Սիմոնե Ձաձա
Սիմոնե Ձաձա Simone Zaza իտալ.՝ SimoneZaza | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 25, 1991 (33 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պոլիկորո, Իտալիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 187 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 75 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Յուվենտուս | |||||||||||||||||||||||
Համար | 7 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սիմոնե Ձաձա (իտալ.՝ Simone Zaza, հունիսի 25, 1991[1], Պոլիկորո, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատալանտա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձաձան ֆուտբոլային կարիերան սկսել է պատանեկան հասակում՝ հանդես գալով «Ատալանտա» և «Սամպդորիա» ֆուտբոլային ակումբների կազմում։ 2009 թվականի մարտի 1-ին՝ A սերիայի առաջնությունում «Կիևոյի» դեմ խաղում նա դեբյուտել էր «Ատլանտային»[2]։ Բարձր մրցակցության պատճառով հեռացել է ակումբից և փոխադրվել «Սամպդորիա»։ Տրանսֆերի գումարը կազմել էր € 4 միլիոն։
Սամպդորիա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սամպդորիա» ակումբում Ձաձան հանդես էր գալիս հիմնականում պատանեկան և պահեստային թիմերում։ 2011 թվականի փետրվարի 6-ին «Ջենոա» ակումբի դեմ Ձաձան դեբյուտել է «Սամպդորիա» ակումբի համար[3]։ Նույն թվականի ամռանը վարձակալման հիմունքներով Սիմոնեն տեղափոխվում է «Յուվե Ստաբիա» ակումբ։ Օգոստոսի 27-ին նա դեբյուտում է «Էմպոլի» ակումբի դեմ խաղում՝ B սերիայի առաջնությունում[4]։
Վիարեջո
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սամպդորիան» Ձաձային վերադարձնում է 2011 թվականի ձմռանը, սակայն նույն պահին հանձնում «Վիարեջոյին»։
2012 թվականի հունվարի 8-ին «Տեռնանայի» դեմ խաղում Սիմոնեն դեբյուտում է Իտալիայի Պրոֆեսիոնալ լիգայի բարձրագույն դիվիզիոնում[5]։ Հունվարի 22-ին ՍՊԱԼ ակումբի դեմ խաղում Ձաձան խփում է իր առաջին գոլը «Վիարեջո» ակումբում[6]։ «Վիարեջո» ակումբում նա ստանում է ավելի շատ փորձ, քան նախորդ բոլոր ակումբներում՝ 18 խաղում խփելով 11 գոլ և դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն։
Ասկոլի
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի ամռանը «Սամպդորիան» կրկին վերադարձնում է իր մարզիկին և վարձակալության հանձնում «Ասկոլի» ֆուտբոլային ակումբին։ Սեպտեմբերի 1-ին «Բարի» ակումբի դեմ խաղում Սիմոնեն դեբյուտում է նոր ակումբի համար[7]։ Սեպտեմբերի 9-ին «Վիրտուս Լանչանոյի» դեմ խաղում Ձաձան խփում է «Ասկոլի» ակումբում իր առաջին գոլը[8]։ Սիմոնեն արագորեն դառնում է ակումբի լիդերներից մեկը և գոլ խփում ամեն երկրորդ խաղում՝ դառնալով մրցաշարի կտրվածքով վեցերորդ ռմբարկուն։
Սասսոուլո
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի ամռանը Թուրինի «Յուվենտուս» ակումբը «Սամպդորիայից» գնում է Սիմոնեի ֆուտբոլային իրավունքների կեսը՝ € 1 միլիոնով։ Երկրորդ կեսը ձեռք է բերում A սերիայի նոր ակումբներից «Սասսուոլոն»[9]։ Օգոստոսի 25-ին «Տորինոյի» դեմ խաղում Ձաձան դեբյուտում է նոր ակումբի՝ Սասսուոլոյի կազմում[10]։ Սեպտեմբերի 1-ին «Լիվոռնոյի» դեմ խաղում Սիմոնեն խփում է А սերիայի իր առաջին գոլը[11]։
2014 թվականին «Սասսուոլոն» ամբողջությամբ գնում է Ձաձայի ֆուտբոլային իրավունքները՝ € 7,5 միլիոնով[12]։
Յուվենտուս
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հուլիսի 7-ին Ձաձան տեղափոխվում է «Յուվենտուս»։ Տրանսֆերի արժեքը կազմել էր € 18 միլիոն[13]։ Դրանից մեկ ամիս առաջ՝ հունիսի 4-ին ակումբը € 32 միլիոնով ձեռք է բերում Իտալիացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալային[14]։
Սեպտեմբերի 20-ին «Ջենոայի» դեմ խաղում նա դեբյուտում է նոր ակումբում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարիո Մանջուկիչին[15]։ Սեպտեմբերի 30-ին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում իսպանական «Սևիլյայի» դեմ դեբյուտային խաղի ընթացքում Սիմոնեն դառնում է գոլի հեղինակ[16]։
2016 թվականի հունվարի 4-ին՝ «Յուվենտուս»-«Վերոնա» խաղից երկու օր առաջ, Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրություն էր ներկայացրել՝ Ձաձային ձեռք բերելու նպատակով[17]։ Սակայն դեռ դրանից առաջ «Յուվենտուսի» ղեկավարությունը հայտարարել էր, որ մտադրություն չունի վաճառելու իր մարզիկին[18]։
Փետրվարի 13-ին «Յուվենտուս»-«Նապոլի» հանդիպման ժամանակ Ձաձան խփում է խաղի միակ գոլը[19]։ Արդյունքում Յուվենտուսը կարողանում է առաջ անցնել Նապոլիին և 2015-16 թվականների Իտալիայի A սերիայի առաջնությունում գրավել առաջին հորիզոնականը։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սեպտեմբերի 4-ին Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի հետ տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ Ձաձան դեբյուտում է Իտալիայի հավաքականին[20]։ Նույն թվականի սեպտեմբերի 9-ին Եվրոպայի 2016 թվականի ընտրական փուլում Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղալիս Սիմոնեն խփում է Իտալիայի հավաքականի իր առաջին գոլը[21]։
Ընդհանուր առմամբ՝ Ձաձան մասնակցել է 7 միջազգային մրցաշարի՝ Իտալիայի ազգային հավաքականը ներկայացնելով Նիդերլանդների (4 սեպտեմբերի 2014), Նորվեգիայի (9 սեպտեմբերի 2014), Ադրբեջանի (10 հոկտեմբերի 2014), Խորվաթիայի (16 նոյեմբերի 2014), Բուլղարիայի (28 մարտի 2015 և 06 սեպտեմբերի 2015) և Բելգիայի (13 նոյեմբերի 2014) ազգային հավաքանների դեմ խաղում։
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձաձան արագաշարժ և ուժեղ ձախհարվածող ֆուտբոլիստ է, ով ունի լավ տեխնիկա և ուշադրությամբ հետևում է դարպասի հարվածներին։ Որպես աշխատասեր մարզիկ՝ նա հնարավորություն ունի խաղալ որպես կենտրոնական և երկրորդական հարձակվող։ Իր ֆիզիկական հնարավորությունների շնորհիվ նա կարողանում է գնդակը ղեկավարել օդում։ Սիմոնեին համեմատել են Քրիստիան Վիերիի, Դավիդ Տրեզեգեի, Ադրիանոյի և Զլատան Իբրահիմովիչի հետ[22][23]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի ապրիլի 20-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Երկրի գավաթ | Եվրոգավաթ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Ատալանտա | Ատլանտայի մրցաշրջան | 2008/09 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
ընդամենը | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Սամպդորիա | Սամպդորիայի մրցաշրջան | 2010/11 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
ընդամենը | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||
Յուվե Ստաբիա | Սերիա B (Իտալիա) | 2011/12 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
ընդամենը | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||
Վիարեջիո | Պրոֆեսիոնալ լիգայի բարձրագույն դիվիզիոն | 2011/12 | 18 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 11 |
ընդամենը | 18 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 11 | ||
Ասկոլի | Պրոֆեսիոնալ լիգայի բարձրագույն դիվիզիոն | 2011/12 | 35 | 18 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 18 |
ընդամենը | 35 | 18 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 18 | ||
Սասսուոլո | Սասսուոլոյի մրցաշրջան | 2013/14 | 33 | 9 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 9 |
2014/15 | 31 | 11 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 12 | ||
ընդամենը | 64 | 20 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 69 | 21 | ||
Յուվենտուս | А սերիա | 2015/16 | 16 | 4 | 3 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 21 | 7 |
ընդամենը | 16 | 4 | 3 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 21 | 7 | ||
Ամբողջ կարիերա | 142 | 53 | 9 | 3 | 2 | 1 | 0 | 0 | 153 | 57 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի մարտի 29-ի դրությամբ[24]
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2014 | 4 | 1 |
2015 | 3 | 0 |
2016 | 2 | 0 |
Ընդհանուր | 9 | 1 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | ամսաթիվ | մարզադաշտ | հյուրընկալող երկիր | արդյունք | հաշիվ | մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | 9 սեպտեմբերի 2014 | Ուլլևոլ մարզադաշտ, Օսլո, Նորվեգիա | 2-0 | 2-0 | ՈՒԵՖԱ Եվրո 2016 (Ընտրական փուլ) |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատալանտա։ 2007
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Аталанта VS. Кьево 0:2» ((ռուսերեն)). soccerway.com. 2009 թ․ մարտի 9.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Сампдория VS. Дженоа 0:1» ((ռուսերեն)). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 16.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Эмполи VS. Юве Стабия 2:1» ((ռուսերեն)). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 27.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Виареджо VS. Тернана 0:3» ((ռուսերեն)). soccerway.com. 2012 թ․ հունվարի 8.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Виареджо VS. СПАЛ 2:0» ((ռուսերեն)). soccerway.com. 2012 թ․ հունվարի 22.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Асколи VS. Бари 1:3» ((ռուսերեն)). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 1.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Виртус Ланчано VS. Асколи 1:1» ((ռուսերեն)). soccerway.com. 2012-09—09.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Agreements about the player Simone Zaza» (PDF) ((իտալերեն)). Juventus FC. 2013 թ․ հուլիսի 9. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ «Торино VS. Сассуоло 2:0» ((ռուսերեն)). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 25.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Сассуоло VS. Ливорно 1:4» ((ռուսերեն)). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 1.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Agreements with Sassuolo Calcio» (PDF) ((իտալերեն)). Juventus FC. 2013 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Zaza è bianconero» ((իտալերեն)). Juventus FC. 2016 թ․ հունվարի 8. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ ««Յուվենտուսը» հայտարարոմ է Դիբալայի` 32 միլիոնով տրանսֆերի մասին». sports.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Дженоа VS. Ювентус 0:2» ((ռուսերեն)). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 20.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ювентус VS. Севилья 2:0» ((ռուսերեն)). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 30.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Arsenal interested in transfer of Juventus striker Simone Zaza – report» ((անգլերեն)). metro.co.uk. 2016 թ․ հունվարի 9.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Why Juventus Shouldn't Be Looking to Sell Simone Zaza in January» ((անգլերեն)). metro.co.uk. 2016 թ․ հունվարի 9.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Zaza strike downs Napoli as Juve go top» ((անգլերեն)). themalaymailonline.com. 2016 թ․ փետրվարի 14.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Италия VS. Нидерланды 2:0» ((ռուսերեն)). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 4.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Норвегия VS. Италия 0:2» ((ռուսերեն)). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 9.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Scheda tecnica di Simone Zaza» ((անգլերեն)). Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «La scheda tecnica di Simone Zaza» ((անգլերեն)). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Zaza, Simone» ((անգլերեն)). national-football-teams.com. 2016 թ․ հունվարի 9.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոնե Ձաձա» հոդվածին։ |
|
|
- Ապրող անձինք
- 1991 ծնունդներ
- Հունիսի 25 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալիայում ծնվածներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ