Վիեննայի համերգասրահ
Վիեննայի համերգասրահ, համերգասրահ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Բացվել է 1913 թվականին։ Հիմնադրման օրվանից ի վեր համերգասրահում շեշտադրումը դրվում է թե՛ ավանդական, թե՛ նորարարական երաժշտական ոճերի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Haus für Musikfeste-ի (երաժշտական փառատոների համերգասրահ) ստեղծման գաղափարը ի հայտ է եկել 1890 թվականին։ Անհրաժշետ էր ստեղծել նոր բազմանպատակ կառույց, որը կտարբերվեր ավանդական վիեննական Musikverein-ից։ Լյուդվիգ Բոմանի նախագծով շինությունն ունենալու էր սահադաշտ և հեծանվային ակումբ, կից բացօթյա տարածք 40,000 հանդիսականի համար։ Սակայն այս նախագիծը չընդունվեց։ Ներկայումս շինության կողքին կա սահադաշտ։
Վիեննայի համերգասրահը կառուցվել է 1911-1913 թվականներին, ճարտարապետներ Ֆելների և Հելմերի կողմից Լյուդվիգ Բոմանի հետ համատեղ։
Շինության չափերն են 70x40 մետր, նախնական ունեցել է երեք սրահ։ Սրահներում համերգներ կարող են ընթանալ միաժամանակ, քանի որ սրահները ձայնամեկուսացված են։ Օրիգինալ մոդեռն շինությունը մասամբ ավերվել է վերանորոգման ժամանակ, սակայն շենքը վերականգնվել է օրիգինալ նախագծերից 1970-ական թվականներին։ Համերգասրահում է գտնվում պատմական երգեհոնը, որը տեղադրվել է ավստրիական Rieger ֆիրմայի կողմից 1913 թվականին։ 1997-2000 թվականներին համերգասրահը հիմնովին վերանորոգվել է։
Սրահներ
- Großer Saal (մեծ սրահ) ունի 1,840 տեղ
- Mozartsaal, ունի 704 տեղ
- Schubertsaal, ունի 336 տեղ
- Berio Saal-ը ավելացվել է վերջին վերանորոգումից հետ, տեղավորում է 400 մարդ
Հունգարացի զինվորների այրիների և որբերի համար պատմական համերգը տեղի է ունեցել 1918 թվականի հունվարի 12, որի հովանավորներ են եղել է Ավստրիայի կայսր Կառլ 1-ինը և Ավստրիայի վերջին կայսրուհի Ցիտա Բուրբոն Պարսկայան[1]։
Ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիեննայի համերգասրահում հանդես են գալիս Վիեննայի սիմֆոնիկ, Վիեննայի կամերային նվագախմբերը, Wiener Singakademie և Klangforum Wien-ը, որպես ռեզիդենտ նվագախումբ։ Համերգներ են կազմակերպում նաև Վիեննայի ֆիլհարմոնիկը և այլ կազմակերպություններ։
Տարվա ընթացքում համերգասրահում տեղի են ունենում տարբեր փառատոներ՝
- Resonanzen վաղ երաժշտական փառատոն հունվարին
- Վիեննայի գարնանային փառատոն, Wiener Frühlingsfestival ապրիլ, մայիս ամիսներին
- Internationale Musikfest մայիս, հունիս ամիսներին
- Wien Modern աշնանը
Տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էգոն Սիֆեհլեր (1946-1961)
- Պիտեր Վեյզեր (1961-1977)
- Հանս Լանդեսման (1978-1984)
- Ալեքսանդր Պերեյրա (1984-1991)
- Կարսթեն Ուիթ (1991-1996)
- Քրիստոֆ Լիեբե-Սոտեր (1996-2007)
- Ներնարդ Կերես (2007 թվականից)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Historical Concert for the Benefit of Widows and Orphans». World Digital Library. 2014 թ․ փետրվարի 10. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barta, Erwin, Das Wiener Konzerthaus zwischen 1945 und 1961. Eine vereinsgeschichtliche und musikwirtschaftliche Studie. Schneider, Tutzing 2001 ISBN 3-7952-1037-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի համերգասրահ» հոդվածին։ |
|