Սեզար Ֆրանկ
Սեզար Ֆրանկ ֆր.՝ César Franck | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1822[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիեժ, United Kingdom of the Netherlands[4][2] |
Մահացել է | նոյեմբերի 8, 1890[1][3][5][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | United Kingdom of the Netherlands, Բելգիա և Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա և Լիեժի թագավորական կոնսերվատորիա |
Երկեր | Prelude, Chorale and Fugue?, Les Béatitudes?, Les Djinns? և Symphony in D minor? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգեհոնահար, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար և ուսուցիչ |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
Ամուսին | Félicité Saillot Desmousseaux? |
Պարգևներ և մրցանակներ | և [2] |
Կայք | cesar-franck.org |
Ստորագրություն | |
César Franck Վիքիպահեստում |
Սեզար Ֆրանկ (ֆր.՝ César Franck, լրիվ անունը` Սեզար Օգյուստ Ժան Գիյոմ Յուբեր Ֆրանկ; դեկտեմբերի 10, 1822[1][2][3][…], Լիեժ, United Kingdom of the Netherlands[4][2] - նոյեմբերի 8, 1890[1][3][5][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի կոմպոզիտոր և երգեհոնահար, ծագումով՝ բելգիացի։
Սեզար Ֆրանկը ծնվել է բելգիա-գերմանական ընտանիքում, հայրը բելգիական Գեմմենիխ գյուղից էր, իսկ մայրը գերմանացի էր Աախեն քաղաքից։ 1830 թվականին ընդունվել է Լիեժ քաղաքի կոնսերվատորիան, ավարտել 4 տարի հետո գերազանցությամբ սոլֆեջոյի և դաշնամուրի դասարանները։ 1833 թվականից մինչև 1835 թվականը հարմոնիայի դասեր է առել պրոֆեսոր Դասսաունի մոտ, ով դասավանդում էր Փարիզի կոնսերվատորիայում։ Որդու երաժշտական հաջողությունները տեսնելով, հայրը 1835 թվականին համերգներ է կազմակերպել Աախենում, Լիեժում և Բրյուսելում։ Նույն թվականին ընտանիքը տեղափոխվեց Փարիզ, որտեղ Ֆրանկը ընդունվեց կոնսերվատորիա` պրոֆեսոր Անտոնին Ռեյխի դասարան։ 1838, 1839 և 1841 թվականներին Ֆրանկը ստացավ ավարտական քննությունների առաջին մրցանակը` դաշնամուրի, կոնտրապունկտի և երգեհոնի դասարաններում։ Նա հնարավորություն ունեցավ մասնակցելու <<Հռոմեական մրցանակ>> մրցույթին, բայց հոր պնդմամբ վերադարձավ Բելգիա, որտեղ հաջողությամբ հանդես եկավ, որպես դաշնակահար և երգեհոնի վիրտուոզ։ Բելգիայում Ֆրանկը ստեղծում է իր առաջին գործերը` Դաշնամուրային տրիո (1843) և էսքիզներ <<Հռութ>> օրատորիայի համար։ Երկու տարի անց, իր հոր կամքին հակառակ, Ֆրանկը կրկին մեկնում է Փարիզ, որտեղ գրում է <<Ինչ է լսվում լեռան վրա>> սիմֆոնիկ պոեմը և սկսում է աշխատել <<Վարձու ծառան>> օպերայի վրա։ 1853 թ. ստանձում է երգեհոնահարի տեղը` Սեն-Ժան-Սեն Ֆրանսուա դյու Մարե եկեղեցում։ Ոգեշնչված հանրաճանաչ երգեհոնահար Ժակ Լեմմենսի արվեստից` Ֆրանկը սկսում է աշխատել իր կատարողական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, մասնավորապես` իմպրովիզացիայի։ 1859 թ. դեկտեմբերի 1-ին Ֆրանկին վստահվեց հայտնի վարպետ` Արիստիդե Կավայ-Կոլի գործի նար կառուցվածքի վրա առաջին կատարումը `Սուրբ Կլոտիլդե եկեղեցում։ Նա կյանքի մնացած ժամանակահատվածը աշխատել է, որպես երգեհոնահար այս եկեղեցում։ 1871 թ. երգեհոնի դասատու Ֆրանսուա Բենոյտը լքեց Փարիզի կոնսերվատորիան, իսկ թափուր տեղն առաջարկվեց Ֆրանկին։ Դրա համար պահանջվում է Ֆրանսիայի քաղաքացիություն, և կոմպոզիտորը համաձայնվում է։ Նա պաշտոնապես ղեկավարեց առարկան 1872 թ. փետրվարին։ Նրա ուսանողները անվանի երգեհոնահարներ և կոմպոզիտորներ էին, այդ թվում` Վենսան դ Էնդի, Էռնեստո Շասոն և Գի Ռոպարց։ 1874 թվից ի վեր` Ֆրանկը ստեղծեց բազմաթիվ գործեր տարբեր ժանրերում` օրատորիաներ, կամերային անսամբլներ, դաշնամուրային և երգեհոնային ստեղծագործություններ և այլն։ 1885 թ.-ին կոմպոզիտորը արժանացավ Պատվո լեգեոնի, իսկ մեկ տարի անց դարձավ Ազգային երաժշտական ընկերության նախագահ։ Ֆրանկը մահացավ 1890 թ. գրիպից հետո առաջացած թոքախտից։ Թաղված է Մոնրուժեյում, մոխիրը հետագայում տեղափոխվեց Մոնպարնազի գերեզմանատուն։
Ստեղծագործական ուղին
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի 2-րդ կեսի երաժշտական ռոմանտիզմի ներկայացուցիչներից է։ Նրա ստեղծագործական գրիչը ազդեցություն է թողել ֆրանսիացի կոմպոզիտորների հաջորդ սերնդի վրա, ներառյալ` Էռնեստո Շասոննա, Կլոդ Դեյուսի, Մորիս Ռավել։ Ցեզար Ֆրանկն իր գրություններում Ֆրանկը կիրառեց, այսպես կոչված, «վերջավոր զարգացում» սկզբունքը ՝ հիմնվելով մի քանի թեմաների օգտագործման վրա, մեկից զարգանալով և բոլոր մասերում անցկացնելով, և դրանք միավորելով եզրափակչում, ինչը աշխատանքների կառուցվածքին տալիս էր ավելի մեծ կայունություն և ամբողջականություն։ Ֆրանկի ժառանգության անբաժանելի մասը բաղկացած է` երգեհոնի համար գրված ստեղծագործություններից` գործիք, որին լավ տիրապետում էր կոմպոզիտորը։ Շատերը նրան անվանում էին այս գործիքի ամենամեծ կոմպոզիտորը` Բախից հետո։ Ֆրանկի երգեհոնային ստեղծագործությունները, որոնք գրվել են ուշ ռոմանտիկ ոճին բնորոշ ոճով, ազմաթիվ մոդուլացիաներով և իմպրովիզացիաներով, եղել են Շառլ Վիդորայի, Լյուի Վյերնայի, Մարսելյա Դյուրեյի լայնածավալ կոմպոզիցիաների նախադրյալը։ Գրել է սիմֆոնիա (1888), «Էոյաններ» (1876), «Անիծված որսորդը» (1882) սիմֆոնիկ պոեմները, «Զիներ» պոեմը (1884) և «Սիմֆոնիկ վարիացիաներ» (1885) դաշնամուրի և նվագախմբի համար, «Քավություն» (սիմֆոնիա–պոեմ, 2-րդ խմբ․ 1874), «Երանության պատվիրանները» (1869–79) օրատորիաները, կամերագործիքային, դաշնամուրային, երգեհոնային ստեղծագործություններ։
Հեղինակ է նաև «Հուլդա» (1885, բեմ․ 1894), «Գիզել» (ավարտել են Վենսան դ'Էնդին, Էռնեստ Շոսսոնը և ուրիշներ, բեմ․ 1896) օպերաների։
1885 թվականին պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով, իսկ մեկ տարի անց դարձել ազգային երաժշտական միության նախագահ։
Սեզար Ֆրանկը մահացել է 1890 թվականին թոքամզի բորբոքումից, որն իր մոտ գրիպի հետևանք էր, թաղված է Մոնպառնասի գերեզմանատանը։
Հիմնական Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- <<Ստրադելլա>> (1841)
- <<Վարձու ծառան>> (1851-1853)
- <<Գուլդա>> (1879-1885)
- <<Ժիզելլա>> (1888-1890) :
- <<Ռուֆ>> (1845)
- <<Հատուցում>> (1871)
- <<Երանության պատվիրանները>> (1869-1879)
- <<Հանդիսավոր մեսսա>> :
Ստեղծագործություններ նվագախմբի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ սիմֆոնիա G dur (1840)
- Սիմֆոնիա D moll (1883)
- Սիմֆոնիկ պոեմներ
- <<Էոլիդներ>> (1876)
- <<Անիծված որսորդ>> (1882)
- <<Հոգեբուժարան>> (1886-1888)
- Սիմֆոնիկ վարիացիաներ դաշնամուրի և նվագախմբի համար (1885) ։
Ստեղծագործություններ երգեհոնի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆանտազիա C dur
- Մեծ սիմֆոնիկ պիես
- Պրելյուդիա, ֆուգա և վարիացիա
- Պաստորալ
- Մալիտվա
- Ֆինալ
- Խորալ E dur
- Խորալ h moll
- Խորալ a moll
- Ֆանտազիա A dur
- Կանտաբիլե
- Հերոսական պիես։
Ստեղծագործություններ դաշնամուրի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էկլոգա
- Մեծ կապրիչո
- Պրելյուդիա, խորալ և ֆուգա
- Պրելյուդիա, արիա և ֆուգա
- Կամերային ստեղծագործություններ
- Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1886)
- Լարային քառյակ D dur
- Դաշնամուրային տրիո (1843)
- Կվինտետ դաշնամուրի, 2 ջութակի, ալտի և թավ ջութակի համար[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Dictionnaire des Wallons (ֆր.) — Fédération Wallonie-Bruxelles, Institut Jules Destrée.
- ↑ «Франк, Сезар» (ռուսերեն). 2020 թ․ հունվարի 16.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Рогожина Н․, Сезар Франк, М․, 1969․
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեզար Ֆրանկի միջազգային միություն Արխիվացված 2007-02-16 Wayback Machine (անգլ.) (գերմ.) (ֆր.)
- Ֆրանկի կենսագրություն և ստեղծագործություններ (ֆր.)
- Սեզար Ֆրանկ AllMusic կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 698)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեզար Ֆրանկ» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Դեկտեմբերի 10 ծնունդներ
- 1822 ծնունդներ
- Լիեժ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 8 մահեր
- 1890 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Բելգիացի երաժիշտներ
- Բելգիացի կոմպոզիտորներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Ֆրանսիացի դաշնակահարներ
- Ֆրանսիացի երգեհոնահարներ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի մանկավարժներ