Jump to content

Ռեբեկա Կոհա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեբեկա Կոհա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝լատիշ․՝ Rebeka Koha
Բնօրինակ անուն՝լատիշ․՝ Rebeka Koha
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Լատվիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 19, 1998(1998-05-19) (26 տարեկան)
Ծննդավայր՝Վենտսպիլս, Լատվիա
Հասակ՝157 սանտիմետր
Քաշ՝52 կիլոգրամ

Ռեբեկա Կոհա (լատիշ. Rebeka Koha, մայիսի 19, 1998(1998-05-19), Վենտսպիլս, Լատվիա), մինչև 58 կգ քաշային կարգում հանդես եկող լատվիացի ծանրորդուհի, Եվրոպայի 2018 և 2019 թվականների ծանրամարտի առաջնությունների չեմպիոն։ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր։ Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ամառային Օլիմպիական խաղերի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեբեկա Կոհան ծնվել է 1998 թվականի մայիսի 19-ին Վենտսպիլսում։ Ծանրամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից։ Ներկայումս Ռիգայի Ստրադինի անվան համալսարանի ուսանողուհի է։

Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն։

2014 թվականին նորամուտը նշել է մեծահասակների առաջնությունում։ 2014 թվականի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը մինչև 48 կգ քաշային կարգում։

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի մասնակից է։ Մինչև 53 կգ քաշային կարգում Ռեբեկա Կոհան դարձավ չորրորդը՝ բրոնզե մեդալակիր Յուն Ջին Հին զիջելով ընդամենը 2 կգ։

2018 թվականի նոյեմբերի սկզբին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում մինչև 59 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ՝ եչրկամարտի 227 կգ-ով, ինչպես նաև նվաճել է փոքր բրոնզե մեդալ պոկում վարժությունում (103 կգ)[1]։

2019 թվականին Եվրոպայի առաջնությունում Ռեբեկան նվաճեց ոսկե մեդալ՝ երկամարտի 221 կգ արդյունքով։ Երկու վարժություններում էլ նա նվաճեց փոքր ոսկե մեդալներ։

Սպորտային արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Վայր Քաշային կարգ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Հորիզոնական
1 2 3 Հորիզոնական 1 2 3 Հորիզոնական
Օիմպիական խաղեր
2016 Բրազիլիա Բրազիլիա, Ռիո դե Ժանեյրո 53 կգ 87 87 90 3 103 107 110 4 197 4
Աշխարհի առաջնություն
2014 Ղազախստան Ղազախստան, Ալմաթի 53 կգ 76 78 80 16 92 94 96 25 174 22
2015 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Հյուստոն 53 կգ 84 86 87 9 101 105 107 16 192 10
2017 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Անահայմ 58 կգ 94 98 101 3rd 114 118 121 5 222 3rd
2018 Թուրքմենստան Թուրքմենստան, Աշխաբադ 59 կգ 98 102 103 3rd 117 121 124 6 227 3rd
Եվրոպայի առաջնություն
2016 Նորվեգիա Նորվեգիա, Ֆյորդե 53 կգ 87 90 92 2nd 102 105 108 3rd 198 3rd
2017 Խորվաթիա Խորվաթիա, Սպլիտ 58 կգ 92 95 97 1st 110 114 118 2nd 213 2nd
2018 Ռումինիա Ռումինիա, Բուխարեստ 58 կգ 90 95 100 1st 110 115 120 1st 220 1st
2019 Վրաստան Վրաստան, Բաթում 59 կգ 97 101 104 1st 116 120 125 1st 221 1st
Ծանրամարտի Աշխարհի Պատանեկան Առաջնություն
2017 Ճապոնիա Ճապոնիա, Տոկիո 58 կգ 93 96 99 2nd 111 117 120 2nd 219 1st
2018 Ուզբեկստան Ուզբեկստան, Տաշքենդ 58 կգ 95 99 103 1st 113 117 120 1st 219 1st
Պատանեկան Օլիմպիական Խաղեր 2014
2014 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան, Նանկին 48 կգ 71 73 75 3 86 90 94 3 165 3rd

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. IWF.net. «The incredible one-woman show of KOHA». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]