Jump to content

Կոռնելիու Բաբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կորնելիու Բաբաից)
Կոռնելիու Բաբա
Ի ծնեռումիներեն՝ Corneliu Baba
Ծնվել էնոյեմբերի 18, 1906(1906-11-18)[1][2][3][…]
ԾննդավայրԿրայովա, Ռումինիա[4]
Վախճանվել էդեկտեմբերի 28, 1997(1997-12-28)[1][2][5][…] (91 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունՅասի Ջորջ Էնեսկուի անվան արվեստի համալսարան, Բուխարեստի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ և Քերոլ I ազգային քոլեջ
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս և նկարազարդող
Ոճէքսպրեսիոնիզմ, իմպրեսիոնիզմ, սոցիալիստական ռեալիզմ և Salonul Oficial?
Ժանրժանրային նկարչություն և դիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներ«Ընթրիք» «Հանգիստը դաշտում» «Գյուղացիներ» «Ընտանիք» «Ինքնադիմանկար» «Կանացի դիմանկար» «Նատյուրմորտ ձկնով»
ՈւսուցիչՆիկոլաե Տոնիցա
ԱշակերտներValeriu Pantazi?, Sorin Ilfoveanu?, Dan Hatmanu?, Վլադիմիր Զամֆիրեսկու, Sorin Dumitrescu?, Virgiliu Parghel?, Florin Ciubotaru?, Niculiță Secrieriu?, Ștefan Câlția?, Ana Ruxandra Ilfoveanu?, Elena Greculesi?, Henry Mavrodin?, Dimitrie Gavrilean?, Francisc Bartok?, Gabriela Manole-Adoc?, Mircea Ciobanu? և Constantin Albani?
Ներշնչվել էՌեմբրանդտ վան Ռեյն, Ֆրանցիսկո Գոյա և Նիկոլաե Տոնիցա
ԱնդամակցությունՌումինական ակադեմիա և Ռումինիայի աշխատավորական կուսակցություն[6]
Կայքcorneliu-baba.org(ռում.)
ստորագրություն
Изображение автографа
 Corneliu Baba Վիքիպահեստում

Կոռնելիու Բաբա` (նոյեմբերի 18, 1906(1906-11-18)[1][2][3][…], Կրայովա, Ռումինիա[4] - դեկտեմբերի 28, 1997(1997-12-28)[1][2][5][…], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի նկարիչ։ ՌԱՀ ժողովրդական նկարիչ (1962 թվական), Ռումինիայի ԳԱ (1963 թվական) և Գերմանիայի գեղարվեստի ակադեմիայի (ԳԴՀ, 1964 թվական) թղթ. անդամ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1958 թվական)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին ավարտել է Յաշի գեղարվեստի դպրոցը։ Նկարել է ռումին գյուղացու կյանքը պատկերող թեմատիկ-կոմպոզիցիոն նկարներ («Ընթրիք» 1942 թվական, «Հանգիստը դաշտում», 1954 թվական, «Գյուղացիներ», 1958 թվական, «Ընտանիք», 1963 թվական), դիմանկարներ («Ինքնադիմանկար», 1955 թվական, «Կանացի դիմանկար», 1956 թվական, բոլորն էլ Բուխարեստի ՌԱՀ Արվեստի թանգարանում, «Զամպագճյանի դիմանկարը» 1957 թվական, Զամպագճյան թանգարան, Բուխարեստ), նատյուրմորտներ («Նատյուրմորտ ձկնով» 1947 թվական, Յաշի Գեղարվեստական թանգարան), նկարազարդել է ռումին գրողների երկեր։ Բաբա Կոռնելիուի ռեալիստական արվեստին հատուկ է մոնումենտալիզմը, հոգեբանական խորությունն ու դինամիկ լարվածությունը, զգայական հագեցվածությունն ու կառուցողական հստակությունը։ ՌԱՀ պետական մրցանակի դափնեկիր է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 184
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնելիու Բաբա» հոդվածին։