Jump to content

Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
գերմ.՝ Universität für Musik und darstellende Kunst Wien
Изображение логотипа
ՏեսակՊետական
Միջազգային անվանումUniversity of Music and Performing Arts Vienna
ԿարգախոսԱվանդություն և ինովացիա
Հիմնադրված է1817
ՀիմնադրիրGesellschaft der Musikfreunde?
ՌեկտորՈւլրիկե Սյուխ
Ուսանողներշուրջ 3000
Պրոֆեսորներշուրջ 140
Դասախոսներշուրջ 850
ԱնդամակցությունASEAN European Academic University Network?[1] և Ավստրիական ակադեմիական գրադարանային կոնսորցիում[2]
ԵրկիրԱվստրիա
ՀասցեՎիեննա, Անտոն ֆոն Վեբերի հրապարակ 1
Կայքmdw.ac.at
Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան (Ավստրիա)##
Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան (Ավստրիա)
Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան, Ավստրիա
 University of Music and Performing Arts Vienna Վիքիպահեստում

Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան (գերմ.՝ Universität für Musik und darstellende Kunst Wien), Ավստրիայի խոշորագույն կոնսերվատորիան՝ տեղակայված Վիեննայում. ունի շուրջ 3000 ուսանող և 850 դասախոս։ Ըստ որոշ աղբյուրների այն համարվում է Ավստրիայի խորշորագույն գեղարվեստի համալսարանը և աշխարհում ամենամեծ կոնսերվատորիաներից մեկը։ Սկսած 2002 թվականից այն ունի 24 բաժին, որոնք արվեստի, արվեստագիտական և գիտական ուսուցում են առաջարկում։ Վերջիններիս թվին են պատկանում Մաքս Ռայնհարդի սեմինարը, Վիեննական կինոակադեմիան և Wiener Klangstil-ը։ Ռեկտորը Ուլրիկե Սյուխն է։ Համալսարանը ամեն տարի կազմակերպում է շուրջ 10 մրցույթ, որոնց շարքին է դասվում նաև Բեթհովենի դաշնամուրային գործերի միջազգային մրցույթը։ Բացի դրանից՝ 2 տարին մեկ հաստատությունը կազմակերպում է իր հայտնի շրջանավարտների ֆիլմերի կինոփառատոնը։

Փարիզյան նախատիպով կոնսերվատորիան կառուցելու հարցը քննարկման դրվեց դեռևս 1808 թվականին (Փարիզի կոնսերվատորիա)։ Այն ժամանակ Վիեննայում միայն մի պրոֆեսիոնալ նվագախումբ կար՝ Պալատական նվագախումբը, որը ելույթ էր ունենում մեծ մասամբ պալատական համերգների և եկեղեցական ծեսերի ժամանակ և հազվադեպ էր հասարակական միջոցառումներին հանդես գալիս, իսկ այլ սիրողական նվագախմբերը բարձր մակարդակ չէին ապահովում։

1812 թվականին Վիեննայում ստեղծվեց Երաժշտասերների հասարակությունը, որը իր գլխավոր առաքելությունը դարձրեց կոնսերվատորիայի բացումը և արդեն 1817 թվականին կյանքի կոչվեց երաժշտական երգչախմբային դպրոց նախագիծը՝ Անտոնիո Սալիերիի գլխավորությամբ (երաժշտական գործիքերի դասավանդման համար միջոցները չէի բավարարում)։ Սա համալսարան հիմնելու առաջին քայլն էր և հենց նույն թվականին ստեղծվեց կոմիտե, որը պիտի զբաղվեր վերոնշյալ հարցերով։ Միայն 1819 թվականին վիրտուոզ ջութակահար, իսկ հետագայում նաև երաժշտական մանկավարժ Յոզեֆ Բյոմին հրավիրելը հնարավորություն տվեց բացել ջութակի, այնուհետև այլ երաժշտական գործիքների դասարան։ Առաջին ուսումնական տարում ընդունված աշակերները 24-ն էին, ուսուցումը նախատեսված էր 4 տարով[3]։ Կարճ ընդհատումներով XIX դարի ընթացքում դասավանդվող առարկաների թիվը լայնորեն աճեց, և արդեն 1890-ական թվականներին կոնսերվատորիայի ուսանողների թիվը գերազանցում էր 1000-ը։ 1817- 1844 թվականներին կոնսերվատորիայի տնօրենը հարմոնիայի և կոմպոզիցիայի պրոֆեսոր Գոթֆրիդ Փրեյերն էր։

Սյունազարդ դահլիճը

1909 թվականին այս մասնավոր համալսարանը կայսրի որոշմամբ դարձավ պետական և սկսվեց կոչվել Թագավորական և կայսերական երաժշտության և կատարողական արվեստի ակադեմիա։ Ստեղծվեց նոր կառավարման համակարգ, որի գերագույն մարմինը նախագահն էր։ Կոնսերվատորիան ուներ նաև գեղարվեստական ղեկավար և 18 անձից բաղկացած հոգաբարձուների խորհուրդ։ Հենց այդ ժամանակ էլ բացվեց նոր՝ դիրիժորական բաժինը։ Պետական կարգավիճակ ստանալու հետ մեկտեղ կոնսերվատորիան նաև նոր սեփական շենք ձեռք բերեց։ Վիեննայի համերգասրահի հետ համագործակցության արդյունքում 1912 թվականին Լիսթ փողոցի վրա կատարվեց կոնսերատորիայի ապագա շենքի բացումը, որը նաև փորձնական բեմ ուներ (այսօր՝ Ակադեմիական թատրոն), այն սկսեց գործել միայն 1912 թվականից։ Առաջին աշխարհամարից հետո հաստատությունը սկսեց կոչվել Պետական ակադեմիա (1919 թվական)։ 1928 թվականին Ակադեմիայի գործունեությունը ընդարձակվեց՝ ավելացվեցին դերասանական և մանկավարժական բաժինները։ 1938-1945 թվականներին այն հանդես եկավ որպես Ռայխի բարձրագույն ուսումնական հաստատություն, իսկ հրեա դասախոսներն ու ուսանողները հեռացվեցին։

Հիմնման առաջին 12 տարիների ընթացքում ուսուցումը անվճար էր, այդ իսկ պատճառով կոնսերվատորիան մշտական ֆինանսական դժվարությունների մեջ էր։ Այս հանգամանքը իր հերթին ուղղակիորեն խոչընդոտում էր դասավանդվող առարկաների թվի ավելացմանը։ Ուշադրություն դարձվում էր հատկապես փողային երաժշտական գործիքներին, որոնց պահանջարկ կար հատկապես սիրողական երաժշտական նվագախմբերում։ 1827 թվականին ուսուցումը դարձավ 6 տարի[3]:1829 թվականին ուսուցումը վճարովի դարձնելու որոշումը չլուծեց հաստատության ֆինանսական խնդիրները և 1837 թվականին այն սնանկության եզրին հայտնվեց։ Արդեն 1843 թվականին կոնսերվատորան սկսեց պետական սուբսիդավորում ստանալ։ 1848 թվականի քաղաքական անկարգությունների ժամանակ պետությունը դադարեց սուբսիդավորումը և մինչ 1851 թվականը կոնսերվատորիայում դասավանդում չկար։ 1851 թվականին պետությունը կրկին իր հովանու տակ առավ ուսումնական հաստատությունը։

1952 թվականին Վալտեր Քոլմ Վելտիի կողմից կինոնկարահանման հատուկ դասընթաց սկսվեց, իսկ 1960 թվականին նաև Հանս Վինգեն նմանատիպ խմբակ բացեց։ 1963 թվականին վերջիններս միավորվեցին մեկ առարկայի ներքո՝ «Կինոյի և հեռուստատեսության ներածություն», իսկ սկսած 1998 թվականից այս բաժինը հայտնի է որպես՝ Վիեննայի Ֆիլմերի ակադեմիա։

1919 թվականին՝ Հանրապետության հռչակումից հետո, Ակադեմիան սկսեց կոչվել Պետական, 1946 թվականին՝ պատերազմից հետո հաստատությունը կրկին վերանվանվեց Գեղարվեստի ակադեմիա, 1970 թվականին ստացավ Երաժշտության և կատարողական արվեստի բարձրագույն դպրոց անվանումը, իսկ 1998 թվականին դարձավ համալսարան[4]։

Համալսարանի շենք, կամպուս, մասնաճյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիական թատրոնի գլխավոր մասնաշենք

Ինչպես նշվեց, 1909 թվականին կոնսերվատորիային շենք հատկացվեց Լիսթի փողոցի վրա, նույն շենքում նաև Վիեննայի Համերգների միությունն էր գտնվում։

Ներկայումս, բացի գլխավոր մասնաշենքից, որը գտնվում է Վիեննայի 3-րդ շրջանի տարածքում՝ Անտոն ֆոն Վեբերի հրապարակում, կան նաև այլ մասնաճյուղեր՝ մասնավորապես Հունգարական 14, Սալեզինյան աշտարակում՝ Ռենվեգ 8, Մեթերնիշ նրբացքում, Զինգեր փողոցի 26, ինչպես նաև Լոթարինգյան փողոցի 18 հասցեներում[5]։ Վիեննայի 1-ին շրջանում գտնվող մասնաշենքները գտնվում են հետևյալ հասցեներում՝ Կառլի հրապարակ՝ 1 և 2, Շուբերտրինգի 14, Յոհաննեսի նրբանցք։ Համալսարանը մասնաշենքեր ունի նաև 4-րդ շրջանում՝ մասնավորապես՝ Ռինյոզլյան նրբանցքի 12 հասցեում, 13-րդ շրջանի Շյոնբրուների պալատական թատրոնում, ինչպես նաև 14-րդ շրջանում՝ Քամբերլենդի պալատում՝ Փենցինգյան փողոցի վրա։

Կամպուսի շենքը, որը մոնումենտալ, ֆունկցիոնալ կառույց է՝ պալատական դասական ոճով կառուցված, նախկինում այն ընկած էր Վիեննա-Նոյշթաթ ջրանցքի ափին, սակայն հասցեն 1998 թվականի վերանվանումից հետո սկսեց կոչվել Անտոն ֆոն Վեբերի հրապարակ։

1996 թվականին կամպուսի շենքը ամբողջովին վերանորոգվեց Ռայնհարդ Գալլսիստրի կողմից։ Շենքի պատմական կառուցվածքը պահպանվեց, վերանորոգման համար օգտագործվեց ապակի, փայտ, քար։ Ժամանակակից տեխնոլոգիաները և սարքավորումները համակցված են սենյակային որակյալ ակուստիկայի հետ։ Ստուդիաները, դասասենյակները և սրահները տրվում են նաև վարձակալությամբ[6]։

Դասավանդվող առարկաներ, մասնագիտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոմպոզիցիա և երաժշտության տեսություն
  • Ձայնային օպերատորություն
  • Դիրիժորություն
  • Գործիքային երաժշտություն
  • Եկեղեցական երաժշտություն
  • Երաժշտական մանկավարժություն
  • Երգեցողություն և երաժշտական թատրոն (մյուզիքլ)
  • Կատարողական արվեստ
  • Կինո և հեռուստատեսություն
  • Երաժշտական գիտությունների ուսուցանում

Բացի արվեստի ուսուցանումը կոնսերվատորիան առաջարկում է նաև գիտական ուսուցում, որը համալսարանական կրթության ստվար մասն է կազմում։ Համալսարանի առանձնահատկությունը գիտության և արվեստի յուօրինակ միակցումն է։ Գիտական աստիճան շնորհելը համալսարան կոչվելու առաջին նախապայմանն է, և Վիեննայի Արեվստի և կատարողական արվեստի համալսարանը դա ապահովում է իր ուսանողների համար։ Գիտական աշխատանքների մասնագիտական ուղղվածությունները հետևյալն են՝

Հայտնի դասավանդողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գվիդո Ադլեր
  • Անտոն Բրուքներ
  • Ժոզեֆ Գրեյնդլ
  • Պաուլ Գրյումեր
  • Էմիլ ֆոն Զաուեր
  • Սիմեոն Զեխթեր
  • Ուրոշ Լայովից

Հայտնի շրջանավարտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիխարդ Մեյեր
  • Ֆրից Կորնտներ
  • Ալեքսանդրա Սում
  • Հանս Գալ
  • Յան Գալլ
  • Յորգ Դեմուս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20240430185709/https://asea-uninet.org/about-us/history/
  2. https://web.archive.org/web/20231222111205/https://www.kemoe.at/mitgliedschaft/mitglieder
  3. 3,0 3,1 «Официальный сайт». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. mdw Geschichte der Universität, ohne Datum, Abgerufen am 25. Febr 2015.
  5. mdw Liste der Standorte. Abgerufen am 24. Febr. 2015.
  6. Lynne Heller: Anton-von-Webern-Platz 1, Zeitschrift Kunsträume der mdw, Seite 37, Jänner 2009.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան» հոդվածին։