«Արիանոս»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 3. | Տող 3. | ||
}} |
}} |
||
'''Լուցիոս Փլաբիոս Արիանոս''' ({{lang-lat|Lucius Flavius Arrianus}}, {{lang-gr|Αρρτανός}}, |
'''Լուցիոս Փլաբիոս Արիանոս''' ({{lang-lat|Lucius Flavius Arrianus}}, {{lang-gr|Αρρτανός}}, {{ԱԾ}}), [[Հին Հունաստան|հին հույն]] [[պատմիչ]] և [[աշխարհագրություն|աշխարհագիր]], զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ [[Հռոմեական կայսրություն]]ում։ Ծնվել է [[Բունիաթիա]]յի [[Նիկոմեդիա]] քաղաքում։ Աշակերտել է հույն ստոիկ փիլիսոփա [[Եպիկտետոս]]ին։ [[Հռոմ]]ում ստացել է ռազմական գիտելիքներ։ Քաղաքական հայացքներով եղել է կայսրության ջատագով։ Հռոմեական ծերակույտի անդամ էր, [[հյուպատոս]], [[արքոնտ]], [[131]]-[[137]] թթ.՝ [[Կապադովկիա]]յի կուսակալ։ Գրել է պատմական, փիլիսոփայական, ռազմական, աշխարհագրական և այլ բնույթի երկեր։ |
||
Արիանոսի «Ալեքսանդրի Անաբասիս» աշխատությունը (7 գրքից) [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] արշավանքների պատմության արժեքավոր աղբյուր է։ Գիրքը շարադրելիս հեղինակն օգտագործել է Ալեքսանդրի նամակները, նրա զորավարների աշխատությունները, արքունի հիշատակարանը։ «Ալեքսանդրի Անաբասիս»-ում կարևոր տեղեկություններ են պահպանված նաև [[Աքեմենյան]]ների բանակում կռվող հայկական ռազմական ուժերի մասին։ |
Արիանոսի «Ալեքսանդրի Անաբասիս» աշխատությունը (7 գրքից) [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] արշավանքների պատմության արժեքավոր աղբյուր է։ Գիրքը շարադրելիս հեղինակն օգտագործել է Ալեքսանդրի նամակները, նրա զորավարների աշխատությունները, արքունի հիշատակարանը։ «Ալեքսանդրի Անաբասիս»-ում կարևոր տեղեկություններ են պահպանված նաև [[Աքեմենյան]]ների բանակում կռվող հայկական ռազմական ուժերի մասին։ |
12:54, 1 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ
Ծնվել է | մոտ 89 կամ 95[1] Նիկոմեդիա |
---|---|
Մահացել է | մոտ 175[2][3] կամ 180[1] Աթենք, Achaea, Հին Հռոմ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ուղղություն | Ստոիցիզմ |
Մասնագիտություն | պատմաբան, քաղաքական գործիչ, փիլիսոփա, ռազմական գործիչ և գրող |
Պաշտոն(ներ) | հինհռոմեացի սենատոր, Աթենքի արխոնտ և կոնսուլ |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[4] |
Flavius Arrianus Վիքիպահեստում |
Լուցիոս Փլաբիոս Արիանոս (լատին․՝ Lucius Flavius Arrianus, հունարեն՝ Αρρτανός, մոտ 89 կամ 95[1], Նիկոմեդիա - մոտ 175[2][3] կամ 180[1], Աթենք, Achaea, Հին Հռոմ), հին հույն պատմիչ և աշխարհագիր, զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ Հռոմեական կայսրությունում։ Ծնվել է Բունիաթիայի Նիկոմեդիա քաղաքում։ Աշակերտել է հույն ստոիկ փիլիսոփա Եպիկտետոսին։ Հռոմում ստացել է ռազմական գիտելիքներ։ Քաղաքական հայացքներով եղել է կայսրության ջատագով։ Հռոմեական ծերակույտի անդամ էր, հյուպատոս, արքոնտ, 131-137 թթ.՝ Կապադովկիայի կուսակալ։ Գրել է պատմական, փիլիսոփայական, ռազմական, աշխարհագրական և այլ բնույթի երկեր։
Արիանոսի «Ալեքսանդրի Անաբասիս» աշխատությունը (7 գրքից) Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների պատմության արժեքավոր աղբյուր է։ Գիրքը շարադրելիս հեղինակն օգտագործել է Ալեքսանդրի նամակները, նրա զորավարների աշխատությունները, արքունի հիշատակարանը։ «Ալեքսանդրի Անաբասիս»-ում կարևոր տեղեկություններ են պահպանված նաև Աքեմենյանների բանակում կռվող հայկական ռազմական ուժերի մասին։
«Հուշեր Եպիկտետոսի մասին» փիլիսոփայական երկը լավագույն աղբյուր է ստոիկների ուսմունքի մասին։ Արիանոսի «Հնդկաստան», «Շրջագայություն Եվքսինյան Պոնտոսում», «Նեարքոսի արշավանքների նկարագրությունը» աշխատություններն ունեն տեղագրական, աշխարհագրական բնույթ։ «Գործերը Ալեքսանդրից հետո» երկում Արիանոսը ներկայացրել է դիադոքոսների պատմությունը, որից պահպանվել են պատառիկներ։ Մեզ հասել են նրա «Պարթևաստանի պատմությունը», «Ալանների պատմությունը», «Բութանիայի պատմությունը» և այլ աշխատությունների միայն վերնագրերը։ Կյանքի վերջին տարիներին նվիրվել է քրմության։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Պորտուգալիայի ազգային գրադարան — 1796.
- ↑ CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 59)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիանոս» հոդվածին։ |
|