Չևի Չեյզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չևի Չեյզ
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 8, 1943(1943-10-08)[1][2] (80 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, սցենարիստ, կատակերգու, հնչյունավորող, հեռուստահաղորդավար, երգիչ և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0000331

Չևի Չեյզ (անգլ.՝ Chevy Chase, ծննդյան անունը` Կոռնելիուս Քրեյն Չեյզ, անգլ.՝ Cornelius Crane Chase, հոկտեմբերի 8, 1943(1943-10-08)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ով հիմնականում նկարահանվել է էքսցենտրիկ կատակերգական ֆիլմերում։ Ֆիլմերում առավել հայտնի է դարձել 1980-1990-ական թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չևի Չեյզը ծնվել է 1943 թվականի հոկտեմբերի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի Վուդստոկ քաղաքում, գրքերի խմբագրի ընտանիքում։ Պատանի տարիքում իրեն փորձել է երաժշտության մեջ (մասնավորապես եղել է Chamaeleon Church և The Leather Canary (ավելի ուշ` Steely Dan) խմբերում, որտեղ նա նվագում էր հարվածային և ստեղնաշարային գործիքներ)։ 25 տարեկանում առաջին անգամ խաղացել է կինոյում` «Գնացեք։ Մնացեք» ֆիլմում մարմնավորելով անցորդի դեր։ Նկարահանվել է հիմնականում էքսցենտրիկ պլանի դերերում։ Կոպիտ հումորը, դիմախաղն ու էքսպրոմնտ երկխոսությունները դերասանի հայտնի խորհրդանիշերն են։ Դերասանին առավել ճանաչելի դարձրած ամենահայտնի ֆիլմերն են «Կեղտոտ խաղերը», «Արձակուրդը», «Ֆլետչ» դիոլոգիա, «Զվարճալի ֆերմա» «Լրտեսներ, ինչպես մենք», «Երեք ընկեր», «Անտեսանելի մարդու հիշողությունները», «Ո՞վ է տանտերը»

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չևին ԱՄՆ ռազմածովային նավատորմի փոխնախագահ, երկու համաշխարհային պատերազմների մասնակից, Արծաթե աստղով պարգևատրված Մայլս Բրաունինգի թոռն է։

Չևի Չեյզը ամուսնացել է երեք անգամ։

  • Սյուզան Հյուիթի (Susan Hewitt) հետ ամուսնացել են 23.02.1973, ամուսնալուծվել` 01.02.1976
  • Ժակլին Քարլինի (Jacqueline Carlin) հետ ամուսնացել են 04.12.1976, ամուսնալուծվել` 14.11.1980
  • Ջեյնի Չեյսի հետ (Jayni Chase) ամուսնացել են 19.06.1982: Ամուսնացած են մինչև այժմ։

Չևի Չեյզը և Ջեյնի Չեյզն ունեն երեք աղջիկ` Սիդնի Քեթլին Չեյզը ծնվել է 1983 թվականին, Կալի լի Չեյզը ծնվել է 1985 թվականին և Էվելին Էմիլի Չեյզը ծնվել է 1988 թվականին։

Ճանաչում և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմի անվանում Դեր
1968 Walk… Don’t Walk հետիոտն
1974 The Groove Tube
1978 Foul Play Թոնի Կառլսոն
1980 Caddyshack Թայյ Էյբ
1980 Oh, Heavenly Dog! Բրաունինգ
1980 Seems Like Old Times Նիկոլաս Գարդենիա
1981 Modern Problems Մարկ Ֆիլդեր
1981 Under the Rainbow Բրյուս Թոփս
1983 Deal of the Century Էդի Մանց
1983 National Lampoon’s Vacation Քլարք Գլիզվոլդ
1985 Fletch Իվին « Ֆելթչ» Ֆլեթչեր
1985 National Lampoon’s European Vacation Քլարք Գլիզվոլդ
1985 Spies Like Us Էմմեթ Ֆիթց-Հյում
1986 Three Amigos! Դասթի Բոթթոմս
1988 Caddyshack II Թայ Ուեբ
1988 Funny Farm Էդի Ֆարմեր
1989 Fletch Lives Իվին «Ֆելթչ» Ֆլեթչեր
1989 National Lampoon’s Christmas Vacation Քլարք Գլիզվոլդ
1991 Nothing but Trouble Քրիս Թորս
1992 Memoirs of an Invisible Man Նիկ Հելոուվեյ
1993 Last Action Hero կամեո
1994 Cops and Robbersons Նորման Ռոբերսոն
1995 The Man of the House Ջեք Սթարջես
1997 Vegas Vacation Քլարք Գլիզվոլդ
1998 Dirty Work Ջորջ Ֆարթինգ
2000 The One Arm Bandit ոստիկանության աշխատակից / գործով երկրորդ անձ
2000 Snow Day Թոմ Բրենդսոն
2002 Orange County տնօրեն Հարբերթ
2004 The Karate Dog Չո Չո (ձայնային գործողություն)
2004 Mariti in affitto Փոլ Փարմեզան
2005 Ellie Parker Դեննիս Շվարցբաում
2006 Goose on the Loose Կոնգրիվ Մեդոքս
2006 Zoom Բժիշկ Գրանտ
2006 Funny Money Հենրի
2007 Cutlass Սթեն
2009 Jack and the Beanstalk Գեներալ Անթիպոդ
2009 Stay Cool Տնօրեն Մարշալ
2009 Chuck Տեդ Ռոապկ
2009-2013 Community Փիրս Հոթորն
2010 Hot Tub Time Machine բանվոր
2010 Hotel Hell Vacation Քլարք Գրիզվոլդ
2011 Not Another Not Another Movie Մարկ Սթորմ
2014 Lovesick
2014 Hot Tub Time Machine 2 բանվոր
2015 Vacation Քլարք Գրիզվոլդ

Նախքան կատակերգու դառնալը Չևի Չեյզն աշխատել է որպես տաքսու վարորդ, բեռնատարի վարորդ, ուղեկցորդ, մատուցող, շինարար, ձայնային ինժեներ, սուպերմարկետի մենեջեր, գինու խանութի վաճառող[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]