Գրիգոր Զամպաքճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Զամպաքճյան
Ծնվել էփետրվարի 6, 1889(1889-02-06)[1][2]
ԾննդավայրԿոնստանցա, Ռումինիա[2]
Մահացել էսեպտեմբերի 18, 1962(1962-09-18)[1] (73 տարեկան) կամ փետրվարի 18, 1962(1962-02-18)[2] (73 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա[2]
Քաղաքացիություն Ռումինիա
Ազգությունհայ
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ և արվեստագետ
ԱնդամությունՌումինական ակադեմիա

Գրիգոր Հակոբի Զամպաքճյան (փետրվարի 6, 1889(1889-02-06)[1][2], Կոնստանցա, Ռումինիա[2] - սեպտեմբերի 18, 1962(1962-09-18)[1] կամ փետրվարի 18, 1962(1962-02-18)[2], Բուխարեստ, Ռումինիա[2]), հայ կոլեկցիոներ, արվեստաբան։ Ռումինիայի ակադեմիայի թղթանդամ (1948)։ Ռումինիայում և արտասահմանում գնել է արվեստի բազմաթիվ գործեր, ստեղծել Զամպաքճյան թանգարանը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռումինիայի Կոնստանցա քաղաքում։ 1948 թ. եղել է Ռումինիայի ակադեմիայիի թղթակից անդամ։ 1947 թվականին Զամպաքճյանի հավաքածուի հիման վրա Բուխարեստում ստեղծվել է նրա անվան պետական թանգարան (այժմ՝ Արվեստի գործերի թանգարանի Զամպաքճյան բաժին

Հեղինակ է «Արվեստի էջեր» (1943), «Նիկոլայե Գրիգորեսկու» (1946), ինքնակենսագրական՝ «Մի արվեստասերի նշումներ» (1957), «Կոռնելիու Բաբա» (1958) և այլ աշխատությունների։ Եղել է Բուխարեստի «Հայ մշակույթի տան» առաջին նախագահը, աշխատակցել «Անի» ռումիներեն հայագիտական հանդեսին, հոդվածներ գրել հայկական ճարտարապետության և կիրառական արվեստի մասին։ Խորհրդային Հայաստանին է նվիրել XVI—XIX դարերի ֆրանսիական և ֆլամանդական նկարիչների գործեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 654