Գրպանի բանաստեղծություններ
Արտաքին տեսք
Գրպանի բանաստեղծություններ | |
|---|---|
| Հեղինակ | Աշոտ Գաբրիելյան |
| Տեսակ | ժողովածու |
| Ժանր | բանաստեղծություն |
| Կազմված է | 4 շարքերից |
| Լեզու | հայերեն |
| Էջեր | 120 |
| Խմբագիր | Արքմենիկ Նիկողոսյան |
| Երկիր | Հայաստան |
| Հրատարակման վայր | Երևան |
| Հրատարակիչ | Անտարես |
| Հրատարակման տարեթիվ | 2012 |
| ԳՄՍՀ | 978-9939-51-356-0 |
| ՀՏԴ | 891.981-1 |
| ԳՄԴ | 84Հ-5 |
| Պարգև(ներ) | Իրեն Գյուլնազարյանի անվան մրցանակ[1] |
| Վիքիդարան | Գրպանի բանաստեղծություններ |
«Գրպանի բանաստեղծություններ», բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանի բանաստեղծությունների երրորդ ժողովածուն։ 2012 թվականին հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։
Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան, տեխնիկական խմբագիրը՝ Արարատ Թովմասյանը, լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի։ 120 էջ։ Շապիկի 4-րդ էջում՝ հեղինակի կենսագրությունն ու լուսանկարը։
Գրքում ընդգրկված են հեղինակի նախորդ ութ տարիների բանաստեղծություններից, որոնք ներկայանում են չորս շարքերում` «Հայաստանին», «Գեղեցիկ բառերից այն կողմ», «Գրպանի բանաստեղծություններ», «Դռնբաց»[2]։
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2012 թվականի մարտի 29-ին[3]։