Jump to content

Վերին լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերին լիճ
անգլ.՝ Lake Superior
ֆր.՝ lac Supérieur

Վերին լճի Հորսշու ծոցը
Կոորդինատներ
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Տեսակ քաղցրահամ
Երկարություն 563 կմ
Լայնություն 257 կմ
Ավազանի մակերեսը 82700 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 4385 կմ
Ամենամեծ խորությունը 406 մ
Միջին խորությունը 147 մ
Միջին բարձրությունը 183 մ
Թափվող գետերը Սենտ Մերիս (գետ)
Սկիզբ առնող գետերը Նիպիգոն (գետ)
Կղզիներ Այլ Ռոյալ
Մադլեն
Միշիպիկոտեն
Ապոսլ

Վերին լիճ (անգլ.՝ Lake Superior, ֆր.՝ lac Supérieur, օջիբվե՝ Gichigami), լիճ Հյուսիսային Ամերիկայում, Մեծ Լճերի համակարգի ամենախոշոր և խոշոր լիճը։ Համարվում է աշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճը (82,7 հազար կմ²)։ Լիճը գտնվում է Կանադայի և ԱՄՆ-ի սահմանին՝ հյուսիսում գտնվում է կանադական Օնտարիո նահանգը, արևմուտքում և հարավում՝ ամերիկյան Մինեսոտա, Վիսկոնսին և Միչիգան նահանգները։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերին լիճը

Օջիբվե լեզվով լիճը կոչվում է Gichigami, ինչը նշանակում է «մեծ ջուր»։ Հենրի Լոնգֆելոյի «Հայավաթի երգը» պոեմում այդ անվանումը նույնպես նշվում է որպես «Gitche Gumee»:

17-րդ դարում ֆրանսիացի հետազոտողների կողմից լիճը կոչվել է ֆր.՝ le lac supérieur, ինչը նշանակում է «ամենաբարձր լիճ», քանի որ այն տեղակայված է Հուրոն լճի վերևում։ Ավելի ուշ անգլիացիներն այն անվանել են (անգլ.՝ Lake Superior, բացատրելով, որ լիճը մայրցամաքում իր մեծությամբ ամենախոշորն է[1]։

Աշխարհագրություն և հիդրոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սառցապատ Վերին լիճը 2009 թվականի մարտին

Վերին լիճը գտնվում է ծովի մակարդակից 183 մ բարձրության վրա, գոգահովտում, որը գոյացրել են սառցադաշտերը Կանադական վահանի հնագույն բյուրեղավոր ապարներում։ Առավելագույն խորությունը՝ 406 մետր է, ջրի ծավալը՝ 11,6 հազար կմ³: Առափնյա գիծը կտրտված է, կան խոշոր ծոցեր՝ Կիվինո, Ուայթֆիշ։ Խոշոր կղզիներն են՝ Այլ Ռոյալ (անգլ.՝ Isle Royale), Մադլեն (անգլ.՝ Madeline Island), Միշիպիկոտեն (անգլ.՝ Michipicoten Island) և Ապոսլ կղզիներ (անգլ.՝ Apostle Islands)։ Հյուսիսում ափերը բարձր են (մինչև 400 մ) և ժայռոտ, իսկ հարավում՝ հիմնականում ցածրադիր և ավազոտ։

Ավազանի մակերեսը լճի մակերեսի հետ միասին կազմում է 207,2 հազար կմ²։ Լիճը խոշոր վտակներ չունի։ 112 կմ երկարություն ունեցող Սենտ Մերիս գետով հոսքը կատարվում է դեպի Հուրոն լիճը։ Լճում ջուրը սառն է և պարզ։ Կենտրոնական հատվածում ջուրը նույնիսկ ամառը չի գերազանցում 4 °C-ը, իսկ ձմռանը չի սառչում փոթորիկների պատճառով։ Առափնյա գոտին սառցապատ է դեկտեմբերի սկզբից մինչև ապրիլի վերջը։

Կիրառությունը տնտեսության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի մակարդակի տատանումները օգտագործվում են նավարկության և էներգետիկայի նպատակներով։ Խոշոր նավահանգիստներն են՝ Դուլութ, Սյուփիրիոր, Աշլենդ (ԱՄՆ), Թանդեր-Բեյ (Կանադա)։

Լիճը հարուստ է տարբեր ձկնատեսակներով՝ սիգ, կարմրախայտ, թառափ և այլ տեսակներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերին լիճ» հոդվածին։