Հյուսիսափայլ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հյուսիսափայլ
Տեսակամսագիր
Լեզուհայերեն
ԽմբագիրՍտեփանոս Նազարյան
Հիմնադրվել է1858
Հրատարակման վայրՄոսկվա

«Հյուսիսափայլ» (դասական ուղղագրություն՝ «Հիւսիսափայլ»)՝ գրական-գեղարվեստական ամսագիր, որը լույս է տեսել 1858-1864 թվականներին Մոսկվայում։ Խմբագիրն է եղել Ստեփանոս Նազարյանը։ Այստեղ են առաջին անգամ տպագրվել Միքայել Նալբանդյանի արձակ և չափածո շատ գործեր, հրապարակախոսական-քննադատական հոդվածները և այլն։ Ամսագրին աշխատակցել են նաև Րաֆֆին և Ռափայել Պատկանյանը։

Ամսագրի ծավալը մոտավորապես 64-80 էջ էր, չափը՝ 24х16 սմ։ Տպագրվում էր Լազարյան Ճեմարանի տպարանում։

Ամսագիրն ուներ լուսավորական ու դաստիարակչական ուղղվածություն։ Ամսագրի խմբագիրն էր լուսավորական-հրապարակախոս, Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի հայ բանասիրության ամբիոնի վարիչ Ստեփանոս Նազարյանը։ Ամսագրին ակտիվորեն աշխատակցում էր հեղափոխական դեմոկրատ Միքայել Նալբանդյանը (գլխավոր աշխատակից)։ Ամսագրում հրապարակվում էր Նալբանդյանի արձակն ու բանաստեղծությունները։ “Հյուսիսափայլը”, հռչակելով լուսավորական ու ժողովրդավարական գաղափարները, պահանջում էր հասարակական կյանքի բոլոր ոլորտների բարեփոխումներ, պայքար էր մղում ազգայնական պահպանողականության, ռեակցիոն կղերականների դեմ։ Ենթարկվում էր հետապնդումների գրաքննության և ռեակցիոն հայ մամուլի կողմից։ Հետևելով «Սովրեմեննիկ» ամսագրի օրինակին և հաճախակի օգտվելով դրա նյութերից, «Հյուսիսափայլը» հոդվածներ էր հրատարակում բնագիտական, փիլիսոփայական, պատմական, բարոյա-էթիկական և այլ թեմաներով, գեղարվեստական ստեղծագործություններ։ Տեսական ու կիրառական պայքար վարելով գրաբարի և բարբառներով տարվածության դեմ, «Հյուսիսափայլը» ամրացնում էր նոր գրական լեզվի՝ աշխարհաբարի իրավունքները։ Ամսագիրը զգալի ազդեցություն գործեց հայ գրականության ու քննադատության զարգացման վրա։ Ամսագրի հետ համագործակցում էին նաև Րաֆֆին ու Ռաֆայել Պատկանյանը։

Մենք, ռուս ազգությունը պաշտպանողները, չենք կարող չուրախանալ որևէ այլ ազգության հաջողություններին։ Կեցցե ամեն ազգությունը, քանի որ միայն ամեն ազգության ճանաչման դեփքում ոչնչանում է ինչ որ մի կոնկրետ ազգի սահմանափակվածության և բացառիկության բնույթը։ Այդ պատճառով, կրկնում ենք, մենք չենք կարող չուրախանալ ժողովրդական լեզվի մարմին լինելու նպատակով պարբերականի ստեղծմանը[1]:

«Հյուսիսափայլի» գլխավոր նորարարությունն էր քննադատական ոգին՝ անցյալի նկատմամբ անհարդուրժողական, քննադատական վերաբերմունքը։ 1864 թվականին՝ «Հյուսիսափայլ»-ի գործունեության ավարտից հետո Նազարյանը լքեց հրապարակախոսական ուղին, ինչի մասին հետագայում ցավով էր արտահայտվում Գրիգոր Արծրունին։ Ըստ Արծրունու, Նազարյանը, լինելով նորարար ու բարեփոխիչ, մնում էր գրասենյակային գիտնական, այլ ոչ թե «ժողովրդական» գործիչ։ Նա չի եղել պայքարող խոսնակ։ Այդ իսկ պատճառով նա կոտրվել էր հետապնդումներից ու թշմանակից ու հեռացավ կռվի դաշտից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 299։