«Նոր մզկիթ (Ստամբուլ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 58. Տող 58.
[[Կատեգորիա:Ստամբուլի օսմանյան մզկիթներ]]
[[Կատեգորիա:Ստամբուլի օսմանյան մզկիթներ]]
[[Կատեգորիա:Գմբեթավոր կրոնական շենքեր և կառույցներ]]
[[Կատեգորիա:Գմբեթավոր կրոնական շենքեր և կառույցներ]]
[[Կատեգորիա:Ստամբուլի ճարտարապետություն]]
[[Կատեգորիա:Ստամբուլի շենքեր և կառույցներ]]

13:01, 10 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Նոր մզկիթ
թուրքերեն՝ Yeni Cami
թուրքերեն՝ Valide Sultan Camii
Տեսակմզկիթ և տեսարժան վայր
Երկիր Թուրքիա[1]
ՎարչատարածքԷմինյոնյու[1]
Մասն էՍտամբուլի պատմական շրջաններ
Հիմնվել է1597
Կառուցման սկիզբ1597
Կառուցման ավարտ1665
Կարգավիճակգործող մզկիթ
ՊատվիրողԹուրհան Խադիջա Սուլթան և Սաֆիե Սուլթան
Ճարտարապետություն
ՃարտարապետԴավութ Աղա
Ոճօսմանյան դասական ոճ
Գմբեթ66
Արտաքին գմբեթի
բարձրություն
36 մետր
Արտաքին գմբեթի
տրամագիծ
17,5 մետր
Մինարեթներ2
Շինանյութմարմար, գրանիտ
Քարտեզ
Քարտեզ

Նոր մզկիթ (Ենի Ջամի, թուրքերեն՝ Yeni Cami), հայտնի է նաև որպես Վալիդե Սուլթանի մզկիթ (թուրքերեն՝ Valide Sultan Camii) կամ Վալիդե Սուլթանի նոր մզկիթ (թուրքերեն՝ Yeni Valide Sultan Camii՝ պաշտոնական անվանումը[2]), Ստամբուլ ամենամեծ մզկիթներից մեկը: Գտնվում է քաղաքի պատմական հատվածում՝ Էմինյոնյու թաղամասում՝ Գալաթայի կամրջի մոտ:

Կառուցման պատմություն

Մզկիթի կառուցումը սկսվել է 1597 թվականին Մուրադ III սուլթանի կնոջ Սաֆիե սուլթանի հրամանով: Ճարտարապետ ընտրվել է Միմար Սինանի աշակերտ Դավութ աղան: Երբ երկու տարի անց Դավութ աղան մահացավ, նրան փոխարինեց Դալգիչ Ահմեդ աղան: Կառուցումը տևել է կես դարից ավելի և ավարտվել է միայն Թուրհան սուլթանի օրոք:

Էմինյոնյու թաղամասը եղել է Ստամբուլի առևտրական կենտրոնը, որտեղ հիմնականում ապրել են հրեաներ: Այս թաղամասի ընտրությունը մեծ մզկիթ կառուցելու համար հասկանալի էր.սուլթանուհին ցանկանում էր մեծացնել իսլամի ազդեցությունը քաղաքի ոչ մուսուլման բնակչության շրջանակներում: Մեհմեդ III-ի մահից հետո 1603 թվականին Սաֆիեն ուղարկվել է Հին պալատ: Մզկիթի կառուցումը դադարեցվեցմ քանի որ նոր սուլթան Ահմեդ I-ը հետաքրքրված չէր նախագծով: Ժամանակի ընթացքում, կառույցը վերածվեց ավերակի: 1660 թվականին հրապարակը, որտեղ գտնվել է կիսակառույց մզկիթը, տուժեց հրդեհից: Հրդեհը գրավեց վալիդե Թուրհան սուլթանի ուշադրությունը և նրա հրամանով մզկիթը կառուցվեց: Կառուցումը ավարտվել է 1665 թվականին:

Արտաքին տեսք

Մզկիթը ունի 66 գմբեթ, որոնք դասավորված են բրգաձև: Մզկիթը ունի երկու մինարեթներ, որոնցից յուրաքանչյուրը ունի երեք շերեֆե (պատշգամբ): Գլխավոր գմբեթը ունի 36 մետր բարձրություն և եզերվում է չորս ենթագմբեթներով: Մզկիթի տանիքին առկա են տարբեր տրամագծերի գմբեթներ: Այս ոճը կիրառվել են նաև Միմար Սինանը Շեհզադե մզկիթում և Սեդեվքարա Մեհմեդ Աղան՝ Կապույտ մզկիթում:

Ներքին տեսք

Մզկիթի ներսը լավ լուսավորված է, իսկ հատակը ծածկված է գորգերով:

Լուսամուտները նկարազարդված են ծաղկանկարներով: Բոլոր լուսամուտներին կախված են հայաթներ և սուրահներ Ղուրանից: Մզկիթը ունի հինգ դարպասներ, որոնցից մեկով կարելի է մտնել մզկիթի առաջնային բակ:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր մզկիթ (Ստամբուլ)» հոդվածին։