«Համազասպ Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Համազասպ Հովակիմի Հարությունունյան''' (ծնվել է 1902 թ․ հոկտեմբերի 14-ին՝ [[Բաքու|Բաքվում]], մահացել է 1971 թ․ ապրիլի 4-ին՝ [[Մոսկվա]]յում), [[Սովետական Միություն|սովետական]] [[դիվանագետ]], տնտեսագետ։
'''Համազասպ Հովակիմի Հարությունունյան''' (ծնվել է 1902 թ․ հոկտեմբերի 14-ին՝ [[Բաքու|Բաքվում]], մահացել է 1971 թ․ ապրիլի 4-ին՝ [[Մոսկվա]]յում), [[Սովետական Միություն|սովետական]] [[դիվանագետ]], տնտեսագետ։



15:36, 15 Ապրիլի 2016-ի տարբերակ

Համազասպ Հարությունյան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1902(1902-10-14)[1][2]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 2, 1971(1971-04-02)[1][2] (68 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան (1928)[1] և Մինեսոտայի համալսարան (1930)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր[1]
Մասնագիտությունդիվանագետ և տնտեսագետ
ԱշխատավայրՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտ[1] և ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն[1]
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ դեսպան Կանադայում
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ

Համազասպ Հովակիմի Հարությունունյան (ծնվել է 1902 թ․ հոկտեմբերի 14-ին՝ Բաքվում, մահացել է 1971 թ․ ապրիլի 4-ին՝ Մոսկվայում), սովետական դիվանագետ, տնտեսագետ։

Գործունեություն

Ունեցել է արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր (1942)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ 1922-ին գործուղվել է Հայաստան՝ կոմերիտական ղեկավար աշխատանքի։ 1923—28-ին սովորել է Մոսկվայի համալսարանում, որն ավարտելուց հետո մեկ տարով ուսումնառության է մեկնել ԱՄՆ՝ Մինեսոտայի համալսարան։ 1930—43-ին աշխատել է ՍՍՀՄ ԴԱ տնտեսագիտության ինստիտուտում։ 1943-ից անցել է դիվանագիտական աշխատանքի։ 1944—54-ին եղել է ՍՍՀՄ արտգործմինիստրության տնտեսության բաժնի վարիչի տեղակալ, վարիչ, ՍՍՀՄ ներկայացուցիչ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովում, 1948— 1953-ին՝ ՍՍՀՄ արտգործմինիստրության կոլեգիայի անդամ, 1954—55-ին՝ նույն մինիստրության խորհրդական, 1955— 1958-ին՝ մինիստրության եվրոպական բաժնի վարիչ, ՍՍՀՍ ներկայացուցիչ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ադմինիստրատիվ խորհրդում, 1958—63-ին՝ ՍՍՀՄ դեսպան Կանադայում, 1963—70-ին՝ պատասխանատու աշխատող ՍՍՀՄ արտգործմինիստրության կենտրոնական ապարատում։ Հարությունյանը մասնակցել է հակահիտլերյան կոալիցիայի մեծ տերությունների Թեհրանի, Ղրիմի, Պոտսդամի կոնֆերանսներին, Փարիզի խաղաղության կոնֆերանսին, ՄԱԿ-ի գխավոր ասամբլեայի նստաշրջաններին և միջազգային այլ խորհրդակցությունների։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանում և միջազգային հարաբերությունների ինստիտուտում։

Հարությունյանիի աշխատությունները նվիրված են ժամանակակից բուրժուական տնտեսագիտական մտքի և քաղաքատնտեսության քննադատությանը, համաշխարհային էկոնոմիկայի (տնտեսական ճգնաժամեր, ցիկլերի պարբերականություն, զբաղվածություն, սպառում) և միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման տենդենցներին, ՍՍՀՄ արտաքին քաղաքականության և ժողտնտեսության զարգացման հարցերին։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» շքանշաններով։

Գրականություն

«Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985—1986. — Т. 1, с. 97—98.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 320
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.