Ռիկարդո Օդնոպոզոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիկարդո Օդնոպոզոֆ
Ծնվել էփետրվարի 24, 1914(1914-02-24)[1][2]
Բուենոս Այրես, Արգենտինա[1]
ԵրկիրFlag of Argentina.svg Արգենտինա
Flag of Austria.svg Ավստրիա
Մահացել էհոկտեմբերի 26, 2004(2004-10-26)[1][2] (90 տարեկանում)
Վիեննա, Ավստրիա[1]
Մասնագիտություներաժիշտ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի պրոֆեսոր, Կոնցերտմայստեր և ջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԱնդամակցությունՎիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ

Ռիկարդո Օդնոպոզոֆ (գերմ.՝ Ricardo Odnoposoff, փետրվարի 24 1914, Բուենոս Այրես - հոկտեմբերի 26 2004, Վիենա), ավստրիացի ջութակահար, դիրիժոր։ Վիոլոնչելիստ Ադոլֆո Օդնոպոզոֆի եղբայրը։

Օդնոպոզոֆը ծնվել և մեծացել է Արգենտինայում, ռուս ներգաղթողների ընտանիքում։ 13 տարեկանում ուղևորվում է Բեռլին։ Կարլ Ֆլեշի մոտ ջութակի, իսկ Պաուլ Հինդեմիտի մոտ կոմպոզիցիայի դասեր է ստանում։ 1930-ական թվականների կեսերին Օդնոպոզոֆը համաշխարհային հռչակ է ձեռք բերում՝ 1932 թվականին հաղթելով Վիենայի կատարողների մրցույթում, իսկ 1937 թվականին Բրյուսելում Իզայիի անվան մրցույթում ստանալով երկրորդ մրցանակը (առաջինը ստացել է Դավիդ Օյստրախը)։ Այդ ընթացքում Ռիկարդո Օդնոպոզոֆը դասավանդում է Վիենայի կոնսերվատորիայում և ղեկավարում Վիենայի ֆիլարմոնիկ նվագախումբը։

1940-ականների սկզբին Օդնոպոզոֆը մեկնում է ԱՄՆ, ուր շատ մենահամերգներ է ունենում։ 1956 թվականին վերադառնում է Վիենա և նորից դասավանդում Վիենայի կոնսերվատորիայում, իսկ 1975 - 1984 թվականներին Ցյուրիխի բարրձրագույն երաժշտական դպրոցում։ 1974-ից 1990 թվականներին Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ջութակահարների ժյուրիի անդամ է եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]