Զամպաքճյան թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զամպաքճյան թանգարան
Muzeul Zambaccian, Bucharest.jpg
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
ԵրկիրFlag of Romania.svg Ռումինիա
ՏեղագրությունԲուխարեստ
Հիմնադրված է1947
Կոորդինատներ: 44°27′39.06″ հս․ լ. 26°5′27.60″ ավ. ե. / 44.4608500° հս․. լ. 26.0910000° ավ. ե. / 44.4608500; 26.0910000
Կայքartline.ro/O_vizita_la_Muzeul_Zambaccian-241-1-n.html

Զամպաքճյան թանգարան, Գրիգոր Զամպաքճյանի հավաքածուի հիման վրա ստեղծված պետական թանգարան Բուխարեստում։ Համարվում է Ռումինիայի արվեստի ազգային թանգարանի մասնաճյուղ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Զամպաքճյանը իր հավաքածուն (մոտ 250 նկար ու 40 քանդակ) և սեփական շենքը 1947 թ-ին նվիրել է Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետությանը։ 1957 թ-ին թանգարանի շենքը որոշ չափով վերափոխվել է. մեծացվել է ցուցադրման տարածությունը։ Թանգարանն ունի ռումին (Կորնելիու Բաբա, Նիկոլաե Գրիգորեսկու, Յոն Անդրեեսկու, Զամպաքճյան թանգարանի ընդհանուր տեսքը Թեոդոր Աման, Թ. Պալադի, Կ. Բըրնկուշ և ուրիշներ), օտար (Ա. Սիսլեյ, Պոլ Սեզան, Ալբեր Մարքե, Կամիլ Պիսսարո, Անրի Մատիս, Պիեռ-Օգյուստ Ռենուար, Պաբլո Պիկասսո և ուրիշներ) և հայ (Աբգար Բալթազար, Արարատ Ղարիբյան, Հ. Ավագյան, Ս. Թորոսյան) արվեստագետների գեղանկարչական և քանդակագործական ստեղծագործություններ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 654 CC-BY-SA-icon-80x15.png