Սիրավեպ 9 նամակում
Սիրավեպ 9 նամակում | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | կատակերգություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ֆյոդոր Դոստոեվսկի |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1845 |
Հրատարակվել է | 1847 |
Սիրավեպ 9 նամակում (ռուս.՝ «Рома́н в девяти́ пи́сьмах»), Ֆյոդոր Դոստոևսկու հումորային պատմվածքը, 1847 թվականին հայտնվել է Նիկոլայ Նեկրասովի և Իվան Պանաևի «Ժամանակակից» ամսագրի առաջին թարմացված համարում[1]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջանում «Սիրավեպ 9 նամակում» պատմվածքը նախատեսված էր Նիկոլայ Նեկրասովի հումորային ամսագրի՝ «Зубоскал»-ի համար։ Ամսագիրը մտածվել էր հոկտեմբերին և պիտի լույս տեսներ 1845 թվականի դեկտեմբերից՝ ամսական երկու անգամ հաճախությամբ և Նեկրասովի, Դմիտրի Գրիգիրովիչի և Դոստոևսկու վերահսողությամբ։ Փոքրիկ զավեշտական այդ երկը Դոստոևսկին գրել է «մեկ գիշերում» նոյեմբերի առաջին կեսին, որի մասին հայտնել է իր եղբայր Միխայիլին 1845 թվականի նոյեմբերի 16-ին գրված նամակում[2]։ Սակայն մտահղացումը չիրականացավ ցենզուրայի պատճառով, և ստեղծագործության հրատարակումը հետաձգվեց մեկ տարով, մինչ Նեկրասովի և Պանաևի կողմից Պյոտր Պլենտյովի «Современник» ամսագրի ձեռք բերումը[3]։
Պատմվածքը գրվել է անմիջապես «Խեղճ մարդիկ» պատմվածքից հետո։ Այն հաջողությունը, որը ստացվեց գրողի առաջին ստեղծագործությունից, և նրա շուրջ տեղի ունեցած քննարկումները, որոշակիացրեցին գրողի առաջին հումորային պատմվածքի ձևը։ «Սիրավեպ 9 նամակում» գործում Դոստոևսկին ցանկանում էր մերժել պատկերացումները այն մասին, որ այդ ձևը սպառել է իր հնարավորությունները, և ապացուցել, որ այն ունի լայն շրջանակներ և չօգտագործված պոտենցիալ, որը դեռևս ամբողջովին բացահայտված չէ հումորիստի համար։ Հումորեսկների անվանումները ալյուզիաներ ունեն գրականության 1830-1840-ական թվականների հետ. Նիկոլայ Նեկրասովի «Սիրավեպ նամակներում», Ալեքսանդր Բեստուժև-Մարլինսկու «Սիրավեպ յոթ նամակում», Օրեստ Սոմովի «Սիրավեպ երկու նամակում»։ Սակայն դիպաշարում Դոստոևսկին հեռանում է գոգոլյան «Վեճ» և «Խաղացող» աշխատանքներից. պատմվածքի կենտրոնում երկու խաղանենգների պատմությունն է, որի նմանությունը նշագծվում է նրանց անունների նմանությամբ՝ Պյոտր Իվանովիչ և Իվան Պյոտրովիչ, որոնք նման են նաև գոգոլյան անուններին՝ Իվան Իվանովիչ և Իվան Նիկիֆորովիչ, Կիֆա Մոկիևիչ և Մոկի Կիֆովիչ[3]։
Միաժամանակ հումորային պատմվածքը շարունակում է Պետերբուրգի«ֆիզիոլոգիայի» հետազոտությունը՝ փորձելով տալ գրողին սպոցիալական կարևոր գրականություն։ Ստեղծագործությունը իրենից ներկայացնում է երկու խաղանենգի նամակագրությունը։ Պյոտր Իվանովիչի նամակը առանձնանում է իր նրբանկատ ոճով, մինչդեռ Իվան Պյոտրովիչի նամակները ավելի ուղղախոս և կոպիտ են գրված։ Բայց միմյանց խորամանկելու գործում երկուսից ոչ ոք չի զիջում։ Ի վերջո, երկուսն էլ անհասկանալի կերպով հայտնվում են «խաբված խաբեբայի» կարգավիճակում, քանի որ նրանց ընդհանուր ծանոթ Եվգենի Նիկոլաևիչը զբաղվել էր վերջիններիս հարսնացուների ճակատագրերով՝ ըստ իր հայեցողության»։ Պատմվածքի վերջին էջերում հումորային երանգը համատեղվում է դիսսոնանսի հետ, երբ հայտնվում է Իվան Պյոտրովիչի կնոջ՝ Տատյանա Պյոտրովնայի, ողբերգական կերպարը, վստահելի ու անմեղ մի աղջկա, ով ստիպված էր ամուսնանալ հակառակ իր կամքի. «....իսկ ինձ կատաղության բաժինը։ Սարսափելի է։ Ձեր կամքն էր։ Եթե մորաքույրը չլիներ, ես ձեզ այնքան կհավատայի։ Մի ծիծաղեք ո՛չ իմ, ո՛չ մորաքրոջս վրա»[3]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակիցների ռեակցիան միատեսակ չէր։ Հենց ինքը՝ Դոստոևսկին իր եղբորն ուղղված նամակում բացատրում է կարդացած պատմվածքից ստացած տպավորությունները.
Երեկոյան Տուրգենևի մոտ մեր շրջանակներում կարդում էին իմ պատմվածքը, այսինքն 20 հոգու մոտ։ Մեծ աղմուկ առաջացրեց...Բելինսկին ասաց, որ նա այժմ կատարելապես վստահ է ինձնով, քանի որ ես կարող եմ դիտարկել ծայրահեղ տարբեր տարրեր...Բելինսին ասում էր, որ ես պղծում եմ ինձ՝ հոդվածներս տեղադրելով «Зубоскале»-ում։ |
Սակայն մեկ տարի անց, չտպագրված տեսքով, «Սիրավեպ 9 նամակում»-ը այլ ռեակցիա առաջացրեց հայտնի քննադատի մոտ. «Դոստոևսկու խաղանենգների նամակագրությունը, ի զարմանս ինձ, բացարձակապես չհավանեցի. հազիվ կարդացի։ Ահա ողջ տպավորությունը»[4]։ Բացարձակ այլ կարծիք հայտնեց Ապոլլոն Գրիգորևը այդ ժամանակ միակ լույս տեսած արձագանքում. «Գոգլոլի» դպրոցի այդ ստեղծագործություններից ուշադրություն է գրավում Դոստոևսկու պատմվածքը՝ «Սիրավեպ 9 նամակում»-ը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ф. Достоевский Роман в девяти письмах // Современник. — 1847. — № 1. — Отд. 4. — С. 45—54.
- ↑ Ф. М. Достоевский Письмо M. M. Достоевскому от 16 ноября 1845 года // Собрание сочинений в пятнадцати томах. — СПб.: Наука, 1996. — Т. 15. Письма 1834—1881. — С. 54—56. — 18 000 экз. — ISBN 5-02-028-255-3
- ↑ 3,0 3,1 3,2 Ф. М. Достоевский Роман в девяти письмах. — Полное собрание сочинений в 30 томах. — Л.: Наука, 1972. — Т. 1. — С. 230—239. — 519 с. — 200 000 экз.
- ↑ В. Г. Белинский Письмо И. С. Тургеневу от 19 февраля 1847 // Полное собрание сочинений. — М., 1956. — Т. 12. — С. 335.
- ↑ Г. А. Обозрение журнальных явлений за январь и февраль 1847 года // Московский городской листок. — 5 марта 1847. — № 52. — С. 208.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սիրավեպ_9_նամակում»-ը «Ֆեոդոր Դոստոևսկի» պրոեկտում
- Կենդանության օրոք առաջին հրատարակումը
- «Зубоскал» ամսագրի մասին հայտարարությունը
|