«Կնքահայրը 2»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: ԿնքահայրըԿնքահայրը (2) oգտվելով ԱՎԲ
չ r2.6.6) (Ռոբոտ․ sh:Kum II փոփոխվել է sh:The Godfather Part IIով
Տող 240. Տող 240.
[[ro:Nașul: Partea a II-a]]
[[ro:Nașul: Partea a II-a]]
[[ru:Крёстный отец 2]]
[[ru:Крёстный отец 2]]
[[sh:Kum II]]
[[sh:The Godfather Part II]]
[[sl:Boter 2]]
[[sl:Boter 2]]
[[sq:The Godfather: Part 2]]
[[sq:The Godfather: Part 2]]

12:04, 5 Մարտի 2013-ի տարբերակ

Կնքահայրը 2
անգլ.՝ The Godfather Part II
Պատկեր:The godfather 2.jpg
Քրեական ընտանիք՝ Կոռլեոնեյի Դոնի, և նրա հոր ճակատագրերը
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրդրամա, քրեական
Թեմակազմակերպված հանցագործություն
ՀիմքԿնքահայրը[1]
Թվական1974
Պրեմիերա1974, դեկտեմբերի 12, ԱՄՆ
Լեզուանգլերեն, սիցիլերեն
ՌեժիսորՖրենսիս Ֆորդ Կոպպոլա
ՊրոդյուսերՖրենսիս Ֆորդ Կոպպոլա, Գրեյ Ֆրեդերիքսոն, Ֆրեդ Ռոոս, Մոնա Սքաջեր, Ռոբերտ Էվանս
Սցենարի հեղինակՖրենսիս Ֆորդ Կոպպոլա, Մարիո Պյուզո (վեպ)
ԴերակատարներԱլ Պաչինո, Ռոբերտ Դե Նիրո, Ռոբերտ Դյուվալ, Դայան Քիթոն
ՕպերատորՀորդոն Ուիլլիս
ԵրաժշտությունՆինո Ռոտա
ՄոնտաժԲերրի Մալքին, Ռիչարդ Մարքս, Փիթեր Զիններ
Պատմվածքի վայրՆյու Յորք և Հավանա
Նկարահանման վայրՆյու Յորք, Ֆլորիդա, Մայամի, Լաս Վեգաս Վելլի և Սիցիլիա
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն200 րոպե
Բյուջե13.000.000 մլն. $
Շահույթ57.300.000 $ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ)
ՆախորդԿնքահայրը
ՀաջորդԿնքահայրը 3
MPAA վարկանիշ
IMDbID 0071562
Պաշտոնական կայքէջ
 The Godfather Part II Վիքիպահեստում

«Կնքահայրը 2» (անգլ.՝ The Godfather, Part 2), Ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, նկարահանված հայտնի ռեժիսոր՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի կողմից, 1974 թվականին: Ֆիլմի կարգախոսն է՝ «Եռերգությունը շարունակվում է»: Հռչակավոր «Կնքահայրը» եռերգության, երկրորդ շարունակական մասն է: Ֆիլմի առաջին պրեմիերան տեղի է ունեցել 1974 թվականի դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ-ում: Նկարահանված է գրող Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա: Ֆիլմի սյուժեն ներկայացնում է իտալական մաֆիան, և նրա դոն՝ Մայքլ Կոռլեոնեյի գործոնեությունը: «Կնքահայրը 2»-ը ոչ մի բանով չի զիջում իր հայտնությամբ, առաջին ֆիլմին: Այն ներկայացվել և արժանացել է բազում կինոմրցանակների, որոնց թվում արժանացել է 5, ներկայացվել՝ 5 Օսկար մրցանակի անվանակարգերում:

Սյուժե

Ֆիլմը կազմված է երկու սյուժետային գծերից: Առաջինը ներկայացնում է Վիտո Կոռլեոնեյի կյանքը, որը ապագայում դառնալու էր ամենահզոր քրեական ընտանիքի՝ Կոռլեոնե ընտանիքի Դոնը: Երկրորդ գիծը, շարունակելով առաջին ֆիլմը, ցույց է տալիս Վիտո Կոռլեոնեյի որդու՝ Մայքլ Կոռլեոնեյի կյանքը, որը հոր մահից հետո, ղեկավարում է իրենց ընտանիքն ու բիզնեսը: Երկու գծերն էլ, զուգահեռ ուղղորդվում են մինչև ֆիլմի վերջը:

Ապագա Դոն Կոռլեոնեն, ի ծնե՝ Վիտո Անդոլինի, ծնվում է 1891 թվականին, Սիցիլիայի՝ Կոռլեոնե գյուղում: Նրա հայրը վիրավորում է տեղական մաֆիային, ինչի համար սպանվում է: Վիտոյի ավագ եղբայրը, որոշում է վրեժխնդիր լինել, սակայն նույնպես սպանվում է: Դրանից հետո Կոռլեոնեյի մաֆիայի պարագլուխ՝ Դոն Չիչոն, որոշում է սպանել և Վիտոյին, որպեսզի վերջինս, հետագայում նույնպես վրիժառու չդառնա: Սպանվում է նաև Վիտոյի մայրը, որը ցանկանում էր փրկել որդուն: Վիտոն փախչում, թաքնվում է, իսկ Դոն Չիչոն իսկական որս է սկսում տղայի վրա: Վիտոյի հարազատները, որոշ ժամանակ թաքցնում են նրան, իսկ հետագայում նա ուղևորվում է Ամերիկա, որտեղ նոր կյանք է սկսում:

Ցույց է տրվում Վիտոյի հետագա կյանքը, իտալական թաղամասերում, 1910-ական թվականներին: Նա ամուսնացած է, ունի փոքր երեխաներ, բայց կարիքի մեջ է ապրում: Աշխատում է իր ընկերոջ հոր խանութում: Շուտով նա ստիպված հեռանում է այդ աշխատանքից, քանի որ այդպես է ուզում տեղական քրեական պարագլուխ՝ Դոն Ֆանուչչին, որը ամբողջ թաղամասից հարկեր է հավաքում, ուժի միջոցով: Վիտոն, կարելի է ասել, քրեական աշխարհ է մտնում իր ընկերների հետ: Երբ Ֆանուչչին սկսում է հարկեր պահանջել նրանցից, Վիտոն որոշում է կտրուկ քայլերի դիմել: Զատկի տոնակատարության ժամանակ, նա հետապնդում է Ֆանուչչիին և սպանում նրան:

Դրանից հետո, Վիտոն և իր ընկերները, բացում են իրենց բիզնեսը: Հիմա ամբողջ թաղամասը գիտի, թե ով է սարսափելի Դոնի սպանողը և շնորհակալ է երիտասարդին: Այդպիսով նրանք սկսում են գումար աշխատել, հետո բացում են իրենց «Ջենքո» ընկերությունը: Վիտոն օգնության ձեռք է մեկնում անպաշտպաններին և ավելի հայտնի դառնում:

Տարիներ անց, Վիտո Կոռլեոնեն մեկնում է Սիցիլիա, հարազատ գյուղ: Այստեղ, նա իր ընկերների օգնությամբ, վրեժխնդիր է լինում ծերացած Դոն Չիչոյից, որը ժամանակին ոչնչացրել էր իր ընտանիքը: Վերջում նա դարձյալ Ամերիկա է մեկնում:

1950-ական թվականներ, Ամերիկա... Կոռլեոնե ընտանիքը տոնում է Դոն Մայքլ Կոռլեոնեյի որդու կնունքը: Մայքլը հանդիպում է տոնակատարության ժամանակ, տեղական սենատոր՝ Փեթ Հիրիի հետ, որը խնդիրներ է ուզում առաջացնել Դոնի համար: Նա հասկացնել է տալիս, որ ավելի հզոր ուժ ունի և ցանկանում է կառավարել Մայքլով: Սակայն հետագայում հակառակն է ստացվում, երբ կեղտոտ շանտաժի շնորիվ, Կոռլեոնե ընտանիքը կարողանում է լռեցնել սենատորին: Հետո Մայքլը հանդիպում է իր մաֆիայի անդմաներից մեկի՝ Ֆրենկ Փենթենջելիի հետ, որը Դոնի հոր ընկերն էր: Ֆրենկը ցանկանում է հաշվեհարդար տեսնել ոմն՝ Ռոզատտո եղբայրներից, որոնք խանգարում են Կոռլեոնեյի բիզնեսին, Նյու-Յորքում: Ֆրենկին Մայքլի համաձայնությունն է ուզում, բայց հրաժարական է ստանում:

Հետո Մայքլի և իր ընտանիքի հանդեպ մահափորձ է կատարվում, որի ժամանակ Դոնը հասկանում է, որ իր ընտանիքում դավաճան կա: Նա որոշում է որոշ ժամանակով հեռանալ ասպարեզից և մեկնում է Մայամի, որտեղ հանդիպում է ծեր հանգստեր՝ Հայմոն Ռոթի հետ:

Այդ ժամանակ, Ֆրենկ Փինթենջելին այցելում է Ռոզատտո եղբայրներին, որտեղ նրա վրա մահափորձ են իրականացնում, ասելով թե դրա հեղինակը Մայքլ Կոռլեոնեն է, բայց իրականում ամեն ինչի տակ կանգնածը ուրիշը, ով ուզում է վնասել Մայքլին: Ֆրենկին փրկում են դրսում անցնող ոստիկանները, որոնք վնասազերծելով հանցագործներին, ձերբակալում են նաև Ֆրենկին: Հիմա Ֆրենկը մտածում է, թե Մայքլը դավաճանել է իրեն և պատրաստ է ցուցմունքներ տալ դատի ժամանակ, Կոռլեոնե ընտանիքի դեմ:

Մայքլն ու Ռոթը, պատրաստվում են միասին, տուրիստական բիզնես բացել, Կուբայի մայրաքաղաք՝ Հավանայում, ուր և ուղևորվում են: Ռոթը, բոլոր մաֆիայի հեղինակությունների մոտ, կոչում է Մայքլին իր ժառանգը, սակայն իրականում, ուզում է շուտով հեռացնել խաղից, երիտասարդ Դոնին: Բայց Մայքլն էլ այդքան միամիտ չէ և կռահում է ամեն բան: Նա մահափորձ է կազմակերպում Ռոթի հանդեպ, որը ձախողվում է: Մայքլն իմանում է, որ իր ընտանիքի դավաճանը, իր հարազատ եղբայր Ֆրեդոն է, որի շնորիվ և ձախողվում է մահափորձը:

Կուբայի հեղափոխության ժամանակ, Մայքլը վերադառնում է Ամերիկա և վատ լուրեր իմանում: Նրա կինը՝ Քեյը, կորցրել է երեխային, որը պետք է շուտով ծնվեր: Քեյը խոստովանում է, որ նա է կանխել հղիությունը, չուզենալով երեխա ունենալ այդպիսի հանցագործից, ինչպիսին Մայքլն է: Վերջում նրանք բաժանվում են, Մայքլն էլ երեխաներին իր մոտ է թողնում:

Հանդիպելով Ֆրեդոյին, Մայքլն ուրանում է եղբորից և չի ուզում այլևս՝ ոչ ճանաչել, ոչ տեսնել նրան: Քանի ողջ է նրանց մայրը, Մայքլը չի համարձակվի ձեռք տալ հարազատ եղբորը, դավաճանության համար: Շուտով նրանց մայրը մահանում է: Թաղման ժամանակ, Մայքլի քույրը՝ Կոննին, ծնկաչոկ խնդրում է իրեն ներել ու ընդունել Ֆրեդոյին, ինչը Մայքլը անում է, սակայն իրականում չի ներում եղբոր դավաճանությունը:

Ֆրենկ Փինթենջելին, գտնվելով ՖԲՌ-ի հսկողության տակ, պատրաստվում է ցուցմունքներ տալ, Կոռլեոնե ընտանիքի դեմ, դատավարությանը: Դրա ժամանակ, Մայքլը բերում է իր հետ Ֆրենկիի եղբորը, Իտալիայից, որը նախկինում մաֆիայի լուրջ անդամ է եղել: Դա խորամանկ քայլ էր Մայքլի կողմից, քանի որ հիմա Ֆրենկը ամաչում է իր եղբոր ներկայությամբ, դավաճանել Դոնին: Ուստի դատական նիստը խզվում է, քանի որ Ֆրենկը ոչինչ չի խոստովանում: Մայքլի ձախ ձեռքը՝ Թոմ Հագենը, այցելում է բանտում Ֆրենկին և ակնարկում, որ եթե Ֆրենկը ինքնասպան լինի, ապա Կոռլեոնեն կխնամի իր ընտանիքը: Ֆրենկը նաև հասկանում է, որ Մայքլն իրականում չի դավաճանել իրեն:

Հետո ի հայտ է գալիս ֆիլմի ամենաչար տեսարանը: Մայքլի հրամանով, սպանվում է Հայմոն Ռոթը, որն արդեն թողնում է բոլոր գործերն ու չի վայելում ոչ մի հզորություն: Բանտում ինքնասպան է լինում Ֆրենկը և սպանվում է Ֆրեդոն, դարձյալ Մայքլի հրամանով:

Մայքլը հիշում է անցյալը, երբ իր հոր ծննդի ժամանակ, նա հայտարարում է բոլորին, որ զինվորական ծառայության է գրվել: Բոլորը զայրանում են նրա վրա, ասելով, որ նա լրիվ ուրիշ ուղղով պետք է գնար: Մայքլը լրիվ ուրիշ մարդ պետք է դառնար, բայց հետագայում անցնում է բոլորին:

Վերջին տեսարանում, Մայքլ Կոռլեոնեն նստած է լուռ այգում: Նույնիսկ ծանր հոգեկան ապրուստի ժամանակ, նրա դեմքին դատարկ ու սառած հայացք է տիրում:

Նկարահանող անձնակազմ

  • ռեժիսոր — Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա
  • պրոդյուսերներ — Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, Գրեյ Ֆրեդերիքսոն, Ֆրեդ Ռոոս, Մոնա Սքաջեր, Ռոբերտ Էվանս
  • սցենարիստներ — Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, Մարիո Պյուզո (վեպ)
  • օպերատոր — Հորդոն Ուիլլիս
  • երաժշտություն — Նինո Ռոտա
  • մոնտաժ — Բերրի Մալքին, Ռիչարդ Մարքս, Փիթեր Զիններ

Դերակատարներ

Դերակատար Դեր
Ալ Պաչինո Մայքլ Կոռլեոնե Մայքլ Կոռլեոնե
Ռոբերտ Դե Նիրո Վիտո Կոռլեոնե Վիտո Կոռլեոնե
Ռոբերտ Դյուվալ Թոմ Հագեն Թոմ Հագեն
Դայան Քիթոն Քեյ Ադամս Քեյ Ադամս
Ջոն Քազալե Ֆրեդո Կոռլեոնե Ֆրեդո Կոռլեոնե
Մայքլ Վ. Գացցո Ֆրենկ Փենթենջելի Ֆրենկ Փենթենջելի
Լի Սթրասբերգ Հայման Ռոթ Հայման Ռոթ
Ժերվե Սփրեդլին սենատոր Փեթ Հիրի սենատոր Փեթ Հիրի
Գաստոնե Մոսկին դոն Ֆանուչչի դոն Ֆանուչչի
Թալիյա Շայեր Կոնստանցիյա «Կոննի» Կոռլեոնե Կոնստանցիյա «Կոննի» Կոռլեոնե
Դերակատար Դեր
Ռիչարդ Բրայթ Էլ Ների Էլ Ների
Դեննի Այելլո Թոնի Ռոզաթո Թոնի Ռոզաթո
Մորգանա Քինգ Կարմելլա Կոռլեոնե Կարմելլա Կոռլեոնե
Թոմ Ռոսքի Ռոքո Լամփոն Ռոքո Լամփոն
Բռունո Քյորբի Փիթ Կլեմենցա Փիթ Կլեմենցա
Ֆրենկ Սիվերո Ջենքո Աբբանդանդո Ջենքո Աբբանդանդո
Ֆրանչեսկա Դե Սափիո երիտասարդ Կարմելլա Կոռլեոնե երիտասարդ Կարմելլա Կոռլեոնե
Դոմինիկ Քյանեզե Ջոնի Օլա Ջոնի Օլա
Ջոն Էփրի երիտասարդ Սել Թեսսիո երիտասարդ Սել Թեսսիո
Թրոյ Դոնահյու Մերլ Ջոնսոն Մերլ Ջոնսոն

Բյուջե և շահույթ

«Կնքահայրը 2» ֆիլմի ընդհանուր բյուջեն, ըստ պաշտոնական տվյալների կազմել էր՝ 13.000.000 $:

Ընդհանուր շահույթն ԱՄՆ-ում, ըստ պաշտոնական տվյալների կազմել էր՝ 57.300.000 $ (ընդհանուր շահույթի 55.8%-ը), իսկ այլ երկրներում՝ 45.300.000 $ (ընդհանուր շահույթի 44.2%): Ուիքենդը՝ 244,000 $: Կինոընկերության մաքուր վարձույթը՝ 30.673.000 $: Արդյունքում, ընդհանուր շահույթը կազմել էր՝ 102.600.000 $:

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր

Մրցանակներ

«Կնքահայրը 2» ֆիլմը արժանացել և ներկայացվել է բազում մրցանակների: Դրանցից ամենանշանավորները հետևյալներն են.

  • 1975 թվական — ֆիլմը Օսկար մրցանակի է արժանացել հետևյալ անվանակարգերում.
  • երկրորդ պլանի լավագույն դերասան (Ռոբերտ Դե Նիրո)
  • բեմադրող ռեժիսորի լավագույն աշխատանք, դեկորացիաների նկարչի (Ձին Թավուլարիս, Անջելո Փ. Գրեհեմ և Ջորջ Ռ. Նելսոն)
  • լավագույն երաժշտություն, օրիգինալ դրամատիկ գնահատական (Նինո Ռոտա և Կարմինե Կոպպոլա)
  • լավագույն ֆիլմ (Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, Գրեյ Ֆրեդերիկսոն և Ֆրեդ Ռուս)
  • լավագույն ադապտացված սցենար (Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա և Մարիո Պյուզո)

Օսկարի անվանակարգեր.

  • լավագույն դերասան (Ալ Պաչինո)
  • երկրորդ պլանի լավագույն դերասան (Մայքլ Վ. Գացցո)
  • երկրորդ պլանի լավագույն դերասան (Լի Սթրասբերգ)
  • երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Թալիյա Շայր)
  • կոստյումների լավագույն դիզայն (Թեոդորա Վան Ռանքլ)
  • լավագույն ռեժիսոր (Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա)
  • լավագույն ֆիլմ-դրամա
  • ֆիլմի լավագույն դերասան-դրամա (Ալ Պաչինո)
  • լավագույն սունդթրեք (Նինո Ռոտա)
  • ֆիլմի լավագույն սցենար (Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա և Մարիո Պյուզո)
  • ամենախոստումնալից նորեկ-տղամարդ (Լի Սթրասբերգ)
  • լավագույն դերասան (Ալ Պաչինո)

BAFTA-ի անվանակարգեր.

  • լավագույն մոնտաժ (Փիթեր Զիններ, Բարրի Մալքին և Ռիչարդ Մարքս)
  • ամենախոստումնալից նորեկ ֆիլմի գլխավոր դերում (Ռոբերտ Դե Նիրո)

Վարկանիշային ցանկեր

Ֆիլմի պրեմիերան տարբեր երկրներում

Սաունդթրեք

«Կնքահայրը 2» ֆիլմում հնչող ամբողջ երաժշտության հեղինակը, կոմպոզիտոր՝ Նինո Ռոտան է: Բոլոր մեղեդիները գրվել են 1974 թվականին: Դրանք հետևյալներն են.

  1. «Main Title/The Immigrant» – 3:27
  2. «New Carpet» – 2:00
  3. «Kay» – 3:00
  4. «Every Time I Look in Your Eyes/After the Party» – 2:35
  5. «Vito and Abbandando» – 2:38
  6. «Senza Mamma/Diuri-Ciuri/Napule Ve Salute» – 2:36
  7. «Godfathers at Home» – 2:35
  8. «Remember Vito Andolini» – 2:52
  9. «Michael Comes Home» – 2:19
  10. «Marcia Stilo Italiano» – 2:02
  11. «Ninna Nanna a Michele» – 2:22
  12. «Brothers Mourn» – 3:21
  13. «Murder of Don Fanucci» – 2:50
  14. «End Title» – 3:51

Վերլուծություն

Առաջին մասում, երբ Մայքլը ոչնչացնում է բոլոր թշնամիներին, նա անում է դա ստիպված, քանի որ վերջիններս որոշել էին ոչնչացնել Կոռլեոնե ընտանիքը և մի քանի տարի, հետապնդում էին այդ ընտանիքի անդամներին, սպանելով որոշներին: Իսկ երկրորդ մասում, Մայքլի բոլոր վերջնական զոհերը, անիմաստ են սպանվում: Այսինքն սա խորհրդանշում է գլխավոր հերոսի, տարիների ընթացքում աճած՝ դաժանությունն ու սառնասրտությունը: Նա չի խնայում նույնիսկ հարազատ եղբորը, որը բազմիցս զղջացել ու մեղանչել էր, իր անպատասխանատու դավաճանության համար: Ցույց է տրված, թե ինչ է դարձնում մաֆիան մարդուն: Մայքլի համար, սպանությունն ու դաժանությունը սովորություն են դառնում, որի տակ նա գնալով կորցնում է մարդկային տեսակը: Այդպիսով ռեժիսորն ուզում է ասել, որ իրար հաջորդող սերունդները, գնալով բացասական են լինում, քանի որ Մայքլի հայրը, երբեք այդպես չէր վարվի:

Հետաքրքիր փաստեր

  • Ինչպես և եռերգության առաջին մասում, այստեղ էլ վերջնական արյունահեղ ավարտն, իրականանում է մեկ օրվա ընթացքում: Առաջին ֆիլմի պես, միաժամանակ ցույց են տրվում մի քանի դաժան դեպքեր, առանձնանալով որոշ դրվագներով: Մեկ հրամանով, Մայքլը սպանել է տալիս հին թշնամուն՝ Հայման Ռոթին, որին իմաստ էլ չկար սպանել, հարազատ եղբորը՝ Ֆրեդոյին, հին դավաճանության համար, և բանտում ինքնասպան է լինում Ֆրենկը:
  • Դեռ նախքան առաջին ֆիլմը նկարահանելը, Կոպպոլան ուզում էր մի ֆիլմ նկարահաներ, որտեղ ցույց կտար հորը և որդուն, նույն տարիքում: Հոր մեջ, նա ուզում էր տեսնել, նրա ապագա որդու հատկանիշներն, իսկ որդու մեջ՝ հոր:
  • Առաջին մասում էլ, այստեղ էլ, նարինջները հանդիսանում են, որպես մահվան խորհրդանիշ: Տեսարանում նրանց հայտնվելուց հետո, ինչ որ մեկը մահանում է:
  • Կոպպոլայի մտահաղացումով, Մայքլը պետք է սպաներ Ֆրեդոյին: Վեպի և ֆիլմի սցենարի, երկրորդ հեղինակը՝ Մարիո Պյուզոն, սկզբում կտրականապես դեմ էր այդ բանին, սակայն հետագայում համաձայնվեց, մի պայմանով. սպանությունը պետք է տեղի ունենար, միայն հերոսների մոր մահից հետո:

Մեջբերումներ

Սա բիզնես է, որը մենք ինքներս մեզ ենք ընտրել:
Պահիր ընկերներիդ մոտիկ, իսկ թշնամիներիդ ավելի մոտիկ:
Մենք նրանց առաջարկություն կանենք, որից նրանք չեն կարողանա հրաժարվել:
Ես գիտեմ, դա դու էիր Ֆրեդո: Դու կոտրեցիր իմ սիրտը: Դու կոտրեցի՛ր իմ սիրտը:
Այն ամենը, ինչ մեզ սովորեցրել է պատմությունը, դա այն է, որ սպանել կարելի է յուրաքանչյուրին:

Արտաքին հղումներ

  1. Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն)Svenska Filminstitutet.