«Արմենոիդ ռասա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: lt:Armėnoidų rasė
չ Bot: Migrating 7 interwiki links, now provided by Wikidata on d:q1152826 (translate me)
Տող 77. Տող 77.
[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:Ռասա]]
[[Կատեգորիա:Ռասա]]

[[ar:سلالة أرمنية]]
[[en:Armenoid race]]
[[ko:아르메니아 인종]]
[[lt:Armėnoidų rasė]]
[[ru:Арменоидный тип]]
[[sv:Armenoid ras]]
[[zh:亚美尼亚人种]]

12:36, 29 Մարտի 2013-ի տարբերակ

Արմենոիդ ռասա կովկասյան ռասայի ենթառասա է[1]: Այն համարվում է ամենահին և կայուն մնացած ռասաներից մեկը: Խորհրդային ռուսալեզու գրականության մեջ հանդիպում է նաև առաջավորասիական տիպ անվանումով: Արմենոիդ ռասային բնորոշ հատկանիշներով Իոսիֆ Դենիկերի «Մարդկային ռասաները» աշխատությունում նկարագրվում է ասիրոիդ ռասան:

Պատկեր:Arno Babajanyan.jpg
"Արմենոիդ ռասային պատկանող հայ"` Առնո Բաբաջանյան

Տարածվածությունն ու հատկանիշները

Արմենոիդ ռասային պատկանող լիբանանցի արաբ (1911 թ.)

Արմենոիդ ռասան շատ նման է Բալկանյան թերակղզում տարածված դինարիկ ռասային; միակ տարբերությունն արմենոիդ ռասայի ավելի մուգ գույնի մաշկն է, որ կապված է նրա միջերկրածովյան ռասայի (ովքեր ունեն ձիթապտղի յուղի գույնի մաշկ) և ալպյան ռասայի (ովքեր ունեն շագանակագույն մաշկ) միախառնման հետ: Արմենորիդ ռասան կովկասյան ռասայի ենթառասան է: Արմենոիդ ռասան հանդիպում է համարյա թե ողջ Եվրասիայում: Սակայն ամենամեծ կուտակումները Հայկական լեռնաշխարհում է և մասամբ Փոքր Ասիայում: Արմենոիդ ռասայի ներկայացուցիչները հայտնի են որպես "իրական" սպիտակամորթներ: Արմենոիդ ռասայի ներկայացուցիչները բնութագրվում են`

  • համեմատաբար բարձր հասակով
  • սովորաբար մուգ շագանակագույն կամ սև, հազվադեպ էլ բաց գույնի մազերով
  • ձիթապտղի գույնի մաշկով
  • մեծ, կլոր, սովորաբար սև, երբեմն էլ կապույտ կամ կանաչ աչքերով
  • գանգի բրախիկեֆալիկ ձևով
  • վառ արտահայտված հոնքերով
  • բարակ, երկար, լավ արտահայտված կամրջակով քթով
  • երրորդ մազածածկույթի առկայությամբ:

Այս ռասայական տիպը հանդիպում է հայերի, ասորիների, քիչ քանակությամբ հնդիկների և հարավեվրոպական ժողովուրդների մոտ: Արմենոիդ ռասայի ներակայցուցիչ են համարվում նաև Միջագետքի և Մերձավոր Արևելքի քրիստոնյաները, օրինակ ամորիները, Լիբանանի և Սիրիայի քրիստոնյա փոքրամասնությունները:[2][3][4]

Ռենատո Բիասուտին այսպես էր բնութագրում արմենոիդ ռասային.

Թանձր-սպիտակ գույնի մաշկով, շագանակագույն մազերով ու աչքերով, առատ մազածածկույթով, միջին հասակով (մոտ 166 սմ), մկանոտ մարմնով, բավական երկար դեմքով, բարակ, երկար քթով լավ արտահայտված կամրջակով, բարակ շրթունքներով:
- [5]

Արմենոիդ հայեր

Հայերը երկար ժամանակ են ապրել Հայկական լեռնաշխարհում, չնայած ներկայումս միայն մի փոքր մասն է նարնցը: Հին ժամանակներում նրանք ունեին հզոր թագավորություն, որ ձգվում էր Հայկական ծոցից մինչ Կովկասյան լեռները: Հայերի թագավորության արմատները գալիս են վաղ բրոնզի դարաշրջանից` խեթերի ժամանակներից:

Արմենոիդ ռասային պատկանող հայերի հասակը կախված է աշխարհագրական շրջանից; Վանի, Բաղեշի, Կարինի և Երևանի հայերն ավելի բարձրահասակ են, քան արևմուտքում ապրող հայերը` Կեսարիայում, Մարաշում և Սեբաստիայում, իսկ Խարբերդից Տիգրանակերտ ընկած հատվածի հայերը միջին հասակի են: Ամենաբարձրահասկը վանեցիներն են, միջինը` 169 սմ, իսկ Կեսարիայի և Մարաշի հայերը` միջինը 164 սմ: Հայերն իրենց հասակի համար ծանր են, միջինը 72.5 կգ:

Հայերի համար կեֆալիկ ցուցանիշը 85.4 է; 84` Վանից և Երևանից մինչ 86` Սեբաստիայում և 87` Կարինում: Գլխի միջին երկարությունը 185 մմ է: Այն հասնում է 188 մմ արևելքում և183 մմ արևմուտքում:

Հայերի քթի երկարությունը 60 մմ է և բավական լայն` 38 մմ: Լայնությունը տատանվում է 37.4 մմ-ից Վանում մինչև 38.4 մմ Կեսարիայում:

Ինչպես երևում է գոյություն ունեն լուրջ տարբերություններ արևելյան և արևմտյան հատվածների հայերի միջև:

Այս ցուցանիշներով հայերը նման են հյուսիսային ալբանացիներին; գլխավոր տարբերությունը հայերի դեմքի և քթի ավելի մեծ երկարությունն ու լայնությունը համապատասխանաբար:

Հայերի մաշկի գույնը լինում է վարդագույն-սպիտակ, մուգ սպիտակ և բաց շագանակագույն: Մուգ սպիտակը հանդիպում է հայերի 85%-ի մոտ: Բաց-վարդագույն մաշկը, որը հանդիպում է հայերի 8%-ի մոտ, հատկապես տարածված է Վանից գաղթած հայերի մոտ, իսկ բաց շագանակագույնը տարածված է Կեսարիայի հայերի մոտ: Մազերը սովորաբար մուգ շագանակագույն են, այն հանդիպում է հայերի 58%-ի մոտ, իսկ սևն ու միջին շագանակագույնը ընդհանուր առմամբ 38%- մոտ: Մնացած 6%-ի մոտ հանդիպում են կարմրաշագանակագույն մազեր: Սև ու մուգ շագանակագույն մազերով տղամարդկանց մորուքները նույն գույնի են; շագանակագույն մազերով տղամարդիկ ունեն կարմիր ու կամ կարմրաշագանակագույն մորուքներ: Այսինքն հայերի միայն 75%-ն ունի միայն սև գույնի մազածածկույթ: Շագանակագույն և կարմրաշագանակագույն մազերն ամենատարածվածն են Վանա լճի շրջակայքից գաղթած հայերի, իսկ սև գույնի մազերը հարավում և արևմուտքում` Սիրիային ավելի մոտ տարածքներից գաղթածների մոտ:

Հայերի 73%-ն ունի շագանակագույն աչքեր: Մուգ շագանակագույն աչքերը ամենաշատը տարածված են արևմուտքում, որտեղ այն կազմում է 36%-ը, և հազվադեպ են Վանա լճի շրջակայքի հայերի մոտ, որտեղ նրանք կազմում են 13%: Խառը կամ բաց գույնի աչքերը հանդիպում են վանեցիների 34%-ի մոտ, և ընդամենը 11%-ը Կեսարիայի հայերի մոտ:

Մորուքներն ու մաշկի մազածածկույթը բավական առատ են: Հոնքերը բարակ են, իսկ ճակատներն ի տարբերություն Դինարյան ռասայի ներկայացուցիչների, արաբների ու թուրքերի բավական թեք է: Ամենախիտ հոնքերը հանդիպում են արևելյան հատվածի հայերի մոտ:

Արմենոիդ ասորիներ

Առաջավոր Ասիայի մեկ այլ Արմենորիդ ռասայի ներկայացուցիչը դա ասորիներն են, ովքեր աշխարհի միակ ժողովուրդն են, որ օգտագործում են մի ժամանակ տարածված հին ասորերենի բարբառ: Ասորիների մոտ քրիստոնեությունը տարածված է եղել դեռևս 70 թ., իսկ արաբական իշխանության ժամանակ, նրանց տրված էր ազատ դավանանքի իրավունք: Այդ ժամանակահատվածում նրանք բարգավաճում էին, և նույնիսկ քարոզիչներ ուղարկեցին Չինաստան և Հնդկաստան, իսկ վերջինիս գաղութը գործում է մինչ օրս: 1230-1400 թթ. մոնղոլների իշխանության ընթացքում, շատերն ասորիներից սպանվեցին իսկ երկիրը դատարկվեց: Ողջ մնացածներն ապաստանեցին Վանա և Ուրմիո լճերի միջև ընկած հատվածում: 1914 թ. 80,000 ասորի ապրում էր այնտեղ, 35,000 ապրում էր Պարսկաստանում և 10,000 ապրում էր հյուսիսային Իրաքի տարածքում` Մոսուլ քաղաքի շրջակայքում: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած հայերի, պոնտական հույների և ասորիների ցեղասպանությունը աշխարհով մեկ սփռեց այդ ժողովուրդներին:

Ասորիները բավական նման են հայերին: Նրանց միջին հասակը 167 սմ է, կեֆալյան ցուցանիշը` 87: Նրանք բացառապես սևահեր են: Ի տարբերություն հայերի, նրանց դեմքերն ավելի կարճ և նեղ են, իսկ քիթն ավելի փոքր:

Ծագումնաբանություն

Արմենոիդ ռասայի առաջացումը հետաքրքրում է գիտնականներին բավական երկար ժամանակ, քանի որ դրա շնորհիվ նրանք կկարողանան ուսումնասիրել Առաջավոր Ասիայի ժողովուրդներին:

Յառխոն գրել է. «Կովկասի ժողովուրդների ուսումնասիրումը, մեծ օգուտ կբերի այլ ժողովուրդների էթնոգենեզի համար»: Հայաստանի լեռնային, բրոնզե շրջանին պատկանող մարդկային մնացորդների պալեոանթրոպոլոգիան գիտնականներին թույլ է տալիս ենթադրել, որ այդ ժամանակ այս տարածքներում ապրելիս են եղել մարդիկ երկար և մեծ դեմքով:

Գիտնականները ենթադրում են, որ այդ ժամանակահատվածում Կովկասում ապրել են եվրոպոիդ ռասայի երկու տարբեր ենթառասաներ, որոնք տարբերվել են իրարից դեմքի երկարությամբ և գանգի չափսերով: Ավելի երկար դեմքով ենթառասան ծնունդ է տվել ներկայիս Կովկասյան տիպին, իսկ առավել նեղ դեմքովները` արմենոիդ ռասային: Ներկայումս Կովկասի բնակչությունը բաժանվում է 4 տիպի. պոնտական տիպ (տերմինն առաջարկվել է 1932 թ.), կովկասյան տիպ (1954 թ.), առաջավորասիական կամ արմենոիդ տիպ (առաջարկել է Լուշանը 1911 թ-ին), և կասպիական տիպ (1947 թ.):

Արմենոիդ ռասան առանձնանում է թեթև ալիքավոր կամ ուղիղ մազերով, առատ երրորդ մազածածկույթով մաշկի և դեմքի վրա, թեթևակի մգոտ մաշկով, մուգ մազերով և մաշկով, քթի հատուկ տեսակով, միջին չափսի շրթունքներով, աչքերի փոքր բացվածքով, լայն և բավական երկար դեմքով, բավական երկար գանդով, թույլ արտահայտված դնչով: Հասակը միջինից բարձր: Այս տեսակը տարածված է Հայաստանում, Լիբանանի, Սիրիայի և Իրանի լեռնային շրջաններում: Քթի արմենոիդ տեսակը հատուկ է միայն հայերին: Մեզ հասած ուրարտական, հունական և միջագետքյան պատկերներից երևում է, որ քթի այդ տեսակը հանդիպել է նաև Առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդների մոտ: Բունակն իր «Գրանիյա Արմենիկա» աշխատությունում (1927 թ.) գրում է, որ հնագույն Առաջավոր Ասիայում ապրել են մեծ մասամբ երկու ռասաներ, որոնք տարբերվել են իրարից ինչպես արմենոիդ և միջերկրական ռասաները: Նա գրում է. «Սեմական տիպն այս տարածաշրջանում եղել է շատ կարճ ժամանակ, և դրանից հետո սկսել է գերակայել բացառապես արմենոիդ տիպը: Վերջինս տարածված է եղել հնագույն ժամանկներից, սկսած հարավային միջագետքից մինչև Տիգրիսի և Եփրատի միջև ընկած տարածքը, արևելյան Անատոլիայում` Արևմտյան Հայաստան, Անդրկովկասում և Իրանի հյուսիսում: Այս ռասայի ձևավորման գործընթացն ավարտվել է մինչև շատ եվրոպական ու ասիական ցեղերի հայտնվելը` ինչպես օրինակ փռյուգացիները, հելեները կամ թուրքերը, որոնց քիչ ազդեցություն են ունեցել կայուն արմենոիդ ռասայի նկատմամբ»:

Չնայած որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ հայերի և հարավային կամ արևելյան վրացիների միջև տարբերությւոնն անշան է, արմենոիդ ռասային պատկանող հայերի գլխի բարխիկեֆալիկ կառուցվածքն ու երրորդական առատ մազածածկույթը յուրահատուկ են միայն վերջիններիս: Օրինակ Ալեկսեևը 1974 թ-ին ասել է, որ արմենոիդներն իրենց մարմնի և դեմքի (տղամարդիկ) մազածածկույթով չեն զիջում երկրագնդի ամենաառատ մազածածկույթ ունեցող ժողովուրդներին` այաներին և Ավստրալիայի աբորիգեններին, նույնիսկ երբեմն գերազանցում նրանց:

Արմենոիդ ռասայի մասին բազմաթիվ տեսություններ կան, ոմանք համարում են, որ նրանք քոչել են Աֆրիկայից, սակայն ամենաընդունված տեսակետը դա արմենոիդ ռասայի բնիկ լինելն է այս տարածաշրջանին, և նրանց առաջացումը աշխարհագրական մեկուսացման պատճառով:

Հայաստանի տարածքում գտնված գանգերը (Սևան, Լճաշեն և Շենգավիթ), որոնք թվագրվում են մ.թ.ա. III – II հազարամյակներին, ունեն վառ արտահայտված եվրոպոիդ և արմենոիդ ռասայի հատկանիշներ: Սակայն II հազարամյակի գանգերը տարբերվում են բավական լայն դեմքով: Շատ գիտնականներ բացատրում են այն Կովկասի ներսում տեղի ունեցող ցեղերի քոչելու հետևանք:

Ինչպես գիտենք Հայկական լեռնաշխարհը մարդու ձևավորման կարևոր վայրերից մեկն էր, և արմենոիդ ռասան առաջանալով այդտեղ հետագայում տարածվել է ողջ Առաջավոր Ասիայով մեկ: Դրա մասին են վկայում մարդկային մնացորդները հարավային Միջագետքից (Ալ-Ուբայիդ), հյուսիսային Փոքր Ասիայում (Ալիշար) և այլուր: Այդ մնացորդները թվագրվում են մ.թ.ա. IV հազարամյակին և ունեն արմենոիդ ռասային հատուկ հատկանիշներ:[6][7][8][9]

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Ռիփլեյ, Ուիլյամ Զ. (1899). Եվրոպայի ռասաները. սոցիոլոգիական հետազոտություն. D. Appleton & Company. էջ 444.
  2. Հիթթի, Ֆիլիպ Կ. (2002). Սիրիայի պատմությունը, ներառյալ Լիբանանն ու Պաղեստինը, հատոր 1. Gorgias Press. էջ 76. ISBN 1-931956-60-X.
  3. Մերձավոր Արևելքի անթրոպոլոգիայի ներկայացում Կ. Ու. Արիունս Կապպերսի կողմից, ամերիկացի անթրոպոլոգ, 37(35) - էջեր 148-49
  4. Հոուրանի, Ալբերտ Հ. (1946). Սիրիա և Լիբանան. քաղաքական էսսեյ. Oxford University Press. էջ 96.
  5. http://dienekes.110mb.com/texts/biasutticaucasoid/
  6. Նվարդ Քոչար, Հայերի անթրոպոլոգիան, [1]
  7. Բունակ, Գրանիյա Արմենիկա, II հրատարակություն, 1927 թ., էջ` 263
  8. Աբդուշելիշվիլի, Կովկասյան ժողովուրդների գանգերը, Թբիլիսի, 1955 թ.
  9. Աբդուշելիշվիլի, Հայերի անթրոպոլոգիա, 1963 թ., էջ` 3