Ջերի Լոուլեր
Ջերի Լոուլեր Jerry Lawler | |
---|---|
Լոուլերը «Նյու Յորք Կոմիկ կոն» իրադարձության ժամանակ | |
Իրական անուն | Ջերի Օ'Նիլ Լոուլեր Jerry O'Neil Lawler |
Ռինգային անուն(ներ) | Ջերի Լոուլեր |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 107 կգ[1] |
Հայտարարվող հասակ | 1,83 մ[1] |
Ծննդյան թվական | նոյեմբերի 29, 1949 (74 տարեկան) |
Ծննդավայր | Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ |
Ապրելավայր | Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ |
Դեբյուտ | 1970 |
Ամուսին | Քեյ Լոուլեր (1971-1978) Փոլա Լոուլեր (1982–1991) Ստեյսի Կարտեր (2000–2001) |
Երեխաներ | Բրայան Քրիստոֆեր Լոուլեր Քևին Լոուլեր |
Ջերի Օ'Նիլ Լոուլեր (անգլ.՝ Jerry O'Neil Lawler, նոյեմբերի 29, 1949[2], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և հաղորդավար, WWE փառքի սրահի անդամ (2007)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում՝ որպես «SmackDown» շաբաթական հեռուստաշոուի և փեյ-փեր-վյու իրադարձությունների հաղորդավար։ Ռեստլինգային շրջանակներում առավել հայտնի է որպես Ջերի «արքա» Լոուլեր (Jerry "The King" Lawler)։
Մինչև 1992 թվականին «WWE»-ի (այն ժամանակ՝ WWF) հետ պայմանագիր կնքելուն, Լոուլերը ելույթներ էր ունեցել «National Wrestling Alliance» (NWA) համազգային ռեստլինգ-ցանցի ստորաբաժանումներում՝ ընդհանուր առմամբ տիրելով 168 չեմպիոնական տիտղոսի, որոնցից 32-ը՝ ծանրքաշային (այդ թվում՝ մեկ AWA, երեք անգամ WCWA և քսանութ անգամ USWA միացյալ աշխարհի ծանրքաշային տիտղոս)։ «WWE»-ում հանդես գալուց ի վեր Լոուլերը ոչ մի չեմպիոնական տիտղոս չի նվաճել։
2007 թվականին առաջադրվել է WWE փառքի սրահ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Էջը WWE.com կայքում». World Wrestling Entertainment. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
- ↑ Discogs — 2000.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը WWE.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերի Լոուլեր» հոդվածին։ |
|