E pluribus unum

«E pluribus unum», կարգախոս, որը տեղակայված է ԱՄՆ-ի զինանշանի վրա, ինչպես նաև «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի զինանշանի վրա։ Լատիներենից թարգմանաբար նշանակում է «Շատերից՝ միակը»։ Այս բառերը պատկանում են Կիկերոնին («Արժանիքների մասին» ճառ)։ Կարգախոսը պարունակում է 13 տառ, ճիշտ այնքան, որքան նահանգներ էին ժամանակին ներառվում այն միության մեջ, որը այժմ հայտնի է Ամերիկայի Միացյալ Նահանգներ անունով։ Ժամանակակից ձևակերպմամբ կարգախոսը նշանակում է ազգի միասնականություն, որը սկզբնապես բաղկացած է եղել բազում ազգություններից, որոնք տեղափոխվել են բնակվելու ԱՄՆ։ «E pluribus unum» կարգախոսը պարտադիր կարգով տեղակայվում է ԱՄՆ-ի մետաղադրամների վրա. այս առաջարկության նախաձեռնողը եղել է գնդապետ Սեթ Ռիդը Աքսբրիջից[1]։ Առաջին անգամ այս կարգախոսը հայտնվել է 1795 թվականին 5 ամերիկյան դոլարի ոսկե մետաղադրամի վրա, իսկ մինչև 1956 թվականը օգտագործվել է նաև ամերիկյան թղթադրամների վրա։
Արտահայտությունը նման է Հերակլիտեսի արտահայտություններից մեկի լատիներեն թարգմանությանը. «Բոլորի իրերից մեկը, մեկը բոլոր իրերից»։ Սակայն առավել որոշակի համապատասխանությունը, ինչպես գրությամբ, այնպես էլ իմաստով, հանդիպում է «Moretum» պոեմում, որը վերագրվում է Վերգիլիոսին (իրական հեղինակն անհայտ է)։ Պոեմում «color est e pluribus unus» բառերով բնութագրվում են մի քանի տարատեսակ գույներ, ինչի արդյունքում ստացվում է մեկ նոր գույն։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- E. Peterbus Unum («Գրիֆիններ» մուլտսերիալի սերիա)
- E Pluribus Wiggum («Սիմփսոններ» մուլտսերիալի սերիա)
- E Pluribus Anus [1] («Համայնք» սերիալ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «www.treas.gov // Вопросы и ответы. E Pluribus Unum»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-13-ին։ Վերցված է 2016-05-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամերիկայի Միացյալ Նահանգների խորհրդանշաներ Archived 2007-11-13 at the Wayback Machine.