1864 թվականի դրամահատական ակտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

1864 թվականի դրամահատական ակտ, ընդունվել է 1864 թվականի ապրիլի 22-ին: Միացյալ Նահանգների դաշնային օրենքը փոխեց մեկ ցենտ մետաղադրամի բաղադրությունը և վավերացրեց երկու ցենտ մետաղադրամի հատումը: Միացյալ Նահանգների դրամահատարանի տնօրենը մշակեց այդ մետաղադրամների նախագծերը Գանձապետարանի քարտուղարի վերջնական վավերացման համար: Այս օրենքի արդյունքում «Մենք հավատում ենք Աստծուն» («God in We Trust») արտահայտությունը առաջին անգամ հայտնվեց 1864 թվականի երկու ցենտ մետաղադրամների վրա: 1865 թվականի մարտի 3-ին ընդունված Կոնգրեսի ակտը թույլատրեց դրամահատարանի տնօրենին, քարտուղարի հավանությամբ, այդ արտահայտությունը դնել բոլոր ոսկե և արծաթե մետաղադրամների վրա, և «այսուհետև պետք է պարունակեն այդ մակագրությունը»: 1956 թվականին «Մենք հավատում ենք Աստծուն» արտահայտությունը փոխարինեց «E Pluribus unum»-ին որպես ազգային կարգախոս: Բոլոր արժույթները տպագրվել և հատվել են նոր կարգախոսով[1]:

ԱՄՆ պենի (Մեկ ցենտ մետաղադրամ)
US penny 2003.jpg

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Portal.svg  Դրամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «History of 'In God We Trust'»։ U.S. Department of the Treasury։ Վերցված է 3 October 2013