Սգվոր կիվիվ
Սգվոր կիվիվ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Vanellus lugubris
(Lesson, 1826)
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Սգվոր կիվիվ[1] (լատին․՝ Vanellus lugubris) քարադրների ընտանիքին պատկանող թռչուն։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տեսակի թռչունները տարածված են Աֆրիկայի հետևյալ երկրներում՝ Անգոլայում, Բուրունդիում, Կամերունում, Կոնգոյի Հանրապետությունում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Կոտ դ 'Իվուարում, Գաբոնում, Գամբիայում, Գանայում, Գվինեայում, Քենիայում, Լիբերիայում, Մալավիյում, Մալիում, Մոզամբիկում, Նիգերիայում, Ռուանդայում, Սենեգալում, Սիերա Լեոնեում, Սոմալիում, Հարավային Աֆրիկայում, Սվազիլենդում, Տանզանիայում, Տոգոյում, Ուգանդայում, Զամբիայում և Զիմբաբվեում։
Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) նրանց հատուկ պահպանության կարգավիճակ է տվել՝ որպես քիչ մտահոգող տեսակ LC[2]:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սգվոր կիվիվի մարմնի երկարությունը 22-26 սմ է, մարմնի քաշը 107-140 գրամ։ Սրանք փոքր և բարակ քարադրեր են՝ մոխրագույն գլուխներով։
Կենսաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանք սնվում են փոքր անողնաշարավորներով, ինչպես նաև միջատներով (հատկապես բզեզներով) և նրանց թրթուրներով, սնվում են նաև խոտի սերմերով։ Երբեմն սնվում են գիշերային ժամերին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 82. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
- ↑ Կաղապար:IUCN
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սգվոր կիվիվ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սգվոր կիվիվ» հոդվածին։ |
|