«Պրոֆեսիոնալ ըմբշամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.6.4) (Ռոբոտը փոփոխում է․: cs:Profesionální Wrestling
չ r2.5.4) (Ռոբոտը փոփոխում է․: cs:Profesionální wrestling
Տող 127. Տող 127.
[[br:Katch]]
[[br:Katch]]
[[ca:Lluita lliure professional]]
[[ca:Lluita lliure professional]]
[[cs:Profesionální Wrestling]]
[[cs:Profesionální wrestling]]
[[cy:Ymgodymu proffesiynol]]
[[cy:Ymgodymu proffesiynol]]
[[da:Wrestling]]
[[da:Wrestling]]

11:44, 4 Օգոստոսի 2011-ի տարբերակ

Ռեսլինգը կամ պրոֆեսիոնալ ըմբշամարտը (անգլերեն՝ professional wrestling կամ pro wrestling) սպորտի տեսակ է, որը իրականում կեղծ է։ Ռեսլինգը կարելի է բնութագրել, որպես թատերականացված մարտ առանց կանոնների։ Մարտին մասնակցում են հիմնականում երկու հոգի, երբեմն նաև երկու թիմեր՝ յուրաքանչյուր թիմում երկու կամ ավելի ռեստլերներ։

Ռեսլմանիայի ժամանակ

Մինչև մարտի սկսելը հաղթող կողմն արդեն նախորոք որոշված է։ Կողմերը ձևացնում են, թե փորձում են հակառակորդին պարտության մատնել, և նույնիսկ «դաժանորեն ծեծում» միմյանց։ Հաղթելու համար անհրաժեշտ է ռինգի վրա գտնավող «անգիտակից» հակառակորդին մարմնով ծածկել կամ ծալել նրա ոտքը,իսկ այդ պահին դատավորը պետք է հաշվի մինչև երեքը և հայտարարի հաղթողին։ Կարելի նաև բազմաթիվ ակրոբատիկ հնարքներ կատարել կամ զանազան ձևերով ստիպել մրցակցին հանձնվել(անգլ.`submit)։ Այսպիսի շոուները հիմնականում տարածված են ամերիկյան երկրներում և Ճապոնիայում։ Ռեսլինգ-շոուներ անցկացնող կազմակերպությունները կոչվում են «փրոմոշեններ» (անգլ. promotion)։ Ներկայիս ամենախոշոր փրոմոշենը WWE-ն է (World Wrestling Entertainment)։


Ծագումը

Ռեսլինգը ձևավորվել էր դեռևս 19-րդ դարում, երբ Միացյալ Նահանգներում հաճախակի կազմակերպվում էին կրկեսային համարներ, որոնց ժամանակ մարզիկները թատերականորեն մենամարտում էին։ Ռեսլինգն իր այժմյան տեսքը ստացել է 20-րդ դարի 50-ական թվականների կեսերից։

Պատկեր:Hulkhogan.jpg
Կինոդերասան և ռեսլինգի լեգենդ Հալկ Հոգանը

Շոուի կառուցվածքը

Շոուն իր մեջ ներառում է.

  • նախորոք պատրաստվածություն
  • յուրաքանչյուր ռեսլերի հրապարակային մուտքը դահլիճ,որը ուղեկցվում է երաժշտական կատարումով,որը գրված է հատուկ նրա համար
  • մարտ
  • Երբեմն մարտից հետո հաղթանակած ռեսլերի պարգևատրում գոտիով կամ այլ մրցանակներով

Գոյություն ունեն կանոններ որոշելու «հաղթողին»։ Դրանք են.

  • 3 վարկյանի ընթացքում մրցակցի ոտքը բռնած վեր բարձրացնել (սումոյիստները շատ հաճախ «նստում են» մրցակցի վրա)
  • Մրցակցին ստիպելով հանձնվել(անգլ.՝Submit)
  • Մրցակցի՝ վատ վարքի կամ կանոնները խախտելու հետևանքով որակազրկվելուց և այլն։
Պատկեր:Kazarian.jpg
Հայազգի ռեսլեր Ֆրենկի Կազարյանը

Տերմինաբանություն

Ամերիկացիները տարբերում են երկու տեսակի «wrestling»՝ Professional wrestling (այն,ինչի մասին խոսվում է այս հոդվածում) և Amateur wrestling (սովորական ըմբշամարտ)։ Ռեսլինգի հիմնական տերմիններն են՝

  • ֆեյս(Face)-Այն ռեսլերն է,ով խաղում է դրական կերպար ,սիրված է հանդիսատեսի կողմից և մաքուր ու ազնիվ է կռվում:
  • հիլ(Heel)-Վատ տղայի դեր խաղացող ռեսլեր,որին հանրությունն ատում է :Կռվում է «կեխտոտ» կերպով:
  • թուիներ(Tweener)-Նախորդ երկուսի ոսկե միջինը
  • Դիվա(Diva)-Իգական սեռի ռեսլեր
  • Գիմիկ(Gimmick)-Ռեսլերի բեմական կերպարը՝իր շորի դիզայնով,պահվածքով,երբեմն նաև դիմակով
  • Տիտանտրոն(Titantron)-Ռեսլերի վիդեոհոլովակը,որը նրա երգի հետ հայտնվում է մուտքի մոտ գտնվող հսկայական էկրանոմ և ողեկցոմ ռեսլերին մինչև ռինգ մտնելը։
  • Չեմպիոնական տիտղոս-Գոյություն ունեն հետևյալ տիտղոսները՝
Պատկեր:Ortonhhh.jpg
Հայտնի ռեստլեր Ռենդի Օրտոնը ընդդեմ Թրիփլ էյչի
    • World Heavyweight Championship-Ծանրքաշային կարգ
    • Intercontinental Championship-Մայրցամաքային տիտղոս
    • United States Championship-ԱՄՆ տիտղոս
    • Cruiserweight Championship-Թեթև կամ միջին քաշային կարգ
    • WWE championship-Ռեսլինգի Համաշխարհային զվարճանքի(World Wrestling Enterteinment) տիտղոս

և այլն

  • Բուքեր(Booker)-Մենամարտի «սցենարի հեղինակը»
  • Ջոբբեր(Jobber)-Ավելի քիչ պոպուլյար ռեսլեր,ով ըստ նախորոք մշակված պլանի պետք է պարտվի ավելի հայտնի ռեսլերին։
  • Հարդքոր(Hardcore)-Ռեսլինգի ավելի դաժան տեսակ,որտեղ ընդհանրապես չկան կանոններ,և մրցակիցները նույնիսկ իրար կարող են հարվածել աթոռներով,սեղաններով և այլ գործիքներով:
  • Քեյջ(Cage)-այստեղ հաղթելու համար պետք է ռինգը շրջապատող ճաղերի միջից դուրս գալ։
Թրիփլ էյչ

Հայտնի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկներ

Արտաքին հղումներ

Կաղապար:Prowrestling-stub