Համայնք (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնք
Community
Изображение логотипа
Ժանրսիթքոմ
Թեմաcommunity college?
ՍտեղծողԴեն Հարմոն
ԵրկիրԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Գործադիր պրոդյուսեր
  • Էնթոնի Ռուսո
    Ջո Ռուսո
  • Դեն Հարմոն
  • Գերի Ֆոսթեր
  • Ռուսս Քրասնոֆֆ
  • Նիլ Գուդման
  • Գարեթ Դոնովան
  • Դեվիդ Գուրաշիո
  • Մոսես Պորտ
  • Թրիսթրամ Շապիրո
  • Քրիս ՄաքՔենա
  • Ռոբ Շրաբ
  • Պատրիկ Կիենլեն
ԵրաժշտությունԼուդվիգ Յորանսոն
Նկարահանման վայր
Եթերաշրջանների քանակ6
Սերիաների քանակ110
Էկրաններին էսեպտեմբերի 17, 2009-ից հունիսի 2, 2015
ՀեռուստաալիքNBC
Ընկերություն
  • Krasnoff/Foster Entertainment
  • Russo Brothers Films (1-3 եթերաշրջան)
  • Harmonious Claptrap
  • Universal
  • Sony Pictures Television
  • Yahoo! Studios (6-րդ եթերաշրջան)
ԴիստրիբյուտորSony Pictures Television
Պատկերի ձևաչափ16:9

Համայնք, Ամերիկական սիթքոմ, ստեղծված Դեն Հարմոնի կողմից։ Հեռուստասերիալը բաղկացած էր 110 թողարկումից, ունենալով 6 եթերաշրջան, որի 5 եթերաշրջանները հեռարձակվել են NBC-ով 2009 թվականի սեպտեմբերի 17-իծ մինչև 2014 թվականի ապրիլի 17-ը, և վերջին եթերաշրջանը հեռարձակվել է Yahoo! Screen-ում 2015 թվականի մարտի 17-ից մինչև հունիսի 2-ը։ Տեղակայված Կոլորադոյի հորինված համայնքային քոլեջում, սերիալը ունի միասնական դերասանական կազմ, որը ներառում է Ջոել ՄաքՀեյլին, Գիլիան Ջեյքոբսին, Դեննի Պուդիին, Իվետտ Նիքոլ Բրաունին, Էլիսոն Բրիին, Դոնալդ Գլովերին, Քեն Ջոնգին, Չևի Չեյզին և Ջիմ Ռաշին։ Այն օգտագործում է ինքնարտացոլող հումոր և փոփ մշակութային մեջբերումներ, հարգանքի տուրք տալով ֆիլմերի և հեռուստատեսության կլիշեներին և տրոփերին։

Հարմոնը հիմնել է Համայնքը նրա Գլենդեյլի Համայնքային Քոլեջում սովորելու փորձից ոգեշնչվելով։ Ամեն թողարկումը գրվել է Հարմոնի «պատմվածքի կլոր» նմուշով, այդ մեթոդը նախագծվել էր, արդյունավետ և կազմակերպված ստեղծագրման նպատակով։ Հարմոնը շոուռաններն էր առաջին երեք եթերաշրջանների համար, բայց աշխատանքից հեռացվել էր և նրան փոխարինեցին Դեվիդ Գուրաշիոն և Մոսես Պորտը։ Բացասական քննադատություններից հետո, Հարմոնին հետ կանչեցին հինգերորդ եթերաշրջանի համար, որից հետո NBC-ն չեղարկեց սիթքոմը։ Yahoo! Screen-ը վերադարձրեց հեռուստասերիալը Համայնքի վեցերորդ և եզրափակիչ եթերաշրջանի համար։

Չնայած հեռուստասերիալի խնդիրներ ունեցող վարկանիշներին, Համայնքը ձևավորել է «կուլտային հետևորդներ» և ստացել է գովաբանություն իր դերասանական խաղի, ռեժիսուրայի, սցենարի և ինքնարտացոլող հումորի համար։ Այն հաղթել է Էմմի մրցանակի չորս անվանակարգումների մեջ և ստացել է Critic's Choice Awards-ի լավագույն կատակերգային հեռուստասերիալ 2012 թվականին, ի թիվս այլ պարգևների։ 2022 թվականի սեպտեմբերին, մի քանի տարի խորհրդակցումներից և բարելավումից հետո, հայտարարվեց «Համայնք» լիամետրաժ ֆիլմի մասին, որը թողարկվելու է NBC-ի «Peacock» հոսքային հավելվածում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆֆ Ուինգերը զրկվել է իր փաստաբանական իրավունքից և հեռացվել է նրա իրավաբանական ընկերությունից, երբ հայտնաբերվեց, որ նա ստել էր Կոլումբիայի համալսարանում բակալավրի կրթություն ստանալու մասին։ Օրինական կրթություն ստանալու համար նա ընդունվում է Կոլորադոյի Գրինդեյլ համայնքային քոլեջը։ Նա միանգամից հավանում է իր դասընկերուհուն` սոցիալական ակտիվիստ Բրիտա Փերիին, և նա սկսեց ստել, որ վարում է ուսումնական խմբակ, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի նրա հետ։ Բրիտան որոշում է հրավիրել իրենց դասընկերոջը՝ Աբեդ Նադիրին, ով ունի շփման հետ խնդիրներ և տարված է փոփ մշակույթով, որն իր հերթին իր է հետ բերում այլ դասընկերների՝ կրոնապաշտ միայնակ մորը՝ Շիրլի Բենեթին, միամիտ և չափից գլուխ հանող Էննի Էդիսոնին, ավագ դպրոցի նախկին ֆուտբոլի աստղ Թրոյ Բարնսին և կեղծավոր, տարեց միլիոնատեր Փիրս Հոթորնին։ Չնայած իրենց տարաձայնություններին, խմբի անդամները արագորեն դառնում են մտերիմ ընկերներ։ Նրանք հաճախ ստիպված են լինում օգնել իրենց քոլեջի դեկան Քրեյգ Փելթոնին նրա գաղափարներում, որպեսզի դպրոցը ավելի հարգալից երևա, ինչպես նաև ստիպված լինեն դիմանալ իրենց հոգեպես անկայուն ուսուցչի (և, ի վերջո, դասընկերոջ և ընկերոջ) Բեն Չանգի խնդիրներով։

Առաջին եթերաշրջանը ներառում է Ջեֆի ուսումնական խմբակի ստեղծումը և իրենց հաջորդող ձախողանքները։ Երկրորդ եթերաշրջանում Չանգը ստիպված է ընդունվել, որպես ուսանող և փորձում է միանալ ուսումնական խմբակին, չնայած գաղտնի ծրագրում է վրեժ լուծել նրանցից։ Մինչդեռ` Փելթոնը ստիպված է պայքարել Գրինդեյլի հպարտության համար, իրենց մրցակից Սիթի քոլեջի դպրոցի դեկանի դեմ, որն ի վերջո ավարտվում է կատաղի փեյնթբոլի կռվով։ Երրորդ եթերաշրջանը կենտրոնանում է Չանգի չարագործ դավադրության վրա՝ տիրանալու դպրոցին, ինչպես նաև Թրոյի պայքարին՝ հաճախելու կամ չհաճախելու կուլտի նման օդորակիչների վերանորոգման դպրոցը։ Չորրորդ եթերաշրջանը ցույց է տալիս ուսումնական խմբակի ավարտական տարին, որտեղ բոլոր կերպարները (հատկապես Աբեդը) պայքարում են իրենց վերջին օրերի հետ միասին, և Չանգը վերականգնվում է ամնեզիայից։ Հինգերորդ եթերաշրջանում Փիրսը մահանում է և Թրոյը լքում է եթերաշրջանի կեսին, իսկ մյուս կերպարներն ավարտելուց հետո վերադառնում են Գրինդեյլ՝ փրկելու դպրոցը, ինչը Ջեֆին ստիպում է այնտեղ աշխատել որպես ուսուցիչ։ Վեցերորդ եթերաշրջանն ավարտում է հեռուստասերիալը, որտեղ հերոսները վերհիշում են վերջին վեց տարիները։ Անձնակազմում ավելանում է նոր անդամ` Ֆրենկի Դարտը, ով ժամանում է անգործունակ դպրոց՝ այն ավելի կազմակերպված դարձնելու համար։

Կերպարներ և անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուն ներկայացնում է միասնական կերպարների խումբ, որը կազմված է ուսումնական խմբի անդամների և Գրինդեյլի համայնքային քոլեջի դասախոսական կազմի խմբի վրա, ներառելով քոլեջի դեկանին։

  • Ջոել ՄաքՀեյլը, որպես Ջեֆ Ուինգեր՝ նախկին իրավաբան, ով ընդունվում է Գրինդեյլ, քանի որ կեղծել էր իր Կոլումբիայի համալսարանում բակալավրի կրթություն ստանալու մասին և նահանգի փաստաբանական գրասենյակը նրան աշխատանքից հեռացրեց։ Ջեֆը հեգնող, արտահայտվող, չափազանց ինքնավստահ, լոտարիո է, ով հաճախ մանիպուլացնում է մարդկանց՝ իր ուզածին հասնելու համար։ Նա իսկզբանե ստեղծեց ուսումնական խմբակը՝ փորձելով շփվել Բրիտայի հետ՝ իր իսպաներենի դասարանից մի աղջկա հետ։ Բրիտան սովորելու հարցում օգնության կարիք ուներ, ուստի Ջեֆը ձևացրեց, թե իսպաներենի պարապող է։ Ինչ նա սկսեց մոտենալ իր ուսումնական խմբակի հետ, նրա հին սովորություններն ու հայացքները սկսեցին փոխվել։ Խմբի մեծ մասը (բացի Բրիտայից) հակված են աստվածացնել Ջեֆին իր խարիզմայի համար (հատկապես առաջին եթերաշրջանում)։ Թեև նա սկզբում տեղավորվում է խմբի լուրջ մարդու դերում՝ անտարբեր լինելով նրանց մտահոգությունների նկատմամբ, նախքան նրանց օգնելը, Ջեֆը ժամանակի ընթացքում պատրաստ է դառնում անձնական զոհաբերություններ կատարել իր ընկերների համար և կամաց-կամաց բացահայտում է, որ մեծ հոգատարություն և ակնածանք է արտահայտում նրա ուսումնական խմբակի հանդեպ։
  • Գիլիան Ջեյքոբսը, որպես Բրիտա Փերի` անարխիստ, աթեիստ և ակտիվիստ, ով ճանապարհորդել է աշխարհով մեկ՝ ավագ դպրոցը թողնելուց հետո։ Բրիտան փորձում է լինել նախաձեռնող, խելացի և հասուն, բայց հաճախ հանդես է գալիս կեղծավոր։ Նա հակված է ուղղություն չունենալուն, որից ամեն ինչ սխալ է գնում։ Չնայած նա աշխարհիկ կամ լավ տեղեկացված ակտիվիստ չէ, որքան կարծում է, Բրիտան անկեղծ և նվիրված ցանկություն ունի օգնելու ուրիշներին։
  • Դեննի Պուդին, որպես Աբեդ Նադիր, պաղեստինյան և լեհական ծագում ունեցող ֆիլմի ուսանող, ով ունի հանրագիտարանային իմացություն հեռուստասերիալների և ֆիլմերի մասին։ Աբեդը խնդիրներ է ունենում ուրիշների հետ սոցիալական կոնվենցիաներով շփվելիս իր աուտիզմի պատճառով, ուստի հաճախ ընտրում է մեկնաբանել խմբի առօրյա գործունեությունը՝ համեմատելով դրանք ֆիլմերի և հեռուստատեսային կլիշեների հետ։ Չնայած նա երբեմն իրականությունից կտրվում է, Աբեդը մարդկային վարքագծի ուշադիր դիտորդ է և հաճախ խմբի ամենաիմաստուն անդամը։ Այս էքսցենտրիկությունը թույլ է տալիս նրան նկատել մյուս հերոսների թերություններն և կոպտորեն մատնանշել դրանք, ինչը ի վերջո հանգեցնում է նրան, որ հերոսները սովորում են նրա նկատածներից։ Հարմոնը կերպարին հիմնել է Աբեդ Գեյթի վրա, ում հետ նա ծանոթացել է 101-րդ ալիքի միջոցով[2]։
  • Իվետտ Նիքոլ Բրաունը, որպես Շիրլի Բեննեթ (1–5 եթերաշրջաններ; 6 եթերաշրջանի հյուր), ամուսնալուծված մայր և քրիստոնյա, որը գնում է քոլեջ՝ բրաունիների բիզնես սկսելու համար։ Շիրլին բարեսիրտ անձ է, ուժեղ բարոյականությամբ, բայց կարող է լինել ճնշող և հաճախ օգտագործում է ուրիշների մեղքը իր ուզածը ստանալու կամ իր ընկերների վարքագիծը կառավարելու համար։ Թեև սովորաբար մեղմ է խոսում, Շիրլին հաճախ բարկացող է, այս բնավորության գիծը դրսևորվում է, երբ նա պաշտպանում է իրեն կամ իր ընկերներին։ Հաճախ ակնարկվում է, որ Շիրլիի քրիստոնեական համոզմունքները, որոնք նա հակված է պարտադրել իր շրջապատի ոչ քրիստոնյաների մեծամասնությանը, միջոց են հաղթահարելու նրա զայրույթի խնդիրները և զսպելու այն սթրեսը, որի հետ նա հանդիպում է քոլեջում սովորելով և միաժամանակ իր ընտանիքին պահելով։
  • Էլիսոն Բրին, որպես Էննի Էդիսոն, խմբի ամենաերիտասարդը, գոռոզ գերազանցիկ, անտանելի կամզկաերպված և միամիտ։ Ավագ դպրոցում Էննին անտեսված էր բոլորի կողմից և նախկինում կախվացություն ուներ Ադդերալից, ինչի պատճառով նա շատ անհանգիստ էր և հուսահատ իրեն ուրիշներին ապացուցելու համար։ Թեև սովորաբար նա բարեսիրտ է, նա արագորեն կարող է դառնալ հետապնդող կամ կորցնել իր ինքնատիրապետումը երբ նա հասնում է թերանում է իր նպատակներին հասնել կամ մերժվում է ինչ-որ բան, որով նա շատ է հետաքրքվում։ Ուսումնական խմբի հետ նրա մտերմությունը, ինչպես նաև Թրոյի և Աբեդի հետ նրա ապրելու իրավիճակը կամաց-կամաց թույլ են տալիս նրան դառնալ ավելի հանգիստ և կենսուրախ։
  • Դոնալդ Գլովերը, որպես Թրոյ Բարնս (1-5 եթերաշրջաններ), ավագ դպրոցի նախկին ֆուտբոլի աստղ պաշտպան։ Նա կորցրեց իր բարձրակարգ համալսարանի կրթաթոշակը, երբ նրա երկու ուսերը տեղահանեց գարեջրի տակառիկը շրջելով։ Ինչը նա արեց` միտումնավոր, որպեսզի փախնի իր վրա դրված սպասելիքներից և ճնշումներից։ Հեռուստասերիլալի սկզբում Թրոյը իրեն դրսևորում է կարծրատիպային ֆուտբոլիստի պես, բայց ի վերջո նա սկսում է հանգիստ արտահայտել իր անհոգ կողմը, որը Աբեդի հետ մոտիկ ընկեր լինելու արդյունքն է։ Թրոյը պայքարում է մեծանալու գաղափարի հետ, հաճախ ցանկանալով Ջեֆֆի և Փիրսի առաջնորդությունը։ Այնուամենայնիվ, նա հաճախ ցույց է տալիս, որ կարող է ղեկավարել և միավորել խումբը։
  • Քեն Ջոնգը, որպես Բեն Չանգ, անկայուն իսպաներենի ուսուցիչ Գրինդեյլում։ Չանգը հաճախ ծայրահեղ քայլեր է ձեռնարկում իր ուսանողների դեմ՝ հաճախ բղավելով նրանց վրա ամենափոքր խախտման համար կամ օգտագործելով իր պաշտոնը՝ նրանց հեգնելու համար։ Նա եղել է ընկեր և թշնամի ուսումնական խմբին, նրա գլխավոր ցանկությունը լինելով` նրանց խմբի մասը լինել, թեև նրա բնավորությունը ստիպում է նրանց չընդգրկել նրան։ Այն բանից հետո, երբ Էննին նրան աշխատանքից հեռացնում է առաջին եթերաշրջանի վերջում, Չանգը փոփոխվում է տարբեր դերերի մեջ։ Երկրորդ եթերաշրջանում նա դառնում է ուսանող, երրորդում` անվտանգության աշխատակից, չորրորդի ընթացքում նա Քեվինն է, ով տառապում է «Չանգնեզիայով» (կեղծ հիվանդություն, որը նման է ամնեզիային), հինգերորդում` մաթեմի ուսուցիչ, իսկ վեցերորդում` Գրինդեյլին Փրկելու Կոմիտեի անդամ։
  • Չևի Չեյզը, որպես Փիրս Հոթորն (1-4 եթերաշրջաններ; 5 եթերաշրջանի հյուր), միլիոնատեր և «Hawthorne Wipes» խոնավ սրբիչի ընկերության գործադիր տնօրեն, ով գրանցվել է Գրինդեյլում սերիալի մեկնարկից մեկ տասնամյակ առաջ՝ իր ուղեղը ակտիվ պահելու համար։ Ավելի շատ, քան որևէ մեկը ուսումնական խմբում, Փիրսը հաճախ հակասում է խմբի մնացած անդամներին իր ամբարտավանության, կարեկցանքի բացակայության և քաղաքական կոռեկտ պահվածքի մասին անտեղյակության պատճառով, որոնք բոլորը հիմնականում բխում են նրա ծերությունից և էմոցիոնալապես վիրավորող հորից։ Սա ներառում է հավատալ որ Բրիտան լեսբուհի է, նրա կիրքը Շիրլիի հանդեպ և պատահական ռասիզմը։ Նա նաև հակված է նախանձել խմբի մյուս անդամներին, մասնավորապես Ջեֆի փոխադարձ երիտասարդական գրավչությանը և Աբեդի սերտ ընկերությանը Թրոյի հետ։ Չնայած իր հաճախ չշփվող և եսասեր էությանը, Փիրսը հուսահատորեն ցանկանում է իր տեղը գտնել խմբի մեջ և երբեմն տալիս է մեծ խորաթափանցություն և խորհուրդներ՝ ցույց տալով, որ նա հոգ է տանում խմբի անդամներից յուրաքանչյուրի համար։
  • Ջիմ Ռաշը, որպես Քրեյգ Փելթոն (3-6 եթերաշրջաններ; 1-2 եթերաշրջաններում անձնակազմից չէր, բայց հաճախ վերադառնում է), Գրինդեյլի դեկանը, ով հուսահատորեն ցանկանում է դարձնել նրա քոլեջը իրական համալսարանի պես։ Նա գնում է ծայրահեղ քայլերի, որպեսզի դարձնի քոլեջը զվարճալի և քաղաքականապես ճշգրիտ` կատարելով բազմաթիվ կասկածելի բիզնես որոշումներ։ Հանդիսանալով տղամարդ, ում սեռական կողմնորոշումը պարզ չէ, նա հաճախակի փորձում է սիրային ակնարկներ անել Ջեֆֆի հանդեպ և ագահ քրոս-դրեսսեր է։ Վեցերորդ եթերաշրջանում, նա իրեն սկսում է արտահայտել որպես գեյ, սակայն նա համարում է այն անբավարար պիտակ։ Ուսումնական խումբը, ըստ էության դեկանի սիրելի խումբն է բոլոր ուսանողներից և նա անընդհատ պատճառներ է ստեղծում, որպեսզի նրանց հետ զրուցի։ Հաճախ դեկանը առանց հայտարարելու մտնում է նրանց դասասենյակ, որպեսզի պատմի նրանց դպրոցում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկումների մեծամասնության անվանումները նման են քոլեջի դասընթացների անվանումներին, օրինակ «Կինոյի ներածություն», «Մարդաբանություն 101» և «Համատեղ Գեղագրություն»[3]։

Առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացվել է 2009 թվականի սեպտեմբերի 17-ին, կեսօրին ժամը 9:30-ին (Հյուսիսային Ամերիկայի արևելյան ժամային գոտի), հինգշաբթօրյա թողարկմանը[4]։ Երեք թողարկումից հետո, հեռուստասերիալի ժամերը տեղափոխեցին կեսօրին ժամը 8:00։ 2009 թվականի հոկտեմբերին, հայտարարվել էր, որ հեռուստասերիալը վերցվել է 22 թողարկում ունեցող եթերաշրջանի համար[5]։

2010 թվականի հունվարին, NBC-ն պատվիրեց լրացուցիչ երեք թողարկում առաջին եթերաշրջանի համար, երկարացնելով այն մինչև 25 թողարկում[6]։ 2010 թվականի մարտի 5-ին Համայնքը թարմացվեց երկրորդ եթերաշրջանով, որի պրեմիերան տեղի ունեցավ 2010 թվականի սեպտեմբերի 23-ին[7]։ 2011 թվականի մարտի 17-ին, NBC-ն թարմացրեց Համայնքը երրորդ եթերաշրջանով[8]։ 2012 թվականի մայիսի 10-ին. Համայնքը թարմացվել էր չորրորդ եթերաշրջանով, որը ներառում է 13 թողարկում[9]։ 2013 թվականի մայիսի 10-ին հեռուստասերիալը թարմացվել էր հինգերորրդ եթերաշրջանով[10]։ 2014 թվականի հունիսի 30-ին հայտարարվել էր, որ հեռուստասերիալը կվերադառնա վեցերորդ եթերաշրջանով, որը ներառելու էր 13 թողարկում Yahoo! Screen-ում[11]։

Վեբ թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի սովորական թողարկումներից NBC-ն ստեղծել է մի շարք վեբ թողարկումներ։ Որոշները կենտրոնանում են դեկան Փելթոնի առօրյայի վրա, իսկ մյուսները ներառում են Իսպաներենի նախագիծ, դասամիջոցներ, Աբեդը կրկնօրինակում է նրա ընկերների կյանքերը և վերածում դրանք ուսանողական ֆիլմերի։ Այս վեբ թողարկումները ներակայացված էին Գրինդեյլ Համայնքային Քոլեջի կայքի AV բաժնի էջում[12]։

2012 թվականի մարտի 2-ին հայտարարվեց, որ երեք անիմացիոն վեբ թողարկումներ կհերարձակվեն բացառապես Hulu-ով, մինչև հեռուստասերիալի վերադարձը 2012 թվականի մարտի 15-ին։ Վերնագրված Աբեդի վարպետ բանալին, կարճ թողարկումները գրվել էին Channel 101-ի Դեյվ Սեգերի և Թոմ Քաուֆմանի կողմից, անիմացված Animax Entertainment-ի կողմից։ Վեբ թողարկումներում, Աբեդը դառնում է դեկան Փելթոնի օգնականը, և նրան տրվում է Գրինդեյլի վարպետ բանալին[13]։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեննի Պուդին, Գիլիան Ջեյքոբսը, Իվետտ Նիքոլ Բրաունը, Էլիսոն Բրին և Ջոել ՄաքՀեյլը 2012 թվականի Սան Դիեգոյի ComicCon-ին

Դեն Հարմոնն ընդգծեց դերասանական կազմի կարևորությունը կատակերգության նախադրյալի աշխատելու համար։ «Դերասանական կազմի ընտրությունը հեռուստասերիալի կառուցման 95 տոկոսն էր», ասաց նա հարցազրույցի ժամանակ[14]։ Նա նախկինում աշխատել է դերասանական կազմի անդամներից մի քանիսի հետ։ Դերասան Չևի Չեյզը երկար ժամանակ եղել է Հարմոնի սիրելիներից։ Թեև, ի սկզբանե չկողմնակալ էր սիթքոմներին, Չեյզը հեռուստասերիալի սցենարի որակով համոզվեց ստանձնել աշխատանքը[14]։ Հարմոնը նկատեց նմանություններ Չեյզի և նրա կերպարի միջև։ Թեև Չեյզը հաճախ ծաղրի է ենթարկվել իր կարիերայի ընտրությունների համար, Հարմոնը կարծում էր, որ այս դերը փրկող կարող է լինել` «Չևիին ու Փիրսին հերոսական է սարքում իրենց հրաժարվելը կանգ առնելուց»"[15]: Հարմոնը ստիպված էր նախազգուշացնրլ Չեյզին «իմաստուն էշ» խաղալու դեմ, քանի որ Փիրսը հաճախ բավականին թշվառ կերպար է, որը սովորաբար կատակի պատճառն է[15]։

ՄաքՀեյլը, որը ժամանակին հայտնի էր E! ալիքի «Ապուրը» կատակերգային թոք-շոուից, նույնպես տպավորված էր Հարմոնի գրված սցենարով։ նա մեկնաբանեց, «Դենի սցենարն գլխով և ուսերով վեր էր ամեն ինչից, որ ես կարդացել էի»[16]։ ՄաքՀեյլը Հարմոնի մոտ տպավորվեց նրա դուրեկանությամբ, որը թույլ տվեց կերպարին ունենալ ոչ համակրելի բնավորության գծեր, դիտորդին իր դեմ չշրջելով[15]։ Էննիին մարմնավորելու համար Հարմոնը ցանկանում էր նրան, ով նման լինի Ռիզ Ուիզերսփունի կերպար Թրեյսի Ֆլիքին 1999 թվականի Ընտրություն ֆիլմից։ Ի սկզբանե պրոդյուսերները փնտրում էին լատինացի կամ ասիացի Թրեյսի Ֆլիքի, բայց նրանք ընտրեցին Էլիսոն Բրիին, որը հայտնի էր Խելագար Մարդիկ սերիալի Թրուդի Քեմփբելլ դերից[15]։

Հեռուստասերիալի ստեղծող` Դեն Հարմոն

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարմոնը հիմնել է Համայնքի նախադրյալը իր սեփական փորձից։ Փորձելով փրկել իր հարաբերությունները իր այն ժամանակվա ընկերուհու հետ, նա ընդունվեց Գլենդելի համայնքային քոլեջ Լոս Անջելեսի հյուսիս-արևելքում, որտեղ նրանք միասին կսովորեին իսպաներեն[14]։ Հարմոնը ներգրավվեց ուսումնական խմբում և որոշ չափով հակառակ սեփական ցանկությունների, մտերիմ ընկերացավ անդամների հետ, որոնց հետ նա շատ քիչ ընդհանրություններ ուներ։ «Ես նրանց հետ նույն խմբում էի և ես սկսեցի իսկապես նրանց հավանել», բացատրեց նա, «թեև նրանք կապ չունեին ֆիլմերի հետ, ես ոչինչ չունեի նրանցից շահելու և առաջարկելու»"[15] : Այս նախապատմությամբ, Հարմոնը գրեց հեռուստասերիալը, մեծամասամբ հիմնելով գլխավոր հերոսին իր վրա։ Նա, ինչպես և Ջեֆը, ամբարտավան և էմոցիոնալ առումով հեռավորության վրա էր գտնվել, նախքան գիտակցել էր այլ մարդկանց հասկանալու արժեքը[15]։

Գրելու հիմքում ընկած ստեղծագործական գործընթացի մասին Հարմոնն ասաց, որ ինքը պետք է հեռուստասերիալը գրեր այնպես, կարծես այն ֆիլմ լիներ, ոչ թե սիթքոմ։ Ըստ էության, գործընթացը ոչնչով չէր տարբերվում նրա նախկին աշխատանքներից, բացառությամբ երկարության և թիրախային հանդիսատեսի[15]։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի յուրաքանչյուր թողարկումը գրված է Հարմոնի «պատմվածքի կլոր» նմուշով, որը նա մշակել է Channel 101-ում աշխատելիս[17]։ Հարմոնը վերագրել է բոլոր թողարկումները (բացառությամբ չորրորդ եթերաշրջանին), ինչն օգնեց Համայնքին ունենալ իր առանձնահատուկ ձայնը[18]։ Համայնքի գրող անձնակազմի անդամներն են Լիզ Կաքովսկին, Դինո Ստամատոպուլոսը, Քրիս Մաքկենան, Մեգան Գանզը, Էնդի Բոբրոուն, Ալեքս Ռուբենսը, Թիմ Սաքարդոն և Մաթ Վարբուրթոնը։ Դերասանական անձնակազմի անդամ Ջիմ Ռեշը, ով 2011 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի` Հետևորդները ֆիլմի համահեղինակության համար, նաև գրել է չորրորդ եթերաշրջանի թողարկումներից մեկը։

Համայնքը հայտնի է ամեն եթերաշրջանում իր թեմատիկ թողարկումներով, որոնք օգտագործում են կլիշեներ և հեռուստատեսային տրոփեր[19][20]։ Նշանավոր թեմատիկ թողարկումներից մեկն է «Վերականգնող քաոսի տեսությունը», որում խումբը ուսումնասիրում է նույն երեկոյի յոթ տարբեր զուգահեռ իրականություններ։ Հաճախ օգտագործվող թողարկումների թեմաներն են ուսումնական արձակուրդները և տոները (Հելոուինը և Սուրբ Ծնունդը լինելով ամենահաճախը), փեյնթբոլը[21] և անիմացիոն թողարկումները[22][23][24]։

Նկարահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումների ընթացքը ներառել է բազմաթիվ իմպրովիզներ, մանավանդ Չեյզից։ Չեյզի մասին Հարմոնն ասել է, «նա հակված է այնպիսի տողեր հորինել, որոնցով երբեմն կարող ես ավարտել դրվագները»[25]։ Նա նաև անվանել է ՄաքՀեյլին և Գլովերին հմուտ իմպրովիզատորներ[16]։ Բացի Լոս Անջելեսի Սիթի քոլեջում նկարահանված մի քանի արտաքին տեսարաններից, առաջինից հինգերորդ եթերաշրջանները նկարահանվել են Կալիֆորնիայի Հոլիվուդի Paramount Studios-ում։ Վեցերորդ եթերաշրջանի համար շոուն տեղափոխվեց CBS ստուդիայի կենտրոն, և երկրորդ եթերաշրջանից հետո առաջին անգամ ներառեց դրվագներ Լոս Անջելեսի Սիթի քոլեջից[26]։ Սերիալը օգտագործում էր մեկ կամերայի տեխնիկան, երբ յուրաքանչյուր կադր նկարահանվում է նույն կամերայով[27]։

Երրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը երրորդ եթերաշրջանով երկարաձգվեց 2011 թվականի մարտի 17-ին[28]։ Նկարահանումները սկսվեցին 2011 թվականի հուլիսի 25-ին[29]։ Ջիմ Ռաշը, ով մարմնավորում է դեկան Փելթոնին, առաջխաղացում ստացավ, որպես սերիալի դերասանական կազմի մաս, առաջին և երկրորդ եթերաշրջաններում ունենալով երկրորդ պլանի դերասան[30]։ Մայքլ Ք. Ուիլյամսը ընտրվել էր որպես կենսաբանության դասախոս, ով նկարագրված է ինչպես լարված կերպար[31]։ Ջոն Գուդմենի կերպարը ողջ եթերաշրջանի մեջ վերադառնում է տարբեր թողարկումների ընթացքում, որպես փոխդեկան Լեյբուրնը, ով Գրինդեյլի օդորակիչների վերանորոգման դպրոցի ղեկավարը և դեկան Փելթոնի թշնամին էր[32]։

Համայնքի երրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացավ 2011 թվականի սեպտեմբերի 22-ին։ 2011 թվականի նոյեմբերի 14-ին NBC-ն հայտարարեց, որ նրանք հեռացնում են Համայնքը իրենց միջսեզոնային ժամանակացույցից, և փոխարինում այն 30 Rock հեռուստասերիալի հետ[33]։ Հեռուստասերիալի երկրպագուները կազմակերպեցին արշավ շոուն վերադարձնելու համար, տարածելով #SaveCommunity (Փրկեք Համայնքը), #SixSeasonsAndAMovie (Վեց Եթերաշրջան և Կինո) և #OccupyNBC (Գրավեք NBC-ն) հեշթեգները Թվիթթերում, Tumblr-ում և Ֆեյսբուքում[34]։ NBC-ն պատասխանեցին արձագանքին հայտարարելով, որ անորոշ ընդմիջումից հետո նրանք պատրաստվում են նկարահանել և հեռարձակել 22 պլանավորված թողարկումները։ Ապա, ավելացրեցին, որ հեռուստասերիալի ճակատագիրը կորոշվի պլանավորված թողարկումների հեռարձակումից հետո[33]։

2011 թվականի դեկտեմբերի 7-ին CollegeHumor-ը Համայնքի դերասանական կազմի հետ թողարկեցին հոլովակ և անվանեցին այն «Փրկեք Համայնքը (Համայնքի դերասանական կազմի հետ)»։ Հոլովակի թողարկման նպատակն էր հեռուստասերիալը և դպրոցը տարածել սոցիալական գովազդի պես սարքած հոլովակով[35]։ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին հեռուստասերիալի երկրպագուները ստեղծեցին ֆլեշ մոբ NBC-ի Նյու Յորքի Ռոքֆելլեր կենտրոնի մոտ NBC-ն գրավելու համար։ Ֆլեշմոբին բոլորի հանդերձանքը Սուրբ Ծննդյան ոճով էր, և բոլորը կրում էին սերիալի ամենավատ իրականության (darkest timeline) մորուքները։ Ֆեշմոբի մասնակիցները երգում էին հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի երգերից մեկը «O' Christmas Troy» և բացականչում էին «Առաջ Գրինդեյլ, առաջ»[36]։ 2012 թվականի հունվարի 6-ին NBC Entertainment-ի նախագահը` Ռոբերտ Գրինբլատը հայտարարեց, որ Համայնքը չի չեղարկվել, սակայն չնշեց երբ այն կվերադառնա[37]։

2012 թվականի փետրվարի 21-ին հեռուստասերիալի հեղինակ Դեն Հարմոնը Թվիթերով հայտարարեց, որ երրորդ եթերաշրջանը կշարունակվի ցուցադրվել մարտի 15-ից իր նույն ժամանակացույցով, հինգշաբթի օրը` 20:00-ին[38]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. White, Peter (2022 թ․ սեպտեմբերի 30). «'Community' Film Is Finally Real As Peacock Orders Closing Feature With Original Stars». Deadline. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. Cordova, Gonzalo (2009 թ․ դեկտեմբերի 7). «Meet Abed Gheith, The Basis for Community's Abed». Comedy Central. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. Lyons, Margaret (2011 թ․ մայիսի 6). «The One With All the Episode-Title Formulas». NY Mag. Vulture. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  4. Mitovich, Matt (2009 թ․ հունիսի 25). «Fall TV: NBC Announces Premiere Dates». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
  5. Flint, Joe (2009 թ․ հոկտեմբերի 23). «NBC picks up 'Community,' 'Parks and Recreation' and 'Mercy' for season». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. «NBC Orders More Trauma and Community, Parks & Recreation, Law & Order: SVU & More». TV by the Numbers. 2010 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  7. «NBC Gives Pickups To Thursday-Night Comedies '30 Rock,' 'The Office' and 'Community'». NBC. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
  8. Gorman, Bill (2011 թ․ մարտի 17). «'The Office,' 'Parks & Recreation,' 'Community' Renewed By NBC». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  9. Andreeva, Nellie (2012 թ․ մայիսի 10). «NBC's 'Community' Renewed with 13 Episode Order». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
  10. Stanhope, Kate (2013 թ․ մայիսի 10). «Community Renewed for Fifth Season». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  11. Hibberd, James (2014 թ․ հունիսի 30). «'Community' saved! Yahoo orders sixth season». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  12. «AV Department». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  13. Wagner, Curt (2012 թ․ մարտի 4). «'Community' gets animated in 'Abed's Master Key' webisodes». Redeye Chicago. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  14. 14,0 14,1 14,2 «Fine writing spurs Chevy to move to 'Community'». Omaha World-Herald. 2009 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 Hyden, Steven (2009 թ․ սեպտեմբերի 19). «How Dan Harmon went from doing ComedySportz in Milwaukee to creating NBC's Community». The A.V. Club. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  16. 16,0 16,1 Loggins, Emma (2009 թ․ հոկտեմբերի 19). «Joel McHale & Dan Harmon of Community». Fanbolt. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  17. Raftery, Brian (2011 թ․ սեպտեմբերի 22). «How Dan Harmon Drives Himself Crazy Making Community». Wired. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
  18. Rose, Lacey (2013 թ․ հուլիսի 17). «Community's Dan Harmon Reveals the Wild Story Behind His Firing And Rehiring». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
  19. Tigges, Jesse (2012 թ․ մայիսի 31). «The List: 10 Best Genre Episodes of Community». Columbus Alive. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  20. McGill, Megan (2012 թ․ օգոստոսի 1). «Top 10 Community Episodes». Den of Geek. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  21. Snierson, Dan (2011 թ․ ապրիլի 29). «Community: Guest star Josh Holloway and creator Dan Harmon on the paintball season finale». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  22. Arbeiter, Michael (2013 թ․ ապրիլի 12). «Community's Puppet Episode: Well, That's It. Show's Over». Hollywood.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  23. VanDerWerff, Emily (2014 թ․ ապրիլի 3). «Community: "G.I. Jeff" An existential dilemma gets animated—'80s style!». The A.V. Club. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  24. Sepinwall, Alan (2010 թ․ դեկտեմբերի 9). «'Community' – 'Abed's Uncontrollable Christmas': We all watch Christmas TV». HitFix. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  25. Elkin, Michael (2009 թ․ հոկտեմբերի 1). «College Daze». The Jewish Exponent. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  26. Sepinwall, Alan (2015 թ․ հունվարի 13). «'Community' stars and Dan Harmon on the move to Yahoo: Press Tour live-blog». HitFix. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  27. Surette, Tim (2011 թ․ դեկտեմբերի 2). «Throwdown: Single-Camera Comedies vs. Multi-Camera Comedies». TV.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  28. Ausiello, Michael (2011 թ․ մարտի 17). «Breaking: NBC Renews The Office, Community and Parks and Recreation». TVLine. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
  29. Goldberg, Matt (2011 թ․ հուլիսի 25). «Filming on Season 3 of COMMUNITY Begins Today with a Nice Welcome for the Cast and Crew». Collider. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  30. Adalian, Josef (2011 թ․ հուլիսի 22). «Community Creator Dan Harmon on What's in Store for Next Season». NY Mag. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
  31. Bryant, Adam (2011 թ․ հուլիսի 23). «Community Taps The Wire's Michael K. Williams to Teach Biology». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
  32. Abrams, Natalie (2011 թ․ հուլիսի 25). «John Goodman Signs on As Dean of Community». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  33. 33,0 33,1 Goldberg, Lesley; Ng, Philiana (2011 թ․ նոյեմբերի 14). «'Prime Suspect' Future Uncertain, 'Community' Will Be Back on NBC». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  34. «Community pulled from NBC's schedule: The backlash». The Week. 2011 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
  35. «CollegeHumor Exclusive: Save Greendale (with the cast of Community)». 2011 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
  36. Simon, Perry Michael (2011 թ․ դեկտեմբերի 22). «Occupy NBC Sings to save Community». Nerdist. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
  37. Martin, Denise (2012 թ․ հունվարի 6). «NBC Scoop! Hargitay Signs Up for Another Season of SVU, Community to Return in Spring». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  38. Harmon, Dan (2012 թ․ փետրվարի 21). «What you call 8:00, we call home. Community returns to Thursday nights on March 15th». Twitter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.