«Արագություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 212.42.210.82 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Armineaghayan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
No edit summary
Տող 29. Տող 29.
Բոլոր այս արագությունները [[ընդհանրացված արագություն|ընդհանրացված արագության]] մասնավոր դեպքեր են։
Բոլոր այս արագությունները [[ընդհանրացված արագություն|ընդհանրացված արագության]] մասնավոր դեպքեր են։


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=683}}


[[Կատեգորիա:Արագություն]]
[[Կատեգորիա:Արագություն]]

11:53, 19 հունվարի 2021-ի տարբերակ

Արագություն
Ընդհանուր սիմվոլներ
ՍԻ համակարգմ/վ
ՍԳՎ համակարգսմ/վ
Չափում LT−1

Արագություն (սովորաբար նշանակվում է , անգլ.՝ velocity-ից կամ ֆր.՝ vitesse), նյութական կետի շարժման հիմնական կինեմատիկական բնութագրիչներից մեկը։ Սահմանվում է որպես շառավիղ-վեկտորի ածանցյալն ըստ ժամանակի՝

,

որտեղ ֊ը կետի շառավիղ֊վեկտորն է։

Արագությունը վեկտոր է, որի ուղղությունը համընկնում է հետագծի համապատասխան կետին տարած շոշափողի ուղղությանը։ Եթե նյութական կետը շարժվում է հավասարաչափ, ապա արագության մեծությունը թվապես հավասար Է անցած ճանապարհի (S) և այդ ճանապարհն անցնելու ժամանակամիջոցի (t) հարաբերությանը՝

։

Միջին արագություն

Անհավասարաչափ շարժումը բնութագրելու համար կիրառվում է միջին արագության (Vմիջ) գաղափարը։ Այդ արագությունը որոշելու համար շարժման տևողությունը բաժանում են այնպիսի Δt փոքր ժամանակամիջոցների, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում շարժումը կարելի Է ընդունել հավասարաչափ

։

Եթե Δt ժամանակամիջոցը անվերջ փոքրացվի, ապա միջին արագությունը կձգտի ինչ-որ սահմանի, որն անվանում են կետի արագություն ժամանակի տվյալ պահին (ակնթարթային արագություն)՝

։

Արագության պրոյեկցիաները դեկարտյան ուղղանկյուն կոորդինատական համակարգի առանցքների վրա հավասար են կոորդինատների առաջին կարգի ածանցյալներին ըստ ժամանակի՝

,

իսկ բացարձակ մեծությունը՝

Պտտական շարժման դեպքում մտցվում է անկյունային արագության գաղափարը՝ պտտման անկյան առաջին կարգի ածանցյալը ըստ ժամանակի՝

։

Բոլոր այս արագությունները ընդհանրացված արագության մասնավոր դեպքեր են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 683