Անահիտ Հայրապետյան
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1958[1] (66 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1982) |
Մասնագիտություն | հիգիենիստ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2001) |
Անահիտ Կառլենի Հայրապետյան (դեկտեմբերի 1, 1958[1], Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2006):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անահիտ Հայրապետյանը ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 1-ին, Ստեփանավան քաղաքում։ 1966-1976 թվականներին սովորել և ավարտել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցը։ 1982 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1982 թվականից եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի և 1997 թվականից՝ Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի սոցիալական բժշկության և էկոլոգիայի հիմնահարցերի լաբորատորիայի գիտաշխատող։
1990 թվականին պաշտպանել է «Гигиеническое обоснование требований к проектированию и строительству детских дошкольных учреждений в условиях IV климатической зоны страны» թեմայով թեկնածուական ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան «Հիգիենա, մասնագիտական ախտաբանություն և թունաբանություն» մասնագիտությամբ։ 2001 թվականին պաշտպանել է «Հայաստանի բնակչության մահացության ուսումնասիրումն ու նրա սոցիալ-հիգիենիկ գնահատականը» թեմայով դոկտորական ատենախոսություն, ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ[2]։
1999-2002 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆիլային հիգիենայի ամբիոնի կոմունալ հիգիենայի դասընթացի դոցենտ, 2002-2007 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, 2005 թվականին ստացել է դոցենտի, իսկ 2006 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում, 2007-2008 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, 2008 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ։ 2008-2011 թվականներին համատեղության կարգով եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական քարտուղար, 2013 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ԳՀԿ գիտաշխատող։ Բազմաթիվ հրատարակված աշխատանքների հեղինակ է։
Աշխատանքները վերաբերում են Հայաստանի բնակչության ընդհանուր մահացության մակարդակի և պատճառագիտական կառուցվածքի բժշկասոցիալական ու տարածաշրջանային առանձնահատկություններին[3]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԵՊԲՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի 045 «Առողջապահության կազմակերպում» մասնագիտական խորհրդի անդամ (2008)։
- ԵՊԲՀ գիտական խորհրդի անդամ (2008-2011)։
- ԵՊԲՀ Գիտակոորդինացիոն խորհրդի (ԳԿԽ) անդամ (2011)։
- ԵՊԲՀ Հանրային առողջության ֆակուլտետի (ՀԱՖ) խորհրդի անդամ (2011)։
- ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գիտական խորհրդի անդամ (2015)։
- ԵՊԲՀ Կանխարգելիչ բժշկագիտության առարկաների ուսումնամեթոդական խորհրդի անդամ (1993)։
- ԵՊԲՀ ԳԿԽ «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» փորձագիտական հանձնաժողովի անդամ (2005)։
- «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ որակավորման և ասպիրանտուրայի ընդունելության քննական հանձնաժողովի նախագահ (2008)։
- ԵՊԲՀ ՀԱՖ «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի պետական ավարտական քննությունների հանձնաժողովի անդամ (2012)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԵՊԲՀ հոբելյանական «Ոսկե մեդալ» (2005)
- ԵՊԲՀ հոբելյանական «Արծաթե կրծքանշան» (2010)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=8947
- ↑ Անահիտ Կառլենի Հայրապետյանի մասին ysmu.am կայքում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
|