Jump to content

Ռիկի Նելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիկի Նելսոն
Ի ծնե անունանգլ.՝ Eric Hilliard Nelson
Նաև հայտնի է որպեսRick Nelson և Ricky Nelson
Ծնվել էմայիսի 8, 1940(1940-05-08)[1][2][3][…]
Թինեք, Նյու Ջերսի
Երկիր ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 31, 1985(1985-12-31)[1][2][3][…] (45 տարեկան)
Դալաս, Տեխաս
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Ժանրերռոք, ռոքաբիլի, փոփ և Քանթրի
Մասնագիտություներգիչ, դերասան, երգերի հեղինակ, կիթառահար, հեղինակ-կատարող, հեռուստատեսային դերասան և ստուդիական երաժիշտ
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլImperial?, Չարլին ձայնագրում է, Դեկա Ռեկորդս, Epic Records, MCA Records և Verve Records
ԿրթությունՀոլիվուդի ավագ դպրոց
ԱմուսինKristin Nelson?
Պարգևներ
Կայքrickynelson.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Ricky Nelson Վիքիպահեստում

Ռիկի Նելսոն (անգլ.՝ Ricky Nelson; ամբողջական անուն՝ Էրիկ Հիլիարդ Նելսոն անգլ.՝ Eric Hilliard Nelson; մայիսի 8, 1940(1940-05-08)[1][2][3][…], Թինեք, Նյու Ջերսի - դեկտեմբերի 31, 1985(1985-12-31)[1][2][3][…], Դալաս, Տեխաս), ամերիկացի դերասան, երգիչ և երաժիշտ։ Մեծ հայտնիություն է ստացել որպես ռոքնռոլի ժանրի երգիչ։ Եղել է 1950-ական թվականների պատանիների կուռքը։

Համաձայն Allmusic-ի Նելսոնը երգարվեստում եղել է ավելի նուրբ և երգեցիկ, քան Էլվիս Փրեսլին, Ջին Վինսենթը և Կառլ Պերկինսը[4], և չի ունեցել վոկալային առանձնահատուկ տաղանդ, բայց «հինգ տարվա ընթացքում հատուկ հետևողականություն է ցուցաբերել լսողության համար հաճելի փոփ-ռոքաբիլիի ու ռոքնռոլի ստեղծման գործում»։

Նելսոնը եղել է առաջին կատարողը, որը գլխավորել է Billboard Hot 100 հիթշքերթը[5]։ 1987 թվականի հունվարին՝ ավիավթարից երկու տարի անց, ներգրավվել է «Ռոքնռոլի փառքի սրահում»[4]։ 1994 թվականին նրան է նվիրվել ԱՄՆ Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգսի ծառուղու «Ոսկե արմավենու աստղը»[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկի Նելսոնը ծնվել է 1940 թվականի մայիսի 8-ին Նյու Ջերսիի Տինեկ արվարձանում։ Նրա հայրը՝ Օզի Նելսոնը, բիգ-բենդի ղեկավար է եղել, իսկ մայրը՝ Հարիետ Հիլիարդ Նելսոնը (ծնվ. որպես Պեգի Լուիզա Սնայդեր)՝ երգչուհի։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 8 տարեկանում, երբ Օզիի, Հարիետի և ավագ եղբայր Դևիդի հետ մասնակցել է «Օզիի և Հարիետի արկածները» կատակերգական ռադիոհեռուստասերիալի նկարահանումներին (անգլ.՝ «The Adventures of Ozzie and Harriet»)[4]:

Մահացել է 1985 թվականի դեկտեմբերի 31-ին Ալաբամայից դեպի Տեխաս տանող ինքնաթիռի վթարի ժամանակ։ Նրա հետ մահացել է հարսնացուն՝ Հելեն Բլեյերը և ամբողջ երաժշտական խումբը։ Ողջ են մնացել միայն երկու օդաչուները, որոնք հասցրել են թռչել ինքնաթիռի պատուհանից, մինչև որ այն կպայթեր։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի ապրիլի 20-ին ամուսնացել է նկարչուհի և դերասանուհի Շարոն Քրիստին Հարմոնի հետ։ Նրանք բաժանվել են 1982 թվականի դեկտեմբերին։ Այս ամուսնության արդյունքում ունեցել է 4 երեխա՝ Թրեյսին, որը հետագայում դերասան է դարձել, երկվորյակ եղբայրներ Գունար Էրիկը և Մեթյու Գրեյը, որոնք երաժիշտներ են դարձել, Սեմ Հիլիարդը։

Ռիկի և Քրիստիան Նելսոնները 1964 թվականին

1981 թվականին Ջորջեանա Քրուն որդի է ունեցել։ Հետագա ԴՆԹ թեստերի արդյունքում պարզվել է, որ Էրիկ Քրուն Նելսոնի որդին է[7]։

Իր կյանքի վերջին տարիներին նրա կինը Հելեն Բլեյերն է եղել (Helen Blair):

Եղել է Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի մտերիմ ընկերը։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Երգ Ձայնագրման լեյբլ
1957
  • Ricky
Hallmark Recordings
1959
  • Songs by Ricky
  • Ricky Sings Again
Magic Records

Liberty Records

1960
  • More Songs by Ricky
Imperial Records
1961 Rick Is 21 Magic Records
1962
  • Album Seven by Rick
Imperial Records
1963
  • Rick Nelson Sings For You
MCA Records
1964
  • The Very Thought of You
  • Spotlight on Rick (Decca Records)
Decca Records
1965
  • Best Always (Decca)
  • Love and Kisses (Decca)
Decca Records
1966
  • Bright Lights & Country Music
Decca Records
1967
  • Another Side of Rick
Decca Records
1969
  • Perspective
Decca Records
1972
  • Garden Party
Universal/Special Products
1977
  • Intakes
Epic Records
1981
  • Playing to Win
Capitol Records
1986
  • Live, 1983-1985
Rhino Records[8]
Տարի Երգ
1957
  • «A Teenager’s Romance»
  • «I’m Walkin»
  • «You’re My One and Only One»
  • «Have I Told You Lately That I Love You»
  • «Be-Bop Baby»
1958
  • «Stood up»
  • «Waitin’ In School»
  • «My Bucket’s Got A Hole In It»
  • «Believe What You Say»
  • «Poor Little Fool»
  • «Someday»
  • «Lonesome Town»
1959
  • «It’s Late»
  • «Never Be Anyone Else But You»
  • «Just A Little Too Much»
  • «Sweeter Than You»
  • «I Wanna Be Loved»
  • «Mighty Good»
1960
  • «Young Emotions»
  • «Right By My Side»
  • «I’m Not Afraid»
  • «Yes Sir, That’s My Baby»
  • «You Are The Only One»
  • «Milk Cow Blues»
1961
  • «Travelin’ Man»
  • «Hello Mary Lou»
  • «A Wonder Like You»
  • «Everlovin»
1962
  • «Young World»
  • «Summertime»
  • «Today’s Teardrops»
  • «Mad, Mad World»
  • «Ten Age Idol»
  • «I’ve Got My eyes On You» (And I Like What I See)"
  • «It’s Up To You»
  • «I Need You»
1963
  • «I’m in Love Again»
  • «That’s All»
  • « You Don’t Love Me Anymore (And I Can Tell)»
  • «I Got A Woman»
  • «If You Can’t Rock Me»
  • «Old Enough to Love»
  • «A Long Vacation»
  • «Gypsy Woman»
  • «String Along»
  • «There’s Not a Minute»
  • «Fools Rush In»
  • «Down Home»
  • «Today’s Teardrops»
  • «For You»
1964
  • «Congratulations»
  • «The Very Thought of You»
  • «I Wonder (If Your Love Will Ever Belong to Me»
  • «Lucky Star»
  • «There’s Nothing I Can Say»
  • «Lonely Corner»
  • «A Happy Guy»
  • «Don’t Breathe a Word»
1965
  • «Mean Old World»
  • «Come Out Dancing»
  • «Love and Kisses»
1966
  • «Fire Breatin’ Dragon»
  • «You Just Can’t Quit»
  • «Things You Gave Me»
1967
  • «They Don’t Give Medals (To Yesterday’s Heroes)»
  • «Take a City Bridge»
1968
  • «Suzanne on a Sunday Morning»
  • «Dream Weaver»
1969
  • «Don’t Blame it on Your Wife»
  • «Don’t Make Promises»
  • «She Belongs to Me»
1970
  • «Easy To Be Free»
  • «I Shall Be Released»
  • «We Got Such A Long Way To Go»
1971
  • «How Long»
  • «Life»
1972
  • «Thank You Lord»
  • «Gypsy Pilot»
  • «Garden Party»
1973
  • «Palace Guard»
  • «Lifestream»
  • «Evil Woman Child»
1974
  • «Windfall»
  • «One Night Stand»
  • «Try (Try to Fall in Love»)
  • «Rock and Roll Lady»
1977
  • «You Can’t Dance»
1978
  • «Gimme a Little Sign»
1979
  • «Dream Lover»
  • «It Hasn’t Happened Yet»
  • «Believe What You Say»
  • «Give ’em My Number»
  • «You Know What I Mean»

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 - Ռիո Բրավո[9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Patrick Joseph O’Connor Nelson, Rick (08 May 1940–31 December 1985), singer and actor // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1802421
  4. 4,0 4,1 4,2 «Ricky Nelson biography». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  5. 1000 No. 1s
  6. «Palm Springs. Walk of Stars» (PDF) (անգլերեն). web.archive.org. 2012 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  7. «Eric Hilliard Nelson (1940 - 1985)». WikiTree.
  8. «Ricky Nelson discography». www.allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  9. «Rio Bravo (1959)». IMDB.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկի Նելսոն» հոդվածին։