Սկոտ Հոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սկոտ Հոլ
Scott Hall
Իրական անունՍկոտ Օլիվեր Հոլ
Scott Oliver Hall
Ռինգային անուն(ներ)Սկոտ Հոլ
Բիգ Սկոտ Հոլ
Ռեյզոր Ռամոն
Ադամանդե ձի
Աստղային դաշտագայլ
Տեխասյան Սկոտ
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ130 կգ
Հայտարարվող հասակ2,01 մ
Ծննդյան թվականհոկտեմբերի 20, 1958 (61 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Չուլուոտա, Ֆլորիդա, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Դուլութ, Ջորջիա, ԱՄՆ
ՄարզիչՀիրո Մաթսուդա
Ալ Սնոու
Բարրի Ուինդհեմ
Մայք Ռոտունդա
Քրիստոֆեր Ադամս
ԴեբյուտՀոկտեմբերի 13, 1984
Կարիերայի ավարտ2010
ԱմուսինԴանա Բերջիո (1990–1998, 1999–2001)
Ջեսիկա Հարթ (2006–07)
ԵրեխաներՔոդի Թեյլոր Հոլ
(ծ. մայիսի 31, 1991)
Կասիդի Լի Հոլ
(ծ. մարտի 27, 1995)

Սկոտ Օլիվեր Հոլ (անգլ.՝ Scott Oliver Hall, ծնվ.` հոկտեմբերի 20, 1958), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստեր)։ Առավել նշանակալի կարիերա է ունեցել «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE) կազմակերպությունում՝ Ռեյզոր Ռամոն (Razor Ramon) ռինգային անվամբ, և «World Championship Wrestling» (WCW) կազմակերպությունում՝ ելույթներ ունենալով իրական անվամբ։

Մասնագիտական կարիերայում Հոլը չորս անգամ ճանաչվել է WWF միջմայրցամաքային, երկու անգամ՝ WCW Միացյալ Նահանգների, մեկ անգամ WCW աշխարհի հեռուստատեսային, ինչպես նաև ինն անգամ թիմային չեմպիոն (յոթ անգամ WCW, մեկ անգամ TNA և մեկ անգամ AWA վարկածով)։ Բացի այդ երկու առիթներով ճանաչվել է աշխարհի չեմպիոն (WWC և USWA վարկածներով)։

Տիտղոսային ձեռքբերումներից զատ, հայտնի է նաև որպես «Նոր աշխարհակարգ» (New World Order, nWo) սկանդալային խմբավորման հիմնադիր անդամ (Հալկ Հոգանի և Քևին Նեշի հետ)։

2014 թվականին Ռեյզոր Ռամոնի կերպարի համար առաջադրվել է WWE փառքի սրահ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]