Ռումինիայի արվեստի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռումինիայի արվեստի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան և պատկերասրահ
Երկիր Ռումինիա
ՏեղագրությունԲուխարեստ
ՎայրRoyal Palace of Bucharest?
Պատկանում էMinistry of Culture?
Հիմնադրվել է1948
Հավաքածուի չափս70 000
Կայքmnar.arts.ro(ռում.)(անգլ.)(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Ռումինիայի արվեստի ազգային թանգարան (ռումիներեն՝ Muzeul Național de Artă al României), կերպարվեստի ամենամեծ թանգարանը Ռումինիայում։ Տեղակայված է Բուխարեստի Հեղափոխության հրապարակում՝ նախկին թագավորական պալատի շենքում։ Հավաքածուն ներառում է ռումինական և օտարերկրյա արվեստի գործերի շուրջ 60 000 նմուշ, որից շուրջ 3000 եվրոպական արվեստի նմուշներ են։

Ռումինիայի արվեստի ազգային թանգարանի մասնաճյուղ է համարվում Զամպաքճյան թանգարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1950 թվականին։ Թանգարանի ստեղծման համար հիմք է հանդիսացել Ռումինիայի թագավոր Կառոլ I-ի (շուրջ 214 կտավներ, այդ թվում Էլ Գրեկոյի, Ռեմբրանդի, Պիտեր Բրեյգել Ավագի, Ռուբենսի, Դոմինիկո Վենեցիանոյի, աշխատանքներից) հավաքածուն։ Այն ընդգրկել է նմուշներ նաև այլ մասնավոր հավաքածուներից։ 1989 թվականին Ռումինիայի հեղափոխության ժամանակ թանգարանի շենքը վնասվել է։ 2000 թվականին թանգարանի կենտրոնական շենքում կրկին բացվել է արտասահմանյան արվեստի ցուցադրությունը, 2001 թվականին շենքի կողքային հատվածում՝ ազգային կերպարվեստի ցուցադրությունը[1][2]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինական արվեստի հավաքածուում ներկայացված է կերպարվեստի ազգային հավաքածուն՝ ներառյալ սրբապատկերներ, վաղ շրջանի կտավներ, 20-րդ դարի կերպարվեստի նմուշներ, այդ թվում Թեոդոր Ամանի, Նիկոլաե Գրիգորեսկու, Յոն Անդրեեսկուի, Թեոդոր Պալլադիի, Մարսել Յանկոյի, Վիկտոր Բրաուների, Կոռնելու Բաբայի ստեղծագործությունները։ Հատուկ սրահներ են նախատեսված Դմիտրի Պաչուրիայի և Կոնստանտին Բրանկուզիի քանդակների համար։

Արտասահմանյան հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի եվրոպական արվեստի շուրջ երեք հազար նմուշ՝ կտավներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ։

Իտալական կերպարվեստի հավաքածուում ներառված Դոմենիկո Վենեցիանոյի, Յակոբո Բասանոյի, Լորենցո Լոտտոյի, Տինտորետտոյի, Ալեսանդրո Մանյասկոյի, Յակոպո Ամիգոնիի, Սալվատորե Ռոզայի ստեղծագործությունները։

Իսպանական հավաքածուն ներկայացված է Էլ Գրեկոյի երեք աշխատանքներով, ինչպես նաև Ֆրանսիսկո Սուրբարանի և Ալոնսո Կանոյի ստեղծագործություններով։

Հոլանդական հավաքածուում ներկայացված են Յան վան Էյքի և Հանս Մեմլինգի, Պիտեր Բրեյգել Ավագի, Պիտեր Բրեյգել Կրտսերի, Պիտեր Պաուլ Ռուբենսի, Ռեմբրանդ վան Ռեյնի աշխատանքները։

Գերմանական հավաքածուն ներառում է Հանս ֆոն Աախենի, Բարդուղիմեոս Ցայտբլոմի, Էգիդի Սադելերի ստեղծագործությունները։

Ֆրանսիական իմպերիալիստների հավաքածուում ներկայացված են Կլոդ Մոնեի, Ալֆրեդ Սիսլեյի, Պոլ Սինյակյի ստեղծագործությունները։

Ռուսական գեղանկարչության բաժնում ներկայացված են Իլյա Ռեպինի, Վալենտին Սերով ի, Հովհաննես Այվազովսկու, Ֆիլիպ Մալյավինի աշխատանքները։

Թանգարանն ունի նաև դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ՝ անտիկ կահույք, ճենապակի, գոբելեններ, գորգեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումինիայի արվեստի ազգային թանգարան» հոդվածին։