Սինծիան (Ույղուրերեն։ شىنجاڭ; Լատինատառ։ Xinjang; (Չինարեն՝ 新疆 ,Xīnjiāng), պաշտոնապես "Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջան"[4] (XUAR), Չինաստանի հյուսիս-արևմուտքում Չինաստանի ինքնավար մարզ է, ինչպես նաև այն իր տարածքով ամենամեծ շրջանն է Չինաստանում և ութերորդ մարզը ամբողջ աշխարհում՝ զբաղեցնելով ավելի քան 1,6 միլիոն կմ2։ Սինծիանի մեջ է մտնում, վիճելի տարածք հանդիսացող Ակսայ Չինը, որը մտնում է Չինաստանի կազմում, իսկ Հնդկաստանը այդ տարածքի նկատմամբ ունի հավակնություններ։ Սինծիանը սահմանակցում է Մոնղոլիային, Ռուսաստանին, Ղազախստանին, Տաջիկստանին, Աֆղանստանին, Պակիստանին և Հնդկաստանին։ Սինծիանը սահմանակցում է նաև Տիբեթի ինքնավար շրջանին և Գանսույի և Ցինհայի շրջաններին։ Հայտնի Մետաքսի ճանապարհը անցել է այս շրջանով սկսելով շրջանի արևելքից մինչև իր հյուսիսարևմտյան սահման։ Վերջին տասնամյակներում Սինծիանում հայտնաբերվել է առատ քանակությամբ նավթի և հանքանյութերի պաշարներ, և այժմ այն համարվում է Չինաստանի ամենախոշոր բնական գազ արտադրող շրջանը։
Այն տարբեր էթնիկ խմբերի հայրենիքն է, ներառյալ ույղուրների, հաների, ղազախների, տիբեթցիների, հույերի, տաջիկների, ղրղզների, մոնղոլների, ռուսների և սիբեների[5]։ Ազգային փոքրամասնությունների համար Սինծիանում կա վելի քան մեկ տասնյակ ինքնավար երկրներ և մարզեր։ Հաճախ այս տարածքը հղվում է որպես "Չինական Թուրքեստան"[6]: Սինծիանի տարածքի ընդամենը 9.7%-է պիտանի մարդկանց բնակության համար, քանի որ Սինծիանի հիմնական տարածքի պատված է լեռնաշղթաներով[7]։
↑«______». The Government of Xinjiang Uygur Autonomous Region of China. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
↑新疆绿洲面积已从4.3%增至9.7% [Xinjiang oasis area has increased from 4.3% to 9.7%]. 人民网 [People's Network] (չինարեն). 2015 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.