«Ժան Տեր-Մերկերյան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Ֆրանսիայից Հայաստան արտագաղթածներ ՀոթՔաթ գործիքով |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://armenpress.am/ +https://armenpress.am/) |
||
Տող 2. | Տող 2. | ||
{{Տեղեկաքարտ Երաժիշտ |
{{Տեղեկաքարտ Երաժիշտ |
||
| պատկեր = Jean Ter-Merguerian.jpg}} |
| պատկեր = Jean Ter-Merguerian.jpg}} |
||
'''Ժան Երվանդի Տեր-Մերկերյան''' ({{lang-fr|Jean Ter-Merguerian}}, {{ԱԾ}}<ref>[http://mincult.am/home-1-2652-page-0.html Կյանքից հեռացել է ճանաչված ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը]</ref>, թաղված է [[Երևան]]ում<ref>[ |
'''Ժան Երվանդի Տեր-Մերկերյան''' ({{lang-fr|Jean Ter-Merguerian}}, {{ԱԾ}}<ref>[http://mincult.am/home-1-2652-page-0.html Կյանքից հեռացել է ճանաչված ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը]</ref>, թաղված է [[Երևան]]ում<ref>[https://armenpress.am/arm/news/822389/ Ժան Տեր-Մերկերյանին կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում]</ref>), ֆրանսահայ ջութակահար, [[ՀԽՍՀ ժողովրդական արտիստ]] ([[1971]])<ref>[http://www.asparez.am/news-hy/jan_ter_merkeryan-hy/ interview with Jean Ter-Merguerian], Asparez, 17 April 2013.</ref><ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=795 AVproduction], Jean Ter-Merguerian, violinist - photo gallery</ref><ref>[http://www.bravo.am/openGallery.php?news_id=21056&id=20162 Armenian Celebrities:] Jean Ter-Merguerian, violinist</ref>։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
00:49, 6 Նոյեմբերի 2017-ի տարբերակ
Ժան Տեր-Մերկերյան | |
---|---|
Պատկեր:Jean Ter-Merguerian.jpg | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Jean Ter-Merguerian |
Ի ծնե անուն | ֆր.՝ Grégoire Jean Ter Merguerian[1] |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1935[1] Մարսել[1] |
Երկիր | Ֆրանսիա և ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2015[1] (79 տարեկան) 12th arrondissement of Marseille, Մարսել[1] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահար, ուսուցիչ և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Conservatoire à rayonnement régional de Marseille?, Մոսկվայի կոնսերվատորիա և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան |
Պարգևներ | |
Jean Ter-Merguerian Վիքիպահեստում |
Ժան Երվանդի Տեր-Մերկերյան (ֆր.՝ Jean Ter-Merguerian, հոկտեմբերի 5, 1935[1], Մարսել[1] - սեպտեմբերի 29, 2015[1], 12th arrondissement of Marseille, Մարսել[1][2], թաղված է Երևանում[3]), ֆրանսահայ ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)[4][5][6]։
Կենսագրություն
Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է Մեծ եղեռնից փրկված և Մարսելում ծնված ծնողների ընտանիքում։ 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց նույն քաղաքում տվել է իր առաջին մենահամերգը՝ կատարելով Ֆելիքս Մենդելսոնի և Անտոնիո Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ։
1948 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան, որտեղ հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով։ Ժանի ուսուցիչներն են լինում հայրը՝ Երվանդը, Կարպ Դոմբաևը (Երևանի պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին) և Դավիդ Օյստրախը (Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորելու ժամանակ)։
Պրահայում (1956) և Փարիզում (1961, Մարգերիտ Լոնգի և Ժակ Տիբոյի անվան մրցույթում) Ժանն արժանում է առաջին մրցանակի։ Նրան առաջարկում են մնալ Մոսկվայում, բայց նա վերադառնում է Երևան, սկսեց դասավանդել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (1964-1979) և ելույթներ ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում։
1971 թվականին արժանանում է ժողովրդական արտիստի կոչման։
Դիրիժոր Միքայել Մալունցյանի հետ կատարել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Բարտոկի, Շոստակովիչի, Պրոկոֆևի և այլոց կոնցերտները։
1981 թվականին նա վերադառնում է Մարսել, 1982-ից սկսում դասավանդել կոնսերվատորիայում (1984-ից՝ պրոֆեսոր) և հանդես գալիս մենահամերգներով։
Մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 29-ին, Մարսելում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 19-ին։
Մրցանակներ
- Սլավիկի և Օնդրժիչեկի անվան մրցույթ (1956, Պրահա, 2-րդ մրցանակ)
- Չայկովսկու անվան մրցույթ (1958, Մոսկվա, 1-ին կարգի դիպլոմ)
- Լոնգի և Տիբոյի անվան մրցույթ (1961, Փարիզ, 1-ին մրցանակ)
- Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթ (1963, Բրյուսել, 9-րդ մրցանակ)
- Հայաստանի պետական մրցանակ (1977)
- Պատվո շքանշան, 2015[7]
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fichier des personnes décédées
- ↑ Կյանքից հեռացել է ճանաչված ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը
- ↑ Ժան Տեր-Մերկերյանին կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում
- ↑ interview with Jean Ter-Merguerian, Asparez, 17 April 2013.
- ↑ AVproduction, Jean Ter-Merguerian, violinist - photo gallery
- ↑ Armenian Celebrities: Jean Ter-Merguerian, violinist
- ↑ Ժ. Ե. ՏԵՐ-ՄԵՐԿԵՐՅԱՆԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Հոկտեմբերի 5 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Մարսել քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 29 մահեր
- 2015 մահեր
- Մարսել քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ ջութակահարներ
- Պատվո շքանշանի ասպետներ
- Ֆրանսիայից Հայաստան արտագաղթածներ