Սոնա Հովհաննիսյան
Սոնա Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1963[1] (61 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դիրիժոր և խմբավար |
Կրթություն | Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1984) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1989) |
Պարգևներ |
Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյան (մարտի 28, 1963[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, խմբավար։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2010)։ «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար (1992)։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը 2018 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոնա Հովհաննիսյանը ծնվել է 1963 թվականին, Երևանում՝ դերասանուհի Լիլյա Հովհաննիսյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներում, 1980-1984 թվականներին՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում, 1984-1989 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Ռաֆայել Մանգասարյանի դասարանում։ 1990-1993 թվականներին մասնակցել է պետական կոնսերվատորիայի ասիստենտուրա-ստաժիրովկայի «խմբավարություն» մասնագիտության կուրսերին[2]։
1984-1989 թվականներին աշխատել է թիվ 118 հանրակրթական դպրոցում, եղել է երգ-երաժշտության ուսուցիչ և խմբավար, միաժամանակ որպես խմբավար աշխատել է քաղաքային պիոներների և դպրոցականների պալատում և մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնում։ Ղեկավարել է «Հայրեն» և «Ալելուիա» երգչախմբերը։ 1995 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում (2006 թվականին՝ դոցենտ, 2016 թվականին՝ պրոֆեսոր)։ 1992 թվականին հիմնադրել և ղեկավարում է «Հովեր» երգչախումբը։ Երգչախմբի հետ համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում, Սլովենիայում, Լիբանանում, Լեհաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Թայվանում, հանդես է եկել մի շարք հեղինակավոր դահլիճներում (Teatro Dal Verme (Իտալիա), Тhéâtre Nanterre-Amandiers, Cité de la Musique, Le Quartz (Ֆրանսիա), Strathmore Hall, Carnegie Hall (ԱՄՆ), Թայվանի ազգային համերգասրահ։
Հովեր պետական կամերային երգչախմբի հետ իրականացրել է մի շարք մեծակտավ վոկալ-խմբերգային ստեղծագործություններ և օպերաներ՝ «Սևիլյան սափրիչ», «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ», «Եվգենի Օնեգին», «Անուշ»)[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2007,
- Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 2010։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մարտի 28 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորներ
- Հայ դիրիժորներ
- Հայ խմբավարներ