Սատանիկ-Պատանիկի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սատանիկ-Պատանիկի արկածները
Սատանիկ-Պատանիկի արկածները
Սատանիկ-Պատանիկ.jpg
ՀեղինակԱշոտ Գաբրիելյան
Տեսակֆանտաստիկ
Ժանրհեքիաթ-վիպակ
Կազմված է14 մասից
Բնօրինակ լեզուհայերեն
Լեզուարևելահայերեն
Կերպար(ներ)Սատանիկ-Պատանիկ,
Տամա Վիծի,
Վստասկար թագավոր,
Փարավիզ,
Անոտուձեռ Օձ,
Ճստճստան Մուկ,
Ակնոցավոր Խլուրդ,
Տոշտոշ,
Դասե,
Նանե,
Շահանե
Ստեղծման տարեթիվ2016
Էջեր96
ՆկարազարդողՆանե և Շահանե Գաբրիելյաններ
Կազմի հեղինակԱրաբո Սահակյան, Նանե և Շահանե Գաբրիելյաններ
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան, Հայաստան Հայաստան
ՀրատարակիչԷդիթ Պրինտ
Հրատարակման տարեթիվ2016
ԳՄՍՀ978-9939-75-100-9
ՀՏԴ821.19-93
ԳՄԴ84(5Հ)-44

«Սատանիկ-Պատանիկի արկածները», Աշոտ Գաբրիելյանի մանուկների համար գրված հեքիաթ-վիպակը: 2016 թվականին հրատարակել է Էդիթ Պրինտ հրատարակչությունը: Նկարազարդումները՝ հեղինակի դստրերի՝ Նանե և Շահանե Գաբրիելյանների: Շապիկի ձևավորումը՝ Արաբո Սարգսյանի: Համակարգչային ձևավորումը՝ Լիանա Մինասյանի: 96 էջ: Հրատարակված է պետական աջակցությամբ:

«Սատանիկ-Պատանիկի արկածները» Աշոտ Գաբրիելյանի` մանուկներին ուղղված առաջին ստեղծագործությունն է: Գրքի հերոսները մուլտֆիլմից հայտնվում են իրական կյանք և սկսում իրենց արտասովոր արկածները: Գիրքը նկարազարդել են Նանեն ու Շահանեն, ովքեր նույնպես գրքի հերոսներից են և մասնակցում են բոլոր արկածներին[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]