոլշևիկներն այլ կերպ վարվեցին Անդրկովկասում ՝ Մոսկվայի պայմանագրից հետո: Նրանք նշանակում են միայն շրջանը Շարուրը `Հայաստան, սակայն Նախիջևանի և Օրդուբադի շրջանները մնացին Հայկական ԽՍՀ կազմից դուրս: Որպես փոխհատուցում ՝ Հայաստանին հանձնված բոլշևիկները վիճարկում էին Շամշադին-Կազահ շրջանը, որը նույնպես ցուցադրված է այդ քարտեզի վրա: Այս քարտեզի վերաբերյալ ձեր բոլոր բողոքները հնչում են որպես մատից դուրս գցված: Եվ, ինչպես բոլորը գիտեն, Սյունիքը մնում է Հայաստանին, միայն Գարեգին Նժդեհի շնորհիվ:

Կասեմ (քննարկում) 11:57, 22 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Քանի որ Уранин մասնակիցն արգելափակվել է խամաճիկության համար, իսկ Կասեմ մասնակիցը գրանցվում է ու միանգամից մասնակցում (հավանաբար հայերենը նրա համար մայրենի լեզու չէ) քարտեզի վերաբերյալ քննարկմանը, հիմք կա ենթադրելու, որ նույն անձն է։--Voskanyan (քննարկում) 09:56, 23 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Երբ մարդը սխալ է և չի կարող պատասխանել առարկայի ըստ էության, նա սկսում է մեղավորին փնտրել ՝ սլաքները տեղափոխելով ուրիշներին:Կասեմ (քննարկում) 19:25, 23 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Բայց երեւանյան ոչ հայերի (եզդիների, հրեաների, վրացիների, ադրբեջանցիների եւ այլոց) համար հայերենը հանդես է գալիս որպես իրենց մայրենի լեզու, եւ այդ պատճառով նրանք ձեւանում են հայ: Եւ ինչ?Կասեմ (քննարկում) 19:59, 23 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Առաջարկում եմ փակել ազգության վերաբերյալ քննարկումը և բուն թեմային առնչվող գլխավոր հարցը լուծել։ Եթե հնարավոր է ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի որոշմամբ ստեղծված քարտեզի բնօրինակի պատճենը գտնել, ապա խնդիրը շատ արագ կկարգավորվի։ Ինքս փորձ կատարեցի գտնեմ, սակայն ապարդյուն։ Մինչ հարցի լուծումը առաջարկում եմ ներկայացված քարտեզները չօգտագործել հոդվածներում։--Գարդմանահայ (քննարկում) 22:12, 23 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով որոշակիացվում էր միայն Հայաստանի հանրապետության արևմտյան սահմանը, իսկ ՀՀ-ի արևելքում իրավիճակը բավականին վիճելի էր։ Ընդհանուր հաշվով, քարտեզը ավելի շատ ճիշտ է, քան սխալ։ --Օmıcrօn 21:53, 28 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]
Իսկ ինչո՞ւ է պետք Հայաստանից հեռանալ ոչ հայ ազգությունների մասին խոսակցությունից, ովքեր հայ են ձեւանում։
Սա հիմա ամենահրատապ խնդիրն է Հայաստանի համար, որտեղ իշխանությունը զավթել են ՈՉ ՀԱՅԵՐԸ, ովքեր ՀԱՅ են ձեւանում։
Եվ, ըստ քարտերի, սա կարող եմ ասել "Васьканян and К°" համար. Այս քարտերը հիանալի են բոլոր առումներով: Ահա սրանք հաստատող այլ քարտեր, որոնք ստախոս Kevo327-ը կեղծ է անվանել։
Այս քարտերը
,
հաստատում են սա
, և այս քարտերը
,
հաստատում է դրանք
,
:
Այս քարտերը բացիկները հիստերիա են առաջացրել Kevo327-ի և նրա հանցակիցների մոտ տարբեր վիքիներում, ինչպես նաև ռուսերեն Վիքիպեդիայի ադրբեջանցի օգտատերերի մոտ։ Այստեղ նույնիսկ կույրերը կտեսնեն, թե ովքեր են այս բոլոր Kevoշները327 և նրանց ընկերները տարբեր վիքիներից՝ ադրբեջանական քարոզչության հանցակիցներ։Կասեմ (քննարկում) 20:33, 23 Մարտի 2022 (UTC)[reply]

Հեղինակային իրավունքների զանգվածային խախտումներ

Հարգելի ադմինիստրատորներ: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Թրվանց Արա մասնակցի կողմից հեղինակային իրավունքների զանգվածային խախտումներին: Պատահականության սկզբունքով ստուգեցի վերջին շրջանում նրա ստեղծած հոդվածներից մի քանիսը, և պարզվեց որ դրանք մեկը մեկին պատճենված են avproduction.am կայքից: Ժամանակի սղության պատճառով չեմ կարող ստուգել բոլոր հոդվածները (հայտնաբերվածները հեռացրել եմ, տես մասնակցի քննարկման էջի ծանուցումները), բայց կասկածներ ունեմ, որ պատճենումները մեծ ծավալ են կազմում: Կարծում եմ, որ այդ հոդվածները պետք է անհապաղ հեռացվեն, իսկ մասնակիցը պետք է արգելափակվի: Ակնկալում եմ ձեր արձագանքը: Շնորհակալություն: --23artashes (քննարկում) 08:29, 31 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Հարգելի' 23artashes, ավելի ճիշտ չի՞ լինի մասնակցին որոշակի ժամանակ տրամադրեք, հոդվածները շտկելու համար։--Արարատ Թրվանց (քննարկում) 14:37, 31 Օգոստոսի 2021 (UTC)[reply]
Արարատ ջան, համաձայն կանոնակարգի՝ պատճենված հոդվածը պետք է շատ արագ հեռացվի։ Այլապես հնարավոր է գործ ունենանք օրենքի հետ։ Եթե հանկարծ սկզբնաղբյուր կայքի տերը հայտնաբերի գրագողությունը, կարող է դիմել իրավապահներին, և մենք խնդիրներ կունենանք օրենքի հետ։ Մեջբերում նույն կանոնակարգից. «Հեղինակային իրավունքների խախտման համար Վիքիպեդիայի կանոններով նախատեսված են վարչական ազդեցության միջոցներ, ընդհուպ մինչև իրավախախտի ամբողջական արգելափակում կայքում: Վիքիպեդիայից դուրս հեղինակային իրավունքների խախտման համար նախատեսված են վարչական, քրեական և քաղաքացիական պատասխանատվության միջոցներ։ Վարչական և քրեական գործերը քննվում են իրավախախտման վայրում, իսկ քաղաքացիական հայցերը՝ խախտողի բնակության (գտնվելու) վայրում»։ Բայց ամեն դեպքում կսպասեմ մյուս ադմինների արձագանքին։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 20:15, 31 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Եթե մասնակիցը փորձի սեղմ ժամկետներում վերանայել հոդվածները (փոխարենը նա շարունակում է ստեղծել նոր հոդվածներ), կարելի է սպասել 2-3 օր։--Voskanyan (քննարկում) 10:32, 1 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]

Արգելափակում

Արված է--Voskanyan (քննարկում) 16:29, 9 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]

Խմբագրական պատերազմ

Հարգելի ադմիններ, այստեղ առկա է Վիքիպեդիա:Խմբագրական պատերազմ կամ դրա վտանգ (եթե IP-ն իրենը չէ)։ Բացի այդ, մասնակիցը ենթադրաբար հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ, կամ հանդիսանում է հոդվածի անձը։ Առաջարկվել է առարկության դեպքում բացել քննարկում, սակայն անտեսվել է՝ հավանաբար նորեկ լինելու համար։ Ինքս զերծ կմնամ 3-րդ հետշրջումից։--Ավետիսյան91 (քննարկում) 18:59, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]

Ավետիսյան91 ջան, ես արդեն վերականգնել եմ, հոդվածն էլ պաշտպանել եմ։ Մասնակցին արգելափակելուց առայժմ զերծ եմ մնում, եթե շարունակի նույն ոգով, կարգելափակվի։ --23artashes (քննարկում) 19:02, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]
Շնորհակալ եմ։ Հա, նորեկ է, միգուցե հետագայում քննարկում բացի և հիմնավորի առարկությունը։--Ավետիսյան91 (քննարկում) 19:04, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]

Հոդվածի պաշտպանություն

Հարգելի ադմիններ, կխնդրեմ պաշտպանել Ջիմին հոդվածը` նոր և չգրանցված մասնակիցների ավելորդ խմբագրումներից - Daughter of Billie (քննարկում) 15:25, 15 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 15:27, 15 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]

Հոդվածի պաշտպանություն

Հարգելի ադմինիստրատորներ, խնդրում եմ պաշտպանել Everglow հոդվածը, քանի որ վերջերս հոդվածում անիմաստ խմբագրումներ են կատարվում անանուն մասնակիցների կողմից: Շնորհակալ եմ: -Daughter of Billie (քննարկում) 09:07, 10 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Արված է --23artashes (քննարկում) 10:07, 10 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հոդվածի պաշտպանության հանում

Հարգելի ադմինիստրատորներ, խնդրում եմ պաշտպանությունից հանել Շուշի հոդվածը, որպեսզի հնարավոր լինի խմբագրել։--Գարդմանահայ (քննարկում) 12:50, 12 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Արված է --23artashes (քննարկում) 13:46, 12 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Արգելափակման անհրաժեշտություն

Կոչ եմ անում արգելափակել այս այփին, քանի որ այն տարբեր ժամանակներում մի շարք հոդվածներում կատարել է վանդալային գործողություններ։--Գարդմանահայ (քննարկում) 08:07, 14 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 09:43, 14 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հոդվածի վերնագրի հետշրջում

Հարգելի ադմինիստրատորներ, խնդրում եմ այս հոդվածի վերնագիրը վերականգնել հին տեսքով, այն է՝ դարձնել Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)։ Հոդվածի վերնագրի փոփոխության մասով անվանափոխման տեղեկատախտակում ժամանակին քննարկում է եղել և որոշվել առայժմ զերծ մնալ անվանափոխությունից։ Հոդվածը վերանվանելու համար անհրաժեշտ է կրկին քննարկում բացել և ստանալ համայնքի որոշումը, ինչը չի արել փոփոխությունը կատարած մասնակիցը։--Գարդմանահայ (քննարկում) 16:57, 29 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 17:05, 29 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Շնորհակալություն:--Գարդմանահայ (քննարկում) 11:37, 30 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Interwiki Women 5

Հարգելի՛ ադմինիստրատորներ,
Խնդրում եմ 2021 թվականի նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 10-ը Հայերեն Վիքիպեդիայի բաներային հատվածում և Գլխավոր էջի Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին մասում տեղադրել Interwiki Women 5 արշավի մասին տեղեկատվություն և արշավի պատկերանշանը: Հարգանքով՝ Armineaghayan (քննարկում) 19:21, 9 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 10:00, 10 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Շնորհակալ եմ։ Armineaghayan (քննարկում) 10:52, 10 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Հոդվածի վերնագրի փոփոխություն

Հարգելի ադմինիստրատորներ, Ագարակ քաղաքի մասին հոդվածի վերնագիրը այս պահին «Ագարակ (Մեղրի)» է, իսկ մինչև 2018 թվականի փետրվարի 26-ը եղել է «Ագարակ (քաղաք)»։ Փոփոխությունը կատարվել է առանց պատճառաբանության ներկայացմամբ։ Քանի որ Ագարակ անունով 1 քաղաք կա, ապա կխնդրեմ վերականգնել հին անվանումը, այն է՝ «Ագարակ (քաղաք)»։--Գարդմանահայ (քննարկում) 15:13, 12 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 15:17, 12 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Շնորհակալություն։--Գարդմանահայ (քննարկում) 15:23, 12 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Մրցույթների մրցատյանի/ժյուրիի վերաբերյալ

Հարգելի ադմինիստրատորներ․

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին (հուսամ քննարկումը ճիշտ տեղում է բացված)․

1․ Հայերենի վիքիհամայնքն իրավունք ունի՞ տեղեկանալու, թե ովքեր են "Վիքին սիրում է հուշարձաններ" և "Վիքին սիրում է երկիրը" մրցույթների քվերակրողները, այսինքն՝ մրցատյանների/ժյուրիների անդամները (հավանաբար՝ Վիքի մասնակցային անուններով)։

2․ Եթե այո, ապա ցանկալի կլինի ծանոթանալ վերջին 3 տարիներին մրցութային հանձնաժողովներին կազմին, ինչպես նաև ով կամ ովքեր են որոշում այն։

3․ Եվ, վերջապես, ի՞նչ չափանիշներ են գործում հաղթող լուսանկարների ընտրության համար։

Շնորհակալ եմ։ --Գարվիք (քննարկում) 15:56, 30 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Հարգելի՛ Գարվիք, Հայերեն Վիքիպեդիայի համայնքը, ինչպես նաև ադմիններն իրավասու չեն վերահսկել Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության գործունեությունը։ Այլ հարց է, որ կազմակերպիչները կարող են լինել Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրներ։ Վիքիպեդիա:Վիքին սիրում է հուշարձաններ 2021 էջում նշված է, որ հարցերի դեպքում կարող եք դիմել Mher (WMAM) մասնակցին։ Սպասենք իր արձագանքին։--Voskanyan (քննարկում) 16:22, 30 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Հարգելի Գարվիք հարցը ինձ է վերաբերում, որովհետև «Վիքին սիրում է» նախագծերը Հայաստանից ես եմ համակարգում, վերջին տարիներին՝ ցավոք սրտի, միայնակ։ Այս տարվա մրցատյանի անդամներն են՝ Benoît Prieur, Filipinayzd, Valen1988 մասնակիցները։ Մրցատյանի աշխատանքներին ներգրավել ենք նկարիչների, ճարտարապետների, պրոֆեսիոնալ լուսանկարիչների։ Վերջին տարիներին մասնակցել են նաև Վահե Բուդումյան, grgrigoryan, Xelgen, Armenak Margarian մասնակիցները։
Հանձնաժողովի անդամ են հրավիրվում մարդիկ, ովքեր պատրաստ են նայել բազմաթիվ նկարներ, լուսանկարչությունից գաղափար ունեն և գրագետ են այդ ասպարեզում, հասկանում ԵՆ լուսանկարներին ներկայացվող վիքի պահանջները և պատասխանատու են գնահատման գործում։
Նկարների ընտրության չափանիշներից են՝ լուսանկարները պետք է լինեն ճիշտ կոմպոզիցիայով, թեք ու ծուռ չլինեն, բնությունից և հուշարձաններից բացի մեջը մարդիկ, ավտոներ, չլինեն՝ մարդիկ կարող են լինել, բայց փոքր ու հեռվում։ Տեխնիկական խոտան չլինի և ֆոտոշոփով շատ «աշխատած» կամ խորը HDR չլինի։ Այս չափանիշներից բացի գործում է գնահատողի անձնական մոտեցումը, որը հաճախ սուբյեկտիվ է։--Mher (WMAM) (քննարկում) 08:30, 1 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]
Ողջույն, Մհերի ասածին 2 բան ավելացնեմ։ Որպես առաջին 2013թ-ի ՎՍՀ–ի համա-կազմակերպիչ և այլ ֆոտոմրցույթների կազմակերպիչ, որ ժյուրիի անդամների գնահատականները միավորելուց հետո, վերջնաարդյունքը որպես կանոն անսպասելի է լինում, թե՛ կազմակերպիչների, և թե՛ ժյուրիի համար։ Մեր մոտ ժյուրիի անդամները իրարից տեղյակ չեն (ինքս նոր իմացա, անցյալում ովքեր էին կոլլեգաներս), և ամեն մեկը իր համար, առանց այլոց ազդեցության գնահատաում է ամեն նկարը առանձին։ «Ամենավառ» ու հետևաբար «ամենալավ» նկարների մասով ամեն ժյուրիի անդամ ունի իր կարծիքը և բարձրագույն բալերը ցրվում են տարբեր կանդիդաների միջև։ Արդյունքում շատ հաճախ թոփում հայտնվում են, ոչ թե ըստ այս կամ այն կողմի «գերազանց» նկարները, այլ ըստ բոլորի կարծիքի «լավ», միջին բայց ոչ ապշեցուցնող նկարները։ Նար նշեմ, որ գոնե վերջին տարիներին օգտագործվող գնահատման գործիքում հեղինակը, կամ անգամ լուսանկարի անունը չի երևում։ Էջում միայն նկարն է ու գնահատման 5 կոճակները, ուրիշ ոչինչ։ Այս տարի ես չեմ եղել ժյուրի, բայց եղել եմ մասնակից և արդյունքը կրկին անսպասելի է իմ համար՝ ինքս իմ նկարներից դա առաջին 5-յակում կամ 10-ակում չէի դնի, բայց քանիցս տեսել եմ, որ ժյուրիի գնահատականները այլ ձև են գումարվում ու միջին տալիս։ Ու այստեղ պետք է նաև նշել ֆոտոմրցույթի համար աննորմալ մեծ նկարների քանակը։ Դասական մրցույթներում կամ կա նկարների սահմանփակում 1,3 ամենաշատը 10։ Կամ ամեն նկար մրցույթի ուղարկելու համար գումար է գանձվում, որը գնում է կազմակերպիչ/ժյուրիին և մրցանակային ֆոնդ։ Վիքիմեդիա մրցույթներում քանի որ նաև ուզում ենք ստանալ շատ հուշարձանների ծածկույթ նման սահմանափակում չենք դնում ինչը իր դժվարություններն է առաջացնում գնահատման փուլում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 17:55, 2 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հին լուսանկարների հավաքագրում նախագիծ

Հարգելի՛ ադմինիստրատորներ, խնդրում եմ 2021 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2022 թվականի փետրվարի 26-ը Հայերեն Վիքիպեդիայի բաներային հատվածում և Գլխավոր էջի «Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին» մասում տեղադրել Հին լուսանկարների հավաքագրում նախագծի մասին տեղեկատվություն և նախագծի այս նկարը (տեղեկատվության ձախ կողմում): --Գարդմանահայ (քննարկում) 11:20, 27 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 11:34, 27 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Շնորհակալ եմ։--Գարդմանահայ (քննարկում) 11:40, 27 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հարգելի Voskanyan, կարծես թե նախապես ներկայացրած նկարը լավ չի նայվում բաներային մասում (չափսով փոքր լինելու պարագայում չի ընկալվում ինչ է), այդ իսկ պատճառով խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում այն փոխել այս մեկով։ Այս մեկն ավելի պատկերավոր է ներկայացնում նախագծի էությունը )) Գարդմանահայ (քննարկում) 11:47, 28 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 17:01, 28 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Խնդրում եմ կաղապարը հեռացնել Հայերեն Վիքիպեդիայի գլխավոր էջից։ Շնորհակալություն։--Գարդմանահայ (քննարկում) 08:10, 26 փետրվարի 2022 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 08:31, 26 փետրվարի 2022 (UTC)[reply]

Խմբագրական պատերազմ

Հարգելի ադմինիստրատորներ, խնդրում եմ ուշադրություն դարձնել մասնակցի խմբագրումներին, որովհետև այս հարցի շուրջ խմբագրական պատերազմ է առաջանում: Ոչ մի հստակ տվյալ չկա Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ հոդվածում հայաստանյան ներկայացուցչի որոշման մասին և առանց աղբյուր անհնար է հստակ ասելը, իսկ Վիքիպեդիայում ամենակարևորը հստակ ինֆորմացիան է: Խնդրում եմ վերջնականապես լուծել այս հարցը: --Sophy Abrahamyan (քննարկում) 21:51, 28 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հարգելի՛ @Sophy Abrahamyan, շնորհակալ եմ տեղեկացման համար։ Մասնակցի քննարկման էջում զգուշացում տվեցի և խնդրեցի պարզաբանել խմբագրումը։ --ջեօ (✡) 07:54, 29 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]
Մասնակիցն արգելափակվեց 3 օրով։ --ջեօ (✡) 19:25, 29 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]