«Ստեփանոս Նազարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:Հայ գրողներ (CatCompleter via hyw:Category:Հայ գրողներ) ՀոթՔաթ գործիքով
Տող 63. Տող 63.
[[Կատեգորիա:19-րդ դարի թարգմանիչներ]]
[[Կատեգորիա:19-րդ դարի թարգմանիչներ]]
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
[[Կատեգորիա:Տարտուի համալսարանի շրջանավարտներ]]

09:50, 25 Մայիսի 2020-ի տարբերակ

Ստեփանոս Նազարյան
Ծնվել էմայիսի 15 (27), 1812[1]
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[2][1]
Վախճանվել էապրիլի 27 (մայիսի 9), 1879[1] (66 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2][1]
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Մասնագիտությունհրապարակախոս, լուսավորիչ, ուսուցիչ, փիլիսոփա, արևելագետ և գրական քննադատ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1829)[1], Դորպատի գիմնազիա (1834)[1] և Դորպատի կայսերական համալսարան (1840)[1]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու[1] (1846) և փիլիսոփայության դոկտոր[1] (1849)
ԱշխատավայրԿազանի կայսերական համալսարան[1], Լազարյան ճեմարան[1] և Հյուսիսափայլ[1]
Ստեփանոս Նազարյան Վիքիքաղվածքում
Ստեփանոս Նազարյան Վիքիդարանում
 Stepanos Nazarian Վիքիպահեստում

Ստեփանոս Նազարյան (1812, մայիսի 15, Թիֆլիս - 1879, ապրիլի 27, Մոսկվա (թաղված է տեղի հայկական գերեզմանատանը)), հայտնի հայ խմբագիր, լուսավորիչ, արևելագետ, գրականակագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն

Ծնվել է 1812 թվականին Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտել է 1827 թվականին։ Ուսումնառության ընթացքում Նազարյանը ոգեշնչվում է դպրոցի տեսուչ, ականավոր գրող և մանկավարժ Հարություն Ալամդարյանի գաղափարներով։ Դպրոցի տարիներին ընկերանում է Խաչատուր Աբովյանի հետ, որի հետ ընկերական կապը պահպանում են մինչև վերջ։

Որոշ ժամանակ աշխատել է Ներսիսյան դպրոցում որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ։ 1832 թվականին մեկնում է Դորպատ (այժմյան Տարտուի համալսարանի հին անվանումն է), որտեղ սովորում է նախ պետական գիմնազիայում, և ապա համալսարանում։ Ապրելով ֆինանսապես նեղ պայմաններում՝ այնուամեայնիվ ավարտում է ուսումը 1840 թվականին և ստանում փիլիսոփայական գիտությունների թեկնածուի կոչում։

Դրանից հետո նա տեղափոխվում է Պետերբուրգ, զբաղվում արևելյան լեզուների ուսումնասիրությամբ։ 1842 թվականին Կազանի համալսարանում աշխատանքի է անցնում որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ։

Նազարյանը 1849 թվականին պաշտպանում է դոկտորական դիսերտացիա, որի թեման էր Ֆիրդուսու «Շահնամեն»։ Այնուհետև Նազարյանը մեկնում է Մոսկվա և Լազարյան ճեմարանի արևելագիտական բաժնում պաշտոնավորում է որպես լատիներենի, արաբերենի և պարսկերենի դասախոս։ 1869 թվականին նա գալիս է Անդրկովկաս և ավելի մոտիկից է ծանոթանում հայերի կյանքին ու ապրելակերպին։ Որոշ ժամանակ մնում է Թիֆլիսում, 1870 թվականին վերադառնում է Մոսկվա, որտեղ ապրում է մինչև իր կյանքի վերջը։

Հասարակական և լուսավորական գործունեությունը

Նազարյանը եռանդագին պայքար է մղում գրականության մեջ աշխարհաբար լեզվի արմատավորման համար։ Նա հսկայական դեր է հատկացնում հայոց նոր լեզվին ժողովրդի լուսավորության գործում։

Նազարյանի լուսավորական գործունեությունը լայնորեն ծավալվում է հատկապես նրա խմբագրած «Հյուսիսափայլ» ամսագրի ժամանակ (1858-1964), որի շուրջը համախմբվում են մի շարք լուսամիտ, առաջադեմ հայ մտավորականներ ու գործիչներ։ Ամսագրում լույս են տեսնում աշխարհաբար գրված և աշխարհիկ բովանդակություն ունեցող գեղարվեստական երկեր, ինչպես նաև գրաքննադատական ու գիտական բնույթի հոդվածներ։

«Հյուսիսափայլը» հսկայական դեր է կատարում լուսավորական գաղափարների տարածման գործում։ Նա համարձակորեն խարազանում է կղերաֆեոդալական հոսանքի ներկայացուցինչներին և ցույց տալիս նրանց բացասական դերը հայ հասարակական կյանքում։

Ստեղծագործությունները

Նազարյանը հեղինակ է մի շարք արժեքավոր երկերի։ Մեծ աժեք ունի Ֆիրդուսու «Շահնամեի» վերաբերյալ նրա աշխատությունը, «Հոգեբանություն» ձեռնարկը, «Առաջին հոգեղեն կերակուր» և «Հանդես նոր հայախոսության» աշխարհաբար լեզվի ընթերցարանները և այլն։ Գրել է նաև չափածո երկեր, որոնցից նշանավոր է հայրենասիրական ոգով տոգորված «Մայրենի լեզու» ոտանավորը։

Երկեր

  • Երկերի ժողովածու, Երևան, 1996:
  • Երկեր, հ. 1, Թ., 1913:
  • Յաղագս փորձական հոգեբանութեան ճառ, Մ., 1851:
  • Առաջին հոգեղէն կերակուր հայազգի երեխաների համար, Մ., 1953:
  • Վարդապետարան կրօնի, Մ., 1853:
  • Հանդես նոր հայախօսութեան, մաս 1-2, Մ., 1857:
  • Տեսական եւ գործնական առաջնորդ ռուս լեզուի ի պէտս հայկազեան մանուկների, Թ., 1871:
  • Նամականի, Երևան, 1969:

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 142—143.
  2. 2,0 2,1 Назарян Степан Исаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն

  • Լեո, Ստեփանոս Նազարեանց, հ. 1-2, Թ., 1902:
  • Անանուն Դ.,Ռուսահայերի հասարակական զարգացումը 19-րդ դարում (1800-1870), հ. 1, Բաքու, 1916:
  • Մխիթարյան Մ., «Հյուսիսափայլ» ամսագիրը, Երևան, 1958:
  • Կարապետյան Ռ., Ստեփանոս Նազարյանց: Փիլիսոփայական հայացքները, Երևան, 1976:
  • Նանումյան Ռ., Ստեփանոս Նազարյանն, Երևան, 1978:
  • Հուշեր և հոդվածներ Ստեփահոս Նազարյանի մասին, Երևան, 1996:

Աղբյուր

  • Թ. Գ. Ջուհարյան «Հայ Գրականություն», 1990 թ., «Լույս» հրատարակչություն

Արտաքին հղումներ

Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանոս Նազարյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանոս Նազարյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանոս Նազարյան» հոդվածին։