«Փոքր խոյադելֆին»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: : → ։ (35), ` → ՝ (6), → oգտվելով ԱՎԲ |
No edit summary |
||
Տող 66. | Տող 66. | ||
*[http://www.pacificcetaceans.org/ Memorandum of Understanding for the Conservation of Cetaceans and Their Habitats in the Pacific Islands Region] |
*[http://www.pacificcetaceans.org/ Memorandum of Understanding for the Conservation of Cetaceans and Their Habitats in the Pacific Islands Region] |
||
* [http://cetus.ucsd.edu/voicesinthesea_org/species/dolphins/falseKiller.html Voices in the Sea - Sounds of the False Killer Whale] |
* [http://cetus.ucsd.edu/voicesinthesea_org/species/dolphins/falseKiller.html Voices in the Sea - Sounds of the False Killer Whale] |
||
{{Արտաքին հղումներ}} |
16:29, 4 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ
Փոքր խոյադելֆին | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Pseudorca crassidens | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Փոքր խոյադելֆին կամ Սև խոյադելֆին, (լատին․՝ Pseudorca crassidens) Կենդանիների թագավորության, քորդավորների տիպի, կաթնասունների դասի, Կետանմանների կարգի խոյադելֆին։
Կարող է խաչասերվել Աֆալինա դելֆինի հետ և տալ Հիբրիդ սերունդ։
Նկարագիր
Ընդհանուր առմամբ լինում են սև կամ մուգ մոխրագույն գույնի, սպիտակ շերտագծերով երկու կողքերին։ Որոշ առանձնյակների մոտ գլխին և կողմերին կա գորշ գունանյութ։ Գլուխը կլորավուն է, իսկ ճակատը՝ սեխի է նման։ Մարմինը ճկուն է։ Վերին ծնոտը ավելի երկար է։
Չափահաս արու խոյադելֆինները ունեն 3,7-6 մետր երկարություն, իսկ էգերը՝ 3,5-ից 5 մետր։ Մարմնի քաշը տատանվում է 917 դեպի 1842 կգ։ Նորածին խոյադելֆինները ունեն 1,5-ից 1,9 մետր երկարւթյուն և կշռում են մոտ 80 կգ։ Նրանք թիկնային կենդանիներ են, իսկ թևերի երկարությունը հասնում է 18-ից մինչև 40 սմ։
Յուրաքանչյուր ծնոտի կողմում կան 8-ից 11 ատամներ։ Ատամները փոքր են և սուր։ Նրանց ատամները ունեն նույն երկարությունը, ինչ որ խոյադելֆինները։ Էգերի գանգի երկարությունը հասնում է 55-59 սմ-ի, իսկ արուներինը՝ 58-65 սմ-ի։ Ողնաշարը կազմված է 47-ից 52 ողերից՝ 7 պարանոցային, 10 կրծքային, 11 գոտկային և 20-23 պոչային։ Սրբանային ողերը բացակայում են։
Վարք
Փոքր խոյադելֆինները ապրում են արևադարձային բարեխառն կլիմայական գոտիների ծովերում։ Երբեմն նրանք լողում են ծովերի ծանծաղուտներում, սակայն նրանք հիմնականում լողում են մեծ խորություններում։
Նրանք ապրում են խմբերով։ Յուրաքանչյուր խմբում կարող է լինել մինչև մի քանի հարյուր փոքր խոյադելֆին։ Միջին հաշվով, նրանց թիվը տատանվում է 10-ից 30 առանձնյակներ։ Նրանք սիրում են շրջել խմբերով և տարվա ընթացքում շրջագայել տարբեր ծովերում։ Տարվա ընթացքում սովորաբար լինում են Շոտլանդիայում, Շրի Լանկայում, Եթովպիայում և Մեծ Բրիտանիայի երկայնքով։
Տարածվածություն
Փոքր խոյադելֆինները տարածված են Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում։ Հյուսիսային հատվածում նրանք ապրում են 50 °C, իսկ հարավում՝ 52 °C ջերմաստիճաններում։
Այս կենդանիները տարածված են Նոր Զելանդիայում, Պերուում, Արգենտինայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում՝ Ավստրալիայում, Հնդկաստանում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում և Դեղին ծովի հյուսիսում։ Հիմնական տարածքում ապրում են Ճապոնական ծովում և Մեքսիկական ծոցում։
Գրականություն
- Carwardine M.։ Wale und Delfine. Delius Klasing, 1996 (hochwertiger Führer)
- Carwardine M.։ Delfine – Biologie, Verbreitung, Beobachtung in freier Wildbahn. Naturbuch Verlag, 1996 (informativer Bildband)
- Kiefner, Ralf։ Wale und Delfine weltweit. Jahr Top Special Verlag, 2002 (Führer der Zeitschrift tauchen, sehr detailliert)
- Niethammer J, Krapp F (Hrsg)։ Handbuch der Säugetiere Europas. Band 6: Meeressäuger, Tel 1A: Wale und Delphine 1. AULA-Verlag, Wiesbaden 1994 (sehr detailliertes Fachbuch)
- R. R. Reeves, B. S. Stewart, P. J. Clapham, J. A. Powell։ Sea Mammals of the World. A Complete Guide to Whales, Dolphins, Seals, Sea Lions and Sea Cows. Black, London 2002, ISBN 0-7136-6334-0 (Führer mit zahlreichen Bildern).
- Soury Gérard։ Das große Buch der Delfine. Deliuzs Klasing, 1997
- Würtz M., Repetto N.։ Underwater world: Dolphins and Whales. White Star Guides, 2003, ISBN 88-8095-943-3
Արտաքին հղումներ
- Whale and Dolphin Conservation Society
- NOAA Fisheries Office of Protected Resources, False Killer Whale (Pseudorca crassidens)
- Agreement on the Conservation of Small Cetaceans of the Baltic, North East Atlantic, Irish and North Seas
- Agreement on the Conservation of Cetaceans in the Black Sea, Mediterranean Sea and Contiguous Atlantic Area
- Memorandum of Understanding Concerning the Conservation of the Manatee and Small Cetaceans of Western Africa and Macaronesia
- Memorandum of Understanding for the Conservation of Cetaceans and Their Habitats in the Pacific Islands Region
- Voices in the Sea - Sounds of the False Killer Whale
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր խոյադելֆին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր խոյադելֆին» հոդվածին։ |
|