Երևան Դրայվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևան Դրայվ
ՄշակողՀայաստան Emergancy Soft
ՀրատարակիչՀայաստան Emergancy Soft
Միջերեսի լեզուՀայերեն, Անգլերեն, Ռուսերեն
Բնօրինակ լեզուՀայերեն, Անգլերեն, Ռուսերեն
ՎայրԵրևան
Անոնսի թվականհունիսի 24, 2005
Թողարկման թվականհուլիսի 31, 2005
ՊլատֆորմներWindows
Ժանրարկադային, ավտոմոբիլային սիմուլյատոր
Խաղի ռեժիմմիաօգտատերային
բազմաօգտատերային
ԿրիչՍՍ
Սիստեմային
պահանջումներ
Կառավարումգեյմփադ, ստեղնաշար, համակարգչային մկնիկ

«Երևան Դրայվ» կամ «Երևան Վարորդ» (անգլ.՝ Yerevan Drive), առաջին հայկական եռաչափ համակարգչային խաղը, որը թողարկվել է 2005 թվականի հուլիսի 31-ին[1]։

«Երևան Դրայվն» իր տեսակի մեջ առաջին եռաչափ համակարգչային խաղն էր, որը թույլ տվեց օգտագործողին մեքենա վարել Երևանի կենտրոնի առավել հայտնի փողոցներում և այլ խաղացողների հետ մասնակցել բազմակառավարելի (ցանցային) մրցարշավների։ Օպերայի շենքի շրջակայքից մինչ Երիտասարդական մետրոպոլիտենի կանգառ, խաղացողին թույլ էր տրվում սավառնել և «Անվճար ռեժիմ» ձևաչափով ուսումնասիրել քաղաքը։ Խաղի լեզուն հայերենն է, ունի հայկական արտադրության երգացանկ։

Խաղի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երևան Դրայվը» կարելի է խաղալ միակառավարելի և բազմակառավարելի (ցանցային) ռեժիմներում։

  • Որպես միակառավարելի խաղ, կարելի է՝
  1. Վարել (ընտրել մեքենա և համարանիշ, և ժամանցային վարում կատարել)
  2. Մրցարշավներ (փորձել առաջին տեղը գրավել՝ Ուստա ընտրությունով)
  • Որպես ցանցային խաղ, կարելի է՝
  1. Վարել (ինչպես միակառավարելի ռեժիմում, մեկից ավելի մասնակիցների հետ)
  2. Մրցարշավներ (միասին մրցել)
  3. «Գող և Միլիցիա» խաղալ

Համակարգի պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Yerevan Drive - Առաջին հայկական 3-ծավալային խաղը արդեն շուկայում է (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 12-ին.
  2. «Yerevan Drive 1.1-ի Քաշում (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 12-ին.