Ազգային գաղափար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ազգային գաղափար» ամսագրի 2010 թ.-ի թիվ 8-ի շապիկը

«Ազգային գաղափար» (ռուսերեն՝ Национальная идея), Երևանում տպագրվող երկլեզու (հայերեն և ռուսերեն) ամսագիր։ Տպագրվում է «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից և հանդիսանում է տվյալ կենտրոնի նախագծերից մեկը։ Տպագրվել սկսել է 2008 թվի ապրիլ ամսից։ 2009-ին լույս է տեսել միայն հունվարյան համարը, շարունակվել է հրատարակվել 2010-ի փետրվարից։ Գլխավոր խմբագիրը Արտյոմ Խաչատրյանն է։

Ամսագրի յուրաքանչյուր համար հավասարապես բաժանված է երկու մասի. միևնույն հոդվածները տպագրվում են և՛ հայերեն, և՛ ռուսերեն։ Ամսագրի հիմնական խորագրերն են՝

  • Հետահայաց
  • Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
  • Աշխարհն ամսվա ընթացքում
  • Քաղաքականություն
  • Աշխարհաքաղաքականություն
  • ԱՊՀ
  • Պետություն և իրավունք
  • Հասարակություն և իշխանություն
  • Տնտեսություն
  • Բանավեճեր
  • Գիտություն և կրթություն
  • Մշակույթ և արվեստ
  • Պատմություն
  • Քաղաք և գավառ
  • Քաղաքական դիմանկարներ
  • Մեջբերումներ դասականներից
  • Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Ամսագիրն ունի նաև էլեկտրոնային տարբերակ, որտեղ, բացի ամսագրում տեղ գտած նյութերից, գոյություն ունի նաև ամենօրյա լրահոս։

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]