«Աշոտ Գաբրիելյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Աշոտ Հրանտի Գաբրիելյան''' (ծ. {{ԱԾ}}), հայ բանաստեղծ, մանկավարժ, [[ՀԳՄ]] անդամ, [[Լիտոպեդիա բանասիրության հանրագիտարան]]ի հիմնադիր, 2016 թվականից՝ «[[Գարուն (ամսագիր)|Գարուն]]» ամսագրի գլխավոր խմբագիրը<ref>{{Cite news|url=https://armenpress.am/arm/news/855028/garun-amsagiry-erkrord-shncharutyuny-kstana-noranshanak.html|title=«Գարուն» ամսագիրը երկրորդ շնչառությունը կստանա նորանշանակ խմբագրի ջանքերով|newspaper=armenpress.am|access-date=2016-10-30}}</ref>։
'''Աշոտ Հրանտի Գաբրիելյան''' (ծ. {{ԱԾ}}), հայ բանաստեղծ, մանկավարժ, [[ՀԳՄ]] անդամ, [[Լիտոպեդիա բանասիրության հանրագիտարան]]ի հիմնադիր, 2016-2018 թվականները եղել է «[[Գարուն (ամսագիր)|Գարուն]]» ամսագրի գլխավոր խմբագիրը<ref>{{Cite news|url=https://armenpress.am/arm/news/855028/garun-amsagiry-erkrord-shncharutyuny-kstana-noranshanak.html|title=«Գարուն» ամսագիրը երկրորդ շնչառությունը կստանա նորանշանակ խմբագրի ջանքերով|newspaper=armenpress.am|access-date=2016-10-30}}</ref>։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

07:26, 22 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Աշոտ Գաբրիելյան
Ծնվել էդեկտեմբերի 13, 1979(1979-12-13) (44 տարեկան)
ԾննդավայրՍուրենավան, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունխմբագիր և բանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (2007)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և Գարուն
Պարգևներ
Գարեգին Նժդեհ մեդալ
Աշոտ Գաբրիելյան Վիքիդարանում
 Ashot Gabrielyan Վիքիպահեստում

Աշոտ Հրանտի Գաբրիելյան (ծ. դեկտեմբերի 13, 1979(1979-12-13), Սուրենավան, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, մանկավարժ, ՀԳՄ անդամ, Լիտոպեդիա բանասիրության հանրագիտարանի հիմնադիր, 2016-2018 թվականները եղել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը[1]։

Կենսագրություն

Ծնվել է Արարատի մարզի Սուրենավան գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1997-1999 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում։ 2007 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, նույն թվականին էլ ընդունվել է ՀԳՄ շարքերը։ Ուսմանը զուգահեռ 2001-2002 թվականներին «Հայ ժողովրդական բանահյուսություն» և «Արտասահմանյան գրականություն» է դասավանդել Վարդենիսի մանկավարժական ինստիտուտում[2]: 2010 թվականի փետրվարից մինչև հունիսը հայոց լեզու և գրականություն է դասավանդել Արարատի մարզի Նոյակերտ գյուղի միջնակարգ դպրոցում[3]: 2011-2013 թվականներին հայոց լեզու է դասավանդել Հայաստանի Մխիթարյան կենտրոնում, ինչպես նաև խմբագրել է «Մարզաշխարհ» շաբաթաթերթը (2011, փետրվար-հունիս)։

2011 թվականի օգոստոսից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության ուսումնասիրության բաժնում։ 2012 թվականի ապրիլից 2013 թվականն աշխատել նաև Հայաստանի հանրագիտարան հրատարակչությունում, մասնակցել է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանի խմբագրման աշխատանքներին, որը լույս է տեսել 2015 թվականին: 2015 թվականին Արքմենիկ Նիկողոսյանի հետ կազմել է «Եղեռնազոհ գրողներ» հանրագիտակ-անթոլոգիան: Հանդիսանում է «Գրանիշ» հանդեսի համախմբագիրներից։ 2014-2015 թվականներին որպես խմբագիր աշխատել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում: Հանդիսանում է «Դարակ» հրատարակչության հիմնադիրներից, ինչպես նաև` նույն հրատարակչության գլխավոր խմբագիրը (2015): 2016 թվականին ստանձնել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը[4]: 2017-2019 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, սերբերեն, պարսկերեն, վրացերեն, անգլերեն, լեհերեն։

Երկերի մատենագիտություն

Թարգմանություններ

  • Ռուբոկո Սյո, Էրոտիկ թանկաներ, Ե., Մագաղաթ, 2017, 85 էջ:

Աշոտ Գաբրիելյանի ստեղծագործությունները անթոլոգիաներում

  • Արդի հայ քնարերգություն, հատ. Ա. Երևան, 2008, 520 էջ։
  • Արմատ և լույս (ստեղծագործությունների ժողովածու), Երևան, ԵԳԵԱ հրատ., 2008, 88 էջ։
  • Գանձասար. երիտասարդ գրողների խորհրդակցություն (գրքի «Ձայն երիտասարդաց. գանձասարյան ղողանջներ» բաժնում զետեղված է Ա. Գաբրիելյանի բանաստեղծություններից), Ստեփանակերտ, 2008, Արցախի գրողների միության հրատ., 192 էջ։
  • Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ, Ե., Գրական էտալոն, 2011, 120 էջ։
  • 21 պատմվածք, Ե., Անտարես, 2013, 208 էջ: (Ժողովածուում ներառված է Աշոտ Գաբրիելյանի «Հմայք» պատմվածքը):
  • Անթոլոգիա 18-33 (արդի հայ պոեզիա), Ե., Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միութիւն, 2013, 284 էջ:
  • Հայ բանաստեղծները եղեռնի մասին, Ե., «Ծիծեռնակ», 2015, 240 էջ:
  • Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության, Ե., «Զանգակ», 2016:
  • Գրեգիրք, Ե., «Սատիրիկոն», 2017, 552 էջ:

Ա. Գաբրիելյանի գրական ստեղծագործությունները մամուլում

Ա. Գաբրիելյանի կատարած թարգմանությունները մամուլում

  • Մարի-Լուիզ Վեր, Փոքրիկ ծաղիկը, «Կանչ», 2006, թիվ 4։
  • Մարի-Լուիզ Վեր, Թի-Հուն և օձը, «Ծիծեռնակ», 2006, թիվ 9-10։
  • Անրի Պուրրա, Երեք աղբյուրի հեքիաթը, «Ծիծեռնակ», 2008, թիվ 1-2։
  • Ռուբոկո Սյո, Թանկաներ, «Գրեթերթ», 2010, թիվ 2։
  • Ռուբակո Սյո, Էրոտիկ թանկաներ, «Եղիցի Լույս», 2010, թիվ 12։
  • Ռուբակո Սյո, Էրոտիկ թանկաներ, «Գրանիշ», 2011, թիվ 1։

Պարգևներ և մրցանակներ

  • 2000 - Երևանի քաղաքապետարանի և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից արժանացել է երիտասարդ կատարողների և ստեղծագործողների Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական 7-րդ մրցույթի գրական ստեղծագործությունների 2-րդ կարգի դիպլոմի։ Նույն մրցանակաբաշխության խրախուսական մրցանակին է արժանացել 1997-ին։
  • 2006 - Երևանի պետական համալսարանի երիտասարդ ստեղծագործողների մրցույթում արժանացել է առաջին մրցանակին։
  • 2006 - «Ապագան մերն է» խորագրով փառատոնի շրջանակներում անցկացված բանաստեղծությունների մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի։
  • 2006 - Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից արժանացել է «Հակոբ Կարապենց» կրթաթոշակին։
  • 2009 - Արժանացել է Պարույր Սևակի անվան մրցանակին[6]։
  • 2009-ի «Գրեթերթ»-ի պոեզիայի մրցանակ։
  • 2010-ի «Գրեթերթ»-ի թարգմանության մրցանակ, Ռուբոկո Սյոյի էրոտիկ թանկաների թարգմանության համար[7]։
  • 2011, Թբիլիսի - Վաժա Փշավելայի անվան երիտասարդ բանաստեղծների համակովկասյան առաջին կարգի մրցանակ։
  • 2011-ի «Գրեթերթ»-ի հրապարակախոսության մրցանակ. «Գնացեք ու գիրք կարդացեք» հրապարակման համար:
  • 2018 - Հայաստանի Զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ[8]։

Ծանոթագրություններ

  1. ««Գարուն» ամսագիրը երկրորդ շնչառությունը կստանա նորանշանակ խմբագրի ջանքերով». armenpress.am. Վերցված է 2016-10-30-ին.
  2. Աշոտ Գաբրիելյանի մասին «Գրական կամուրջ» կայքում
  3. Ազդարար, 2010, թիվ 9, էջ 42։
  4. http://www.arevelk.am/am/content/8/1771/Աշոտ-Գաբրիէլեան-ստանձնեց-«Գարուն»-ամսագրի-խմբագրի-պաշտօնը.html
  5. [1]
  6. «Արարատ» մարզային շաբաթաթերթ, 2009, հունիսի 23-ի թողարկում։
  7. Կայացել է «Գրեթերթ»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը
  8. «Պարգևատրվել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչները». armenpress.am. Վերցված է 13 Նոյեմբեր 2018-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Գաբրիելյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Գաբրիելյան» հոդվածին։