Ռիշար Ժերանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիշար Ժերանյան
Ի ծնեՌիշար (Խաչատուր) Անդրանիկի Ժերանյան
Ծնվել էհուլիսի 17, 1921(1921-07-17)[1][2][3]
ԾննդավայրՍեբաստիա[4]
Վախճանվել էհոկտեմբերի 10, 2019(2019-10-10)[5][4] (98 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա և Գրան–Շոմիե ակադեմիա (1946)[3]
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Պարգևներ
 Richard Jeranian Վիքիպահեստում

Ռիշար (Խաչատուր) Անդրանիկի Ժերանյան (ֆր.՝ Richard Jeranian, հուլիսի 17, 1921(1921-07-17)[1][2][3], Սեբաստիա[4] - հոկտեմբերի 10, 2019(2019-10-10)[5][4], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4]), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիշար (Խաչատուր) Անդրանիկի Ժերանյանը ծնվել է Սեբաստիա քաղաքում 1921 թվականի հուլիսի 17-ին, 7 տարեկանից ապրել է Ֆրանսիայում։

1938-1942 թվականներին սովորել է Մարսելի գեղարվեստի դպրոցում, 1946-1948 թվականներին` Փարիզի Գրան-Շոմիեր և Ժյուլիան ակադեմիաներում[7]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենետիկ, 2008, թուղթ, խառը տեխնիկա, գունավոր վիմագրություն, 63x48/90,5x63 սմ

Ժերանյանը ստեղծել է հիմնականում ռեալիստական բնապատկերներ, նատյուրմորտներ, գրաֆիկական կոմպոզիցիաներ, կանանց մարմնապատկերներ։

  • Ինքնադիմանկար, 73x60 սմ, 1953 թ.
  • Ընկերները, 100x81 սմ, 1967 թ.
  • Մարմարաշենի վանքը, 92x73 սմ, 1992 թ.
  • Քրիստոսի մուտքը Անի, 92x73 սմ, 1973 թ.
  • Աղթամար, 60x50, 2003 թ.
  • Տաթևի վանքը, 60x55 սմ, 2002 թ.
  • Հաղպատի վանքը, 60x55, 2001 թ.
  • Անիի ավերակները, 60x55 սմ, 1965 թ.
  • Նորավանք, 60x55 սմ, 1995 թ.
  • Լենինականի երկրաշարժը, 1988 թ.
  • Տրոյական ձի, 60x55 սմ, 2002 թ.

Բնապատկերներ

  • «Օնֆլյորի նավահանգիստը», 1958 թ., ՀԱՊ
  • «Փարիզի կամուրջները», 1963 թ.
  • «Տաթևի վանքը», 1967 թ.
  • «Անիի ավերակները», 1968 թ.
  • «Նորմանդական բնապատկեր», 1982 թ.
  • Աշնանային բնապատկեր, 81x65 սմ, 1958 թ.
  • Նոտր-Դամի կամուրջները, 92x73 սմ, 1963 թ.
  • Փարիզի Նոտր-Դամը ձմռանը, 92x73 սմ, 1956 թ.

Նատյուրմորտներ՝

  • «Արևելյան ծաղկեփունջ», 1966 թ.
  • «Իսպանական նատյուրմորտ», 1972 թ.

Ժերանյանի արվեստում որոշակի տեղ ունեն հայրենի բնությունն ու հուշարձանները։ Բազմիցս այցելել Է Հայաստան։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրվել Է Փարիզի Անկախների, Աշնանային և այլ սալոններում, «Արվեստները Եվրոպայում» (Բրյուսել), «Եվրոպայի գրաֆիկան» (Մոնակո) և այլ ցուցահանդեսներում։ Ունեցել է շուրջ 50 անհատական ցուցահանդեսներ (Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Իտալիա, Իրան, Լիբանան, Մոսկվա, Նովոսիբիրսկ, Երևան (1964, 1969, 1979), Գյումրի, Դիլիջան, արժանացել մի շարք միջազգային մրցանակների։ Երիտասարդության և ուսանողների համաշխարհային I (1947, Պրահա) և VI (1957, Մոսկվա) փառատոների դափնեկիր է[8]։

  • 1953 թ. Փարիզ, Ռոմեո Ջուլիետ պատկերասրահ
  • 1957 թ. Փարիզ, Ror Vomar պատկերասրահ
  • 1958 թ. Բեյրութ, Arcades պատկերասրահ
  • 1958 թ. Մարսել, Ժուվեն պատկերասրահ
  • 1959 թ. Մարսել, Ռեբուլ պատկերասրահ
  • 1959 թ. Փարիզ, Gerard Mourgue պատկերասրահ
  • 1960 թ. Թեհրան, Ակումբ պատկերասրահ
  • 1960 թ. Բեյրութ, Des Arcades պատկերասրահ
  • 1961 թ. Ժնև, Գանզոնի պատկերասրահ
  • 1961 թ. Փարիզ, Framond պատկերասրահ
  • 1963 թ. Ժնև, Գանզոնի պատկերասրահ
  • 1963 թ. Փարիզ, Մոնտե Կառլո պատկերասրահ
  • 1964 թ. Բեյրութ, Պատկերասրահ մեկ
  • 1964 թ. Երևան, Հայաստանի նկարիչների միություն
  • 1964 թ. Լենինական
  • 1965 թ. Վաշինգտոն, Ջեյսոն պատկերասրահ
  • 1965 թ. Բեյրութ, Կասիա պատկերասրահ
  • 1966 թ. Դեպ
  • 1967 թ. Ռեն, Ռադիոտուն
  • 1967 թ. Մյունխեն
  • 1967 թ. Բեյրութ, Կասիա պատկերասրահ
  • 1968 թ. Դիլիջան

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jeranian, Paris, 1983

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչատրյան Շահեն, Ֆրանսահայ կերպարվեստ, Ե., 1981, Էջ 102-103։
  • Richard Jeranian, 60 ans de peinture ecolutive

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Richard JeranianOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Bibliothèque nationale de France Record #14979980v // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  7. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  8. Ռիշար Ժերանյան, Լույսի երաժիշտը
  9. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիշար Ժերանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 285