Jump to content

Ռեյնգոլդ Գլիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյնգոլդ Գլիեր
Ի ծնե անունգերմ.՝ Reinhold Ernst Glier և ուկրաիներեն՝ Рейнгольд Моріцевич Глієр
Ծնվել էդեկտեմբերի 30 1874 (հունվարի 11 1875)[1][2][3][…]
Կիև, Ռուսական կայսրություն[1][4]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 23, 1956(1956-06-23)[4][2] (81 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[4]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[5]
Ժանրերօպերա[6], սիմֆոնիա[6], դասական երաժշտություն[6], ժամանակակից ժողովրդական երաժշտություն[6] և բալետ[6]
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, պարուսույց, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և դաշնակահար
Գործիքներջութակ և դաշնամուր[7]
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա[7] և Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա[7]
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1900)[1][7]
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն[7]
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ[7] Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ[7] Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ[7] ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ[7] ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Ստորագրություն
Ստորագրություն
 Reinhold Glière Վիքիպահեստում

Գլիեր Մորիցևիչ Ռեյնգոլդ (ռուս.՝ Рейнгольд Морицевич Глиэр, ի ծնե՝ Ռայնհոլդ Էռնեստ Գլիեր [գերմ.՝ Reinhold Ernest Glier], դեկտեմբերի 30 1874 (հունվարի 11 1875)[1][2][3][…], Կիև, Ռուսական կայսրություն[1][4] - հունիսի 23, 1956(1956-06-23)[4][2], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտա-հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1938 թվական), արվեստագիտության դոկտոր (1941 թվական), պրոֆեսոր (1913 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյնգոլդ Գլիերը ծնվել է 1874 թվականի դեկտեմբերի 30-ին (1875 թվականի հունվարի 11) Կիևում։ 1894 թվականին ավարտել է Կիևի երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը և ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիայի ջութակի դասարան։ 1900 թվականին ավարտեց Մոսկվայի կոնսերվատորիան, իսկ 1906-1908 թվականներին ուսանել է Օսկար Ֆրիդի մոտ դիրիժորություն և Գերմանիայից վերադառնալուց հետո սկսել է հանդես գալ որպես դիրիժոր՝ հինականում սեփական ստեղծագործություններով։

Պատվավոր քաղաքացու կոչման վկայականի պատճեն

Տեսական առարկաներ է դասավանդել Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցում։ 1920-1941 թվականներին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Ռեյնգոլդ Գլիերն առաջին խորհրդային բալետի հեղինակն է։ Միակ ռուս կոմպոզիտորն է, ով եռակի արժանացել է Գլինկայի անվան մրցանակի՝ մինչհեղափոխական Ռուսաստանի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակի, և հետհեղափոխական խորհրդային Ռուսաստանի ամենահեղինակավոր Ստալինյան մրցանակի։ Դրա հետ մեկտեղ եռակի արժանացել է Լենինյան շքանշանի։ Մահացել է 1956 թվականի հուլիսի 23-ին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիերը ռուս երաժշտության դասականների ռեալիստական ավանդույթների շարունակողն է։ Գրել է բալետներ («Կարմիր կակաչ», խորհրդային թեմայով գրված առաջին բալետը՝ 1927 թվական, 1957 թվականին՝ «Կարմիր ծաղիկ», «Պղնձե հեծյալը»՝ 1949 թվական), հինգ օպերա («Շահսենեմ»՝ 1925 թվական, «Լեյլի և Մեջնուն»՝ 1940 թվական և այլն), սիմֆոնիաներ, անսամբլային ու գործիքային ստեղծագործություններ, վոկալ շարքեր, պիեսներ։ Գլիերը ստեղծագործական և բարեկամական փոխհարաբերությունների մեջ է եղել Նիկողայոս Տիգրանյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Կոստանտին Սարաջևի, Քրիստափոր Քուշնարյանի հետ։ Բալետներից «Կարմիր կակաչ»-ը (1941 թվական) և «Պղնձե հեծյալը» (1949 թվական) բեմադրվել են Երևանում։ 1950 թվականին հեղինակային համերգներով հանդես է եկել Երևանում (նրա ղեկավարությամբ հնչել են առաջին սիմֆոնիան, ձայնի և նվագախմբի համար գրված կոնցերտը, «Պղնձե հեծյալ» բալետի սյուիտը ևն)։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1946,1948,1950)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Риман Г. Глиэр (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 366.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Глиэр Рейнгольд Морицевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Find A Grave — 1996.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Grove Music OnlineOUP.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյնգոլդ Գլիեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 93