«Ռուսաստանից սիրով (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ֆայլը տեղափոխվել է
Տող 40. Տող 40.


[[Կատեգորիա:Գրքեր Ջեյմս Բոնդի մասին]]
[[Կատեգորիա:Գրքեր Ջեյմս Բոնդի մասին]]
[[Կատեգորիա:Բրիտանական վեպեր, որոնք էկրանավորվել են]]

08:28, 29 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուսաստանից սիրով (այլ կիրառումներ)
Ռուսաստանից սիրով
անգլ.՝ From Russia, with Love
ՀեղինակՅան Ֆլեմինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրլրտեսական վեպ
ԹեմաՍառը պատերազմ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեյմս Բոնդ, Ռխզա Կլեբբ, Տատյանա Ռոմանովա և Մ
Նկարագրում էՍտամբուլ և Եվրոպա
ՇարքՋեյմս Բոնդ
ՆախորդԱդամանդները հավերժ են
ՀաջորդԴոկտոր Նոու
Կազմի հեղինակՌիչարդ Չոպինգ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչJonathan Cape
Հրատարակման տարեթիվապրիլի 8, 1957

«Ռուսաստանից սիրով» (ռուս.՝ From Russia With Love), բրիտանացի լրտես Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող Յան Ֆլեմինգի հինգերորդ վեպը։

Ծանոթացեք — Ջեյմս Բոնդ։ Անբասիր, հիանալի կրթված գեղեցիկ տղամարդ։ Բացարձակ անողոք և մահացու վտանգավոր։ Այս անգամ նրան սպասվում է պայքար շատ վտանգավոր հակառակորդի հետ՝ խորհրդային հետախուզության, ի դեմս հիանալի նախապատրաստված գերլրտեսի, որը գերազանցությամբ ավարտել է ՊԱԿ-ի դպրոցը։ Ճիշտ է, Գործակալ 007-ի վիճակը մի փոքր թեթևացնում է այն հանգամանքը, որ նրա մրցակիցը կանացի սեռի ներկայացուցիչ է։

Սյուժե (դիպաշար)

Ելնելով նոր արտաքին քաղաքական դոկտրինայից, Խորհրդային Միությունը դարձել է ավելի քիչ ագրեսիվ և ավելի բաց երկխոսության համար, սակայն դա միայն տեսանելի կողմն է։ ՍՄԵՐՇ-ի ղեկավար գեներալ Գրուբոզաբոյչիկովը իր լավագույն մասնագետներ Կրոնշտեյնին և Ռոզա Կլեբին հանձնարարություն է տալիս մշակել սարսափեցման գործողություն, որի համաձայն բրիտանացի լավագույն գործակալ Ջեյմս Բոնդը պետք է վարկաբեկվի, իսկ այնուհետև՝ վերացվի։ Խայծի դերում պետք է հանդես գա ՊԱԿ-ի սերժանտ Տատյանա Ռոմանովան։ Տատյանան հանդիսանում է Ռոմանովների տան «ռուսական արքայադուստրը»։ Ռոզա Կլեբի շուրթերով հաստատվում է, որ խորհրդային բոլոր սպաները «նախկիններից են», որը չի համապատասխանում իրականությանը։ Իրականությանը չի համապատասխանում և հեղինակի կողմից «երկարեցված» ՍՄԵՐՇ-ի գործունեությունը՝ պատերազմից հետո, չնայած ինքը՝ Ֆլեմինգը, պնդում է իր նկարագրությունների ճշտությունը։

«Ռուսաստանից սիրով» հիշատակվում է խորհրդային միջազգայնագետ-թղթակից Եվգենի Կորշունովի «Քամելեոն գործողությունը» գրքում։ Այնտեղ Ֆլեմինգի վեպն անվանվում է որպես «հիմարության աստիճանի վայրի»։ Իր հերթին, գլխավոր հերոս Պյոտր Նիկոլաևիչ Կորշունովին, այլ կերպարները անվանում են «ռուսական Ջեյմս Բոնդ»։

Վեպի նույնանուն էկրանավորում (1963 թ.)

Գիրքը էկրանավորվել է 1963 թ.՝ նույն անվանումով, «Ռուսաստանից սիրով»։ Դա դերասան Շոն Քոններիի մասնակցությամբ երկրորդ ֆիլմն էր, որում նա խաղում է Ջեյմս Բոնդի դերը և որը դերասանը համարում է Ջեյմս Բոնդի մասին իր ֆիլմերից լավագույնը։

Կերպարներ

  • Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 — գլխավոր հերոս
  • Տատյանա Ռոմանովա — Բոնդի աղջիկը, ՊԱԿ-ի գործակալ
  • Դարկո Քերիմ-բեյ — Բոնդի դաշնակիցը
  • Ռոզա Կլեբ — գլխավոր չարագործուհի, ՊԱԿ-ի գործակալ
  • Կարմիր Գրանտ — գլխավոր չարագործ, ՊԱԿ-ի գործակալ
  • Գեներալ Գրուբոզաբոյչիկով — երկրորդական չարագործ, ՊԱԿ-ի գործակալ
  • Էմ — Բոնդի ղեկավարը
  • Կրիլենկու — երկրորդական չարագործ
  • Վավրա — Բոնդի դաշնակիցը
  • Ռենե Մատիս — Բոնդի ընկերը
  • Կրոնստին — երկրորդական չարագործ

Կապը կինոյի հետ

Ինչպես Բոնդի մասին բոլոր վաղ ֆիլմերում, «Ռուսաստանից սիրով»-ը (1963 թ.) բավականաչափ ճշգրտորեն հետևում է սկզբնաղբյուրին։ Գլխավոր տարբերությունը հանդիսանում է նրանում, որ չարագործական ծրագիրը ՍՄԵՐՇ-ի փոխարեն պատկանում է ՍՊԵԿՏՐ-ին՝ Էռնստ Ստավրո Բլոֆելդի ղեկավարությամբ։ Բացի այդ, գրավչության հեշտության համար, ֆիլմում ավելացված են երկու էքշն դրվագներ՝ Բոնդի պայքարը ուղղաթիռի հետ և հետապնդումը մոտորանավակներով։ Ֆիլմի կերպարները համարյա նույնպիսին են, ինչպես նրանց նկարագրել է Ֆլեմինգը։ Ֆիլմում տեղ չի գտել միայն Բոնդի ֆրանսիացի պաշտոնակից Ռենե Մատիսը՝ «Կազինո Ռոյալ» գրքից և ՍՄԵՐՇ-ի ամբողջ գեներալական անձնակազմը։

Ֆիլմագրություն

Աղբյուրներ

Յան Ֆլեմինգի ստեղծագործությունները և առաջին հրատարակությունները