«Նոր Նորք վարչական շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Վարչական միավոր |Գույն1 ={{գույն|Հայաստան}} |Հայերեն անվանում = Նոր Նորք |Բնօրինակ անվ...»:
 
Տող 95. Տող 95.
Նանսենի թանգարան (1).jpg|Նանսենի հուշարձանը համանուն թանգարանի առջև
Նանսենի թանգարան (1).jpg|Նանսենի հուշարձանը համանուն թանգարանի առջև
Նանսենի թանգարան.jpg|Նանսենի թանգարան և Սուրբ Աստվածածին եկեղեցի
Նանսենի թանգարան.jpg|Նանսենի թանգարան և Սուրբ Աստվածածին եկեղեցի
Վիշապաքար (1).JPG|Վիշապաքար
Արարատ1.JPG
Արարատ1.JPG
</gallery></center>
</gallery></center>

15:13, 6 հունվարի 2015-ի տարբերակ

Նոր Նորք վարչական շրջան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակԵրևանի վարչական բաժանում
Մտնում էԵրևան
Բնակչություն129 900 մարդ (2015)[1]
Տարածք14,5 կմ²
Ժամային գոտիUTC+4
nor-norq.am

Նոր Նորք, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Ընդհանուր սահմաններ ունի Ավան, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին[2]:

Պատմություն

Նոր Նորք համայնքը կազմավորվել է 1966 թվականին: Այս համայնքում է գտնվում մայրաքաղաքի ամենաբարձրադիր վայրը Նոր-Նորք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից բլուրը:

Նոր Նորք համայնքում կան 671 բազմաբնակարան շենք, հանրակրթական 21 և 1 հատուկ գիշերօթիկ դպրոց, Անանիա Շիրակացու անվան ճեմարան, 23 մանկապարտեզ, 2 քոլեջ, 2 պրոֆտեխուսումնարան, կենտրանական գրադարան, մշակույթի կենտրոն, 1 երաժշտական և 1 արվեստի դպրոց, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2 մարզադպրոց, մարզա-առողջարարական կենտրոն, մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործական կենտրոն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, 3 համաբուժարան, Նանսենի անվան թանգարնը, գործում են 2 գիտահետազոտական ինստիտուտ, շինարարական 58 և տրանսպորտային 34 ձեռնարկություններ, 11 կապի հանգույց, 4 գետնանցում, 3 լողավազան, 19 մարզահրապարակ, 24 ապաստարան:

Քաղաքի պատմամշակութային արժեքներից համայնքում կան 29 հուշարձան, 10 կոթող, 15 արձան, 6 տապանաքար. 4 խաչքար և 1 ջրանցք:

Նոր Նորքում են գտնվում Ջրաշխարհը, Ավանգարդ-Մոթորսը, Եվրոթերմը, Հայ կոլան, Գապեքսը, Գաջ ԲԲԸ, Ավտոմատիկա, Վան, Կոնեկտ, Էլեկտրոմաշ, Պրոգրես, Լազերային տեխնիկա, Էլտե պիրկալ, Սիգարոն, Նեյրոն, Սելենա և այլ գործարաններ ու ձեռնարկություններ[3]:

Փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ

Հուշարձաններ

Տաճարներ

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ