Հետևորդները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հետևորդները
The Descendants
ԵրկիրԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱՄՆ
Ժանրտրագիկոմեդիա
Թվական2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլեքսանդր Պեին
ՊրոդյուսերՋիմ Բուրկ, Ալեքսանդր Պեին, Ջիմ Տեիլոր
Սցենարի հեղինակԱլեքսանդր Պեին,Նատ Ֆակսոն, Ջիմ Ռաշ
ԴերակատարներՋորջ Քլունի,Շեյլին Վուդլի
ՕպերատորՖիդոն Պապամիխայիլ
ԵրաժշտությունՔրայգ Արմսթրոնգ
ՄոնտաժKevin Tent
Պատմվածքի վայրՀավայի
Նկարահանման վայրՀավայի
ԿինոընկերությունFox Searchlight Pictures, Ad Hominem Enterprises, Dune Entertainment
Տևողություն120 րոպե
Բյուջե20 միլիոն $
IMDbID ID 1033575
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Հետևորդները (անգլ.՝ The Descendants)՝ ամերիկյան տրագիկոմեդիա է, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Պեյնը 2011 թվականին: Համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թվականի նոյեմբերի 23-ին, Ռուսաստանում՝ 2012 թվականի հունվարի 26-ին: Ֆիլմը հիմնված է Կաուի Հարթ Հեմինգսի նույնանուն վեպի վրա [1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավայացի իրավաբան ՄեԹ Քինգը և նրա բազմաթիվ հարազատները մեծ հողատարածք ունեն, որը ժառանգել են նախատատից: Օրենսդրական փոփոխություններից հետո նրանք որոշում են այն վաճառել ոմն պարոն Հոլիթցերին: Այս ընթացքում Քինգի կնոջ՝ Էլիզաբեթի հետ դժբախտ պատահար է տեղի ունենում: Նա ընկնում է կոմայի մեջ, և պետք է մահանա[2]:

Փաստաբանը միայնակ է մնում երկու դուստրերի ` հարբեցող Ալեքսանդրայի և անդաստիարակ Սկոտի հետ: Ալեքսանդրան պատմում է հորը, որ իր մայրը սիրեկան է ունեցել: Մեթին հաջողվում է պարզել, որ մրցակիցը՝ անշարժ գույքի գործակալ Բրայան Սպիրը գտնվում է մեկ այլ կղզու վրա: Քինգը դստրերի հետ ուղևորվում է որոնումների, ցանկանալով Սպիրին հնարավորություն տալ հրաժեշտ տալ Էլիզաբեթին[3]:

Մեթը տեղեկանում է իր բարեկամից, որ գործակալը պարոն Հոլիտցերի փեսան է և շահույթ պետք է ստանա Քինգի հողատարածքի վաճառման դեպքում: Փաստաբանը ծանոթանում է Սպիրի կնոջ՝ Ջուլիայի հետ և վերջապես նրա ամուսնու հետ: Նա խոստովանում է, որ սիրում է Ջուլիային, ոչ թե Էլիզաբեթին[4]:

Ընտանեկան խորհրդի ժամանակ մեծամասնությունը հավանություն է տալիս տարածքը Հոլիտցենին վաճառելու գաղափարին, բայց Մեթը հրաժարվում է ստորագրել պայմանագիրը: Նա ներկայացնում է իր վերաբերմունքն այդ տարածքի հանդեպ, որի հետ իր տոհմը կապված է բազմամյա կապերով:

Քինգի կինը մնում է հիվանդանոցում: Բրայան չի գալիս նրան տեսակցության, բայց նրա փոխարեն գալիս է Ջուլիան, ով արդեն տեղյակ է ամուսնու սիրավեպի մասին: Նա ներում է Էլիզաբեթին: Մեթը համբուրում է կնոջը, և շուտով նրա աճյունը թափում են օվկիանոսում:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջորջ Քլունի Մեթ Քինգ
Շեյլին Վուդլի Ալեքս Քինգ
Ջուդի Գրիր Ջուլիա Սպիր
Մետյու Լիլարդ Բրաիան Սպիր
Ամարա Միլեր Սկոտի Քինգ
Նիկ Կրաուզե Սիդ
Բո Բրիջես Հյուի զարմիկը
Ռոբերտ Ֆորստեր Սկոտ Տորսոն
Մերի Բորդսոնգ Կաի Միտչել
Ռոբ Հյուբել Մարկ Միտչել
Պատրիսիյա Հեստի Էլիզաբեթ Քինգ

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսվել են 2010 թվականի մարտին, Հավայի նահանգում: Սաունդթրեքը ներառում է բացառապես հավայան երաժշտություն, որը կատարվում է այնպիսի երգիչների կողմից ինչպիսիք են Գեբի Պահինուի, Ռեյմոնդ Կեյն, Կիոլա Բիմեր, Սաննի Չիլինգվորտ, Ջեֆրի Պիտերսոն, Դեննիս Կամարկահի և Լենա Մաչադո:

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը շատ լավ ընդունվեց քննադատների կողմից: Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 89% վարկանիշ 234 արձագանքների հիման վրա:

Երեք ճանաչված քննադատներ ֆիլմին տվեցին առավելագույն միավորներ. Ռոջեր Էբերթ, Պիտեր Թրևերս Rolling Stone ամսագրից և Լեոնարդ Մալտին:

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը շատ լավ է ընդունվել աշխարհի կինոքննադատների մեծամասնության կողմից և արժանացել է բազմաթիվ կինոմրցանակների և պարգևների, այդ թվում 5 «Օսկար» անվանակարգերի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հետևորդները հոդվածին